Պոլսահայ երիտասարդների ակնկալիքները պատրիարքից

Թուրքիայի հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի որոշումը՝ պաշտոնապես հանգստի կոչելու Մեսրոպ Բ-ին, երկար սպասված պատրիարքական ընտրությունների իրականացման համար նպաստավոր պայմաններ է ստեղծել։ Այս զարգացումների շուրջ զրուցել ենք պոլսահայ երիտասարդների հետ։ Նախկինում պատրիարքական ընտրություններին չմասնակցած երիտասարդները մեզ պատմել են իրենց ակնկալիքների, քննադատությունների և գնահատականների մասին։

Միրան Մանուկյանmiran.manukyan@gmail.com  

Ջուլիա Քութնարօղլու

juliakutnaroglu@hotmail.com 


21-ամյա Արեն Դադըրօղլու (ուսանող)

«Համայնքում ղեկավարման բաց է առաջացել»

«Մեսրոբ պատրիարքի հիվանդությունը մեր համայնքին դժվարհաղթահարելի վնասներ է հասցրել։ Պատրիարքական աթոռի թափուր լինելու, անցած 7 տարիների ընթացքում պատրիարքական ընտրությունների կանոնակարգը անվավեր ճանաչելու և նոր կանոնակարգ չմշակելու հետևանքով համայնքի ղեկավարման համակարգում բաց է առաջացել։ Այս բացի հետևանքով ապագայի հետ կապված ոչ մի հստակ ծրագիր չի մշակվել։ Բռնագրավված որոշ ունեցվածքներ վերադարձվել են, մի քիչ հարստացել ենք, սակայն չենք կարողացել այդ ունեցվածքներն արդյունավետ օգտագործել։ Անհրաժեշտ է ներդրում կատարել մեր դպրոցներին՝ իրենց ինքնությանը, լեզվին, մշակույթին և հաստատություններին հավատարիմ, տեր կանգնող սերունդներ կրթելու համար, սակայն մինչ այժմ դպրոցները ջանքեր են գործադրում իրենց բյուդջեի պակասը կազմակերպված մատաղներով լրացնելու։ Պատրիարքարանի կողմից կազմվող կնունքների և մահվան գրանցումները վկայում են, որ մեր թիվը տարեցտարի նվազում է։ Սա մի էրոզիայի գործընթաց է, որը ժամանակի ընթացքում քայքայելու է մեր հաստատությունները, լեզուն, մշակույթը։

Նոր պատրիարքից նախևառաջ բազմակարծ կառավարման մոտեցում եմ ակնկալում։ Հատկապես նյութական հարցերում ակնկալում եմ, որ քաղաքացիների հետ աշխատելով՝ ղեկավարման համակարգի բացը փորձելու են լրացնել, խնդիրներին սպառիչ լուծումներ գտնելու համար մեր կազմակերպությունների իրավական հենք ձեռքբերելու համար համապատասխան, անհրաժեշտ հանդիումներն իրակացնելու են։

Գրեթե 15 տարի է մեր պատրիարքներին հասարակությունն է ընտրում։ Կարծում եմ, որ պետք է պապհանենք այս ավանդույթը, ուստի ընտրություններում օգտագործելու եմ իմ քվեն։ Ընտրություններ անցկացնելու Հոգևոր խորհրդի որոշումը ուշացած որոշում է, սակայն կարող է համայնքի խնդիրների լուծման առաջին քայլը դառնալ, կարող է շրջադարձային լինել։ Հույս ունեմ, որ հանրությունը, հատկապես՝ երիտասարդները ներգրավված կլինեն ընտրական գործընթացում, և ընտրություններին ակտիվ մասնակցություն կգրանցվի՝ ինչպես 1999թ․»։

22-ամյա Մելիսա Արսլանյան (ուսանողուհի)

«Ընտրություններում ժողովուրդը պետք է իր խոսքն ասի»

