ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

Համակեցութիւն՝ երեկ եւ այսօր։ Մարիամը Մարտունիում

Ասում են, թէ նո­­րից պի­­տի միասին ապ­­րենք, ինչպէս եղել է նախ­­կի­­­նում։ Նո­­րից ճա­­նապարհներ ու­­նե­­­նանք ընդհա­­նուր։ Այդ առի­­թով առա­­ջար­­կում եմ մի հա­­տուած գրող եւ պատ­­մա­­­բան Բագ­­րատ Ու­­լուբա­­բեանի (1925-2001) վկա­­յու­­թիւննե­­րից.

«1965թ. Շու­­շիում ու Աղ­­դա­­­մում օրը ցե­­րեկով հա­­յեր սպա­­նուե­­ցին։ Շու­­շիում խու­­ժա­­­նը շի­­նարա­­րական մե­­քենա­­ներով հո­­ղին հա­­ւասա­­րաց­­րեց քա­­ղաքի չորս հայ­­կա­­­կան գե­­րեզ­­մա­­­նատ­­նե­­­րը՝ իրենց փա­­ռաշուք շիր­­մա­­­քարե­­րով, խաչ­­քար-կո­­թող­­նե­­­րով։ Հան­­ցա­­­գործներն «ան­­յայտ» մնա­­ցին։

Մար­­տա­­­կեր­­տի սով­­խո­­­զի (սո­­վետա­­կան տնտե­­սու­­թիւն, հիմ­­նո­­­ւած պե­­տական սե­­փակա­­նու­­թեան վրայ-Ծ.Լ.) պա­­հակ­­նե­­­րից մէ­­կին, նրա կնոջն ու երա­­խանե­­րին վա­­ռեցին պա­­հակա­­նոցում։ Մար­­տունու շրջա­­նի Նոր­­շեն գիւ­­ղի եր­­կու տրակ­­տո­­­րիստնե­­րին սպա­­նեցին գի­­շերա­­վարի ժա­­մանակ, իսկ Կու­­րո­­­պատ­­կի­­­նօ բնա­­կավայ­­րում՝ յօ­­շոտե­­ցին գլխա­­ւոր ագ­­րո­­­նոմին։ 1966թ. Սեպ­­տեմբե­­րին սպա­­նուեց յա­­ջորդ ագ­­րո­­­նոմի՝ Բե­­նիկ Մով­­սի­­­սեանի 9-ամեայ որ­­դին։

Պար­­զո­­­ւեց, որ վեր­­ջին եր­­կու դէպ­­քում սպա­­նու­­թիւննե­­րի կազ­­մա­­­կեր­­պի­­­չը գիւ­­ղի դպրո­­ցի տնօ­­րէն Ար­­շադ Մա­­մեդովն է։ Դպրո­­ցի պա­­հակի օգ­­նութեամբ երա­­խային մտցրել են նկուղն ու խոշ­­տանգել։ Նրան սպան­­նել են գլխին մե­­խեր խփե­­լով։

1967 թ. Յու­­լի­­­սին, Ստե­­փանա­­կեր­­տի ամա­­ռային զբօ­­սայ­­գու տա­­րած­­քում, սկսուեց Մա­­մեդո­­վի բաց դա­­տավա­­րու­­թիւնը։ Գա­­զանը դա­­տապար­­տո­­­ւեց ըն­­դա­­­մէնը 10 տա­­րուայ ազա­­տազրկման։ Լսե­­լով դա­­տավ­­ճի­­­ռը՝ նրա կինն ու հա­­րազատ­­նե­­­րը բա­­ցական­­չե­­­ցին. «Ար­­շադ, տաս օր էլ չես նստե­­լու, քո քա­­շով մէկ ոս­­կի ենք ծախ­­սել, հան­­գիստ եղիր»։

Այդ ժա­­մանակ, դա­­տավա­­րու­­թեանը ներ­­կայ ժո­­ղովուրդը յար­­ձա­­­կուեց, պա­­հակ­­նե­­­րից խլեց յան­­ցա­­­գոր­­ծին, նրա գոր­­ծակցին եւ մի եր­­րորդ սրի­­կայի, որը փոր­­ձում էր պաշտպա­­նել Մա­­մեդո­­վին։ Երե­­քին էլ այ­­գում խա­­րոյ­­կի վրայ վա­­ռեցին։ Թէեւ մար­­զի թրքու­­թիւնը սկսո­­ւեց, սա­­կայն Պաք­­ւում տեն­­դօ­­­րէն շա­­րու­­նա­­­կում էին փնտռել Ար­­ցախն արագ հա­­յաթա­­փելու նոր մե­­թոդ­­ներ։

