«Ռուսաստանի հայերի միությունը», հայտարարելով, որ աջակցում է Ռուսաստանի խորհրդարանին ներկայացված Հայոց ցեղասպանության բանաձևը, Պետդումային քայլեր ձեռնարկելու կոչ արեց։
«Ռիա
Նովոստի» գործակալության հետ զրույցում
հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը
նշեց․ «Ռուսաստանի հայերի միությունը
ամբողջովին կողմ է այս նախագծին և հավատում
է, որ սա անհրաժեշտ քայլ է
Ռուսաստանի Դաշնության անվտանգության
բարձրացման համար»։ Աբրահամյանը
հանդես եկավ Պետդումային
ուղղված կոչով․ «Կոչ ենք անում ձեր
աջակցությունը ցուցաբերել անչափ կարևոր
այս նախագիծը»։
Նոր կոտորածը կանխելու համար
Ռուսաստանի հայերի միության նախագահ Աբրահամյանը հետևյալն ասաց․ «Այս բանաձևի ընդունումը Ռուսաստանի Դաշնությունում Հայոց ցեղասպանության ժխտման և ցեղասպանության պատմական ճշմարտության կեղծման դեմ շատ լուրջ և համակարգված մեխանիզմ է ստեղծելու։ Մամուլում ապատեղեկատվությունը կասեցվելու է, և կաշառակեր լրագրողները, «մասնագետները» և պաշտոնատար անձիք չեն կարողանալու զոհվածների հիշատակը անարգել՝ Ռուսաստանի քաղաքացիներին սխալ ուղղորդելով։ Սա լուրջ հիմք է ստեղծելու Թուրքիայում նմանատիպ դեպքի կրկնությունը կանխելու համար»։
Ժխտողականության պատիժը ծանր է
Եթե բանաձևը հաստատվի, ապա հասարակական միջավայրում ցեղասպանությունը ժխտող անձիք տուգանվելու են 300 հազար ռուբլու չափով կամ երկու տարվա եկամուտի չափով, կամ էլ երեք տարվա ընթացքում հանրային տարբեր ծառայություններում են աշխատելու։ Բանաձևը որպես պատժամիջոց առաարկում է նաև երեք տարվա ազատազրկումը։ Եթե ցեղասպանությունը ժխտողը պաշտոնատար անձ է կամ ժխտումը զանգվածային լրատվամիջոցով է իրականացնում, ապա տուգանքը կազմելու է 500 հազար ռուբլի կամ հինգ տարվա եկամուտը։ Երեք տարվա փոխարեն նախատեսվում է 5 տարվա հանրային աշխատանք կամ ազատազրկում։