ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

Ամենքն իր տարածքի մէջ են

Շրջե­­լով մար­­­զե­­­­­­­րում նկա­­­տել եմ, որ ոչ ոք առանձնա­­­պէս մտա­­­հոգո­­­ւած չէ սահ­­­մա­­­­­­­նամերձ մար­­­զե­­­­­­­րով, նոյ­­­նիսկ կող­­­քի գիւ­­­ղով, այ­­­սինքն առաջ­­­նա­­­­­­­յին խնդի­­­րը իրենց մարմնի տա­­­րածքն է։ Վար­­­չա­­­­­­­պետի մարմնի տա­­­րած­­­քը հսկւում է ոս­­­տի­­­­­­­կանա­­­կան զօր­­­քե­­­­­­­րի կող­­­մից. որ­­­քան աւե­­­լի առաջ է գա­­­լիս թշնա­­­մին Հա­­­յաս­­­տա­­­­­­­նի ինքնիշ­­­խան տա­­­րած­­­քում, այնքան աւե­­­լի շա­­­տանում են կա­­­ռավա­­­րու­­­թեան շէն­­­քի մուտքը հսկող ոս­­­տի­­­­­­­կանա­­­կան շար­­­քե­­­­­­­րը։

Նո­­­յեմ­­­բե­­­­­­­րի 11-ին Գո­­­րիս-Կա­­­պան մայ­­­րուղու 21 քմ դար­­­ձաւ ատրպէյ­­­ճա­­­­­­­նական։ Այ­­­սուհետ այնտե­­­ղից անցնե­­­լիս պէտք է տուրք, հարկ, գու­­­մար վճա­­­րել ատրպէյ­­­ճա­­­­­­­նական մաք­­­­սա­­­­­­­­­­­­­­­կէտին։ Կա՞յ ար­­­­դեօք աշ­­­­խարհում նման բան, որ որե­­­­ւէ մի երկրում այդ երկրի մի քա­­­­ղաքից դէ­­­­պի միւս քա­­­­ղաք տա­­­­նող ճա­­­­նապար­­­­հի ինչ-որ մի հա­­­­տուա­­­­ծը պատ­­­­կա­­­­­­­­­­­­­­­նի միւս, այն էլ թշնա­­­­մական երկրին, որը անցնե­­­­լու հա­­­­մար գու­­­­մար կը գան­­­­ձի։ Անվտան­­­­գութեան Խորհրդի քար­­­­տուղար Ար­­­­մէն Գրի­­­­գորեանը յայտնեց, որ ատրպէյ­­­­ճա­­­­­­­­­­­­­­­նական կող­­­­մը դեռ չի յստա­­­­կեց­­­­րել, թէ որ­­­­քան պի­­­­տի վճա­­­­րի անցնո­­­­ղը։ Ատրպէյ­­­­ճա­­­­­­­­­­­­­­­նական կող­­­­մը որո­­­­շում է, մտնում է, տե­­­­ղադ­­­­րում է մաք­­­­սա­­­­­­­­­­­­­­­կէտ, հայ­­­­կա­­­­­­­­­­­­­­­կան կող­­­­մը իր քա­­­­ղաքա­­­­ցուն տե­­­­ղեկաց­­­­նում է այդ մա­­­­սին, ասե­­­­լով որ այս իշ­­­­խա­­­­­­­­­­­­­­­նու­­­­թիւնը ամե­­­­նաբաց իշ­­­­խա­­­­­­­­­­­­­­­նու­­­­թիւնն է եւ ոչինչ չի անում ժո­­­­ղովրդի թի­­­­կունքում, բայց կա­­­­տար­­­­ւում է ակնյայտ թա­­­­քուն սահ­­­­մա­­­­­­­­­­­­­­­նազա­­­­տում, եւ ար­­­­դէն շատ-շա­­­­տերը Հա­­­­յաս­­­­տա­­­­­­­­­­­­­­­նում, այդ հայ­­­­կա­­­­­­­­­­­­­­­կան կող­­­­մին նոյնպէս դի­­­­տար­­­­կում են որ­­­­պէս ատրպէյ­­­­ճա­­­­­­­­­­­­­­­նական կողմ, եւ զգում են, որ սա Հա­­­­յաս­­­­տա­­­­­­­­­­­­­­­նի Հան­­­­րա­­­­­­­­­­­­­­­պետու­­­­թեան վերջն է։ Սա­­­­կայն շատ-շա­­­­տերն էլ գո­վաբա­­­­նում են կա­­­­ռավա­­­­րու­­­­թեանը, որն այ­­­­լընտրան­­­­քա­­­­­­­­­­­­­­­յին ճա­­­­նապարհ է առա­­­­ջար­­­­կում։ Բո­­­­րիս Մու­­­­րա­­­­­­­­­­­­­­­զի քա­­­­ղաքա­­­­կան լրագ­­­­րո­­­­­­­­­­­­­­­ղը իրա­­­­ւացի հարց է տա­­­­լիս. «Իսկ դուք եր­­­­բե­­­­­­­­­­­­­­­ւէ մտա­­­­ծել էք, թէ Գո­­­­րիս-Կա­­­­պան ճա­­­­նապար­­­­հի 21 քի­­­­լոմեթ­­­­րը իրենց վե­­­­րահսկո­­­­ղու­­­­թեան տակ վերցրած ազե­­­­րինե­­­­րը որ­­­­տե­­­­­­­­­­­­­­­ղի՞ց են սնունդ, զէնք զի­­­­նամ­­­­թերք ստա­­­­նում եւ իրա­­­­կանաց­­­­նում հեր­­­­թա­­­­­­­­­­­­­­­փոխ։ Այ ապ­­­­րէք, իհար­­­­կէ օգ­­­­տո­­­­­­­­­­­­­­­ւում են մեր վե­­­­րահսկո­­­­ղու­­­­թեան տակ գտնո­­­­ւող ճա­­­­նապարհնե­­­­րից։ Այ­­­­սինքն այս դա­­­­ւաճան­­­­նե­­­­­­­­­­­­­­­րը ճա­­­­նապարհ են տա­­­­լիս ազե­­­­րինե­­­­րին, որ­­­­պէսզի նրանք շրջա­­­­փակ­­­­ման մէջ պա­­­­հեն հայ-իրա­­­­նական միջ­­­­պե­­­­­­­­­­­­­­­տական ճա­­­­նապար­­­­հը»։

