Հունվարի 19-ին Հայաստանի մայրաքաղաք Երեւանում Հրանտ Դինքի հիշատակին նվիրված երթ է տեղի ունենալու։
Հրանտ Դինքի հիշատակի միջոցառումը կազմակերպվել էր «Նոր զարթոնք»-ի և այլ ՀԿ-ների ներկայացուցիչների կողմից։
Այս տարի Հրանտի հիշատակին նվիրված ստորագրահավաք էլ է իրականացվել։ Հրանտ Դինքի հիշատակը վառ պահելու համար և որպես նրա անձնազոհ գործունեությանը երախտագիտության դրսևորում՝ կոչ է արվում մայրաքաղաքի փողոցներից մեկն անվանակոչել Հրանտի անունով։
Հրանտ Դինքի հիշատակին նվիրված արարողության հայտարարության մեջ Հայաստանի բնակիչներին կոչ է արվում հունվարի 19-ին՝ ժամը 17։00-ին, միանալ ստորագրահավաքին, որը տեղի է ունենալու Երեւանի քաղաքապետարանի առջև։
Ստորագրահավաքից հետո նախատեսվում է երթ իրականացնել դեպի Հանրապետության հրապարակ։ Երթի ավարտին մոմավառություն է իրականացվելու՝ նվիրված Հրանտ Դինքի հիշատակին։
Հունվարի 19-ին Հրանտ Դինքի հիշատակի արարողություններ են իրականացվելու Թուրքիայի Ստամբուլ, Անկարա և Բուրսա քաղաքաներում։ Մի շարք միջոցառումներ են նախատեսվում նաև Գերմանիայի Բեռլին և Քյոլն քաղաքներում, Շվեդիայում, Կանադայում, Ֆրանսիայում։
Երեւանի նախաձեռնության մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