ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

Ծանօթացէ՛ք, Ռապացկին է

Ծառե՞ր էք լու­սանկա­րում, հարցնում է ինձ մի կին, տես­նե­լով, թէ ինչպէս եմ ես քա­ղաքա­յին այ­գում հա­յեացքս ուղղել մե­նաւոր, վեր խո­յացող ծա­ռին,- գնա­ցէք այն կողմ՝ այնտեղ կան բո­լորո­վին ծաղ­կած ծա­ռեր»։

Ես փոր­ձում եմ նրան բա­ցատ­րել, որ ինձ ձգում են մե­նաւոր, վեր սլա­ցող ծա­ռերը՝ որ­քան աւե­լի բարձր, այնքան մօ­տիկ Աստծուն, բայց կնո­ջը դա հե­տաքրքիր չէ։ Նա շտա­պում է իր գոր­ծե­րով։ Իսկ իմ այ­սօ­րուայ հե­րոսը Վլա­տիմիր Ռո­մանի Ռա­պաց­կին է, որը նման է վեր սլա­ցող մե­նաւոր ծա­ռի։

Փայ­լա­տակում

Զի­նուո­րական դի­րիժոր Ռա­պաց­կու մա­սին ինձ պատ­մել էր Վա­նաձո­րի արուես­տի դպրո­ցի տնօ­րէն Վար­դան Դոլ­մա­ջեանը. «Չէ՞ք ճա­նաչում Ռա­պաց­կուն։ Վլա­տիմիր Ռո­մանի Ռա­պաց­կին Վա­նաձո­րի պար­ծանքն է»։ Եւ ծա­նօթաց­րեց ինձ տա­ղան­դա­ւոր դի­րիժո­րի հետ։ Երբ մենք ուղղո­ւեցինք դէ­պի իր աւ­տոմեքե­նան, նա ու­րա­խու­թեամբ ակ­նարկեց.

- Գի­տէ՞ք, դուք առա­ջին մարդն էք, ով իմա­նալով, որ ես 92 տա­րեկան եմ, հա­մար­ձակ նստում է իմ կող­քի առ­ջե­ւի նստա­տեղին։

Հաս­նե­լով պատ­կա­ռելի հա­սակի, մար­դիկ սո­վորա­բար թաքցնում են իրենց տա­րիքը, բայց գա­լիս է մի պահ, երբ տա­րինե­րը դիտ­ւում են որ­պէս բա­ցար­ձակ ար­ժէք, եւ տա­րեց մար­դը սկսում է ար­ժե­ւորել իր տա­րիքը։ Ո՛չ, ես չվա­խեցայ նստել մե­քենա­յում իր կող­քին։ Նա առոյգ էր, նրա զի­նուո­րական կե­ցուած­քը, ար­տա­կարգ ար­դուկո­ւած ռու­սա­կան բա­նակի գնդա­պետի հա­մազ­գեստը պաշ­պա­նուա­ծու­թեան զգաց­մունք էին առա­ջաց­նում, իսկ երբ ես դի­տեցի իր տա­նը տե­սանիւ­թը, նո­ւիրո­ւած իր 90-ամեակին, որ­տեղ նա իր դի­րիժո­րու­թեամբ հնչեց­նում էր սի­ւիտը «Անուշ» օփե­րայից , ապա հաս­կա­ցայ, որ իմ առ­ջեւ ակա­նաւոր անձնա­ւորու­թիւն է։ Ար­ցունքնե­րը սեղ­մե­ցին կո­կորդս. զգաց­մունքնե­րը այնքան ու­ժեղ էին, որ ես ի վի­ճակի չէի զսպել նրանց ուժգնու­թիւնը։ Ահա թէ ինչ է մարդ փնտռում իր ողջ կեան­քում՝ Աստծոյ շնորհքով օժտո­ւած մէ­կին։ Արո­ւես­տում, լի­նի դա երաժշտու­թիւն, կեր­պա­րուեստ կամ թատ­րոն, մենք պի­տի տես­նենք ոչ թէ գոյ­ներ, խաղ կամ հնչիւններ, այլ՝ տա­ղան­դի փայ­լա­տակում։ Ահա ին­չի կա­րիքն ու­նի մարդ արա­րածը առա­ջին հեր­թին, որով­հե­տեւ միայն տա­ղանդն է ի զօ­րու պայ­թեցնել միապա­ղաղ չգոյու­թիւնը... Նաեւ տա­փակու­թիւնը, որը հէնց այդ չգո­յու­թեան սկզբնաղ­բիւրն է։

Ար­մատնե­րը Քա­ղուածք N172

16 Դեկ­տեմբեր 1937 թո­ւակա­նի

Գրան­ցել բո­լոր տե­սակի բա­ւարար­ման ցու­ցա­կում Վլա­տիմիր Ռո­մանի Ռա­պաց­կի տղա­յին, որը ժա­մանել է Աշ­խա­բադից։

Այս պաշ­տօ­նական գրա­ռու­մը այնքան նման է հին լու­սանկա­րի, որը պատ­մում է ու­րիշ կեան­քի մա­սին։ Ոչ թէ ան­ցեալ կեան­քի, այլ՝ ու­րիշ։ Այդ ու­րիշ կեան­քում երա­խան նման էր ծա­ռից պո­կուած տե­րեւի­կի, որին քշում է ճա­կատագ­րի քա­մին։ Ի՞նչ կը լի­նի տե­րեւի­կի հետ՝ առանց ծա­ռի, առանց ար­մատնե­րի։ Ար­մատնե­րը պի­տի տա­նեն դէ­պի այն հո­ղը, որի մէջ ամ­փո­փել են հա­րազատ­նե­րի աճիւննե­րը, բայց Վլա­տիմիր Ռա­պաց­կու ծնող­նե­րը չու­նե­ցան նոյ­նիսկ այն հո­ղակ­տո­րը, որ­տեղ մարդ կանգ է առ­նում իր ճա­նապար­հին, որին մենք կո­չում ենք կեանք։

Կայ վկա­յական հոր մա­հուան մա­սին (ռու­սե­րէն եւ թուրքմե­ներէն լե­զու­նե­րով)Ռա­պաց­կի Ռո­ման Ալեք­սանդրի 41 տա­րեկան հա­սակումմա­հացաւ Հոկ­տեմբե­րի 21-ին 1937թ.