1969 թ. գար­­նա­­­նը Քար­­հա­­­տի (Դաշ­­քե­­­սան) շրջա­­նի Բա­­նանց հայ­­կա­­­կան գիւ­­ղի բնակ­­չութեան հան­­գա­­­նակու­­թեամբ կանգնե­­ցուեց մի գե­­ղեցիկ յու­­շարձան՝ Երկրորդ աշ­­խարհա­­մար­­տում զո­­հուած 600 հա­­մագիւ­­ղա­­­ցինե­­րի յի­­շատա­­կին։ Հե­­ղինակ­­ներն էին ճար­­տա­­­րապետ Ռա­­ֆայէլ Իս­­րա­­­յէլեանը եւ նկա­­րիչ Արա Յա­­րու­­թիւնեանը։

Յու­­շարձա­­նի հան­­դի­­­սաւոր բա­­ցու­­մից օրեր անց, գի­­շերը գիւ­­ղի էլեկտրա­­կանու­­թիւնն ան­­ջա­­­տեցին, ապա ատրպէյ­­ճանցի­­ները կոր­­ծա­­­նեցին այն, ջար­­դուփշուր արե­­ցին կո­­թողի առան­­ձին մա­­սերը։ Երբ շրջկո­­մի առա­­ջին քար­­տուղար Սիւ­­լէյմա­­նովին հարցրին, թէ ին­­չու՞ եւ ու՞մ հրա­­մանով կա­­տարե­­ցին այդ բար­­բա­­­րոսու­­թիւնը, նա առանց աւե­­լորդ ձե­­ւակա­­նու­­թեան պա­­տաս­­խա­­­նեց. «Մենք պատ­­րաստո­­ւում ենք ձեզ­­նից մաք­­րել մեր հո­­ղը, իսկ դուք յու­­շարձան­­ներ էք կանգնեց­­նում»։

