Դիարբեքիրում մամլո հաղորդագրության ընթացքում զինված հարձակում է տեղի ունեցել: Սպանվել է Դիարբեքիրի իրավաբանների ասոցիացիայի նախագահ Թահիր Էլչին:
Դիարբեքիրի Սուր շրջանում գտնվող պատմական «չորս ոտքանի մինարեթի» դիմաց Դիարբեքիրի իրավաբանների ասոցիացիայի նախագահ Թահիր Էլչին մի խումբ իրավաբանների հետ միասին մամլո հաղորդագրություն իրականացրեց: Մինչև մամլո հաղորդագրությունը՝ ժամը 11.00-ի սահմաններում, կրակոցի ձայներ են լսվել: Ըստ ականատեսներից մեկի՝ Դիարբեքիրի իրավաբանների ասոցիացիայի նախագահ Թահիր Էլչիի ուղղությամբ կրակ է արձակվել: Էլչին մահացել է կրակոցի հետևանքով: Միջադեպի պատճառով մեկ ոստիկան է զոհվել, երեքը վիրավորվել են: Վիրավոր ոստիկանները հիվանդանոց են տեղափոխվել:
Դիարբեքիրի իրավաբանների ասոցիացիան հայտարարել է, որ Էլչին սպանվել է:
Սպանությունից հետո Դիարբեքիրի Սուր շրջանում պարեկային ժամ է հայտարարվել:
Դիարբեքիրի նահանգապետարանը հայտնել է, որ Դիարբեքիրի իրավաբանների ասոցիացիայի կազմակերպած մամլո հաղորդագրության ընթացքում հարձակում է իրականացվել անվտանգության աշխատակիցների վրա, որի հետևանքով մահացել է մի ոստիկան, վիրավորվել են երկուսը, իսկ առաջացած բախման ընթացքում մահացել է Դիարբեքիրի իրավաբանների ասոցիացիայի նախագահ Թահիր Էլչին:
Ազգերի ժողովրդավարական կուսակցությունը հայտարարել է, որ խստորեն դատապարտում է Թահիր Էլչիի սպանությունը:
Թահիր Էլչին ավելի վաղ ձերբակալվել էր Դիարբեքիրի իրավաբանների ասոցիացիայի շենքից, որից հետո ազատ էր արձակվել: