Ջալալեդդին մի պատկեր նրա արշաւանքից

ՐԱՖՖԻ

Ժ

Յուլիս ամի­­սը վեր­­ջա­­­նալու մօտ էր։ Դժբախտ Պա­­յազե­­դը քրդե­­րից, պա­­շըպո­­զուքնե­­րից պա­­շարո­­ւելով, քան­­դուելով, կո­­ղոպ­­տո­­­ւելով, եւ իր թշո­­ւառ բնա­­կիչ­­նե­­­րը սրի բեր­­նում ու գե­­րու­­թեան մէջ կորցնե­­լուց յե­­տոյ, կրկին ռու­­սաց ձեռքն էր ան­­ցել։ Սու­­լէյման փա­­շան ետ էր մղո­­ւել։

Ջա­­լալեդ­­դի­­­նի հրո­­սակը ցրո­­ւած էր, եւ հա­­րուստ աւա­­րով ամէն մարդ իր տե­­ղը դառ­­նա­­­լու վրայ էր։

Հին Բագ­­րե­­­ւան­­դի ամ­­բողջ գա­­ւառը եւ պատ­­մա­­­կան Վա­­ղար­­շա­­­կեր­­տը բո­­լորո­­վին դա­­տար­­կա­­­ցել էին իրանց հայ բնա­­կիչ­­նե­­­րից։ Ալաշ­­կերտցի գաղ­­թա­­­կան­­նե­­­րը Երե­­ւանի նա­­հան­­գում մու­­րացկա­­նու­­թիւն էին անում եւ նրանց թո­­ղած աւե­­րակ­­նե­­­րը դեռ ծխում էին մո­­խիրի մի­­ջից...։

Երե­­կոյան վեր­­ջա­­­լոյ­­սը դեռ ճա­­ռագայ­­թում էր սա­­րերի գա­­գաթ­­նե­­­րի վրայ։

Մի տղա­­մարդ միայ­­նակ եւ դան­­դաղ քայ­­լե­­­րով գնում էր լեռ­­նա­­­յին ան­­ձուկ ճա­­նապար­­հով եւ խուլ մե­­լամաղ­­ձա­­­կան ձայ­­նով եր­­գում էր մի տխուր մե­­ղեդի։ Նա գնում էր անվճռա­­կան ըն­­թացքով, կար­­ծես, ակա­­մայ ընտրել էր այն ու­­ղին եւ բո­­լորո­­վին վստահ չէր, թէ նա կը հաս­­նէր այն նպա­­տակին, որին դի­­մում էր ամե­­նայն անձնո­­ւիրու­­թեամբ։ Յան­­կարծ նրա ետե­­ւից լսե­­լի եղաւ մի ձայն.

— Ո՞վ ես. ետ քա­­շուի՚ր։

Ճա­­նապար­­հորդը դա­­դարեց եր­­գե­­­լուց, հրա­­ցանը ու­­սից վեր բե­­րեց, եւ ետ նա­­յելով, տե­­սաւ, որ գա­­լիս էր մի ձիաւոր։ Նա պա­­տաս­­խա­­­նեց.

— Ան­­ցի՚ր։

Ձիաւո­­րը մօ­­տեցաւ, ող­­ջունեց եւ ապա հարցրեց.

— Բա­­րի լի­­նի. ո՞ւր այդպէս։

— Բա­­րի է, փառք Աս­­տուծոյ, — պա­­տաս­­խա­­­նեց ճա­­նապար­­հորդը։ — Ես Ճա­­ֆար-պե­­կի հո­­վիւն եմ, մեր չատրնե­­րը շատ հե­­ռու չեն այստե­­ղից. մեր մա­­տակ­­նե­­­րից մէ­­կը այս երե­­կոյ կո­­րաւ, պտռում եմ։

Յե­­տոյ նա հարցրեց ձիաւո­­րին.