Մա­­րիամ Ռա­­թեւո­­սեանը
Մար­­տունիում

Մա­­րիամը ծնո­­­ւել է Մար­­­տունիում, որ­­­տեղ նրա հայ­­­րը Մար­­­տունու հի­­­ւան­­­դա­­­­­­­նոցի բժիշկ էր։ Իրա­­­նահայ էր, կի­­­նը՝ Ար­­­ծո­­­­­­­ւաշեն­­­ցի, իսկ ահա Մա­­­րիամը ծնունդով դար­­­ձաւ ար­­­ցախցի։ Թէ որ­­­քան կա­­­րեւոր է ծնած հո­­­ղը, փաս­­­տում է Մա­­­րիամի խառ­­­նո­­­­­­­ւած­­­քը՝ ան­­­կոտրուն, ան­­­զի­­­­­­­ջող եւ նպա­­­տակաս­­­լաց։ Այս օրե­­­րին՝ չնա­­­յած վտանգնե­­­րի, նա Թեհ­­­րա­­­­­­­նից եկաւ Երե­­­ւան եւ մեկ­­­նեց իր ծննդա­­­վայ­­­րը։ Հայ­­­րը՝ Վա­­­հիկ Ռա­­­թեւո­­­սեանը 90-ական­­­նե­­­­­­­րին ղա­­­րաբա­­­ղեան շարժման ակ­­­տիւ մաս­­­նա­­­­­­­կից­­­նե­­­­­­­րից էր, Երե­­­ւանի բժշկա­­­նան ինաս­­­տի­­­­­­­տուտն աւար­­­տե­­­­­­­լուն պէս մեկ­­­նեց աշ­­­խա­­­­­­­տան­­­քի Ար­­­ցա­­­­­­­խի Մար­­­տունի քա­­­ղաք։ Ու թէեւ յե­­­տոյ հաս­­­տա­­­­­­­տուեց Թեհ­­­րա­­­­­­­նում, բա­­­ցելով իր մաս­­­նա­­­­­­­ւոր քլի­­­նիքը, ամէն տա­­­րի այ­­­ցե­­­­­­­լում էր հա­­­րազատ դար­­­ձած Մար­­­տունին, որ­­­տեղ ամէն քար ու ծառ նրան ճա­­­նաչում էին։ Պա­­­տերազ­­­մը հա­­­զարա­­­ւոր երի­­­տասարդնե­­­րի կեանք խլեց, իսկ պար­­­տութիւ­­­նը հա­­­զարա­­­ւոր սրտեր խո­­­ցեց։ Վա­­­հիկը սրտի կա­­­թուած ստա­­­ցաւ իր տան մէջ՝ լու­­­րե­­­­­­­րը լսե­­­լիս։ Հա­­­զիւ 60-նն էր բո­­­լորել։ Դժո­­­ւար է նկա­­­րագ­­­րել կնոջ, զա­­­ւակ­­­նե­­­­­­­րի, հա­­­րազատ­­­նե­­­­­­­րի եւ շրջա­­­պատի վիշ­­­տը, որով­­­հե­­­­­­­տեւ Վա­­­հիկը մարմնա­­­ւորում էր մար­­­դու կեան­­­քի հան­­­դէպ ու­­­նե­­­­­­­ցած տեն­­­չը, որը կանգ չի առ­­­նում ոչ մի դժո­­­ւարու­­­թեան առաջ։ Նրա կրտսեր աղ­­­ջի­­­­­­­կը՝ Մա­­­րիամ Ռա­­­թեւո­­­սեանը ցա­­­ւից իր տե­­­ղը չէր գտնում եւ որո­­­շեց հօր օրի­­­նակով գալ Հա­­­յաս­­­տան եւ այստեղ բարձրա­­­գոյն ու­­­սում ստա­­­նալ։ Նա փնտռում էր հօր ոգին ամե­­­նու­­­րէք։ Վեր­­­ջա­­­­­­­պէս մեկ­­­նեց Մար­­­տունի։ Ահա թէ ինչ պատ­­­մեց նա քա­­­ղաքի ներ­­­կա­­­­­­­յիս վի­­­ճակի մա­­­սին.

- Երբ մտանք Ար­­­ցախ, զգաց­­­մունքը այն չէր ինչ ես ու­­­նե­­­­­­­ցել էի, երբ ամէն տա­­­րի ըն­­­տա­­­­­­­նեօք մեկ­­­նում էինք Ար­­­ցախ։ Ցա­­­ւոտ էր։ Հանգստու­­­թիւն չկար։ Ազատ ան­­­կախ Ար­­­ցախ չկար։ Ան­­­ցանք Շու­­­շիի կող­­­քով, որն իրա­­­կանում մերն էր, բայց այժմ մե­­­րը չէր։ Սա­­­կայն Ար­­­ցախն ին­­­քը Ար­­­ցախ էր։ Ին­­­քի­­­­­­­րէն չէր կորցրել, բայց կի­­­սատ էր։ Հա­­­սանք Մար­­­տունի, տե­­­սանք որ աս­­­ֆալտա­­­պատած էր, բայց ո՞ւմ էր պէտք աս­­­ֆալտը, եթէ այ­­­լեւս չկար Շու­­­շի, Հադ­­­րութ, ու ես երա­­­նու­­­թեամբ յի­­­շեցի եր­­­բեմնի քար­­­քա­­­­­­­րոտ ճա­­­նապար­­­հը։ Գի­­­շերը, երբ գլուխս դրե­­­ցի բար­­­ձին, մտա­­­ծեցի, թէ որ­­­քան ու­­­ժեղ պի­­­տի մարդ լի­­­նի, որ այստեղ պառ­­­կի ու քնի, իմա­­­նալով որ ամէն պա­­­հին քո գլխին կա­­­րող է արկ ընկնել։

