ԻՊ-ն այս անգամ Բեյրութին հարվածեց

Նոյեմբերի 12-ին՝ Փարիզի ահաբեկչական գործողություններից մեկ օր առաջ, պայթյուն էր տեղի ունեցել Բեյրութի հարավային արվարձաններից մեկում: Պայթյունի հետևանքով 44 հոգի զոհվել, 200-ից ավել մարդ վիրավորվել էր: Լիբանանի այդ թաղամասը հիմնականում բնակեցված է շիաներով և այս խմբի ամենամեծ կուսակության՝ Հիզբուլլահի կենտրոնն է:

 Վերջին երկու տարիների ընթացքում՝ Սիրիայի պատերազմին Հիզբուլլահի անմիջական մասնակցությունից հետո, Բեյրութի հարավային արվարձաններում սա թվով չորրորդ պայթյունն էր: Իսլամական պետությունը ստանձել է պայթունի պատասխանատվությունը: Այս ռմբակոծությունը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ սիրիական պատերազմը տարածվել է նաև Լիբանանում: Լիբանանի ազգաբնակչության կոսմոպոլիտ կառուցվածքը հակամարտություն է առաջացնում տարածաշրջանային ուժերի միջև: Ինչպես Սիրիայում, Իրաքում և Եմենում, այնպես էլ Լիբանանում հավասարակշռությունը սուննի-շիա առանցքի շուրջ է կառուցվում. նոյեմբերի 12-ի ահաբեկչություններն էլ դրա մի մասն են:

Մինչդեռ միջազգային հանրությունը կենտրոնացել էր Փարիզի ահաբեկչությանը, բազմաթիվ լրատվական գործակալություններ, հիշեցնելով Բեյրութի ահաբեկչությունը, մատնացույց արեցինայն, որ ԻՊ-ի և նմանատիպ կառույցների դեմ պայքարը չի կարող տարածաշրջանային մնալ, և որ անհնար է սահմաններ գծել սիրիական պատերազմի պես հսկայան երևույթի համար: Բեյրութից մեկ օր անց Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունը ցույց տվեց, որ Միջին Արևելքում պայթած ռումբի հետևանքները կարող են միանգամից աշխարհի տարբեր կենտրոններում տարածվել:

Սա  Լիբանանում ԻՊ-ի առաջին ահաբեկչակա ակտը չէր, սակայն առաջինն էր իր բնույթով և կազմակերպչական եղանակներով: Մինչ այդ մահապարտ ահաբեկիչները մարդաշատ վայրերում գործողություններ չէին իրականացրել: Այս անգամ մզկիթից դուրս եկող հավատացյալների և փռի դիմաց սպասողների ամբոխներն են թիրախ դարձել:

Լիբանանյան  ԶԼՄ-ները ահաբեկչությունները որակում էին որպես ‹‹ԻՊ-ի՝ Անկարային հեջորդած մարտավարություն››, իսկ նույն գիշերվա ընթացքում Լիբանանի Ներքին գործերի ստորաբաժանումները 11 Սիրիայի քաղաքացու են ձերբակալել: ՆԳ նախարար Նուհադ ալ Մաշնուկն ասաց. ‹‹Այս ահաբեկչությունը ջիհադական ցանցի կողմից է իրականացվել: Նրանց մասին տեղեկություններ ունենք, և սրա հետ առնչություն ունեցողները ձրբակալվել են››:

Ահաբեկչությունները, որոնք տեղի ունեցան Սիրիայում ռուսական ուժերի միջամտության ու Հիզբուլլահի առաջխաղացման օրերին, ավելի ակնհայտ են դարձնում յուրաքանչյում շերտում շարունակվող պատերազմը:

Kategoriler

ԱՌՕՐԵԱՅ



Yazar Hakkında

Vahakn Keşişyan

Gelecek Yazıları