ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

Նիկոլը եւ մենք

dzovinarlok@gmail.com

Այսօր ես անում եմ իմ քայլը,

Ես անում եմ իմ քայլը,

Սա յոյսի առկայծող ճանապարհ է,

Սա գրուող պատմութիւն է մի նոր։

Այո, ես պարտուել եմ քանիցս,

Եւ տեսել քմծիծաղը ստի,

Բայց իմ կամքը ամուր է քարից էլ,

Իմ հոգին յանձնուել չգիտի…

Այս եր­­գի բա­­ռերը գրել է ին­­քը Նի­­կոլը, սա իր պայ­­քա­­­րի մա­­սին է։ Եր­­գի երաժշտու­­թիւնը գրեց Հայկ Ստուէրը, որը եւ եր­­գեց այն։ Յե­­ղափո­­խու­­թիւնը պի­­տի ու­­նե­­­նայ իր եր­­գը։ Մար­­տի 31-ին Նի­­կոլ Փա­­շինեանը Կիւմրու դա­­տարկ Վար­­դա­­­նանց հրա­­պարա­­կից քայ­­լեց իր հա­­մախոհ­­նե­­­րի հետ դէ­­պի Հա­­յաս­­տա­­­նի միւս քա­­ղաք­­ներ, որ­­պէսզի 14 օր յե­­տոյ հաս­­նի Երե­­ւան։ Ասում են 300,000 քայլ արե­­ցին։ Իր նա­­խադէ­­պը չու­­նե­­­ցող յե­­ղափո­­խու­­թիւնն ու­­նե­­­ցաւ իր եր­գը, իր ռիթ­­մը, իր խորհրդա­­նիշ­­նե­­­րը։ Այն սկսուեց նա­­խաձեռ­­նութիւ­­նից, որը կո­­չուեց «Իմ քայ­­լը»։ Եւ արի՛ ու տե՛ս, որ չե­­ղաւ հայ ազ­­գից մէ­­կը, որը չա­­րեց իր քայ­­լը։ Նի­­կոլ Փա­­շինեանից եւ իր հա­­մակիր­­նե­­­րից մին­­չեւ Սերժ Սարգսեանն ու իր թի­­մը։ Գտնո­­ւել էր այն կո­­չը, որը մտաւ եւ սուր ներ­­թա­­­փան­­ցեց լռե­­լեալ ճահ­­ճա­­­ցած օդում. «Մեր­­ժիր Սեր­­ժին»։ Այնքան ասո­­ւեց, այնքան մարդկանց կող­­մից եւ այնքան տե­­ղերում ասո­­ւեց, բա­­ցական­­չո­­­ւեց, որ օդում դա­­ջուեց տա­­ռերի գծա­­գիրը։ Այդ եր­­կու բա­­ռերը այնքան հար­­մար տե­­ղաւոր­­ւում էին մի շնչի մէջ, որ շու­­տով ամէն մէկն ու­­զեց ան­­ձամբ ար­­տա­­­սանել դրանք ի հո­­գոց եւ դառ­­նալ հա­­զարա­­պատ­­կո­­­ւած միաս­­նութեան մաս­­նի­­­կը։ Սա հա­­զուա­­դէպ պահ էր։ Հա­­զուա­­դէպ նե­­րուժ եւ նե­­րու­­ժի հզօ­­րու­­թիւն։ Նոյ­­նիսկ ամե­­նափոք­­րե­­­րը խա­­ղում էին այդ կո­­չով։ Նոյ­­նիսկ շներն էին հա­­չում եւ հա­­ւերը քչքչում այդ կո­­չով։

Այժմ անդրա­­դառ­­նանք «դու­­խով» բա­­ռին, որը տո­­ւեց յե­­ղափո­­խու­­թեանը հա­­մապա­­տաս­­խան երանգ։ Սա ռու­­սե­­­րէն «դուխ» բառն է, նշա­­նակում է «ոգի», ու­­րեմն «դու­­խով» նշա­­նակում է «ոգով»։ Սփիւռքա­­հայե­­րը գան­­գա­­­տում են, ին­­չո՞ւ մեր ոս­­կե­­­ղենիկ մայ­­րե­­­նին թո­­ղաց դի­­մել էք ռու­­սե­­­րէնի։ Բայց մի՞թէ դա յա­­տուկ է ար­­ւում։ Երբ զի­­նուո­­րը մար­­տի է գնում, գրա­­կան բա­­ռը չի կա­­րող ար­­տա­­­յայ­­տել նրա հո­­գեվի­­ճակը, նա վերցնում է օտար, բայց ծա­­նօթ լե­­զուից մի բառ, որը հնչում է աւե­­լի ազ­­դե­­­ցիկ կեր­­պով, քան գրա­­կան բա­­ռը։

