ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

Եւրոպայի օրուայ տօնը


Ո՞վ չգի­տի Պեթ­հո­վէնի 9–րդ սիմ­ֆո­նիայի աւար­­­տը, երբ երգչա­­­խումբը եր­­­գում է

Alle Menschen werden Brüder

Wo dein sanfter Flügel weilt

Ֆրիտ­­­րիխ Շիլ­­­լե­­­­­­­րի «Ձօն ու­­­րա­­­­­­­խու­­­թեան» (1785) բա­­­նաս­­­տեղծու­­­թիւնից է, որը Պեթ­­­հո­­­­­­­վէնը 1823-ին օգ­­­տա­­­­­­­գոր­­­ծեց իր սիմ­­­ֆո­­­­­­­նիայի աւար­­­տի հա­­­մար։ Սա ան­­­նա­­­­­­­խադէպ քայլ էր. նո­ւագախմբին միացան նաեւ 4 մե­­­ներ­­­գիչներ եւ չորսձայ­­­նա­­­­­­­նի երգչա­­­խումբը, որ­­­պէսզի խօս­­­քով-ձայ­­­նով ոգե­­­­կոչեն ազատ եւ միաս­­­­նա­­­­­­­­­­­­­­­կան Եւ­­­­րո­­­­­­­­­­­­­­­պան, թէ­­­­պէտ ես ան­­­­ձամբ հա­­­­մարում եմ, որ մարդկա­­­­յին ձայ­­­­նը, վո­­­­քալը իրա­­­­ւունք ու­­­­նի հան­­­­դէս գալ որ­­­­պէս նո­­ւագա­­­­րան (Հա­­­­յաս­­­­տա­­­­­­­­­­­­­­­նում ասում ենք երաժշտա­­­­կան գոր­­­­ծիք)։ Սա­­­­կայն երբ Եւ­­­­րո­­­­­­­­­­­­­­­պայի երկրնե­­­­րը ստեղ­­­­ծե­­­­­­­­­­­­­­­ցին Եւ­­­­րո­­­­­­­­­­­­­­­միու­­­­թիւն եւ ընտրե­­­­ցին Պեթ­­­­հո­­­­­­­­­­­­­­­վէնի սիմ­­­­ֆո­­­­­­­­­­­­­­­նիայի աւար­­­­տա­­­­­­­­­­­­­­­կան մա­­­­սը որ­­­­պէս Եւ­­­­րո­­­­­­­­­­­­­­­միու­­­­թեան եւ Եւ­­­­րա­­­­­­­­­­­­­­­խորհրդի օրհներգ, ապա խօս­­­­քե­­­­­­­­­­­­­­­րից, ձայ­­­­նից հրա­­­­ժարո­­ւեցին եւ սա էլ էր ան­­­­նա­­­­­­­­­­­­­­­խադէպ քայլ օրհներ­­­­գի հա­­­­մար, որն ու­­­­նէր թէ­­­­պէտ իր բա­­­­ցատ­­­­րութիւ­­­­նը. գե­­­­րապա­­­­տուու­­­­թիւն չպէտք է տրո­­ւէր լե­­­­զու­­­­նե­­­­­­­­­­­­­­­րից որե­­­­ւէ մէ­­­­կին։

Յու­­­­նի­­­­­­­­­­­­­­­սի 4-ին Արամ Խա­­­­չատրեանի անո­­ւան հա­­­­մեր­­­­գասրա­­­­հում Էդո­­ւարդ Թոփ­­­­չեանի ղե­­­­կավա­­­­րած Հա­­­­յաս­­­­տա­­­­­­­­­­­­­­­նի ազ­­­­գա­­­­­­­­­­­­­­­յին նո­­ւագա­­­­խումբը հա­­­­մեր­­­­գի սկզբին կա­­­­տարեց Եւ­­­­րո­­­­­­­­­­­­­­­միու­­­­թեան օրհներ­­­­գը, որը լսե­­­­լիս հպար­­­­տութիւն ես զգում մարդ լի­­­­նելու առի­­­­թով, այ­­­­նուհե­­­­տեւ կա­­­­տարեց Հա­­­­յաս­­­­տա­­­­­­­­­­­­­­­նի օրհներ­­­­գը, որը հպար­­­­տութիւն պար­­­­գե­­­­­­­­­­­­­­­ւեց ար­­­­դէն հայ լի­­­­նելու առի­­­­թով։ Եւ սկսո­­ւեց հա­­­­մեր­­­­գը, նո­­ւիրո­­ւած Եւ­­­­րո­­­­­­­­­­­­­­­պայի օրո­­ւան։

