Սա պատերազմ է

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

dzovinarlok@gmail.com

Ապրի­լի 1-ը Ծի­ծաղի օր էր։ Եր­գի­ծան­կա­րիչ­նե­րի Միու­թիւնը լրագ­րողնե­րու շէն­քի առա­ջին յար­կում բա­ցել էր ցու­ցա­հան­դէս, նուիրուած մա­մու­լի ան­կա­խաց­ման 25-ամեակին։ Նա­յում էինք ծաղ­րանկար­նե­րին եւ ծի­ծաղում էինք։ Ծաղ­րանքի ու եր­գի­ծան­քի իմաս­տը եր­բեմն միան­գա­մից չէինք ըմբռնում. ու­ղե­ղի աշ­խա­տանք էր պա­հան­ջում։ Իսկ երե­կոյեան Հա­յաս­տա­նի Հան­րա­պետու­թեան Պաշտպա­նու­թեան Նա­խարա­րու­թեան յայ­տա­րարու­թիւնը ար­դէն հե­ռու էր կա­տակից. Ապ­րի­լի 1-ից, 2-ի գի­շերը Ղա­րաբա­ղա-Ատրպէյ­ճա­նական ու­ժե­րի շփման գծի ողջ եր­կայնքով հա­կառա­կոր­դի կող­մից ձեռ­նարկուած աք­թիւ յար­ձա­կողա­կան գոր­ծո­ղու­թիւննե­րի ըն­թացքում հա­կառա­կոր­դը, կի­րառե­լով տան­կեր, հրե­տանի եւ օդուժ «փոր­ձել» է ներ­խուժել ԼՂՀ ՊԲ պաշտպա­նու­թեան խոր­քը եւ գրա­ւել մար­տա­կան դիր­քեր։ Այդ յար­ձա­կու­մը ազ­դա­րարում էր լայ­նա­ծաւալ ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թիւննե­րի մա­սին։ Ին­չո՞ւ։ Յայ­տա­րարու­թեան մէջ աս­ւում է, որ հա­կառա­կոր­դը”փոր­ձել է գրա­ւել հայ­կա­կան դիր­քե­րը եւ դա նշա­նակում է, որ հենց գրա­ւել է։ Ու թէեւ հայ­կա­կան ու­ժե­րի գոր­ծո­ղու­թիւննե­րի շնոր­հիւ հա­կառա­կոր­դը դուրս է շպրտուել, տա­լով բազ­մա­թիւ զո­հեր, մեզ հա­յերիս, հե­տաքրքրում են առա­ջին հեր­թին հայ զո­հերը։ Մեր աչ­քին այ­լեւս ոչ մի բան չի երե­ւում բա­ցի Հայ Զի­նուո­րից, որը կանգնած է այ­սուհետ իր ամ­բողջ հա­սակով մէկ առա­ջին եւ առաջ­նա­յին գծում։ Երկրի սահ­մաննե­րից ներս մենք դժգո­հում ենք, ար­տա­գաղ­թում ենք, պա­կասում ենք… եւ այդ մա­սին երե­ւի մե­զանից աւե­լի լաւ գի­տեն մեր հա­կառա­կորդնե­րը, որոնք վեր­ջին 4-5 տա­րինե­րի ըն­թացքում նա­խաձեռ­նե­ցին պա­տերազ­մի մի նոր տե­սակ, որը բնո­րոշուեց որ­պէս դան­դաղ, սա­կայն 2016-ի Ապ­րի­լի 1-ից ստա­ցաւ մի այլ բնոյթ։ Ատրպէյ­ճա­նական բա­նակը, իրա­կանաց­նե­լով յար­ձա­կողա­կան գոր­ծո­ղու­թիւններ, բո­լորո­վին չի հա­շուար­կում հե­տեւանքնե­րը։ Կորցնե­լով Ղա­րաբա­ղը, նա ան­կասկած մտա­ծում է, որ այ­լեւս կորցնե­լու բան չու­նի, մինչդեռ հայ­կա­կան կող­մի մէջ արթնաց­նում է փա­փաքը գնալ մին­չեւ վերջ։ Դա­րեր, հա­զարա­մեակ­ներ ի վեր հա­յը կռուել է միայն իր հո­ղի հա­մար, եր­բեք ոտք չդնե­լով ու­րի­շի տա­րածք։ Այ­սօրուայ զար­գա­ցումնե­րը, տագ­նապ առա­ջաց­նե­լով մայ­րե­րի եւ քոյ­րե­րի շրջա­նակում, արեան կանչ են արթնաց­նում բո­լոր նրանց մօտ, ով ի վի­ճակի է զէնք կրել եւ դուրս շպրտել ան­կոչ հիւ­րե­րին։ Պաշ­տօ­նապէս յայ­տա­րարուեց 18 զո­հի եւ 35 վի­րաւոր­նե­րի մա­սին։ Ան­շուշտ, այդ թի­ւը կաս­կա­ծելի է, բայց հաս­կա­նալի է. հայ­կա­կան կող­մը չի ու­զում խու­ճապ առա­ջաց­նել բնակ­չութեան մէջ։ Սա­կայն այն տղան, որը զո­հուեց յար­ձակման ար­դիւնքում եւ նրա գլու­խը կտրե­ցին-տա­րան, ար­ժա­նի է, որ այդ մա­սին իմա­նան ոչ միայն հա­րազատ­նե­րը, որոնք հո­ղին պի­տի յանձնեն իրենց որ­դու անգլուխ մար­մի­նը։ Ճշմար­տութիւ­նը զո­հերի թուի մա­սին, նրանց դի­մադ­րութեան եւ սար­սա­փելի մա­հուան մա­սին դա միակ տուրքն է, որ մենք կա­րող ենք մա­տու­ցել նրանց յի­շատա­կին։

