1954թ․ սեպտեմբերի 15-ին ծնված Հրանտ Դինքի ծննդյանը օրը 2009 թվականից ի վեր Հրանտ Դինքի անվան մրցանակաբաշխությունն է անցկացվում։ «Հրանտ Դինք» միջազգաին մրցանակն այսօր գտնելու է իր տերերին։
Հրանտ
Դինքի անվան մրցանակաբաշխությունը, որն
իրականացվում է Հրանտ Դինք հիմնադրամի
կողմից, այս տարի տոների պատճառով
սեպտեմբերի 15-ի փոխարեն անցկացվում է
սեպտեմբերի 22-ին։
«Հրանտ
Դինք» միջազգային մրցանակը ամեն տարի
տրվում է խտրականությունից, ռասիզմից,
բռնությունից զերծ, արդար աշխարհ կերտելու
համար ռիսկերի գնացող, խաղաղության լեզվով
հաղորդակցվող, պայքարի ճանապարհին
ոգեշնչանք և հույս դարձած երկու անհատի,
կազմակերպության կամ խմբի։ Մրցանակակիրներից
մեկը լինում է Թուրքիայից, մյուսը՝
արտերկրից։ Այս մրցանակով Հրանտ Դինք
հիմնադրամը նպատակ ունի լսելի դարձնելու
նշված ուղին ընտրողների ձայնը, հիշեցնելու,
որ նրանց աշխատանքը նկատվում է և որ
միայնակ չեն, ցույց տալու իր բարոյական
օժանդակությունը և խրախուսելու իդեալների
համար մղվող պայքարը։
Մրցանակաբաշխության ժյուրիի կազմը
Այս
տարի մրցանակաբաշխության ժյուրիի կազմի
մեջ են 2015թ․ «Հրանտ Դինք» մրցանակակիր,
մարդու իրավունքների պաշտպան Սամար
Բադավին, մյուս մրցանակակիր KAOS GL ԼԳԲՏ
կազմակերպությունը, ռեժիսոր, սցենարիստ
և պրոդյուսեր Ատոմ Էգոյանը, փիլիսոփա
Էթիեն Բելիբարը, «Լրագրողներ առանց
սահմանների» կազմակերպության գլխավոր
քարտուղար Քրիսթոֆ Դելորը, փիլիսոփա
Միշել Մարիանը, բանաստեղծ, արձակագիր և
գրականագետ Մուրաթհըն Մունգանը,
ֆեմինիստական գրող և մարդու իրավունքների
պաշտպան Շիրին Թեքելին և Հրանտ Դինք
հիմնադրամի նախագահ Ռաքել Դինքը։
«Հրանտ Դինք» մրցանակաբաշխություն 2016
Հրանտ Դինքի անվան մրցանակաբաշխությանը կարող եք ուղիղ միացմամբ հետևել սեպտեմբերի 22-ին՝ ժամը 20։00-ից (21։00 երևանյան ժամանակով)։ Ուղիղ միացմամբ անգլերեն և թուրքերեն լեզուներով կարող եք հետևել հետևյալ հղումներով․ www.hrantdink.org և www.hrantdinkodulu.org։ Մրցանակաբաշխությանը կարող եք նաև հետևել Facebook-յան Uluslararası Hrant Dink Ödülü / International Hrant Dink Award’ ու ‘Hrant Dink Vakfı / Hrant Dink Foundation / Հրանդ Տինք Հիմնարկ էջերից և Twitter-յան @HrantDinkVakfi ու ‘@HrantDinkAward միկրոբլոգերին հետևելով (գրառումները լինելու են հայերեն, անգլերեն և թուրքերեն)։