Նի­­կոլ Փա­­շինեանը միշտ Ազ­­գա­­­յին Ժո­­ղովի ամ­­բիոնից բարձրա­­ձայ­­նել է Հա­­յաս­­տա­­­նի խնդիր­­նե­­­րի մա­­սին. նրա ելոյթնե­­րը միշտ եղել են չա­­փազանց հա­­մար­­ձակ, նա չէր վա­­խենում ծաղ­­րել իշ­­խող հա­­մակար­­գի օլի­­գարխնե­­րին, որոնք ընտրա­­կեղ­­ծիքնե­­րով մտել էին ԱԺ եւ բա­­ցար­­ձակ չէին ներ­­կա­­­յաց­­նում Հա­­յաս­­տա­­­նում ապ­­րող եւ տա­­ռապող բնակ­­չին։ Մենք լսում էինք նրա ելոյթնե­­րը եւ, կար­­ծես, զա­­ւեշ­­տի թատ­­րոն դի­­տէինք։ Պի­­տի ար­­ձա­­­նագ­­րենք, որ դրանք եղել են ձայն բար­­բա­­­ռոյ անա­­պատի։ Չարն ու Բա­­րին միշտ պայ­­քա­­­րի մէջ են, եւ յաղ­­թում է նա, ով իշ­­խա­­­նու­­թիւն ու­­նի։

Այ­­սօր իրա­­կանա­­ցաւ Նի­­կոլ Փա­­շինեանի նպա­­տակը, որը նա ձե­­ւակեր­­պել էր դէ­­ռեւս 2011-ին.

«Ես գա­­լու եմ, թա­­կելու եմ ձե­­զանից իւ­­րա­­­քան­­չիւրի դու­­ռը, դուրս անէք տնից՝ պա­­տու­­հա­­­նով եմ մտնե­­լու եւ իւ­­րա­­­քան­­չիւրիդ հա­­մար ան­­հոգնել ըն­­թերցե­­լու եմ «1 +1» իմ ու­­ղերձը, մին­­չեւ ձեզ­­նից իւ­­րա­­­քան­­չիւրը՝ տա­­նը նստած, ինքն իրե­­նից եւ ու­­րիշնե­­րից վա­­խեցած ամէն ոք հաս­­կա­­­նայ, որ ին­­քը աւե­­լին է, քան սեր­­ժանտա­­կան օլի­­գար­­խիայի հար­­ճը, ին­­քը աւե­­լին է, քան ան­­պաշտպան հպա­­տակ, ին­­քը քա­­ղաքա­­ցի է, Հա­­յաս­­տա­­­նի Հան­­րա­­­պետու­­թեան քա­­ղաքա­­ցի, որը պա­­տաս­­խա­­­նատ­­ւութիւն ու­­նի պատ­­մութեան եւ ապա­­գայի առ­­ջեւ, նախ­­նի­­­ների եւ սե­­րունդնե­­րի առ­­ջեւ։ Քայ­­լե­­­լու եմ, աղա­­ղակե­­լու եմ, բարձրա­­ձայ­­նե­­­լու եմ այնքան ժա­­մանակ, մին­­չեւ ան­­խոնջ բազ­­մութեան իւ­­րա­­­քան­­չիւր ան­­դամ գայ հրա­­պարակ եւ բարձրա­­ձայն խոս­­տո­­­վանի. Հա­­յաս­­տա­­­նի ապա­­գան կա­­խուած է մէկ մար­­դուց, եւ այդ մէկ մար­­դը ես եմ»։

Իր խօս­­քը, ուղղո­­ւած ժո­­ղովրդին հան­­րա­­­հաւաք­­նե­­­րի ժա­­մանակ, նա սկսում էր այսպէս. «Հա­­յաս­­տա­­­նի Հան­­րա­­­պետու­­թեան հպարտ քա­­ղաքա­­ցի»…