Մա­հուան պատ­ճա­ռը գնդա­կահա­րու­թիւն։

Տրո­ւել է 1991թ.

Գնդա­կահա­րու­թեան պատ­ճա՞ռը։ Ռա­պաց­կու հօ­րը մե­ղադ­րել էին լրտե­սու­թեան գոր­ծունէու­թեան մէջ։ 31 տա­րի անց գնդա­կահա­րուած Ռո­ման Ռա­պաց­կու քոյ­րը՝ Կոր­շունո­վան ստա­նում է տե­ղեկանք ռեաբի­լիտա­ցիայի (այ­սինքն պա­տուի, իրա­ւունքնե­րի վե­րականգնում) մա­սին։ Սխա­լու­թիւն էր եղել։ Ժա­մանակն էր այդպի­սին՝ մար­դիկ կեղծ մե­ղադ­րանքով գնդկա­հար­ւում կամ ու­ղարւում էին Սի­պիր, ինչպէս ու­ղարկո­ւեց Ռա­պաց­կու մայ­րը եւ չվե­րադար­ձաւ։ Գե­րեզ­ման էլ չ՚ու­նե­ցաւ։ Այ­սօր վե­րականգնում են գնդա­կահա­րուած­նե­րի ցու­ցակնե­րը եւ լու­սանկար­նե­րը։ Նրանք սո­վորա­կան մար­դիկ էին, տար­բեր տա­րիքի, ազ­գութեան եւ մաս­նա­գիտու­թեան ան­մեղ շար­քա­յին մար­դիկ, որոնց աչ­քե­րի մէջ մա­հուան տագ­նապ ենք տես­նում եւ հարց՝ «Ին­չո՞ւ»։ Այդ մարդկանց թի­ւը ան­թիւ է, չի են­թարկւում որե­ւէ հա­շուար­կումնե­րի...

Բայց դա ու­րիշ կեան­քից է եւ հին լու­սանկա­րը դեղ­նել է։

Ինչ է յի­շում Վլա­տիմիր Ռա­պաց­կին 37 թո­ւի մա­սին.

-Յի­շում եմ, որ մենք գնա­ցել էինք Կոյ­բի­շեւ քա­ղաք։ Վոլ­գա գե­տի վտա­կին էինք։ Ես նստե­ցի նա­ւակի եզ­րին եւ ըն­կայ ջու­րը։ Ինձ փրկե­ցին։ Յե­տոյ... Մա­ռի քա­ղաքը Թուրքմենստա­նում։ Եւ յան­կարծ հօրս տա­րան, ինձ էլ ու­ղարկե­ցին Աշ­խա­բադ՝ ման­կա­տուն։ Սէր դէ­պի երաժշտու­թիւ՞ն։ Առա­ջին ան­գամ որ տե­սայ զի­նուո­րական նո­ւագա­խումբ, ցան­կա­ցայ սո­վորել որե­ւէ նո­ւագա­րանի վրայ նո­ւագել։

Ռա­պաց­կին կոտ­րում է կարծրա­տիպե­րը ծե­րու­թեան մա­սին

Իրա­կանում դա երա­խան չի ու­զում, այլ իր մէջ Աստծոյ կող­մից տո­ւած ու­նա­կու­թիւննե­րը, որոնք ինքնաար­տա­յայ­տո­ւել են ու­զում եւ փայ­լա­տակել տա­ղան­դով։ Տա­ղան­դի առանձնա­յատ­կութիւ­նը նրա­նում է, որ մար­դը կա­րող է ծե­րանալ, բայց տա­ղան­դը՝ ոչ։ Տա­ղան­դը չի կորցնում իր փայ­լը, նոյ­նիսկ հաս­նե­լով այն տա­րիքին, որին հա­սաւ Ռա­պաց­կին։ 2021-ի Ապ­րի­լի 2-ին ես դրա ակա­նատե­սը դար­ձայ Վա­նաձո­րում, Գու­գա­րաց թե­մի առաջ­նորդա­րանի բա­կում, որ­տեղ Վար­դա­նանց ման­կա­կան փո­ղային նո­ւագա­խումբն ու երգչա­խումբը փոր­ձեր էին անում՝ Առ­նօ Պա­պաճա­նեանի «Տղա­ները, որոնք չկան» քայ­լերգն էին փոր­ձում Մա­յիսի 8-ի հա­մար։ Տես­նել իս­կա­կան դի­րիժո­րի դա անկրկնե­լի, հա­զուա­գիւտ հա­ճոյք է։ Սո­վորա­բար փայ­տի­կով չափ են տա­լիս եւ հնչում է քա­ռակու­սի տա­փակ երաժշտա­կան մի ձեւ։ Բայց յան­կարծ մի ձեռ­քի շար­ժումով նո­թանե­րը վե­րած­ւում են իս­կա­կան երաժշտու­թեան, եւ նո­ւագա­խումն ու երգչա­խումբը դառ­նում են դի­րիժո­րի հո­գու նո­ւագա­րան­ներ։ Եւ իս­կոյն դի­րիժո­րի պատ­կա­ռելի տա­րիքը փայ­տի­կի շար­ժումով օդս է ցնդում։

Շա­րու­նա­կելի