Պայթյուն Ստամբուլի ‹‹Աթաթուրք›› օդանավակայանում

Այսօր երեկոյան Ստամբուլի՝ Աթաթուրքի անունը կրող օդանավակայանի միջազգային թռիչքների բաժնում երկու ուժգին պայթյուն է որոտոցել: Պայթյուններին հաջորդել են կրակոցներ: Նշվում է , որ պայթյունի հետևանքով վիրավորներ կան: Դեպքի վայր են տեղափոխվել մեծ թվով ոստիկանաան և շտապօգնության խմբեր:

Ստամբուլի նահանգապետ. ‹‹Պայթյունին զոհ է գնացել 28 մարդ, կա 60 վիրավոր››

Ստամբուլի նահանգապետ Վասիփ Շահինը տեղական ժամանակով ժամը 00:09-ին արած հայտարարության մեջ նշել է, որ  28 հոգի զոհ է գնացել պայթյուններին, կա 60 վիրավոր: Նահանգապետը նաև նշել է, որ ահաբեկչական հարձակուը իրականացվել է 3 ահաբեկիչների կողմից:

Հիմնվելով անվտանգության ծառայությունների տեղեկությունների վրա՝ ‹‹Դիջլե›› լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ պայթյուններն իրականացրել է ԻՊ-ը՝ Իսլամական պետությունը: 

‹‹Ահաբեկիչը կրակել է շուրջբոլորը, ապա պայթեցրել ինքն իրեն›,- ավելի վաղ նշել էր Բ. Բոզդաղը:


Արյան անհրաժեշտություն, այնուամենայնվ, կա

‹‹Կարմիր մահիկը›› հայտարարություն է տարածել, ըստ որի արյան անհրաժեշտություն՝ թեև ոչ խիստ, այնուամենայնիվ, կա: ‹‹Կարմիր մահիկը›› նշել է այն կետերը, որտեղ քաղաքացիները կարող են արյուն տալ և տեղեկարցրել, որ վիրավորները տեղափոխվում են Սամաթյայի, Հասեկիի, բաքըրգյուղի հիվանդանոցներ: Նաև կոչ է արվել ազատել օդանավակայանը քաղաքի կենտրոնին կապող ճանապարհները, որտեղ խցանումներ և խուճապ կա: Այդ ճանապարհներից օգտվող բոլոր քաղաքացիներին կոչ է արվել վերադառնալ իրենց տները: 

‹‹CNN Türk››-ի հետ զրույցում ականատեսներից մեկը պատմել է, որ մոտ 10 կրակոց և երկու պայթյուն է լսվել: 20-ից ավել շտապօգնության մեքենաներ են ժամանել դեպքի վայր: Ըստ ականատեսի՝ տաքսիները վիրավորներին հիվանդանոց են տեղափոխում: