Թուրքիա ժամանած ռուսական «Ռոսիա-1» հեռուստաալիքի լրագրողները արտաքսվել են երկրից այն բանից հետո, երբ մուտք են գործել Հաթայ քաղաք։ Ռուսաստանի արտգործնախարարությունն այս որոշումը որակավորել է «անընդունելի», մինչդեռ Թուրքիան դեռ պաշտոնական հայտարարություն չի արել։
Ռուսաստանի արգործնախարարությունը հայտարարել է, որ Ռուսաստանի պետական հեռուստաընկերության՝ «Ռոսիա-1»-ի լրագրողները, ովքեր Թուրքիայում նկարահանումներ էին իրականացնելու, ձերբակալվել և արտաքսվել են երկրից։
ՌԴ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության կղմից արված հայտարարության մեջ նշվում է․
«Տեղեկացել ենք, որ «Ռոսիա-1» հեռուստաալիքի աշխատակազմը ձերբակալվել է Թուրքիայի Հաթայ քաղաքում։ Ոստիկանական բաժանմունք տեղափոխված լրագրողներին տեղեկացրել են, որ նրանց արտաքսելու են Թուրքիայի աշխատանքային կանոնները խախտելու պատճառով։ Թուրքիայում մեր դեսպանատունը փորձել է իշխանություններից ճշտել, թե ինչ խախտման մասին է խոսքը, սակայն ոչ մի տեղեկություն չի տրամադրվել»։
Հայատարարության մեջ նշվում է, որ Անկարան Սիրիայի սահմանին իրականացրած ապօրինի գործողությունների տեսագրումից է վախենում։
Հայտարարության մեջ արտաքսման որոշումը որակվել է «ապօրինի և անընդունելի» և նշվել է․ «եթե հաշվի առնենք վերջին շրջանում Թուրքիայում տեղական և արտասահմանյան լրատվամիջոցների հանդեպ իրականացվող ճնշումները, այսպիսի պահվածքը սովորական է»։
«Դեռ տեսախցիկը չէինք հանել»
Ռուսական հեռուստաալիքի տեղեկության համաձայն՝ արտաքսված լրագրողները Անկարայի և ԻՊ միջև նավթի առևտրի մասին հաղորդում պատրաստելու համար հետազոտություն իրականացնելիս են եղել։
Ալեքսանդր Բուզալաձեի «Հատուկ թղթակից» հաղորդման համար ժամանած լրագրողները երկուշաբթի օրն են արտաքսվել։