Նո­­­­յեմ­­­­բե­­­­­­­­­­­­­­­րի 11-ին կա­­­­ռավա­­­­րու­­­­թեան շէն­­­­քի առաջ առա­­­­ւօտեան հա­­­­ւաքո­­­­ւած­­­­նե­­­­­­­­­­­­­­­րը վան­­­­կարկում էին «Նի­­­­կոլ, դա­­­­ւաճան», շէն­­­­քի ներ­­­­սում վար­­­­չա­­­­­­­­­­­­­­­պետը խօ­­­­սում էր այ­­­­լընտրան­­­­քա­­­­­­­­­­­­­­­յին ճա­­­­նապար­­­­հի մա­­­­սին եւ բա­­­­ցատ­­­­րում, որ եթէ չտար Գո­­­­րիս –Կա­­­­պան ճա­­­­նապար­­­­հը, պի­­­­տի տար Զան­­­­գե­­­­­­­­­­­­­­­զու­­­­րի մի­­­­ջանցքը։ Վա­­­­րորդնե­­­­րի կար­­­­ծի­­­­­­­­­­­­­­­քով այ­­­­լընտրան­­­­քա­­­­­­­­­­­­­­­յին Թա­­­­տեւ-Աղ­­­­վա­­­­­­­­­­­­­­­նի-Կա­­­­պան ճա­­­­նապար­­­­հը խցա­­­­նումնե­­­­րի մէջ է եւ ձմռա­­­­նը այն դժոխ­­­­քի է վե­­­­րածո­­­­ւելու։

Ըստ գոր­­­­ծող իշ­­­­խա­­­­­­­­­­­­­­­նու­­­­թեան ճա­­­­նապար­­­­հի այդ 21 քմ-ը հայ­­­­կա­­­­­­­­­­­­­­­կան չէր, այլ ատրպէյ­­­­ճա­­­­­­­­­­­­­­­նական, ու­­­­րեմն ստաց­­­­ւում է, որ մենք «գրա­­­­ւել էինք» թշնա­­­­մու տա­­­­րած­­­­քը եւ հի­­­­մա այսպէս կո­­­­չուած ՀՀ-ան իշ­­­­խա­­­­­­­­­­­­­­­նու­­­­թիւնը «ազա­­­­տագ­­­­րեց» այդ ճա­­­­նապար­­­­հը հա­­­­յերից եւ վե­­­­րադարձրեց ատրպէյ­­­­ճանցի­­­­ներին։ Երեք գիւղ՝ Շուրնուխ, Որո­­­­տան եւ Բարձրա­­­­ւան յայ­­­­տնո­­­­­­­­­­­­­­­ւեցին մե­­­­կու­­­­սացման մէջ։ Այս տո­­­­ղերը գրում եմ եւ այս պա­­­­հին տես­­­­նում եմ, որ նոյն կեր­­­­պով մե­­­­կու­­­­սացւում է Ճա­­­­կատեն գիւ­­­­ղը ար­­­­դէն Կա­­­­պան Մեղ­­­­րի հա­­­­տուա­­­­ծում. սկզբից դնում են յե­­­­նակէ­­­­տը իրենց դրո­­­­շով, այ­­­­նուհե­­­­տեւ մաք­­­­սա­­­­­­­­­­­­­­­կէտը կը դնեն։ Մար­­­­դու իրա­­­­ւունքնե­­­­րի պաշտպան Ար­­­­ման Թա­­­­թոյեանն ահա­­­­զան­­­­գում է.

