ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ Հայազգի պատգամավորները՝ «ցավակցության ուղերձի» մասին

Թուրքական խորհրդարանի հայազգի պատգամավորները «Ակօս»-ի հետ զրույցում մեկնաբանել են ապրիլի 24-ի 101-րդ տարելիցի կապակցությամբ Պոլսո հայոց պատրիարքարանի կազմակերպած պատարագը և Թուրքիայի նախագահ Էրդողանի ցավակցական նամակը։
ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ Էրդողանի ապրիլ 24-յան ուղերձը

Ստամբուլի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած ապրիլ 24-յան պատարագի ընթացքում Պոլսի պատրիարքական փոխանորդ Արամ Աթեշյանն ընթերցել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ցավակցական նամակը։
ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ Կարո Պայլանը թուրքական խորհրդարան դիմում է ներկայացրել

ԱԺԿ (Ազգերի ժողովրդավարական կուսակցություն՝ HDP) Ստամբուլի հայազգի պատգամավոր Կարո Պայլանը հանդես է եկել 1908-1915թթ․ ընթացքում օսմանյան խորհրդարանում պատգամավորի (երեսփոխան) պաշտոն զբաղեցրած, ապա 1915թ․ ապրիլ-մայիս ամիսներին ձերբակալված և սպանված 7 հայ պատգամավորի մասին թուրքական խորհրդարանում հետաքննություն սկսելու առաջարկով։