Եվրոպայի Կանաչների կուսակցությունը Հայոց ցեղասպանության մասին բանաձև է ընդունել

Եվրոպայի Կանաչների կուսակցությունը Լիոնում կայացած 23-րդ համաժողովում Հայոց ցեղասպանության մասին բանաձև է ընդունել։ Կանաչների կուսակցության ընդունած բանաձևի համաձայն 1915 թ․ կոտորածները որակվում են որպես ցեղասպանություն, և Թուրքիային կոչ է արվում ճանաչել Հայոց ցեղասպանությունը և հաշտեցման եզրեր գտնել Հայաստանի, հայ ժողովրդի հետ։

45 Կանաչների կուսակցություն

Եվրոպայի Կանաչների կուսակցությունը հովանոց կազմակերպություն է հանդիսանում Եվրոպայում և Արևելյան գործընկերության երկրներում գործող 45 Կանաչների կուսակցության համար։ Եվրոպական Խորհրդարանում կուսակցությունը զբաղեցնում է 50 տեղ Կանաչների՝ Եվրոպական Ազատ դաշինք խորհրդարանական խմբակցության շարքերում:

Պետք է դատապարտենք ատելության խոսքը

Եվրոպական Խորհրդարանում խմբի փոխնախագահ Միշել Ռիվասը նշեց․ «Փարիզի ողբերգական դեպքերը ցույց տվեցին, որ աշխարհում շատ խնդիրներ կան։ Տարիներ շարունակ ատելության խոսքը բավարար չափով չենք դատապարտել, սա էլ ծայրահեղականների քարոզչությանը և բռնության տարածմանն է օժանդակել։ Չե՛նք կարող այսպես շարունակել։ Այս արատավոր հանգույցը պետք է լուծենք ավելի թափանցիկ ժողովրդավարությամբ։ Պետք է նաև դատապարտենք մեզ այս վիճակին հասցնող սխալները և մեղքերը»։


Kategoriler

ԱՌՕՐԵԱՅ