Դեմիրթաշն ու Յուքսեքդաղը վերընտրվեցին

Ազգերի ժողովրդավարական կուսակցության (ԱԺԿ-HDP) 2-րդ արտակարգ համագումարի ընթացքում Սելահաթթին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուքսեքդաղը վերընտրվել են որպես կուսակցության համանախագահներ։

Համաժողովին մասնակից 1049 պատվիրակներից քվեարկությանը մասնակցել են 626-ը։ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը, ստանալով 624 քվե, վերընտրվել են կուսակցության համանախագահների պաշտոնին։ Քվեարկողներից երկուսի քվեն համարվել է անվավեր։

ԱԺԿ պատվիրակների քվեարկության արդյունքում կուսակցության 100 հոգանոց խորհրդի 24 անդամ պահպանել է իր դիրքը, 76 կուսակցական նոր անուններ ընդգրկվել են խորհրդի կազմում։

Ազգերի ժողովրդավարական կուսակցության 2-րդ արտակարգ համաժողովի ընթացքում կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը օրակարգին առնչվող հայտարարություններով է հանդես եկել։

Դեմիրթաշը հայտարարել է, որ ընդգրկվելու են սահմանադրության հաշտեցման հանձնաժողովի կազմի մեջ։

Դեմիրթաշի ելույթից հատվածներ․

«Ազգի դավաճան»

«Բոլորը կարգավորման գործընթացից մնայուն խաղաղություն էին ակնկալում։ Այդ ընթացքում էլ կային այնպիսիք, ովքեր մեզ մեղադրում էին «ազգի դավաճանության» մեջ։ Հատկապես Թուրքիայի ազգայնական շրջանակները պնդում էին, որ «երկիրը բաժան-բաժան ենք անում»։ Խաղաղության գործընթացին վերջ տվողներն այսօր էլ մեզ «ազգի դավաճանության» մեջ են մեղադրում»։

Նացիստական Գերմանիայի օրինակը

«Թուրքիայի «միասնական Թուրքիա» կուսակցությունը մեր կուսակցությունն է։ Համառորեն «դուք պառակտիչ եք» ասողների թակարդը չընկնելով՝ տիպված ենք բացատրել, որ ցանկանում ենք երկրում նոր միասնականություն ստեղծել։ Երկու տարբերակով կարելի է միասնականություն ստեղծել․ առաջինը «մեկ»-ի սկզբունքի վրա հիմնված միասնականությունն է, որով կարող եք ժողովրդին միատարր դարձնել։ Նացիստական Գերմանիան էլ փորձեց դա անել․ հետևանքները շատ ծանր եղան։ Կարող եք ժողովրդին ստիպել, որ համախմբվեն մեկ ինքնության, մեկ կրոնի շուրջ։ Սա ֆաշիզմ կծնի, սակայն ժողովուրդը վախից միասնական կլինի։ Թուրքիայուն հենց սա է իրականացվում։ Կամ էլ կարոք եք բազմակարծության վրա հիմնված ժողովրդավարության հիման վրա ընդհանուր հայրենիքը դրախտի վերածել, որտեղ բոլորը կարող են հավասար իրավունքներով ապրել առանց վախի մթնոլորտի։ Մենք սրա կողմնակիցն ենք։ Այդ պատճառոլ էլ «պառակտիչ» ենք համարվում»։

Ինքնակառավարում

«Ճիշտ է այն, որ ինքնակառավարումը բարիկադներով չէ, դա բնական երևույթ չէ։ Մեր օրինակը չի նախատեսում, որ ամենուր խրամատ է լինելու։ Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել այն հիմնական խնդրին, որը հանգեցրել է խրամատների և բարիկադների ստեղծմանը։ Եթե դա հասկանանք, շատ հեշտ կլինի այս խնդիրները լուծել երկխոսության և բանակցությունների միջոցով։ Իսկ կառավարությունը այս հարցի լուծումը հետևյալ խոսքերով է արտահայտում․ «Տնետուն «մաքրություն» եմ անելու։ Անհրաժեշտության դեպքում կարող են քաղաքացիական կոտորածներ իրականացվել»։ Ո՞ր թաղամասերի «մաքրությունից» ես խոսում։ Երկու ամիս է՝ մարդիկ չեն կարողանում տներից դուրս գալ։ Երկու ամիս է , ինչ մարդիկ իրենց տների նկուղներում են ապրում։ Սուրում սա արդեն 40 օր է շարունակվում է, ուտելիքի պաշարները սահմանափակ են։ Նուսայբինում, Սիլվանում, Վարթոյում էլ է նույնը կիրառվել։ Այսքան քաղաքացու ազատությունը սիստեմատիկ կերպով խախտող համակարգը կարո՞ղ է առաջադեմ ժողավրդավարական համակարգ համարվել։ Բոլոր քաղաքացիներն այս պահին կոտորածի սպառնալիքի տակ են։ Երեխաներ, 70 տարեկան կանայք կան»։

Խաղաղության հայտարարությունն ու գիտնականները

«Խաղաղության կողմնակիցները ժամանակի ընթացքում չեն փոխվում, ամեն քամու հետ ուղղություն չեն շեղում։ Նրանք, ովքեր ծանր օրերին խաղաղության կողմնակից են, ի վերջո խաղաղություն են բերելու այս երկիր»։

Կառավարության քաղաքականությունը Սիրիայում

«Անհրաժեշտ է, որ, որպես Թուրքիա, արդեն դադարենք Սիրիայի քրդերի մեջ սպառնալիք փնտրել։ Թուրքիան ինչու՞ է դեմ մի կառույցի, որը Սիրիայի խաղաղությանն է նպաստում։ Մենք Սիրիայում բնակվող բոլոր ժողովուրդների ինքնորոշման իրավունքն ենք պաշտպանում։ Պետք է հարգենք նրանց որոշումները։ Պետք է հավասար վերաբերվենք այնտեղի շիա հասարակությանը, արաբներին, հայերին, թուրքմեններին։ Չենք կարող մեկին ընդունել որպես սպառնալիք, մյուսին «աչքի լույսի» պես վերաբերվել։ Սիրիան լուրջ չի վերաբերվում Թուրքիայից հնչած խաղաղության կոչերին»։

Նոր սահմանադրություն

«Սա մեծ հնարավորություն է, որը կարող է Թուրքիայի համար լավ ճանապարհ հարթել։ Ակնհայտ է, որ կառավարությունը ստանձնած կուսակցության՝ նոր սահմանադրության հասկացությունը շատ տարբեր է նոր սահմանադրության մեր հասկացությունից։ Մեզ համար խաղաղություն կոչվածը տարակարծիք մարդկանց միջև փոխզիջումն է։ Անհրաժեշտ է, որ դեպի նոր սահմանադրություն տանող մեր ճանապարհը մաքուր լինի»։

Պաշտոնանկություններ և ձերբակալություններ

«Նահանգապետը պաշտոնանկ է անում և ձերբակալում նրանց, ովքեր հնարավոր է ինքնակառավարում բառն օգտագործեն։ Նախագահական համակարգի կողմնակից լինելը թույլատրելի է, սակայն մեզ չի թույլատրվում մեր գաղափարները պաշտպանել»։

Kategoriler

ԱՌՕՐԵԱՅ