— Դու ո՞ւր այդպէս, Աս­­տո­­­ւած յա­­ջողի, գնում ես։

— Շէյ­­խի բա­­նակը, նա­­մակ եմ տա­­նում։

— Ու­­մի՞ց։

— Սու­­լէյման փա­­շայից։ Բա­­ները վատ են գնում Ղար­­սի մօտ։ Փա­­շան կան­­չեց ու ասաց.

— Ո՞վ կը լի­­նի, որ այս նա­­մակը եր­­կու օրում հասցնի շէյ­­խին, կը ստա­­նայ մի լաւ փեշ­­քաշ ու խա­­լաթ։ Ես մօ­­տեցայ, գլուխ տո­­ւեցի ու ասե­­ցի. ձեր ոտ­­քի հո­­ղը լի­­նե՜մ. ես կը հասցնեմ, իմ արա­­բացի նժոյ­­գը ծտի նման է թռչում։ Նա ձեռ­­քը քսեց մէջ­­քիս. էֆե­­րի՜մ ասաց եւ տո­ւեց նա­­մակը։

— Հի­­մա ո՞րտեղ է շէյ­­խը։

— Ես հարցրի, ինձ ասա­­ցին, այստեղ մօ­­տիկ Քա­­նլը Տէ­­րէյում (ար­­յունոտ ձոր) է իջե­­ւանել, —

պա­­տաս­­խա­­­նեց ձիաւո­­րը։

— Ի՞նչպէս է, որ դու չես իմա­­նում։

— Սա­­րի հո­­վիւը ո՞րտե­­ղից կա­­րայ իմա­­նալ այս բա­­ները. տես­­նում ես, ամէն օր գա­­լիս են, գնում են, մարդ չի իմա­­նում ի՚նչ խա­­բար է։

— Կրակ ու­­նե՞ս, — հարցրեց ձիաւո­­րը. — չախ­­մա­­­խիս քա­­րը կո­­րել է, ամ­­բողջ օր չեմ ծխել, գլուխս դդում է դար­­ձել։

— Կը գտնո­­ւի, — պա­­տաս­­խա­­­նեց առա­­ջինը, եւ ծո­­ցից դուրս բե­­րելով հրա­­հան ու աբեթ, սկսաւ զար­­կել կայծքա­­րին։

Ձիաւո­­րը կռա­­ցաւ, մօ­­տեց­­րեց չի­­բու­­խը, եւ նա վա­­ռած աբե­­թը դրեց ծխա­­խոտի վրայ։ Նոյն մի­­ջոցին նա առիթ ու­­նե­­­ցաւ լաւ զննել ձիաւո­­րի դէմ­­քը։ Նա շնոր­­հա­­­կալու­­թիւն յայտնեց, եւ ծխե­­լով քշեց իր ձին։

Տա­­սը քայլ հա­­զիւ հե­­ռացել էր ձիաւո­­րը, նրա ետե­­ւից գո­­ռաց հրա­­ցանը եւ ողոր­­մե­­­լին գլո­­րուե­­ցաւ ձիուց ցած։ Ձին խրտնե­­ցաւ եւ ճա­­նապար­­հից դուրս եկաւ, իր հետ քաշ տա­­լով դիակը, որի մի ոտը մնա­­ցել էր աս­­պանդա­­կի մէջ։ Ձին եր­­կար վազվզում էր աւե­­լի եւ աւե­­լի կա­­տաղե­­լով, մին­­չեւ թամ­­քը շուռ եկաւ փո­­րի տա­­կը, եւ նա կանգնեց։ Այն ժա­­մանակ եղեռ­­նա­­­գոր­­ծը մօ­­տեցաւ, բռնեց ձիուն եւ սկսեց որո­­նել սպա­­նուա­­ծի ծո­­ցերը, գրպան­­նե­­­րը, որի մար­­մի­­­նը սաս­­տիկ զար­­կո­­­ւելով քա­­րերին, բո­­լորո­­վին ջար­­դուփշուր էր եղել։ Նա գտաւ նա­­մակը, որի հաս­­ցէն դրած էր շէյ­­խի անու­­նով, թաքցրեց իր ծո­­ցի գրպա­­նում, դիակը ձգեց մի փո­­սի մէջ, յե­­տոյ ուղղե­­լով սպա­­նուա­­ծի ձիու թամ­­քը, նստեց վրան, եւ սկսեց վա­­զեց­­նել դէ­­պի Քան­­լը Տէ­­րէ, ուր գտնւում էր Ջա­­լալեդ­­դի­­­նի բա­­նակը։

