Ցեղասպանութիւնը երգիծանկարիչների աչքերով

Այս տա­րուայ գրա­ֆիկա­կան հու­մո­րի մի­ջազ­գա­յին փա­ռատօ­նը, որին մաս­նակցե­ցին 47 երկրնե­րի 141 եր­գի­ծան­կա­րիչ­ներ, հա­յերի ցե­ղաս­պա­նու­թեան 100-եակից զատ ար­ձա­գան­գեց ժա­մանա­կակից աշ­խարհի պա­տերազմնե­րի ար­դիականա­ցուած ձե­ւերին։

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

dzovinarlok@gmail.com

Այս տա­րուայ գրա­ֆիկա­կան հու­մո­րի մի­ջազ­գա­յին փա­ռատօ­նը, որին մաս­նակցե­ցին 47 երկրնե­րի 141 եր­գի­ծան­կա­րիչ­ներ, հա­յերի ցե­ղաս­պա­նու­թեան 100-եակից զատ ար­ձա­գան­գեց ժա­մանա­կակից աշ­խարհի պա­տերազմնե­րի ար­դիականա­ցուած ձե­ւերին։ Ուքրաինա­ցի նկա­րիչ Վիք­տոր Հո­լու­բի նկա­րում մա­հը հնձում է քա­ղաք­նե­րը, իսկ գա­նատա­ցի նկա­րիչ Իկոր Իզ­նի­կի նկա­րի մէջ լու­սանկա­րիչը լու­սանկա­րում է կա­խաղան­ներ, կա­խուած աթոռ­նե­րի գլխա­վերե­ւում. մար­դը ի սպառ վե­րացել է։ Ինչ վե­րաբեր­ւում է հա­յոց ցե­ղաս­պա­նու­թեանը, ապա կա­րելի է ան­թիւ հա­տոր­նե­րով նկա­րագ­րել մի ամ­բողջ ազ­գի բնաջնջու­մը եւ այ­նուամե­նայ­նիւ հնա­րաւոր չի լի­նի մա­հերի սպա­ռիչ պատ­կե­րը տալ, սա­կայն նկա­րիչը կա­րող է մի նկա­րի մէջ ան­փո­փել այն, ինչ կա­տարուեց հայ ազ­գի հետ 100 տա­րի առաջ։ Կա­րող է, բայց գտնուե՞ց ար­դեօք այդպի­սի նկա­րիչ։ Այո, պա­րոնայք. այդ նկա­րիչը ծա­գու­մով լեհ Վի­տոլդ Պար­պա­րան էր Շվե­դիայից։ Ահա նրա պատ­կե­րը, որը կար­ծես հա­յոց ցե­ղաս­պա­նու­թեան խորհրդան­շան լի­նի։ Յի­շեց­նեմ, որ փա­ռատօ­նի կար­գա­խօսն էր Փան­տո­րայի արկղը, այ­սինքն այն արկղը, որը բա­ցեց Փան­տո­րան եւ այնտե­ղից ցրուեցին չա­րիք­ներն ու դժբախ­տութիւննե­րը, եւ եթէ այս ծի­րի մէջ դի­տենք Պար­պա­րայի նկա­րը, ապա արկղի կա­փարի­չը դա ահ­ռե­լի կար­միր ֆեսն է, որի ծո­պերը կա­խաղան­նե­րի են վե­րածուել, իսկ ֆե­սի գցած ստուերի մէջ մի­լիոնա­ւոր կմախքներ են շա­րուած, որոնք ողջ են, քա­նի որ ան­շի­րիմ են մնա­ցել։ 100 տա­րի է կմախքնե­րը չեն հանգչում եւ մարդկու­թիւնը չի շրջում այդ էջը։ Պար­պա­րան յաղ­թող ճա­նաչուեց ժիւ­րիի կող­մից հենց առա­ջին օրը եւ ար­ժա­նացաւ Գրան-Պրի մրցա­նակի։ Երկրորդ տե­ղում յայտնուեցին միաս­նա­բար բո­լոր իրան­ցի նկա­րիչ­նե­րը, իսկ եր­րորդ տե­ղին ար­ժա­նացաւ Տիգ­րան Վար­դի­կեանը Լե­հաս­տա­նից։

Այժմ բարձրա­նանք Նկա­րիչ­նե­րի Տան եր­րորդ յար­կը եւ ծա­նօթա­նանք հրա­ւիրուած նկա­րիչ­նե­րի ցու­ցա­հան­դէ­սին։ Այստեղ Լու­սին Գաս­պա­րեանի (ԱՄՆ) պաս­տառն է ամ­բողջ պա­տի եր­կայնքով, միւս պա­տին՝ Սար­գիս Փա­չաճըի (Ակօս) պաս­տառն է քո­միքսնե­րով, Սա­մուել Աբ­գա­րեանի պաս­տա­ռը, վեր­ջա­պէս, Տիգ­րան Ման­կա­սարեանի 6 պաս­տառնե­րը ‘100 տա­րուայ լռու­թիւն խո­րագ­րի ներ­քոյ, որ­տեղ խօ­սում են ակա­նատես­նե­րը եւ աշ­խարհը պի­տի ականջ դնի նրանց ասած­նե­րին։ Ահա­ւասիկ այդ կա­րեւո­րագոյն կար­ծիքնե­րը.

* Հեն­րի Մոր­գենթաուի յու­շե­րից (1856-1846, Միացեալ Նա­հանգնե­րի դես­պան Օս­մա­նեան Կայսրու­թիւնում 1913-1916թթ.)

«Ես վստահ եմ, որ մարդկու­թեան ցե­ղի ամ­բողջ պատ­մութեան մէջ չկայ նման սար­սա­փելի դրուագ։ Ան­ցեալի մեծ ջար­դե­րը գրե­թէ աննշան են թւում, երբ հա­մեմատ­ւում են հայ ազ­գի 1915թ. չար­չա­րանքնե­րի հետ։

Տե­ղահա­նու­թեան իս­կա­կան նպա­տակը թա­լանն էր եւ բնաջնջու­մը։ Երբ թուրքա­կական իշ­խա­նու­թիւննե­րը տե­ղահան­ման հրա­ման էին տա­լիս, փաս­տօ­րէն նրանք ամ­բողջ մի ազ­գի մա­հավ­ճիռ էին ար­ձա­կում»։

2.Ֆրի­տէօֆ Նան­սեն (1861-1930, նոր­վե­գիացի գիտ­նա­կան, հա­սարա­կական գոր­ծիչ)

«Մարդկու­թեան պատ­մութեան մէջ չկայ մի բան, որ իր հա­ւասարն ու­նե­նայ 1915թ. սկսած ջար­դե­րի հետ։ Ապ­տուլ Հա­միտի ջար­դե­րը չնչին են այ­սօ­րուայ թուրքե­րի արա­ծի հա­մեմա­տու­թեամբ»։

3.Թեոդոր Ռու­զուելթ (1858-1919, ԱՄՆ-ի նա­խագահ 1901-1909թթ.)

1918-ին Հոդ­լի Դո­ջին ուղղուած նա­մակում գրել է. «Հայ­կա­կան եղեռ­նը պա­տերազ­մի ամե­նամեծ ոճիրն է եւ եթէ մեզ չյա­ջողուի դուրս գալ Թուրքիայի դէմ, նշա­նակում է, որ մենք նրա մեղ­քե­րին թո­ղու­թիւն ենք տա­լիս։ Թուրքա­կան սար­սա­փի հետ վճռա­կան պայ­քա­րի ձա­խողու­մը նշա­նակում է, որ բո­լոր խօ­սակ­ցութիւննե­րը աշ­խարհի ապա­գայի խա­ղաղու­թեան մա­սին պա­րապ բա­ներ են»։

4. Կոմս Վուլֆ Մե­տեր­նիխ (Գեր­մա­նիայի դես­պան Օս­մա­նեան կայսրու­թիւնում, 1916, Յու­լի­սի 10, հե­ռագիր Գեր­մա­նիայի կանցլե­րին)

«Թուրքա­կան կա­ռավա­րու­թեան նպա­տակն է՝ լու­ծել հայ­կա­կան հար­ցը հայ ազ­գը բնաջնջե­լու մի­ջոցով, եւ նրան չեն կա­րող կանգնեց­նել ո՛չ մեր ներ­կա­յացու­ցիչնե­րը, ո՛չ ամե­րիկեան դես­պա­նատու­նը, ո՛չ Պա­պի պա­տուի­րակու­թիւննե­րը, ո՛չ դաշ­նա­կից ու­ժե­րի սպառ­նա­լիք­նե­րը, ո՛չ էլ արեւմտեան հա­սարա­կու­թեան կար­ծի­քը, որը ներ­կա­յաց­նում է աշ­խարհի կէ­սը»։

5. Ճեյմս Բրայս (1838-1922, դեր­կոմս, Պրի­տանիայի պե­տական գոր­ծիչ, իրա­ւագէտ) ելոյթ ու­նե­նալով Լոր­տե­րի Պա­լատում 1915-ի Հոկ­տեմբե­րի 6-ին՝ յայ­տա­րարել է.

«Ջար­դե­րը հե­տեւանք են այն քա­ղաքա­կանու­թեան, որը նա­խապէս ծրագ­րուած է եղել ներ­կա­յումս թուրքա­կան կայսրու­թեան իշ­խա­նու­թեան գլուխ կանգնած աւա­զակախմբի կող­մից։ Նրանք տա­տան­ւում էին այն իրա­գոր­ծել, մին­չեւ որ յար­մար պա­հը հա­սաւ եւ այդ պա­հը ապ­րիլ ամիսն էր»։

Այսպի­սով ցու­ցա­հան­դէ­սը եր­գի­ծանը­կա­րիչ­նե­րի տա­ղան­դի մի­ջոցով ստեղ­ծեց ար­դի աշ­խարհի վա­խենա­լի պատ­կե­րը՝ հա­յոց ցե­ղաս­պա­նու­թեան ֆո­նի վրայ, ապա­ցու­ցե­լով, որ իս­կա­կան արուեստա­գէտի հա­մար գո­յու­թիւն չու­նի «մենք եւ նրանք» եզ­րոյթ, քան­զի այն ամէնն, ինչ կա­տար­ւում է երկրագնդի վրայ, դա կա­տար­ւում է առա­ջին հեր­թին անձնա­պէս իր հետ, ուստի նրա հա­մար երկրա­գունդը ներ­կա­յաց­նում է իրե­նից վիթ­խա­րի արիւ­նոտ բիծ, ինչպէս այն պատ­կե­րեց, օրի­նակ, Վա­սօ Քրչմա­րը Պոս­նիա եւ Հեր­ցո­գովի­նայից։

Ապ­րի­լի 1-ին Արե­ւավի­շապը կը մեկ­նի հու­մո­րի մայրաքաղաք Կիւմրի։