Նոյեմբերի 17-ին հանդպում է տեղի ունեցել՝ քննարկելու փոքրամասնությունների դպրոցների ‹‹առևտրային կազմակերպություն›› լինելու հարցը, որը հայտնվել է օրակարգում վերջին շրջանում:
Հանդիպմանը մասնակցել են իրավաբաններ Սեբու Ասանգիլը և Օմեր Քանթիքը, Հաղորդակցության հարթակի (VADİP) ֆինանսների հանձնաժողովի գլխավոր համակարգող Մասիս Յոնթանը, միջազգային հարկային իրավունքի մասնագետ Արեգ Ֆերահյանը և Հաղորդակցության հարթակի կրթական հանձնաժողովի անդամները: Մենք խոսեցինք Հաղորդակցության հարթակի (VADİP) գլխավոր քարտուղար Հարություն Շանլըի հետ, ով նշեց, որ հանդիպումը շատ արդյունավետ է անցել, և քննարկվել են այս թեմայի շուրջ առկա բոլոր տեսակետները:
Շանլըն, նշելով, որ կառավարության ձևավորումից հետո փորձելու են հանդիպել ֆինանսների և կրթության նախարարների հետ, ասաց. ‹‹Իրավաբաններից և խորհրդատուներից մի պատվիրակություն ենք կազմելու և այցելությունն իրականացնենք, ապա սպասենք արդյունքներին: Եթե առևտրային կազմակերպություն լինելու հարցը մնա առանց լուծում, ապա իրավական պայքար կսկսենք››: Շանլըն նշեց, որ ազգային կրթության թիվ 5580 ակտի ‹‹ե›› կետու նշվում է, որ հայկական դպրոցները ոչ թե մասնավոր, այլ փոքրամասնության դպրոցներ են: Նա նաև մեջբերեց, որ եթե իրավական գործընթաց սկսի, սա իրենց ամենակարևոր փաստարկը կլինի: Շանլըն ասաց, որ փոքրամասնությունների դպրոցի ստատուսի և ‹‹առևտրային թե՞բարեգործական կազմակերպություն›› դիլլեմայի հետ կապված զեկույց են պատրաստելու և ներկայացնեն կառավարության համապատասխան ներկայացուցիչներին:
Հայկական դպրոցների ‹‹առևտրային կազմակերպություն›› լինել-չլինելու հարցն առաջին անգամ մարտ ամսին էր օրակարգում հայտնվել: Հիմնադրամների գլխավոր տնօրինության կողմից դպրոցներին նամակ էր ուղարկվել, որում ասվում էր, որ այսուհետ ընտանիքների կողմից դպրոցներին արված նվիրատվությունների դեպքում, դպրոցները հարկվելու են որպես առևտրային ազմակերպություններ և 2005թ. սկսած դպրոցներն իրենց գործունեությունը ծավալելու են որպես ‹‹առևտրային կազմակերպություններ››: Այս նամակից հետո ֆինանսների նախարարության տեսուչները սկսեցին սըուգումներ իրականացնել չորս հայկական դպրոցում: Սա առաջին նմանատիպ դեպքն էր հանրապետության պատմության ընթացքում: