ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ
Մի համայնքի անկեղծ առերեսումը անցյալին կուժեղացնի այդ համայնքը
Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության խորհրդարանի փոխնախագահ, Կանաչների կուսակցության պատգամավոր Կլաուդիա Ռոթը «Ակօս»-ում լույս տեսած իր գրության մեջ անդրադարձել է Հայոց ցեղասպանության բանաձևի շուրջ Գերմանիայի և Թուրքիայի միջև շարունակվող քննարկումներին։
«Մենք էլ էինք ձեզ հետ»
Գերմանական Բունդեսթագում հունիսի 2-ին Հայոց ցեղասպանությունը դատապարտող նախագծի ճանաչումից հետո նախագծի ընդունման աշխատանքներում կարևոր աշխատանքներ իրականացնող Կանաչների կուսակցության՝ թուրքական ծագում ունեցող պատգամավոր Ջեմ Օզդեմիրի դեմ ռասիզմի հասնող քննադատություններ, վիրավորանքներ են հնչում՝ սկսած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից մինչև ամենատարբեր անձանց և հաստատությունների կողմից։ Օզդեմիրը հունիսի 2-ից հետո տեղի ունեցածների մասին է պատմում։
Աթեշյանից նամակ Էրդողանին․ «Մեր վիշտն ենք հայտնում Ձերդ գերազանցությանը»
Գերմանիայի խորհրդարանում հայոց ցեղասպանության ճանաչման նախագծի ընդունումից հետո Պոլսո հայոց կաթողիկոսության ընդհանուր փոխանորդ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը նամակ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Աթեշյանը նամակում նախածի ընդունումն այսպես է մեկնաբանում․ «Հայ ազգը օգտագործվում է իմպերիալիստական ուժերի կողմից», նշում է, որ նախագծի ընդունման որոշումը «հայ ազգի մոտ խոր վիշտ է առաջացրել»։
Էրդողանը նորից սպառնացել է հայաստանցիներին
Գերմանիայի խորհրդարանի կողմից հայոց ցեղասպանության նախագծի ընդունումից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է հայաստանցիներին հետ ուղարկել իրենց երկիր։ Էրդողանը 2010թ․ ևս նմանատիպ հայտարարությամբ էր հանդես եկել։