ՆՈՐԱՅՐ ՏԱՏՈՒՐԵԱՆ

Նորայր Տատուրեան

Զուրկ

 Զրկանքի երգեր

Դժուար էր հաւատալ, թէ հայոց հարուստ լեզուի հարուստ բառապաշարը կրնար ունենալ բառ մը որ զուրկ է՝ յոյսէ, լոյսէ, ինչպէս նաեւ՝ գիրկէ, յանգէ եւ խունկէ-, ըստ քանի մը քնարերգակ բանաստեղծի։ Այսօր երբ աշակերտներս երգի փորձի մը մէջ կը հնչեն Յովհաննէս Թումանեանի բառերը՝ «Զարկուած հայրենիք, զրկուած հայրենիք», որոշեցի գրի առնել «զուրկ» բառի գրական պատմութիւնը եւ մտաբերել հայոց հին ու նոր զրկանքները։ Քաղուածքս գրի առնելու համար հարկ պիտի ըլլայ, որ պտոյտ մը կատարեմ մեր երկրի սարերու վրայ, ձորերու մէջ։ Այս սպառիչ ճանապարհորդութեանս ընթացքին ինծի պիտի ուղեկցին պատմական քանի մը դէմք՝ երկրիս պատմութեան, հողին, քարին, ծառին ծանօթ այրեր։ Իսկ երբ յօդուածս հասնի իր աւարտին ան ըլլայ բովանդակալից եւ չկոչուի շնորհազուրկ կամ իմաստազուրկ՝ նպատակազուրկ ճիք մը լոկ։

Խնկազուրկ երկիրը

Մենք երկար ժամանակ արդէն կը զգայինք, թէ Հայաստանը զուրկ է պաշարներէ։ Այդ կարծիքը վերածուեցաւ գրաւոր ճշմարտութեան երբ քանի մը խղճամիտ հայորդիներ վշտահար դիտեցին մեր երկիրը եւ ողբացին։ Առաջինը Ստեփանոս եպիսկոպոս Օրբելեանն էր, Սիւնիքի պատմութեան հեղինակը։ Ան խօսեցաւ դաժան զրկանքներու մասին. «Սիւնիքի իշխանութիւնը խանգարուեցաւ պարսից թագաւորներու կողմէ, երկիրը մնաց անիշխան, ամայի եւ զուրկ ամէն տեսակի բարենորոգումներէ»։ Հ. Ղեւոնդ Ալիշանը նկատեց Աղթամարի մերկութիւնը ու զայն կոչեց «Բուսաբերութենէ զուրկ»։ Իսկ Ռուբէն Սեւակը, անգիտակ, թէ տարի մը վերջ պիտի զրկուէր իր քաղցր կեանքէ, նկարագրեց աւերուած Հայաստանը. «Մատուռներնին աւե՜ր, զրկուած խունկէ»։ Իսկ Աւետիք Իսահակեանը իր «Հացի երգը» քերթուածի մէջ փողոքեց. «Հերի՚ք մնանք աղքատ ու զուրկ»։

Զուրկ եմ անգին գանձէ

«Սիրաք եւ Մանուէլ» կրթական աշխատասիրութեան մէջ Խրիմեան Հայրիկը երկու խումբի բաժնեց մարդ արարածները. լուսամիտ եւ ո՚չ լուսաւոր։ Վերջինները, ըստ Հայրիկի, աշխարհի արտաքին երեսը կը տեսնեն, անոնք ծանօթ չեն բնական եւ բարոյական օրէնքնե րուն. «Մար դիկ կան, որ կը շրջին աշ խարհիս վե րայ, կը տես նան որ չեն տես նար. այս մար դիկ մտաւորական լոյսէն զուրկ են»։ 1475 թուակա նին Բա ղէշ քա ղաքի մէջ ծնած տա ղասաց, գրիչ, կազ մա րար, ման րանկա րիչ եւ Մշոյ Առա քելոց վան քի վա նահայր Կա րապետ Բա ղիշե ցին օր մը ինքնաքննա դատա կան տաղ մը գրի առաւ եւ ըսաւ. «Եւ Կա րապետ կոչն իմ անո ւան, / Ի սուրբ գոր ծոց զուրկ եւ ու նայն»։ Այդ տա ղի մէջ Բա ղիշե ցին ինքզինք նաեւ կո չեց «անար ժան» եւ «ան պի տան»։ Իսկ Ալեք սանդր Ծա տու ռեանը դար մը առաջ քա ռեակով մը մե զի յի շեցուց պա տիւի ար ժէ քը. «Ասում են, մարդս պէտք է իր ան ձից / Միշտ բարձր դա սի պա տիւն անա րատ, / Եւ ով զրկո ւած է այդ ան գին գան ձից, / Նա՚ է կեան քի մէջ ամե նից աղ քատ»։

