Հայ համայնքի տարբեր շրջանակներից բաղկացած մի խումբ Պոլսո հայոց պատրիարքարանի դիմաց բողոքի ակցիա է իրականացրել՝ պահանջելով իրականացնել պատրիարքական ընտրություններ, որոնք արդեն 8 տարի չեն իրականացվում։ Պատրաիարքարանի դիմաց սև ծաղկեպսակ է դրվել։
Հունիսի
22-ին Պոլսի հայոց պատրիարքարանի շենքի
դիմաց իրականացված 30 հոգանոց բողոքի
ցույցին մասնակցել են հայ համայնքի տարբեր
շրջանակների ներկայացուցիչներ, որոնց
թվում էին նաև Օրթագյուղի Սուրբ Աստվածածին
եկեղեցու հիմնադրամի նախագահ Իսքենդեր
Շահինգյոզը, Գալֆայան մանկատան հիմնադրամի
նախագահ Դիանա Գամփարոսյանը, տնօրենների
խորհրդի անդամ Դանիել Անթիքաջըօղլուն,
գրող Ժաքլին Չելիքը և ատամնաբույժ Թաթյոս
Բեբեքը։ Բողոքի ակցիայի մասնակիցները
պատրաիրքարանի դիմաց հավաքվելուց առաջ
Քումգափուի Մարիամ Աստվածածին եկեղեցում
համատեղ աղոթքի էին մասնակցել։ Բողոքի
ակցիայից հետո պատրիարքարանի դիմաց սև
պսակ է դրվել՝ «Ցանկանում ենք ինքներս
ընտրել մեր պատրիարքին» գրությամբ։
«Իսկական պատրաիարք ենք ուզում»
Մամլո հաղորդագրությունը Ժաքլին Չելիքն է ընթերցել՝ հիշեցնելով, որ Թուրքիայի հայերի պատրիարքական աթոռը 555 տարվա ավանդույթ ունի և ներկայացնում է այս տարածքներում 3 հազար տարվա պատմություն ունեցող հնագույն ժողովրդի գոյությունն ու պատիվը։
Մեզ խաբում են պատմության մեջ նմանը չունեցող «փոխանորդության համակարգ» կոչված հորինված տիտղոսով, որը հայտնի չէ, թե ում է սպասարկում և ում է պատասխանատու։
Մեր հավատքի ազատությանը միջամտություն այլևս չենք ընդունի, չենք ընդունի, որ մեր ընտրության իրավունքը անիմաստ պատրվակներով ոտնահարվի։ Պատրիարքական պաշտոնը պետք է մեր ավանդույթների համաձայն ժողովրդի քվեարկության արդյունքում ընտրված մեկը ստանձնի։ Մենք իսկական պարաիարք ենք ուզում և պատրիարքին մենք ենք ընտրելու։ Թող լինի այնպես, ինչպես 555 տարի շարունակ է եղել»։
8 տարի է պատրիարքական աթոռը թափուր է
8 տարի առաջ Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Բ Մութաֆյանի հիվանդության պատճառով պատրիարքական աթոռը թափուր էր մնացել։ Երկու տարի պատրիարքական ընտրությունների շուրջ քննարկումներից հետո 2010թ․ նահանգապետարանից գրություն էր եկել, որից հետո՝ 48 ժամվա ընթացքում, Արամ Աթեշյանը «Պատրիարքական գլխավոր փոխանորդ» էր դարձել։ «Գլխավոր փոխանորդի» տիտղոսը 555 տարվա ավանդության մեջ չտեսնված երևույթ է, որը հասարակությանը ներկայացվում է որպես մի բան, որը «եղավ-վերջացավ»։
Բողոքի ակցիա իրականացողները նշել են, որ հայոց ցեղասպանության մասին Գերմանիայի խորհրդարանի ընդունած որոշումից հետո Աթեշյանի նամակը Էրդողանին համբերության բաժակը լցրել է։ Գրեթե հիսուն տարի է Թուրքիայի հայոց պատրաիրքարանի դեմ նման բողոքի ցույց չի իրականացվել։