Ատրպէյ­ճա­նը չի թագցնում, որ ձգտում է ազա­տագ­րել իր հո­ղերը, մաս­նա­ւորա­պէս այն 7 շրջան­նե­րը, որոնք հա­յերի հսկո­ղու­թեան ներ­քոյ են վեր­ցուել որ­պէս անվտանգ գօ­տի. Քա­շաթաղ(Լա­չին),Քար­վա­ճառ(Քել­բա­ջար), Ակն(Աղ­դամ), Վա­րան­դա (Ֆի­զու­լի), Կով­սա­կան (Ջան­գե­լան), Ջրա­կան (Ջաբ­րաիլ), Սա­նասար (Կու­բաթլի)։ «Ատրպէյ­ճա­նը վա­ղուց առա­ջար­կում է ազա­տել այդ 7 շրջան­նե­րը եւ սկսել խա­ղաղ բա­նակ­ցութիւննե­րը»,- ասաց Ռու­սաստա­նում Ատրպէյ­ճա­նի դես­պան Փօ­լադ Պիւլ-պիւ­լօղլին եւ յա­ւելեց. «Այն, ինչ կա­տարուեց, կը շա­րու­նա­կուի այնքան, մին­չեւ վեր­ջին հայ զի­նուո­րը լքի ատրպէյ­ճա­նական տա­րածքնե­րը»։

Յի­շենք, թէ ին­չե­րով ան­ցաւ հայ ժո­ղովուրդը, որ­պէսզի ազա­տագ­րի Ար­ցա­խը։ 1988-ին հա­մաձայն սո­վետա­կան սահ­մա­նադ­րութեան յօ­դուա­ծի՝ ինքնո­րոշ­ման վե­րաբե­րեալ, Լեռ­նա­յին Ղա­րաբա­ղի ինքնա­վար հան­րա­պետու­թիւնը որո­շեց դուրս գալ Ատրպէյ­ճա­նի կազ­մից եւ միանալ Հա­յաս­տա­նին։ Սա­կայն ըստ մի սո­վետա­կան բարձրաս­տի­ճան պաշ­տօ­նեայի Սո­վետա­կան օրէնքնե­րը գրուած են ամե­րիկեան սե­ւամորթնե­րի հա­մար, որ­պէսզի նրանք մտա­ծեն, թէ ինչ դրախտ է Սո­վետա­կան Միու­թիւնը։