Նա հա­­սաւ շէյ­­խի բա­­նակը, երբ արե­­ւը մտել էր. բայց մու­­թը դեռ բո­­լորո­­վին չէր պա­­տել աշ­­խարհը։

Նա­­մակը նա հա­­նեց իր ծո­­ցից եւ խրեց գլխի չալ­­մա­­­յի փա­­թեթի մէջ, այնպէս, որ նա­­մակը կի­­սով չափ երե­­ւում էր։ Նա, որ­­պէս սո­­վորա­­բար ծրա­­րում են նա­­մակ­­նե­­­րը արե­­ւել­­քում, մի եր­­կայն խո­­ղովա­­կաձեւ գա­­լարո­­ւած թուղթ էր, որի մէջ­­տե­­­ղից գօ­­տիի նման փա­­թաթել էին մի ու­­րիշ թղթի կտոր եւ կնքել էին։

— Ի՞նչ մարդ ես, — հարցրեց նրա­­նից բա­­նակի պահ­­նորդնե­­րից մէ­­կը։

— Սուրհան­­դակ, — պա­­տաս­­խա­­­նեց նա­­մակա­­բերը եւ յա­­մար­­ձակ քշեց իր ձին դէ­­պի շէյ­­խի վրա­­նը։

Այդ մար­­դը Մըս­­տօն էր։

*

Բար­­դուղի­­մէոս առա­­քեալի վան­­քի սար­­սա­­­փելի անցքից յե­­տոյ, գի­­շերը վան­­քում մնա­­լով, իսկ առա­­ւօտեան դեռ արե­­ւը չծա­­գած այնտե­­ղից հե­­ռանա­­լու ժա­­մանակ, Սար­­հա­­­տը նոր նկա­­տեց, որ Մըս­­տօն չկար։ Նրա ըն­­կերնե­­րը կաս­­կա­­­ծան­­քի մէջ ըն­­կան, մի՚ գու­­ցէ պա­­տանի քուրդը մատ­­նէր

նրանց։ Նա այնքան խո­­րամանկ էր եւ յան­­դուգն, որ ամէն բան սպա­­սելի էր նրա­­նից։

— Ես Մըս­­տո­­­յի ազ­­նո­­­ւու­­թեան վրայ կաս­­կա­­­ծել չեմ կա­­րող, — ասաց Սար­­հա­­­տը.- եւ աւե­­լի այն պատ­­ճա­­­ռով, որ նա քուրդ է։

Քուրդը կեղծ մարդ չէ. թէ՚ թշնա­­մու­­թեան մէջ, թէ՚ բա­­րեկա­­մու­­թեան մէջ նա իր գոյ­­նը չի փո­­խում։

Բայց Մըս­­տօն ամ­­բողջ երեք օր չե­­րեւաց։ Յե­­տոյ յայտնո­­ւեցաւ նա։

— Գտայ, — եղաւ նրա առա­­ջին խօս­­քը, փա­­թաթո­­ւելով Սար­­հա­­­տի վզին։

— Ո՞ւմ գտար, — հարցրեց Սար­­հա­­­տը շփո­­թուե­­լով։

— Աս­­լիին. նրան, որին դու սի­­րում ես։

Սար­­հա­­­տը ու­­րա­­­խու­­թիւնից մի տե­­սակ ար­­բե­­­ցու­­թեան մէջ ըն­­կաւ։

Մըս­­տօն մի ըստ միոջէ սկսեց պատ­­մել իր հան­­դի­­­պելը փա­­շայի սուրհան­­դա­­­կի հետ, նրան սպա­­նելը, յե­­տոյ նա­­մակն առ­­նե­­­լով, եւ ինքն սուրհան­­դակ ձե­­ւանա­­լով, շէյ­­խի բա­­նակը մտնե­­լը եւ այնտեղ գե­­րի աղջկանց թւում Աս­­լիին գտնե­­լը։

— Դու հաս­­տատ գի­­տե՞ս, որ նա շէյ­­խի բա­­նակում է, — հարցրեց Սար­­հա­­­տը վրդո­­ված ձայ­­նով։

— Ինչպէս չգի­­տեմ, աչ­­քովս տե­­սայ, հե­­տը խօ­­սեցի, — պա­­տաս­­խա­­­նեց Մըս­­տօն ու­­րախ կեր­­պով։

— Նա ճա­­նաչե՞ց քեզ։

— Հէնց որ տե­­սաւ, իս­­կոյն ու­­զում էր վա­­զել ինձ մօտ, ես նշան արե­­ցի, նա զգու­­շա­­­ցաւ։

— Ինչպէ՞ս կա­­րողա­­ցար տես­­նել նրան։

Մըս­­տօն պատ­­մեց, թէ երբ նա­­մակը տո­­ւեց շէյ­­խին նա հրա­­մայեց մի օր սպա­­սել, մին­­չեւ ինքն իր իշ­­խաննե­­րի հետ խոր­­հուրդակա­­նի եւ պա­­տաս­­խա­­­նը կը գրի։ Նրան տեղ տո­­ւեցին շէյ­­խի վրա­­նի մօտ եւ հրա­­մայե­­ցին կե­­րակ­­րել։ Այն ժա­­մանակ նա գտաւ «իրան­­ցից» մէ­­կին, որը կրօ­­նով եզի­­դի է, որին առա­­ջուց ճա­­նաչել էր։ Նա այժմ շէյ­­խի մեր­­ձա­­­ւոր սպա­­սաւոր­­նե­­­րից մէկն է, որ նրա հա­­մար չի­­բուխ է լցնում։ Այդ մար­­դը Մըս­­տո­­­յին տա­­րաւ իր մօտ, եւ որ­­պէս իր կրօ­­նակ­­ցին ու հայ­­րե­­­նակ­­ցին, սկսեց հիւ­­րա­­­սիրել։ Մըս­­տօն կա­­րող էր նրան հա­­ւատալ, որ­­պէս իր վա­­ղեմի բա­­րեկա­­մին եւ խնդրեց ցոյց տալ իրան գե­­րինե­­րը, եւ նրանց մէջ գտաւ Աս­­լիին։ Յե­­տոյ նրան յայտնեց իր խոր­­հուրդը, ասե­­լով, թէ եկել է գո­­ղանա­­լու այն աղջկան, թէ այն աղ­­ջի­­­կը իր տի­­րոջ նշա­­նածն է, որին շատ սի­­րում է։

Մըս­­տո­­­յի հայ­­րե­­­նակի­­ցը խոս­­տա­­­ցաւ ին­­քը ծա­­ծուկ դուրս բե­­րել աղջկան բա­­նակից եւ յանձնել ում որ կա­­սի նա։

Սար­­հա­­­տը խո­­րին ապ­­շութեամբ լսում էր այս պատ­­մութիւ­­նը, դժո­­ւարու­­թեամբ հա­­ւատա­­լով իր ականջնե­­րին։ Նա հարցրեց.

— Դու հա­­ւատո՞ւմ ես, որ քո հայ­­րե­­­նակի­­ցը կը կա­­տարէ իր խոս­­տումը։

— Եզի­­դին շուտ չէ խոս­­տա­­­նում, բայց երբ խօսք տո­­ւեց, կա­­տարում է իր խօս­­քը, — պա­­տաս­­խա­­­նեց Մըս­­տօն մի առան­­ձին հպար­­տութեամբ։

Յե­­տոյ նա աւե­­լաց­­րուց, թէ մի գաղտնիք, որ իրան առա­­ջուց յայտնի էր այն մար­­դու վե­­րաբե­­րու­­թեամբ, աւե­­լի առիթ է տա­­լիս հա­­ւատալ նրա խոստմունքին։ Այդ մար­­դու եղ­­բօ­­­րը, — ասաց Մըս­­տօն, — մի քա­­նի տա­­րի առաջ սպա­­նել տո­­ւեց շէյ­­խը. հի­­մա նա մտել է շէյ­­խի մօտ որ­­պէս

