Ոստիկանությունից Զատիկի հետ կապված զգուշացում

Սուրբ Զատիկի նախօրեին Թուրքիայի գլխավոր շտաբը նախազգուշացում-հայտարարություն է արել. ‹‹Ահաբեկչական խմբավորումները տարբեր կրոնների դավանող քաղաքացիների դեմ տարբեր տեսակի սադրիչ գործողություններ կարող են իրականացնել››:

‹‹Անադոլու›› լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ոստկանության գլխավոր շտաբը ոստիկանական ստորաբաժանումներին նախազգուշացում է ուղարկել, որում հիշեցնում է, որ վաղը Թուրքիայի տարածքում գտնող եկեղեցիներում Սուրբ Զատիկի արարողություններ են լինելու և քրիստոնյա ազգաբնակչությունը, համաձայն իրենց կրոնի, պատարագ և տարբեր արարողություններ է իրականացնելու, և ոստիկանական ստորաբածանումներին զգուշացնում է զգույշ լինել հավանական գործողությունների դեմ:

Զգուշացման մեջ նշվում է, որ ԻՊ (Իսլամական պետություն) ահաբեկչական խմբավորումը հնարավոր է՝ ուսումնասիրած լինի Թուրքիայի հրեաներով և քրիստոնյաներով ստվար բնակեցված վայրերը, դեսպանատները և ներկայացուցչությունները: Նաև նշվում է. ‹‹Հիզբուլլահ ահաբեկչական խմբավորման ներկայացուցիչները դժգոհ են Աստվածաշնչի, կրոնական բրոշյուրների և գրքերի տարածումից և այս ամենը կանխելու նպատակով հնարավոր է հարձակումներ իրականացնեն, սպառնալիքներ տարածեն միսիոներների՝ քարոզչություն կատարած վայրերում››:

 

Զգուշացում եկեղեցիներին և սինագոգերին

Նշվում է, որ վերոնշյալի պատճառով անհրաժեշտ է հսկողություն սահմանել հատկապես Անկարայում գտնվող քրիստոնյա և հրեա քաղաքացիների աղոթատեղերում՝ եկեղեցիներում և սինագոգերում, ինչպես նաև ոչ մահմեդական հիմնադրամների և ասոցիացիաների գտնվելու վայրերում, ջաֆերի քաղաքացիների աղոթատեղերում:

Ոստիկանական ստորաբաժանումներին զգուշացվել է զգոն լինել մարդաշատ վայրերում հավանական հարձակումների դեմ: Խմբակային կերպով աշխատանքի վայր գնացող/աշխատանքից վերադարձող աշխատակազմերի ներկայացուցիչներին հորդորել են ենթարկվել հրահանգներին՝ իրենց իսկ անվտանգության համար:

 

Պատրիարքարանը տեղյակ չէ

Ոստիկանական ստորաբաժանումներին ուղարկված նախազգուշացման հետ կապած ‹‹Ակօս››-ը կապ է հաստատել Պոլսի հայոց պատրիարքի ընդհանուր փոխանորդ Արամ Աթեշյանի հետ, ով տեղեկացրել է, որ պատրիարքարանը որևէ գրություն չի ստացել: Աթեշյանը կապ է հաստատել նահանգապետարանի հետ, ապա մեզ հայտնել է, որ նահանգապետարանը փոխանցել է, որ բոլոր եկեղեցիներում ոստիկանական ուժերի կողմից անվտանգության միջոցառուներ են ձեռնարկվելու: