Փարիզ, Փարիզ…

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

dzovinarlok@gmail.com

21-րդ դար ենք մտել եւ սա նշանակում է պատե­­րազ­­մա­­­կան նոր ձե­­ւեր… Յի­­շենք, թէ ինչպէս սկսո­ւեց մեր այս նոր դար, նոր հա­­զարա­­մեակը. 2001-ի Սեպ­­տեմբե­­րի 11-ին, 19 ահա­­բեկիչ­­ներ, բա­­ժանո­ւած 4 հա­­մակար­­գո­ւած խմբե­­րի, իրա­­կանաց­­րե­­­ցին անձնաս­­պան ահա­­բեկ­­չա­­­կան գոր­­ծո­­­ղու­­թիւններ՝ առե­­ւան­­գե­­­լով չորս մար­­դա­­­տար օդա­­նաւեր։ Եր­­կուսը ուղղո­ւեցին եւ խրուեցին Նիւ-Եոր­­քի եր­­կու հա­­մաշ­­խարհա­­յին առեւտրա­­կան կեդ­­րոննե­­րի աշ­­տա­­­րակ­­նե­­­րի մէջ, եր­­րորդը՝ խրո­ւեց Փեն­­թա­­­կոնի շէն­­քի մէջ, իսկ չոր­­րորդի նշա­­նակէ­­տը Գա­­փիթո­­լիումն էր (United States Capitol)՝ ԱՄՆ-ի կոնգրե­­սի նիս­­տե­­­րի գու­­մարման շէն­­քը Ուա­­շինկթո­­նում, սա­­կայն ու­­ղե­­­ւոր­­ներն ու անձնա­­կազ­­մը կան­­խե­­­լով խլե­­ցին ահա­­բեկիչ­­նե­­­րից օդա­­նաւի ղե­­կավա­­րու­­մը եւ այն ըն­­կաւ Ուա­­շինկթո­­նից 240 քմ հե­­ռաւո­­րութեան վրայ, Փեն­­սիլվա­­նիայում… Զո­­հերի թի­­ւը 2977 էր, 24 հո­­գի էլ հա­­մարո­ւեցին ան­­յայտ կո­­րած­­ներ։ Պաշ­­տօ­­­նական վար­­կա­­­ծը միան­­շա­­­նակ չըն­­դուն­ւեց եւ վա­­ւերագ­­րա­­­կան ֆիլ­­մեր նկա­­րահանուե­­ցին, որ­­տեղ ապա­­ցուցւում էր, որ այս ահա­­բեկ­­չութիւ­­նը կազ­­մա­­­կեր­­պո­ւած էր հենց ԱՄՆ-ի յա­­տուկ ծա­­ռայու­­թիւննե­­րի կող­­մից։ Սա­­կայն մեզ այժմ հե­­տաքրքրում է փաս­­տը, այլ ոչ փաս­­տի ծա­­գումնա­­բանու­­թիւնը։

Դէպ­­քե­­­րի ժա­­մանա­­կագ­­րութիւ­­նը

Փա­­րիզ, Նո­­յեմ­­բե­­­րի 13, Ուրբաթ երե­­կոյ, երբ առ­­ջե­­­ւում Շա­­բաթ-Կի­­րակի է…

Կրկին ար­­ձա­­­նագ­­րում են, որ ահա­­բեկ­­չա­­­կան գոր­­ծո­­­ղու­­թիւննե­­րը չա­­փազանց հա­­մակար­­գո­ւած են եղել եւ կի­­րառո­ւել են ճի­­հադա­­կան­­նե­­­րի ամե­­նայա­­ջողո­ւած մե­­թոտ­­նե­­­րը, այ­­սինքն գրոհ­­նե­­­րը իրա­­կանա­­ցուել են Փա­­րիզի եօթ կէ­­տերում գրե­­թէ միաժա­­մանակ, ըն­­դա­­­մէնը 35 րո­­պէնե­­րի ըն­­թացքում.

21.20-ին տե­­ղի ու­­նե­­­ցաւ առա­­ջին պայ­­թիւնը մա­­հապար­­տի կող­­մից Stade de France մար­­զա­­­դաշ­­տի կող­­քը, որ­­տեղ ըն­­թա­­­նում էր Ֆրան­­սիա-Գեր­­մա­­­նիա ըն­­կե­­­րական մրցա­­խաղը եւ խա­­ղին ներ­­կայ էին նա­­խագահ Օլանտն ու Գեր­­մա­­­նիայի Ար­­տա­­­քին Գոր­­ծոց Նա­­խարար Շտայնմա­­յերը։ Օլան­­տին յայտնե­­ցին այդ մա­­սին եւ տար­­հա­­­նեցին։ Նա մեկ­­նեց Ներ­­քին Գոր­­ծե­­­րի Նա­­խարա­­րու­­թիւն՝ խորհրդակ­­ցութեան հա­­մար։

21.25-ին ահա­­բեկիչ­­նե­­­րը կրա­­կում են Carillon բա­­րի եւ «Փոքր Քամ­­պո­­­ջա» հա­­րեւան քա­­ֆէի այ­­ցե­­­լու­­նե­­­րի վրայ, ինչպէս նաեւ ան­­ցորդնե­­րի վրայ։ 14 զոհ։ Ի մի­­ջիայ­­լոց քիչ ան­­դին գտնւում է այն շէն­­քը, որ­­տեղ Յու­­նո­ւարին ահա­­բեկիչ­­նե­­­րի ձեռ­­քով գնդա­­կահա­­րուե­­ցին Charlie Hebdo ծաղ­­­րանկա­­­րիչ­­­նե­­­­­­­րը։

21.30-ին մար­­­զա­­­­­­­դաշ­­­տի կող­­­քը եւս մի մա­­­հապարտ ինքնա­­­պայ­­­թիւն իրա­­­կանաց­­­րեց։ Ֆուտպո­­­լային խա­­­ղը շա­­­րու­­­նակւում է։ Ֆրան­­­սիացի­­­ները կոլ են խփում գեր­­­մա­­­­­­­նացի­­­ներին։ Մար­­­զա­­­­­­­դաշ­­­տի վե­­­րեւը ուղղա­­­թիռ է բարձրա­­­նում։ Ոս­­­տի­­­­­­­կանա­­­պետը խնդրում է դե­­­ռեւս չպատ­­­մել, թէ ինչ է կա­­­տար­­­ւում դրսում։

21.32-ին La Casa Nostra pizzeria –ում եւ La Bonne Biere բա­­­րում, որոնք «Փոքր Քամ­­­պո­­­­­­­ջա»ից 400 մ. հե­­­ռաւո­­­րու­­­թեան վրայ են, կրկին այ­­­ցե­­­­­­­լու­­­ներ են սպաննւում՝ 5 հո­­­գի…

21.36-ին 2 քմ. ան­­­դին 19 հո­­­գի սպաննւում են La Belle Equipe «Սքան­­­չե­­­­­­­լի անձնա­­­կազմ» քա­­­ֆէյում…

21.40-ին միւս քա­­­ֆէյի առ­­­ջեւ՝ Comptoir Voltaire, Ուոլ­­­թե­­­­­­­րի փո­­­ղոցում ահա­­­բեկի­­­չը ինքնա­­­պայ­­­թիւնից զոհ­­­ւում է, ծանր վի­­­րաւո­­­րելով ան­­­ցորդին։

21.55-ին եւս մի մա­­­հապարտ ինքնի­­­րէն պայ­­­թեցնում է «Մաք­­­տո­­­­­­­նալս»ի քո­­­վը, մար­­­զա­­­­­­­դաշ­­­տից 400 մ. հե­­­ռաւո­­­րու­­­թեան վրայ։ Որ­­­քան եղաւ, վե՞ց։

Հա­­­մեր­­­գասրա­­­հը իր պա­­­տանդնե­­­րով

Ամե­­­նասար­­­սա­­­­­­­փելին թե­­­րեւս եօթե­­­րորդն էր, ուր եւ շտա­­­պեց նա­­­խագահ Օլան­­­տը խորհրդակ­­­ցութիւ­­­նից ան­­­մի­­­­­­­ջապէս յե­­­տոյ. դա 1500-նոց Bataclan հա­­­մեր­­­գասրահն էր, որ­­­տեղ ժա­­­մը 21-ին ամե­­­րիկեան Eagles of Death Metal ռոք-խումբը հա­­­մերգ էր տա­­­լիս, 40 րո­­­պէ չան­­­ցած մտան չորս ահա­­­բեկիչ­­­ներ…

«Դուք եր­­­բեք չէք մտա­­­ծի, որ դա կա­­­րող է ձեզ հետ պա­­­տահել,-գրում է իր էջում հրաշ­­­քով փրկո­­ւած երի­­տասարդ մի պրի­­տանու­­հի Իզօ­­բել Բո­­դերին,- շուրջս տի­­րում էր եր­­ջանկու­­թեան մթնո­­լորտ, երբ գլխա­­ւոր մուտքից մտան տղա­­մար­­դիկ եւ սկսե­­ցին կրա­­կել, մենք կար­­ծե­­­ցինք, թէ դա երաժշտա­­կան շօուի մաս է։ Բայց դա ահա­­բեկ­­չա­­­կան յար­­ձա­­­կում չէր, այլ զան­­գո­ւածա­­յին սպա­­նու­­թիւն։ Տաս­­նեակ մար­­դիկ գնդա­­կահար­­ւում էին հենց իմ աչ­­քի առաջ։ Դահ­­լի­­­ճը արեան մէջ կո­­րած էր։ Տղա­­մար­­դիկ ճչում էին, գրկե­­լով իրենց ըն­­կե­­­րու­­հի­­­ների դիակ­­նե­­­րը։ Ես մէկ ժա­­մից աւել պար­­կած էի մարդկանց մի­­ջեւ, ձե­­ւանա­­լով մե­­ռած։ Շունչս պա­­հած, չշար­­ժը­ւելով, չլա­­ցելով, վախս բռնած։ Իմ բախտս բե­­րեց, որ ես չմե­­ռայ։ Ոսկրկուլնե­­րի նման մեր վրայ յար­­ձա­­­կուող տղա­­մարդկանց կեր­­պարնե­­րը ինձ կը հե­­տապնդէն մին­­չեւ կեան­­քիս վեր­­ջը։ Նրանք գնդա­­կահա­­րում էին իմ շուրջս գտնւող մարդկանց, եւ երե­­ւում էր, որ նրանք ոչ մի յար­­գանք չեն տա­­ծում մարդկա­­յին կեան­­քի հան­­դէպ։ Հնա­­րաւոր չէր հա­­ւատալ, որ դա իս­­կա­­­կանից է կա­­տար­­ւում։ Ես սպա­­սում էի, որ ինչ-որ մէ­­կը կը խոս­­տո­­­վանի, որ այս մղձա­­ւան­­ջը ըն­­դա­­­մէնը երազ է։ Սա­­կայն հի­­մա ես կա­­րող եմ պատ­­մել հե­­րոս­­նե­­­րի մա­­սին։ Այն մար­­դու մա­­սին, որն ինձ հանգստաց­­նում էր, երբ ես լա­­ցում էի եւ ծած­­կում էր իր մարմնով, վտան­­գե­­­լով սե­­փական կեան­­քը։ Ոս­­տի­­­կան­­նե­­­րի մա­­սին, որոնք հա­­րիւ­­րա­­­ւոր մարդկանց փրկե­­ցին։ Այն կնոջ մա­­սին, որը բա­­ցեց իր տան դռնե­­րը եւ առա­­ջար­­կեց ապաս­­տան բո­­լոր տու­­ժածնե­­րին։ Այս ամէնն ինձ ստի­­պում է հա­­ւատալ, որ աշ­­խարհը ու­­նի ապա­­գայ։ Բայց 80 մարդկանց բախ­­տը չբե­­րեց, բայց ես հա­­մոզո­ւած եմ, որ նրանք վեր­­ջին պա­­հին մտա­­ծում էին այն մարդկանց մա­­սին, ում սի­­րում էին, որով­­հե­­­տեւ երբ ես պար­­կած էի ան­­ծա­­­նօթ­­նե­­­րի մի­­ջեւ եւ սպա­­սում էի, թէ ինչպէս փամ­­փուշտը կ՚ընդհա­­տի իմ 22-ամեայ կեան­­քը, ես շշնջում էի «Ես քեզ սի­­րում եմ», յի­­շելով բո­­լոր նրանց, ում սի­­րում եմ։ Ան­­ցեալ գի­­շերը ընդմիշտ փո­­խեց շա­­տերի կեան­­քը, որ­­պէսզի աշ­­խարհը դարձնի աւե­­լի լաւ…։

Եզ­­րա­­­կացու­­թիւններ

Այսպի­­սով կա­­րելի է եզ­­րա­­­կաց­­նել, որ որ­­քան մեծ դժբախ­­տութիւն է պա­­տահում մարդկանց հետ, այնքան շատ սի­­րոյ չա­­փաբա­­ժին­­ներ են ձեր­­բա­­­զատ­­ւում նրանց մի­­ջից, որ­­պէսզի չա­­րը չյաղ­­թա­­­նակի նրանց մէջ։

Փա­­րիզում կա­­տարո­ւածը ահա­­բեկ­­չութիւն չէր, այլ պա­­տերազ­­մա­­­կան գոր­­ծո­­­ղու­­թիւն, բայց նոր տե­­սակ պա­­տերազմ էր, երբ դու գնում ես հա­­մեր­­գի, քա­­ֆէ, ֆուտպո­­լի խա­­ղի, եւ քեզ գնդա­­կահա­­րում են ան­­ծա­­­նօթ մար­­դիկ։ Ամէն մի ճա­­շարա­­նի, դպրո­­ցի կամ դահ­­լի­­­ճի շուրջ չես տե­­ղադ­­րի ոս­­տի­­­կանա­­կան ստո­­րաբա­­ժան­­մունք, ու­­րեմն վա­­խը կը տի­­րի ամե­­նու­­րէք եւ մար­­դիկ կը սկսեն պայ­­քա­­­րել ար­­դէն իրենց ներ­­սում տի­­րող սար­­սա­­­փի հետ… Բայց Սի­­րիայում մար­­դիկ ար­­դէն հինգ տա­­րի է, ինչ պայ­­քա­­­րում են այդ հրէ­շի հետ, ուրեմն ինչու ենք մենք այդքան ցաւագին արձագանգում Ֆրանսիայի դէպքերին։ Որովհետեւ աշխարհի բոլոր մարդկանց, այդ թւում եւ սիրիացիների, Փարիզը, Ֆրանսիան գեղեցկութեան, սիրոյ եւ ժողովրդավարութեան խորհրդանիշն էր, եւ հիմա ահաբեկւում է մարդկութեան ամենասքանչելի երազանքը, որն է Փարիզը։

Kategoriler

ԱՌՕՐԵԱՅ