«Կա­­­­պան քա­­­­ղաքից Ճա­­­­կատեն գիւղ տա­­­­նող ճա­­­­նապար­­­­հին ատրպէյ­­­­ճա­­­­­­­­­­­­­­­նական «մաք­­­­սա­­­­­­­­­­­­­­­կէտ» է կամ ինչ է՝ ու­­­­ղիղ ազ­­­­դե­­­­­­­­­­­­­­­ցու­­­­թեամբ կա­­­­պուած է Ճա­­­­կատեն, Սրա­­­­շեն, Շի­­­­կահող, Ներ­­­­քին Հանդ, Ծավ, Շիշ­­­­կերտ գիու­­­­ղե­­­­­­­­­­­­­­­րի բնակ­­­­չութեան ամե­­­­նակեն­­­­սա­­­­­­­­­­­­­­­կան իրա­­­­ւունքնե­­­­րի կո­­­­պիտ ու զան­­­­գո­­­­­­­­­­­­­­­ւածա­­­­յին ոտ­­­­նա­­­­­­­­­­­­­­­հարումնե­­­­րի հետ։ Այ­­­­սինքն՝ 6 գիւղ է։ Բա­­­­ցար­­­­ձակ բա­­­­ցակա­­­­յում են այդ իրա­­­­ւունքնե­­­­րի պաշտպա­­­­նու­­­­թեան երաշ­­­­խիքնե­­­­րը՝ սկսած կեան­­­­քի իրա­­­­ւունքի սպառ­­­­նա­­­­­­­­­­­­­­­լիք­­­­նե­­­­­­­­­­­­­­­րից մին­­­­չեւ ազատ տե­­­­ղաշարժ։ Առանց այն էլ մարդկանց իրա­­­­ւունքնե­­­­րը ոտ­­­­նա­­­­­­­­­­­­­­­հարո­­­­ւած կամ սպառ­­­­նա­­­­­­­­­­­­­­­լիքի տակ են։ Ատրպէյ­­­­ճա­­­­­­­­­­­­­­­նական բա­­­­ցար­­­­ձակ անօ­­­­րինա­­­­կան, ոչ մի հիմ­­­­նա­­­­­­­­­­­­­­­ւորում չու­­­­նե­­­­­­­­­­­­­­­ցող արարքներ են։ ՀՀ մար­­­­դու իրա­­­­ւունքնե­­­­րի պաշտպա­­­­նի մի­­­­ջազ­­­­գա­­­­­­­­­­­­­­­յին յա­­­­տուկ զե­­­­կոյցնե­­­­րով սա հիմ­­­­նա­­­­­­­­­­­­­­­ւորո­­­­ւած է ու շա­­­­րու­­­­նա­­­­­­­­­­­­­­­կելու ենք փաս­­­­տեր ներ­­­­կա­­­­­­­­­­­­­­­յաց­­­­նե­­­­­­­­­­­­­­­լը»։

Կա՞յ այ­­­­լընտրան­­­­քա­­­­­­­­­­­­­­­յին ճա­­­­նապարհ։ Այո, կայ, 7 քմ –ի փո­­­­խարէն 150 քմ պի­­­­տի շրջան­­­­ցեն կամ անան­­­­ցա­­­­­­­­­­­­­­­նելի ան­­­­տառմի­­­­ջեան ճա­­­­նապար­­­­հով պա­­­­րեն հասցնեն մե­­­­կու­­­­սա­­­­­­­­­­­­­­­ցուած գիւ­­­­ղե­­­­­­­­­­­­­­­րին։