Ապ րիլ գիր կէդ զուրկ

Կը կար ծէինք, թէ հա րուստ է բա նաս տեղծի մը նե րաշ խարհը։ Իր աշ խարհա հայեաց քով եւ կե ցուած քով հաս տա տուն է ան եւ ան խո ցելի։ Սա կայն գրա կանա գէտ, հայ կա կան դա սական քնա րեր գութիւ նը խո րապէս ու սումնա սիրած բա նասէր այր մը, Լե ւոն Մկրտչեանը հա կառա կը պնդեց բո լորիս զար մացնե լով. «Բա նաս տեղծնե րը խո ցելի են, քան զի զուրկ են առօ րեայ կեան քում կողմնո րոշո ւելու ու նա կու թիւնից, նրանք չեն կա րող ապ րել իրենց հա մար»։ Պետ րոս Դու րեանը, մեր ամե նէն խո ցելի բա նաս տեղծնե րէն մէ կը, կոյ սի մը ուղղո ւած քեր թո ւածի մէջ գրի առաւ իր ապ րե լու պայ մա նը. «Ո՚չ, ես չեմ կրնար ապ րիլ զուրկ գրկէդ»։ Իսկ ի՞նչ կ’ըլ լայ, եթէ ազգս զրկո ւի բան սա տեղծնե րէ եւ արո ւետ սա գէտ ան ձե րէ։ Կո միտաս վար դա պետը մեզ զգու շա ցուց. «Մա հուան ար ժա նի է այն ժո ղովուրդը, որ զուրկ է գե ղարո ւես տէ»։

Զրկան քի հարստու թիւնը

Մեր ազ գի պատ մութիւ նը, ին չո՞ւ կը զար մա նաք, ան շուշտ, թէ ծնունդ պի տի տար բազ մա թիւ «զրկո ւած» բա ռերու։ Տաս նեակ մը ածա կան ներ են անոնք։ Բո լորն ալ դա րերու խո րու թեան մէջ տե ղի ու նե ցած դժբախ տութեան մը ակա նատե սերն են եղած. որ բը՝ ծնո ղազուրկ, ղա րիպը՝ հայ րե նազուրկ, ան տա ղան դը՝ տա ղան դա զուրկ, անշնոր հը՝ շնոր հա զուրկ, կեղ ծը՝ փաս տա զուրկ, վի ժած իշ խա նը՝ գա հազուրկ, իսկ սե րունդ մը ամ բողջ՝ կե նազուրկ։ Դեռ ունցեր ենք «որ դե զուրկ» ծնող ներ, «իմաս տա զուրկ» վի ճաբա նու թիւններ, կայսրու թիւննե րու հպա տակ «իրա ւազուրկ» ազգ մը եւ Տա րօնի պա տերազ մի օրե րուն ալ՝ «ար քա յազուրկ» Մա միկո նեան իշ խաններ։

Նշա նազուրկ մա մու լը

Յար գե լի ըն թերցող, դուք եթէ հայ րե նի մա մու լին ակ նարկէք, ափ սո սան քով կը տես նէք, թէ կեան քը դեռ զերծ չէ «զուրկ» ըլ լա լէ։ Թեր թե ցի քա նի մը օրա թերթ՝ քա ղեցի քա նի մը խո րագիր. «Մի շարք հա մայնքներ զուրկ են տրանսպոր տից», «Հա յաս տա նին դարձնում են կա խեալ, ինքնիշ խա նու թիւնից զուրկ մի պե տու թիւն»։ Ապա յի շեցի ման կա վարժ Ռե թէոս Պէր պէ րեանի «Դպրոց եւ Դպրու թիւն» գիր քը։ Այդ աշ խա տասի րու թիւնը կար դա լով մենք հասկցանք, թէ լրա գիր մը ի՚նչ կեր պա րանք կ’առ նէ, երբ խմբա գիրը ար տա յայ տէ լոկ իր սե փական կար ծի քը, առանց ար տա քին գրա կան ու ժեր պա րու նա կելու. «Ան ներդաշ նակ մար մին մը…, բարձր նշա նակու թե նէն ու ներ գործու թե նէն զուրկ»։

Դարձնենք կեան քը լի

Երե ւանի մէջ 2018 թո ւակա նին լոյս տե սաւ «Ազ գա յին եր գա րան» մը։ Անոր անո ւանա թեր թի վրայ գրե ցին. «Տու նը, ուր եր գա րան ներ չկան, նման է հո գուց զուրկ մարմնի»։ Ուստի, մենք ալ որ պէսզի «հո գեզուրկ» չըլ լանք, կ’առա ջար կեմ որ եր գե րով աւար տենք այս զրոյ ցը։ Քսա նամեակ մը առաջ ի՞նչ կ’եր գէր Երե ւանը, մտա ծեցի։ Քա ղաքի գլխա ւոր ճար տա րապետ, երա ժիշտ, եր գա հան Ար թուր Մէս չեանի խորհրդա ւոր մէկ եր գը յի շեցի. «Կեան քը անի մաստ իմաս տազրկւում է, / երբ վե րած ւում է ան վերջ պայ քա րի / Տնե րը նոյնպէս իմաս տազրկւում են, / Երբ վե րած ւում են ապաս տա րանի։ / Խօս քը շատ վա ղուց իմաս տազրկո ւել է, / իմաս տը նոյ նիսկ իմաս տազրկո ւել է»։ Իսկ կայ՞ զրկան քը փա րատե լու նպա տակով գրո ւած կեն սուրախ երգ։ Գտայ մէ կը։ Պոլ սոյ փո ղոց նե րու մէջ։ 1880-նե րուն։ Հոն կը հնչէր Տիգ րան Չու խա ճեանի նո րագոյն մե ղեդին։ Անունն էր «Խրախ ճանքի երգ»։ Խօս քե րը կը պատ կա նին Թագ ւոր Նա լեանին։ Այժմ հե ռու մնանք բո լոր զրկանքնե րէ եւ թող այդ մե ղեդին ու րա խաց նէ մեզ.

Բայց առանց երգ, պար, ու րա խու թիւն

Կեան քը զուրկ է իմաս տից,

Դէ, որ այդպէս է,

Եկէ՚ք դարձնենք

Մեր կեան քը լի։