1991-ին, երբ ար­դէն Սո­վետա­կան Միու­թիւնը դա­դարեց իր գո­յու­թիւնը, ստեղ­ծուեցին առան­ձին ան­կախ հան­րա­պետու­թիւններ, այդ թւում եւ Ատրպէյ­ճան, Հա­յաս­տան, Լեռ­նա­յին Ղա­րաբաղ։ Ապ­խա­զիան եւ Հա­րաւա­յին Օսէ­թիան առանձնա­ցան Վրաս­տա­նից, ճիշդ է պա­տերազ­մի ճա­նապար­հով, նոյ­նը կա­տարուեց եւ Մերձդնեստրի հետ, որը առանձնա­ցաւ Մոլ­տա­վայից… Ցա­ւօք, այդ առանձնա­ցուած, ան­կա­խու­թիւն տեն­չող հան­րա­պետու­թիւննե­րը չեն ճա­նաչ­ւում աշ­խարհի կող­մից։ Միամիտ հայ ժո­ղովուրդը, որը Ստե­փանա­կեր­տում վան­կարկում էր «Լե­նին, կու­սակցու­թիւն, Կոր­պա­չէով», ան­ցաւ Սումգաիթի ջար­դով, երկրա­շար­ժի դժող­քով, Պա­քուի ջար­դով, այ­նուհե­տեւ 1991-1994 -ին հայ-ատրպէյ­ճա­նական պա­տերազ­մով։ 1994-ին կնքուեց զի­նադա­դարի պայ­մա­նագիր։ Սա­կայն Ատրպէյ­ճա­նը եր­բեք չհաշ­տուեց «իր տա­րած­քի» 21% կո­րուստի հետ։ Կա ԵԱՀԿ –ի (Եւ­րո­պայում Անվտան­գութեան եւ Հա­մագոր­ծակցու­թեան Կազ­մա­կեր­պութիւն) Մինսկի խումբ, ուր մտնում են երեք երկրներ՝ ԱՄՆ, Ռու­սաստան, Ֆրան­սիա, որը կո­չուած է խնդրին ապա­հովել խա­ղաղ կար­գա­ւորում։ Ապ­րիլ 1-ին վերսկսուած պա­տերազ­մին ան­շուշտ ար­ձա­գան­գեց մի­ջազ­գա­յին հան­րութիւ­նը, կոչ անե­լով եր­կու կող­մե­րին հան­դարտուել։ Մտա­հոգուեց, դա­տապար­տեց, զգու­շացրեց, կոչ արեց։ Քա­ղաքա­գէտ­նե­րը այժմ փոր­ձում են բա­ցատ­րել, թէ ին­չը առիթ հան­դի­սացաւ պա­տերազ­մի վերսկսման, կա­պելով այն Թուրքիայի եւ Ռու­սաստա­նի խռո­վու­թեան եւ հաշ­տեցման քայ­լե­րի հետ, Էր­տո­ղանի եւ Ալիեւի հան­դիպման հետ կամ Ալիեւի ԱՄՆ այ­ցե­լու­թեան հետ, սա­կայն միեւ­նոյնն է, ինչպէս ասաց մեր նա­խագահ Սերժ Սարգսեանը, «Մեր խնդիր­նե­րը մենք պի­տի լու­ծենք։ Մենք ենք կանգնե­լու դէմ դի­մաց թշնա­մու առաջ, եւ հո­ղին ենք յանձնե­լու մեր, միայն մեր հե­րոս­նե­րին»։

Ապ­րի­լի 3-ին Անի հիւ­րա­նոցում բա­ցուել էր ժո­ղովրդա­կան վար­պետնե­րի աշ­խա­տանքնե­րի ցու­ցա­հան­դէս-վա­ճառ­քը, սա­կայն այ­ցե­լու­ներ գրե­թէ չկա­յին։ Ինձ հե­տաքրքրեց Շանթ անու­նով սու­րիահայ երի­տասար­դի ար­տադրան­քը։ Նա ասաց, որ հա­ւաքագ­րուել է, որ­պէսզի մեկ­նի ռազ­մա­ճակատ, ինչպէս Երկրա­պահ­նե­րի Միու­թեան ան­դամնե­րը։

Այ­նուհե­տեւ պի­տի հա­մեր­գի գնա­յինք, բայց սիրտ չու­նէինք։ Մեր ըն­կե­րու­հի­ներից մէ­կը, որը ղա­րաբաղ­ցի էր, առար­կեց.«Այդպէս չի կա­րելի։ Մենք պի­տի իմա­նանք, որ լա­րուած ժա­մանակ­ներ ենք ապ­րում։ Թող մեզ օրի­նակ ծա­ռայի Իս­րաէլը։ Այնտեղ էլ են ապ­րում եւ պայ­քա­րում իրենց ապ­րե­լու իրա­ւունքի համար»։

Kategoriler

ԱՌՕՐԵԱՅ