«Պատրաստվում եմ մասնակցել ընտրություններին։ Մեր հասարակությունը տարիներ շարունակ ընտրության իրավունք է ունեցել․ սա որպես եկեղեցական ավանդույթ պետք է շարունակվի։

Սիրելի Մեսրոբ պատրիարքի հիվանդության պատճառով ութ տարի շարունակ պատրիարքական աթոռը թափուր է մնացել։ Այս անորոշ վիճակը մեր համայքնը երկու մասի է բաժանել՝ նրանք, ովքեր ընտրությունների անցկացում են պահանջում և նրանք, ովքեր կարծում են՝ մինչև պատրիարքի մահը ընտրություններ չեն իրականացվելու։ Պատրիարքի գլխավոր փոխանորդի պաշտոնից մեր համայնքը դժգոհ է։ Պատրիարքական ընտրություններում ժողովուրդը պետք է իր խոսքն ասի։

Հուսով եմ պատրիարքը, որ ընտրվելու է, լինելու է էներգետիկ, մտավորական մեկը՝ քաջատեղյակ համայնքի խնդիրներին, մեկը, ով պաշտոնավարելու է ոչ թե իրեն տրված իշխանությամբ, այլ ժողովրդի հանդեպ սիրով, արդարությամբ և ըմբռնումով առաջնորդվելով, ով անմիջականորեն զբաղվելու է համայնքի, հիմնադրամների, դպրոցների խնդիրեներով»։ 

25-ամյա Արտո Գյորմեզ (ուսանող)

«Համակարգն է խնդրահարույց, ոչ թե անհատները»

«Գնալու եմ քվեարկության։ Նախ չէի ցանկանա, որ պատրիարքարանն այսքան շատ միջամտեր համայնքային հարցերին։ Շատ լուրջ խնդիրներ կան, որոնք պետք է հնարավորինս արագ լուծենք․ բյուջեի ճեղքերն ինչպե՞ս են փակվելու։ Կրթական քաղաքականությունն ինչպե՞ս է իրականացվելու։ Բնակչության թվաքանակի նվազումն ինչպե՞ս է կանխվելու։ Տարեցների խնամքն ինչպե՞ս է կազմակերպվելու։ Երիտասարդների համար ի՞նչ աշխատանքներ են տարվելու։ Այս հարցերին կարելի է շատ ուրիշ հարցեր ավելացնել։ Սակայն անիրատեսական կլինի այս բոլորի պատասխանները պատրիարքարանից ակնկալելը։ Իրենք լուծումներ չգտան, լուծումներ փնտրողներին էլ խանգարեցին և թիկունք չկանգնեցին։

Նաև տեսնում ենք, որ քաղաքացիներն էլ չեն կարողանում այս հարցը կարգավորել։ Մեր համայնքը տառապում է հիմնադրամների և այլ հաստատությունների վատ ղեկավարումից։ Ղեկավարների քմահաճ վերաբերմունքի, իրար մեջ ունեցած տարաձայնությունների հետևանքով ձգձգվող խնդիրների պատճառով մեր երեխաներն են տառապելու։ Օրթաքյոյի հիմնադրամի նախագահը Դադյան դպրոցին օգնություն չի տրամադրում, քանի որ վիրավորված է։ Այս ամենն ի վնաս Դադյանի աշակերտների է։ Հիվանդանոցը շատ գումարներ է աշխատում, սակայն ամեն ինչ անում է, որ դպրոցներին օգնություն չտրամադրի։

Վերջին 10 տարիներում շատ կարևոր զարգացումներ են գրանցվել։ Սակայն այսօրվա դրությունը տարբեր չէր լինի, եթե անգամ պատրիարք Մութաֆյանը շարունակեր գլխավորել պատրիարքարանը, քանի որ համակարգն է խնդրահարույց, ոչ թե անհատները։ Ավելի ճիշտ՝ համակարգի բացակայությունն է խնդիրը»։