Այս տա­­­­րի լրա­­­­ցաւ Հա­­­­յաս­­­­տա­­­­­­­­­­­­­­­նի ան­­­­կա­­­­­­­­­­­­­­­խու­­­­թեան 25 տա­­­­րին եւ Եւ­­­­րա­­­­­­­­­­­­­­­խորհրդին ան­­­­դա­­­­­­­­­­­­­­­մակ­­­­ցե­­­­­­­­­­­­­­­լու 15 տա­­­­րին։ 2001-ին Հա­­­­յաս­­­­տա­­­­­­­­­­­­­­­նը բռնեց եւ­­­­րո­­­­­­­­­­­­­­­պական ար­­­­ժե­­­­­­­­­­­­­­­համա­­­­կար­­­­գի ու­­­­ղին։ Ո՞վ էր ասել, որ ար­­­­ժէքնե­­­­րը ծնունդ են առ­­­­նում Արե­­­­ւել­­­­քում, բայց իւ­­­­րացւում են Արեւ­­­­մուտքում։ Հա­­­­յերի քա­­­­ղաքակրթու­­­­թիւնը մնաց հնա­­­­գիտու­­­­թեան թան­­­­գա­­­­­­­­­­­­­­­րան­­­­նե­­­­­­­­­­­­­­­րի յու­­­­շե­­­­­­­­­­­­­­­րում եւ ի յայտ է գա­­­­լիս միայն հնա­­­­գիտա­­­­կան պե­­­­ղումնե­­­­րի ժա­­­­մանակ, որով­­­­հե­­­­­­­­­­­­­­­տեւ մենք դեռ հե­­­­ռու ենք ժո­­­­ղովրդա­­­­վարա­­­­կան սկզբունքնե­­­­րից տնտե­­­­սական եւ քա­­­­ղաքա­­­­կան բնա­­­­գաւառ­­­­նե­­­­­­­­­­­­­­­րում, սա­­­­կայն երաժշտու­­­­թիւնը չի են­­­­թարկո­­ւել քա­­­­ղաքա­­­­կան մե­­­­նաշ­­­­նորհի եւ երաժշտա­­­­կան հար­­­­թակն այնքան ազատ է, որ այստեղ կա­­­­րելի է տես­­­­նել ոչ միայն հա­­­­սուն երա­­­­ժիշտնե­­­­րին, այլ նաեւ պա­­­­տանի­­­­ներին, որոնք ար­­­­ժա­­­­­­­­­­­­­­­նանում են նո­­ւագախմբի հետ հան­­­­դէս գա­­­­լու պա­­­­տուին։ Այդ պա­­­­տանի­­­­ները ի յայտ են գա­­­­լիս մրցոյթ-փա­­­­ռատօն­­­­ներ «պե­­­­ղումնե­­­­րի» շնոր­­­­հիւ, որոնք զա­­­­նազան են, օրի­­­­նակ, «Նոր Անուններ», «Վե­­­­րած­­­­նունդ», «Արտ-Միւ­­­­զիք», ինչպէս նաեւ դա­­­­սական կոմ­­­­պո­­­­­­­­­­­­­­­զիտոր­­­­նե­­­­­­­­­­­­­­­րի անու­­­­նը կրող փա­­­­ռատօն­­­­նե­­­­­­­­­­­­­­­րը՝ Ա. Խա­­­­չատ­­­­րեանի կամ Ա. Պա­­­­պաճա­­­­նեանի…

