ԵՎՐՈՊԱՅԻ ԿԱՆԱՉՆԵՐԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ԱՌՕՐԵԱՅ Եվրոպայի Կանաչների կուսակցությունը Հայոց ցեղասպանության մասին բանաձև է ընդունել

Եվրոպայի Կանաչների կուսակցությունը Լիոնում կայացած 23-րդ համաժողովում Հայոց ցեղասպանության մասին բանաձև է ընդունել։ Կանաչների կուսակցության ընդունած բանաձևի համաձայն 1915 թ․ կոտորածները որակվում են որպես ցեղասպանություն, և Թուրքիային կոչ է արվում ճանաչել Հայոց ցեղասպանությունը և հաշտեցման եզրեր գտնել Հայաստանի, հայ ժողովրդի հետ։