Եւ ահա Մա­­յիսի 11-ին կա­­յացաւ կա­­ռավա­­րու­­թեան առա­­ջին նիս­­տը։ Որը վեր­­ջինն էր հին կա­­ռավա­­րու­­թեան ան­­դամնե­­րի հա­­մար։ Ողջ աշ­­խարհա­­հայու­­թիւնը դի­­տում էր այդ նիս­­տը, ինչպէս հե­­տաքրքրա­­կան մի կի­­նօ։ Եւ այստեղ պի­­տի ար­­ձա­­­նագ­­րենք մի նոր փաստ. կայ աշ­­խարհում աւան­­դա­­­կան կի­­նօ, կայ ան­­կախ հե­­ղինա­­կային կի­­նօ, կայ կի­­նօ, որին բնո­­րոշում են որ­­պէս «ու­­րիշ կի­­նօ»… սա­­կայն Ապ­­րիլ- Մա­­յիսից հա­­յերը ու­­նե­­­ցան միայն իրենց հասկնա­­լիք հայ­­կա­­­կան կի­­նօն, որը բազ­­մա­­­սերիալ է եւ առա­­ջին սե­­րիալ­­նե­­­րը ես կը կո­­չէի «Հա­­յաս­­տա­­­նը այ­­սօր եւ հի­­մա»։ Միայն մենք, հա­­յերս, կա­­րող էինք հաս­­կա­­­նալ այդ կի­­նօն. եր­­կի­­­րը մե­­ռած կէ­­տից շար­­ժո­­­ւեց եւ սլա­­ցաւ առաջ։ Ամէն վայրկեան հի­­նը զի­­ջում էր իր տե­­ղը նո­­րին։ Առա­­ջին նիս­­տը Նի­­կոլն անցկաց­­րեց կա­­ռավա­­րու­­թեան հին ան­­դամնե­­րի հետ։ Երբ Նի­­կոլը սկսեց այս շար­­ժումը, նա չէր երե­­ւակա­­յում եւ ոչ ոք չէր ակըն­­կա­­­լում, որ այն կվե­­րածո­­ւի նման չափ­­սե­­­րի հա­­մաժո­­ղովրդա­­կան շարժման, նա պար­­զա­­­պէս դուրս էր եկել այս ռե­­ժիմի դէմ, որի ղե­­կավա­­րը յար­­մա­­­րեց­­րել էր նոր սահ­­մա­­­նադ­­րութիւ­­նը՝ յա­­ւեր­­ժացնե­­լու հա­­մար իր հա­­կաժո­­ղովրդա­­կան իշ­­խա­­­նու­­թիւնը։ Այ­­սինքն Նի­­կոլը բա­­ցար­­ձակ չէր յա­­ւակ­­նում վար­­չա­­­պետի պաշ­­տօ­­­նին, առա­­ւել եւս չու­­նէր իր դա­­շին­­քում հա­­մապա­­տաս­­խան ան­­դամներ, որոն­­ցից կա­­րող էր կազ­­մել նոր կա­­ռավա­­րու­­թիւն։ Բայց ստի­­պուած եղաւ շու­­տա­­­փոյթ գոր­­ծել, արագ կողմնո­­րոշո­­ւել եւ գտնել նոր մարդկանց նոր ազա­­տուած տե­­ղերի հա­­մար։ Ասում են իբր «ան­­փորձ մարդկանց է նշա­­նակել նա­­խարար­­ներ», եւ նրանք հա­­կազ­­դում են «Այո՛, կա­­շառա­­կերու­­թեան եւ թա­­լանի փորձ չու­­նենք»։ Մի­­լիոնա­­ւոր հա­­յերի սի­­րելին դար­­ձած Նի­­կոլի նիս­­տին հե­­տեւում էին ո՛վ Մոս­­կո­­­ւայի մեթ­­րո­­­յում, ո՛վ Երե­­ւանի մարշրուտկա­­յում, իսկ ահա թէ ինչ գրեց մէ­­կը այդ պա­­հին. «Ես հե­­տեւում եմ նիս­­տին Սի­­բիրից։ Տոմս եմ առել, որ­­պէսզի վե­­րադառ­­նամ Հա­­յաս­­տան»։ Բո­­լորն անխտիր խոս­­տո­­­վանում էին, որ եր­­բեք իրենց կեան­­քում չէին նա­­յել այդ նիս­­տե­­­րը, բայց այ­­սուհետ եր­­բեք բաց չեն թող­­նե­­­լու։ Եւ բո­­լորն ու­­շադրու­­թիւն էին դարձնում կա­­ռավա­­րու­­թեան հին ան­­դամնե­­րին, որոնց մա­­սին մէ­­կը մեկ­­նա­­­բանեց. «Մե­­ռած են՝ թա­­ղուած չեն… ինչպէս Լե­­նինը…»

Այ­­սօր Մա­­յիսի 28-ն է։ Հա­­յաս­­տա­­­նը նշում է առա­­ջին հան­­րա­­­պետու­­թեան 100-ամեակը։ Սար­­դա­­­րապա­­տում հա­­ւաքո­­ւած­­նե­­­րի առաջ ելոյթ է ու­­նե­­­նում մեր նոր վար­­չա­­­պետ Նի­­կոլ Փա­­շինեանը։ 100 տա­­րուայ մէջ առա­­ջին ան­­գամ Հա­­յաս­­տա­­­նի քա­­ղաքա­­ցին հպար­­տութիւն է զգում որ­­պէս քա­­ղաքա­­ցի։ Պէտք չէ ու­­նե­­­նալ ծա­­նօթ-սա­­նիկ բա­­րեկամ, հո­­վանա­­ւորող, բաւ է լի­­նել միայն Հա­­յաս­­տա­­­նի քա­­ղաքա­­ցի՝ հպար­­տութիւն զգա­­լու հա­­մար։ Շատ ու­­ժեղ ելոյթ է ու­­նե­­­նում վար­­չա­­­պետը. մար­­դիկ չեն կա­­րող լսել առանց ար­­ցունքնե­­րի։ Այ­­նուհե­­տեւ նա մօ­­տենում է մարդկանց, որ­­պէսզի նրանց ձեռ­­քը սեղ­­մի։ Ի՛նչ դժո­­ւարու­­թիւններ է ստեղ­­ծում Նի­­կոլը իր թիկ­­նա­­­պահ­­նե­­­րի համար։