Եւ­­­­րո­­­­­­­­­­­­­­­պայի օրո­­ւան նո­­ւիրո­­ւած հա­­­­մեր­­­­գին Ստե­­­­փան Ջրբա­­­­շեանի անո­­ւան երաժշտա­­­­կան դպրո­­­­ցի 11 տա­­­­րեկան աշա­­­­կերտ Յա­­­­րու­­­­թիւն Մե­­­­լիքեանը նո­­ւագախմբի հետ կա­­­­տարեց Մո­­­­ցար­­­­տի դաշ­­­­նա­­­­­­­­­­­­­­­մու­­­­րա­­­­­­­­­­­­­­­յին կոն­­­­ցերտը։ Ամէն դաշ­­­­նա­­­­­­­­­­­­­­­կահար երա­­­­զել կա­­­­րող է այդ մա­­­­սին։ Պա­­­­տանին առանց որե­­­­ւէ կաշ­­­­կանդո­­ւածու­­­­թեան դուրս եկաւ բեմ եւ կա­­­­տարեց իր գոր­­­­ծը։ Այո, հե­­­­տաքրքիրն այն է, որ պա­­­­տանի երա­­­­ժիշտնե­­­­րը չեն հի­­­­ւան­­­­դա­­­­­­­­­­­­­­­նում աստղա­­­­յին հի­­­­ւան­­­­դութեամբ, նրանք քի­­­­թը վեր չեն ցցում մեծ բե­­­­մում յայ­­­­տո­­­ւելու առի­­­­թով. նրանք ժա­­­­մեր շա­­­­րու­­­­նակ աշ­­­­խա­­­­­­­­­­­­­­­տում ու աշ­­­­խա­­­­­­­­­­­­­­­տում են տա­­­­նը եւ դպրո­­­­ցում ղե­­­­կավա­­­­րի հսկո­­­­ղու­­­­թեան ներ­­­­քոյ, իսկ երբ աշ­­­­խա­­­­­­­­­­­­­­­տան­­­­քը ար­­­­դիւնք է տա­­­­լիս, դա­­­­սարա­­­­նի եւ դպրո­­­­ցական բե­­­­մի պա­­­­տերը փոխ­­­­ւում են Կա­­­­մերա­­­­յին Տան եւ վեր­­­­ջա­­­­­­­­­­­­­­­պէս մեծ հա­­­­մեր­­­­գասրա­­­­հի կա­­­­մար­­­­նե­­­­­­­­­­­­­­­րով։ Ինչպէ՞ս կա­­­­րող է կա­­­­տարո­­­­ղը, առա­­­­ւել եւս դե­­­­ռահաս տա­­­­րիքի կա­­­­տարո­­­­ղը չյուզո­­­ւել եւ խու­­­­ճա­­­­­­­­­­­­­­­պի չմատ­­­­նո­­­ւել։ Այդ հար­­­­ցով ես դի­­­­մում եմ ար­­­­դէն Սո­­­­ֆիա Վար­­­­դա­­­­­­­­­­­­­­­նեանին, որը Տիանա Ադա­­­­մեանի հետ մէկ­­­­տեղ կա­­­­տարեց նո­­ւագախմբի ու­­­­ղեկցու­­­­թեամբ Եո­­­­հան Սե­­­­պաս­­­­տիան Պա­­­­խի ջու­­­­թա­­­­­­­­­­­­­­­կի կրկնա­­­­կի կոն­­­­ցերտը.

«Փոքր բե­­­­մում աւե­­­­լի քիչ ուժ ես ներդնում նո­­ւագի մէջ, իսկ մեծ բե­­­­մում նո­­ւագախմբի հետ մասշտաբ­­­­նե­­­­­­­­­­­­­­­րը կրկնա­­­­պատկւում են եւ քո մէջ արթնա­­­­նում են մինչ այդ ննջած վի­­­­ճակում գտնո­­ւող ու­­­­ժե­­­­­­­­­­­­­­­րը։ Ինչ վե­­­­րաբեր­­­­ւում է յուզմունքին, ապա այն ան­­­­հե­­­­­­­­­­­­­­­տանում է, երբ դու սկսում ես նո­­ւագել, որով­­­­հե­­­­­­­­­­­­­­­տեւ այդ յուզմունքը հա­­­­ւասա­­­­րակշռւում է միւս յուզմունքով, որն առա­­­­ջանում է ար­­­­դէն երաժշտու­­­­թեան գե­­­­ղեց­­­­կութիւ­­­­նից»։

Սո­­­­ֆիայի մե­­­­նահա­­­­մեր­­­­գի մա­­­­սին ես գրել էի «Ակօս»ի 1024-րդ թի­­­­ւում։ Սո­ֆիան եւ Տիանան այս տա­­­­րի փո­­­­խադ­­­­րո­­­ւեցին Չայ­­­­կովսկու անո­­ւան երաժշտա­­­­կան թե­­­­քու­­­­մով դպրո­­­­ցի աւար­­­­տա­­­­­­­­­­­­­­­կան դա­­­­սարան։ Չեմ ու­­­­զում հի­­­­մա անդրա­­­­դառ­­­­նալ բա­­­­զում մրցոյթնե­­­­րին, որոնց մաս­­­­նակցել եւ գու­­­­ցէ դեռ կը մաս­­­­նակցեն մեր մե­­­­նակա­­­­տար­­­­նե­­­­­­­­­­­­­­­րը… Ու­­­­զում եմ ակ­­­­նարկել, որ պա­­­­տանի երա­­­­ժիշտնե­­­­րը, որոնց մենք վար­­­­ժո­­­ւել ենք ունկնդրել մեր հա­­­­մեր­­­­գասրահ­­­­նե­­­­­­­­­­­­­­­րում, ամե­­­­նեւին էլ հրա­­­­շամա­­­­նուկներ չեն։ Նրանք սո­­­­վորա­­­­կան են, ան­­­­սո­­­­­­­­­­­­­­­վոր է միայն նրանց վե­­­­րաբեր­­­­մունքը բարձր արուես­­­­տի նկատ­­­­մամբ. նրանք բռնել են իս­­­­կա­­­­­­­­­­­­­­­կան արուես­տին ծա­­­­ռայե­­­­լու ու­­­­ղին եւ նրանց առա­­­­քելու­­­­թիւնն է՝ բարձր ճա­­­­շակ ձե­­­­ւաւո­­­­րելը։ Ես հա­­­­մաձայն չեմ այն ասո­­ւած­­­­քին, թէ «ճա­­­­շակին ըն­­­­կեր չկայ»։ Ո՜չ, ճա­­­­շակը զար­­­­գացնե­­­­լու հա­­­­մար ըն­­­­կերներ են հար­­­­կա­­­­­­­­­­­­­­­ւոր։ Զուր չէ, որ Եւ­­­­րա­­­­­­­­­­­­­­­խորհրդա­­­­րանի ներ­­­­կա­­­­­­­­­­­­­­­յացու­­­­ցիչնե­­­­րը հա­­­­մեր­­­­գը ունկնդրե­­­­լու հա­­­­մար Հա­­­­յաս­­­­տա­­­­­­­­­­­­­­­նի մար­­­­զե­­­­­­­­­­­­­­­րից բազ­­­­մա­­­­­­­­­­­­­­­թիւ պա­­­­տանի­­­­ներ էին բե­­­­րել։

Իսկ այժմ յի­­­­շեց­­­­նեմ, թէ ինչ է այդ մա­­­­սին ասել բա­­­­նաս­­­­տեղծ Պա­­­­րոյր Սե­­­­ւակը.

«Ճիշդ է, որ ժո­­­­ղովուրդն է բո­­­­լոր բա­­­­րիք­­­­ներ ստեղ­­­­ծո­­­­­­­­­­­­­­­ղը, ամէն բան նրա­­­­նից է գա­­­­լիս, ամէն բան նա է տա­­­­լիս, բա­­­­ցի թե­­­­րեւս… ճա­­­­շակից։ Արո­­ւես­­­­տի մէջ առաջ­­­­նորդո­­ւել ժո­­­­ղովրդի ճա­­­­շակով՝ նշա­­­­նակում է չծա­­­­ռայել ժո­­­­ղովրդին, որով­­­­հե­­­­­­­­­­­­­­­տեւ արո­­ւես­­­­տա­­­­­­­­­­­­­­­գէտը, որ նոյն ժո­­­­ղովրդի զա­­­­ւակն է, ժո­­­­ղովրդի հան­­­­դէպ ամե­­­­նից առաջ ու­­­­նի մէկ պար­­­­տա­­­­­­­­­­­­­­­ւորու­­­­թիւն՝ նրա ու­­­­նե­­­­­­­­­­­­­­­ցած ճա­­­­շակը յղկել, նոր ճա­­­­շակ ներշնչել նրան։ Արո­­ւես­­­­տա­­­­­­­­­­­­­­­գէտի սրբա­­­­զան պարտքն է բո­­­­լոր հնա­­­­րաւոր մի­­­­ջոց­­­­նե­­­­­­­­­­­­­­­րով ժո­­­­ղովրդին բարձրաց­­­­նել դէ­­­­պի արո­­ւես­­­­տը եւ ոչ թէ արո­­ւեստն իջեց­­­­նել միայն ժո­­­­ղովրդի մա­­­­կար­­­­դա­­­­­­­­­­­­­­­կին։ Արուեստն ինչքան էլ առաձ­­­­գա­­­­­­­­­­­­­­­կան լի­­­­նի, չի կա­­­­րելի ձգել-ձգձգել մին­­­­չեւ հան­­­­րա­­­­­­­­­­­­­­­մատ­­­­չե­­­­­­­­­­­­­­­լիու­­­­թիւնը։ Եւ ճշմա­­­­րիտ արո­­ւես­­­­տա­­­­­­­­­­­­­­­գէտ­­­­նե­­­­­­­­­­­­­­­րը չեն կա­­­­րող նմա­­­­նուել այն ձկնե­­­րի վտա­­­ռին, որ հե­­­տեւում է լո­ղացող նա­ւին։ Դել­ֆինն էլ է ձուկ, բայց նա միշտ լո­ղում է նա­ւի առ­ջե­ւից։ Արուես­տա­գէտը պի­տի դելֆին լինի»։

Kategoriler

ԱՌՕՐԵԱՅ