Գա­­­­լիս են ու գա­­­­լիս են ամէն կող­­­­մից։ Փոխհրաձ­­­­գութիւն էր այ­­­­սօր նաեւ Ջեր­­­­մուկում։ Նրանք շտա­­­­պում են, քա­­­­նի նրանց կա­­­­մակա­­­­տարն է նստած երկրի ղե­­­­կին։ Մի՞թէ հնա­­­­րաւոր չէ դի­­­­մադ­­­­րել, որով­­­­հե­­­­­­­­­­­­­­­տեւ մեզ սպառ­­­­նում է հեր­­­­թա­­­­­­­­­­­­­­­կան Սումգաիթը ար­­­­դէն ոչ թէ Ատրպէյ­­­­ճա­­­­­­­­­­­­­­­նում, այլ՝ Հա­­­­յաս­­­­տա­­­­­­­­­­­­­­­նում։ Ին­­­­չո՞ւ չենք կա­­­­րող հրա­­­­ժարո­­­­ւել, մեր­­­­ժել այս ապազ­­­­գա­­­­­­­­­­­­­­­յին իշ­­­­խա­­­­­­­­­­­­­­­նու­­­­թեանը։ Պատ­­­­ճա­­­­­­­­­­­­­­­ռը պա­­­­ռակտման մէջ է։ Ըն­­­­կե­­­­­­­­­­­­­­­րու­­­­հի­­­­­­­­­­­­­­­ներ ու­­­­նեմ, որոնք ասում են՛ «Իսկ ի՞նչ կա­­­­րող է անել ու­­­­րիշ վար­­­­չա­­­­­­­­­­­­­­­պետը՛»։ Ու­­­­րի­­­­­­­­­­­­­­­շին չեն ու­­­­զում, ներ­­­­կա­­­­­­­­­­­­­­­յից վար­­­­չա­­­­­­­­­­­­­­­պետը նրանց սրտով է։ Սա է մեր ող­­­­բերգու­­­­թիւնը։ Թող մնայ Նի­­­­կոլը եւ կոր­­­­ծա­­­­­­­­­­­­­­­նուի մեր հայ­­­­րե­­­­­­­­­­­­­­­նիքը։ Հա­­­­յաս­­­­տանցի­­­­ները շա­­­­րու­­­­նա­­­­­­­­­­­­­­­կում են ընդհա­­­­տել իրենց շփումնե­­­­րը քա­­­­ղաքա­­­­կան հա­­­­յեացքնե­­­­րի պատ­­­­ճա­­­­­­­­­­­­­­­ռով։ Քա­­­­ղաքա­­­­կան հա­­­­յեացքներ չեն դա։ Օրի­­­­նակ, հինգ ըն­­­­կերնե­­­­րով գնում են Արա­­­­գած՝ խաշ ու­­­­տե­­­­­­­­­­­­­­­լու եւ խա­­­­շը չի կա­­­­յանում, որով­­­­հե­­­­­­­­­­­­­­­տեւ 5 հո­­­­գով տար­­­­բեր կողմնո­­­­րոշումներ են ու­­­­նե­­­­­­­­­­­­­­­նում։ Հա­­­­յերին բա­­­­ժանել են մի­­­­մեան­­­­ցից, ու հա­­­­յերը բա­­­­ժանո­­­­ւել են, եւ հա­­­­ցը չի միաւո­­­­րում այ­­­­լեւս։ Գո­­­­րիս-Կա­­­­պան ճա­­­­նապար­­­­հին ատրպէյ­­­­ճանցի­­­­ները անար­­­­գել մաք­­­­սա­­­­­­­­­­­­­­­կէտ են դնում։ Նրանց կա­­­­րելի է, նրանց ոչ ոք ձեռք չի տայ Հա­­­­յաս­­­­տա­­­­­­­­­­­­­­­նում։ Նրանք այստեղ ան­­­­ձեռնամ­­­­խե­­­­­­­­­­­­­­­լի են։ Շատ ժա­­­­մանակ չի անցնի, երբ մենք կ՚արթնա­­­­նանք եւ Ալիեւը կը ող­­­­ջունի մեզ որ­­­­պէս Ատրպէյ­­­­ճա­­­­­­­­­­­­­­­նի կազ­­­­մի մէջ մտած Հա­­­­յաս­­­­տա­­­­­­­­­­­­­­­նեան մար­­­­զի բնա­­­­կիչ­­­­նե­­­­­­­­­­­­­­­րի։ Բայց ժո­­­­ղովուրդը կը խօ­­­­սի հող­­­­կի­­­­­­­­­­­­­­­թի գնի մա­­­­սին, ասե­­­­լով, թէ ին­­­­չո՞ւ հող­­­­կի­­­­­­­­­­­­­­­թի գի­­­­նը չ՚իջաւ, երբ մենք միացանք մեր հա­­­­րեւան­­­­նե­­­­­­­­­­­­­­­րի հետ։

Դե­­­­ռեւս 2021-ի Մա­­­­յիսին մե­­­­դիափոր­­­­ձա­­­­­­­­­­­­­­­գէտ Նաիրի Հո­­­­խիկեանը իր ասու­­­­լի­­­­­­­­­­­­­­­սում ահա­­­­զան­­­­գում էր.

«Ջեր­­­­մուկի հա­­­­տուա­­­­ծում երեկ ուշ գի­­­­շեր թշնա­­­­մինե­­­­րը առաջ են եկել եւ լա­­­­ւագոյն ռազ­­­­մա­­­­­­­­­­­­­­­վարա­­­­կան բար­­­­ձունքը նրանց ձեռ­­­­քում է։ Դա յայտնի Ալ Լճե­­­­րի մօ­­­­տակայ­­­­քում է»։

Այն հար­­­­ցին, թէ ին­­­­չո՞ւ է թշնա­­­­մին իրեն զգում ինչպէս իր տա­­­­նը, սպա­­­­նում եւ գե­­­­րեվա­­­­րում է մեր զի­­­­նուոր­­­­նե­­­­­­­­­­­­­­­րին մեր հո­­­­ղի վրայ, իսկ Հա­­­­յաս­­­­տա­­­­­­­­­­­­­­­նի իշ­­­­խա­­­­­­­­­­­­­­­նու­­­­թիւնն ամէն օր հա­­­­կահայ եւ թրքա­­­­հաճոյ մտքե­­­­րով եւ գոր­­­­ծո­­­­­­­­­­­­­­­ղու­­­­թիւննե­­­­րով է աչ­­­­քի ընկնում, Նաիրին դա բա­­­­ցատ­­­­րում է հե­­­­տեւեալ կերպ. «Ան­­­­թա­­­­­­­­­­­­­­­քոյց ՀՀ-ան մի քա­­­­նի բարձրա­­­­գոյն պաշ­­­­տօ­­­­­­­­­­­­­­­նեայ գոր­­­­ծարքի մէջ է Ատրպէյ­­­­ճա­­­­­­­­­­­­­­­նի եւ առա­­­­ջին հեր­­­­թին Թուրքիայի հետ։ Ահա ին­­­­չու սահ­­­­մա­­­­­­­­­­­­­­­նը խախ­­­­տած ատրպէյ­­­­ճա­­­­­­­­­­­­­­­նական ջո­­­­կատ­­­­նե­­­­­­­­­­­­­­­րին չեն գե­­­­րեվա­­­­րում։ Այ­­­­սինքն այստեղ կայ քա­­­­ղաքա­­­­կան որո­­­­շում՝ որեւէ ատրպէյ­­­­ճանցուն չգե­­­­րեւա­­­­րել եւ չ՚իրա­­­­կանաց­­­­նել իր նկատ­­­­մամբ որե­­­­ւէ պատ­­­­ժիչ գոր­­­­ծո­­­­­­­­­­­­­­­ղու­­­­թիւն»։

Այ­­­­սօր տե­­­­ղեկա­­­­ցանք, որ Պաշտպա­­­­նու­­­­թեան Նա­­­­խարա­­­­րու­­­­թեան նա­­­­խարար Ար­­­­տակ Կար­­­­ապե­­­­­­­­­­­­­­­տեանը ազա­­­­տուել է պաշ­­­­տօ­­­­­­­­­­­­­­­նից եւ ՊՆ-ի նա­­­­խարար է նշա­­­­նակո­­­­ւել Սու­­­­րեն Պա­­­­պիկեանը։ Շատ տրա­­­­մաբա­­­­նական է. Լի­­­­լիթ Մա­­­­կունց եւ Արա­­­­րատ Միր­­­­զո­­­­­­­­­­­­­­­յեան ոչ դի­­­­ւանա­­­­գէտ­­­­նե­­­­­­­­­­­­­­­րը ԱՄՆ-ի դես­­­­պան եւ Արտաքին Գոր­­­­ծոց նա­­­­խարար են, Սու­­­­րեն Պա­­­­պիկեան ոչ զի­­­­նուո­­­­րակա­­­­նը ՊՆ-ան նա­­­­խարար, այդ շար­­­­քը եր­­­­կար է։ Եր­­­­կի­­­­­­­­­­­­­­­րը յանձնե­­­­լու մէջ են մաս­­­­նա­­­­­­­­­­­­­­­գիտա­­­­ցած՝ դա է կա­­­­րեւո­­­­րը։