Թուրքիայի հայոց պատրիարքարանը դատապարտել է շաբաթ օրը Ստամբուլի Բեշիկթաշ թաղամասում տեղի ունեցած պայթյունները։ Պատրիարքի փոխանորդ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը նամակ է ուղարկել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։
Թուրքիայի
հայոց պատրիարքարանը դատապարտել է օրեր
առաջ Բեշիկթաշում տեղի ունեցած պայթյունները։
Պատրիարքարանի ներկայացուցիչները երեկ
մասնակցել են պայթյունի հետևանքով
զոհվածների հիշատակի արարողություններին,
ծաղկեպսակ են դրել պայթյունի վայրում։
Կիրակնօրյա
պատարագի ընթացքում աղոթքներ են հնչել
միասնության, խաղաղության և հանգստության
համար։
Գումգափըի
Մարիամ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած
պատարագը գլխավորել է Պոլսո հայոց
պատրիարքական փոխանորդ Արամ Աթեշյանը,
ով քարոզի ժամանակ խստորեն դատապարտել
է Ստամբուլում իրականացված անմարդկային
արարքը։
Պոլսո
հայոց պատրիարքական փոխանորդ Արամ
Աթեշյանը նաև ցավակցական նամակ է հղել
Թուրքիայի նախագահ Էրդողանին։ «Ստամբուլում
տեղի ունեցած և մեր ազգի շրջանում
վրդովմունք առաջացրած ահաբեկչական
հարձակումը մեր քաղաքացիների՝ մեծամասամբ
անվտանգության աշխատակիցների մահվան
պատճառ է դարձել։ Ցանկանում ենք տեղեկացնել,
որ ցավ ենք ապրում տեղի ունեցածի
կապակցությամբ։ Ինչպես միշտ ասել ենք՝
ահաբեկչությունը հարձակում է Աստծո
կողմից մարդկանց շնորհված կյանքի իրավունքի
դեմ։ Մարդու կյանքի դեմ ուղղված նմանատիպ
շարժումները, ում կողմից էլ որ իրականացվեն,
իրավացիորեն դատապարտվել են ողջամիտ
մարդկանց կողմից։ Մեր ցանկությունն է,
որ անօգուտ և միայն վնաս պատճառող,
մարդկության դեմ ուղղված նմանատիպ
հանցագործությունները վերջանան։ Որպես
Թուրքիայի հայեր՝ ցանկանում ենք տեղեկացնել,
որ միանում ենք մեր երկրի միասնությանը,
խաղաղությանն և հանգստությանն ուղղված
աղոթքներին։ Զոհված քաղաքացիներին
ողորմություն, վիրավորներին էլ շուտափույթ
ապաքինում ենք մաղթում»,- նշված է Արամ
Աթեշյանի նամակում։