սպա­­սաւոր, որ կա­­րողա­­նայ իր եղ­­բօր վրէ­­ժը առ­­նել։ Շէյ­­խը չէ ճա­­նաչում, թէ նա սպա­­նուա­­ծի եղ­­բայրն է կամ կրօ­­նով եզի­­դի է։

— Այսպի­­սի մար­­դուն հա­­ւատա­­լու է, —հա­­մոզո­­ւեցաւ վեր­­ջա­­­պէս Սար­­հա­­­տը։

— Բայց նա ինչպէ՞ս կա­­րող է նրան դուրս բե­­րել բա­­նակից։

— Նա կը հագցնի Աս­­լիին տղա­­մար­­դի շո­­րեր, եւ Աս­­լին ին­­քը դուրս կու գայ բա­­նակից։ Մըս­­տօն քիչ խելք չու­­նի, ամէն բան կար­­գադրել է, ինչ որ պէտք է։ Մենք այս գի­­շեր պէտք է պատ­­րաստ լի­­նենք բա­­նակից փոքր-ինչ հե­­ռու մի ձո­­րի մէջ, այնտեղ մի հին տան­­ձե­­­նի կայ, նրա մօտ։ Աս­­լին կու գայ այնտեղ եւ մեզ կը գտնի։

— Գե­­րինե­­րի թի­­ւը շա՞տ է, — հարցրեց Սար­­հա­­­տը մի փոքր մտա­­ծելուց յե­­տոյ։

— Հա­­րիւ­­րի չափ կնիկ­­ներ ու աղ­­ջիկներ ինքր շէյ­­խը ընտրել է իր հա­­մար. մի քա­­նի վրան­­ներ լիքն են, որ կազ­­մուած են իր վրա­­նի մօտ։

— Միւս քրդե­­րը նո՞յնպէս ու­­նեն։

— Մարդ չկայ, որ մի քա­­նի հատ բե­­րած չլի­­նի, շա­­տերին վա­­ճառում են. ուշնե­­ցի հրեանե­­րը գնում են, որ տա­­նեն կրկին հա­­յերի վրայ ծա­­խեն։ Շատ էժան է, մի աղ­­ջի­­­կը մի ար­­ծաթ մէ­­ճիտի­­յէով (1 ռուբլի 20 կո­­պեկ) կա­­րելի է առ­­նել։

Սար­­հա­­­տի մի փոքր պայ­­ծա­­­ռացած դէմ­­քը կրկին մթնեց, կրկին տի­­րեցին նրա սրտին դա՜ռն ցա­­ւերը...

Այս խօ­­սակ­­ցութիւննե­­րը Մըս­­տո­­­յի եւ իր տի­­րոջ մէջ անց էին կե­­նում առան­­ձին, հե­­ռացած մի փոք­­րիկ աղ­­բիւրի մօտ, որ բխում էր լեռ­­նա­­­յին ապա­­ռաժի ճեղ­­քից։ Նոյն ժա­­մուն նրա ըն­­կերնե­­րը պառ­­կած էին աւե­­լի հե­­ռու, խո­­տերի վրայ, գի­­շերա­­յին ար­­շա­­­ւան­­քից հանգստա­­նալու հա­­մար։

Սար­­հա­­­տը մօ­­տեցաւ նրանց, զար­­թեցրեց եւ հա­­ղոր­­դե­­­լով Մըս­­տո­­­յի բե­­րած լու­­րե­­­րը, յայտնեց, թէ ին­­քը պէտք է գնայ դէ­­պի Ջա­­լալեդ­­դի­­­նի բա­­նակը։

— Մենք քե­­զանից չենք բա­­ժանո­­ւի, — պա­­տաս­­խա­­­նեցին ընկերները։

Kategoriler

ԱՌՕՐԵԱՅ