Նա­­­նարը, որի մօտ գի­­­շերեց Մա­­­րիամը, պատ­­­մեց իր ամուսնու մա­­­սին. Սեպ­­­տեմբե­­­րի 27-ի առա­­­ւօտեան նա լո­­­գանք էր ըն­­­դունում, երբ նրան զան­­­գե­­­­­­­ցին։ Կի­­­նը չտե­­­սաւ, ոնց նա դուրս եկաւ տնից ու մեկ­­­նեց դիր­­­քեր։ Ամէն օր սպա­­­սում էին լու­­­րի։ Մի ան­­­գամ Նա­­­նարը հե­­­ռախօ­­­սով ասեց ամուսնուն. «Բա ես ի՞նչ անեմ մեր երեք երա­­­խանե­­­րի հետ։ Արի մեզ տար Երե­­­ւան»։ Ու լսեց ամուսնու պա­­­տաս­­­խա­­­­­­­նը. «Այստեղ ես նոյնպէս ու­­­նեմ երա­­­խաներ, եւ չեմ կա­­­րող թող­­­նել նրանց միայ­­­նակ։ Ես պա­­­տաս­­­խա­­­­­­­նատու եմ նրանց ծնող­­­ների առաջ»։

Մար­­­տունիում նոր հի­­­ւան­­­դա­­­­­­­նոց էր կա­­­ռու­­­ցո­­­­­­­ւած։ Ջերմ եւ ու­­­րախ դի­­­մաւո­­­րեցին Մա­­­րիամին։ Առա­­­ջինը ինչ ցոյց տո­­­ւեցին նրան, դա յու­­­շա­­­­­­­պատն էր «Յա­­­ւերժ մեզ հետ»։ Բժիշկնե­­­րի եւ զի­­­նուո­­­րական­­­նե­­­­­­­րի նկար­­­նե­­­­­­­րի մէջ, որոնք ծա­­­ռայել էին Մար­­­տունիում, Մա­­­րիամը տե­­­սաւ նաեւ իր հօր՝ Վա­­­հիկ Ռա­­­թեւո­­­սեանի նկա­­­րը։ Ո՞նց էին այստեղ մնում այսքա­­­նից յե­­­տոյ, -մտա­­­ծում էր Մա­­­րիամը։ Եւ հաս­­­կա­­­­­­­նում էր, որ այս պա­­­տերազ­­­մից յե­­­տոյ աւե­­­լի անհրա­­­ժեշտ էր այստեղ մնա­­­լը, քան յաղ­­­թա­­­­­­­նակից յե­­­տոյ։ Բո­­­ղոք չկար։ Ով չէր դի­­­մանում, տե­­­ղափոխ­­­ւում էր Ստե­­­փանա­­­կերտ, այնտե­­­ղից էլ այ­­­լուր։ Պա­­­տերազ­­­մի մա­­­սին խօ­­­սելիս պատ­­­մում էին, որ այս պա­­­տերազ­­­մը այն պա­­­տերազ­­­մի նման չէր, բայց հա­­­մախմբո­­­ւել էին բժիշկնե­­­րով, եւ ինչքան ծա­­­նօթ-ան­­­ծա­­­­­­­նօթ կար, հա­­­ւաքո­­­ւել էին այստեղ։ 12 ժամ ռե­­­ժիմով չէին աշ­­­խա­­­­­­­տում. ընդհան­­­րա­­­­­­­պէս չէին քնում, ան­­­դա­­­­­­­դար վի­­­րաւոր­­­ներ էին բե­­­րում իրար ետե­­­ւից։ Վերջ չկար։ Հրա­­­զենա­­­յին վի­­­րաւո­­­րում չէր։ Այդ զէն­­­քե­­­­­­­րով չէին կռւում։ Վի­­­րաւոր­­­նե­­­­­­­րին բե­­­րում էին նկուղ, եւ դա զի­­­նուոր­­­նե­­­­­­­րի թաքստոցն էր։ Պա­­­տի վրայ ար­­­ձա­­­­­­­նագրւում էին զի­­­նուո­­­րի տո­ւեալ­­­նե­­­­­­­րը։ Ծնող­­­նե­­­­­­­րը այդ պա­­­տին էին փար­­­ւում, յոյս ու­­­նե­­­­­­­նալով գտնել իրենց որ­­­դուն ոչ թէ նա­­­հատակ­­­նե­­­­­­­րի եւ ան­­­հետ կո­­­րած­­­նե­­­­­­­րի մէջ, այլ՝ վի­­­րաւոր­­­նե­­­­­­­րի։ Հե­­­տեւեալ օրը Մա­­­րիամն այ­­­ցե­­­­­­­լեց միւս ծա­­­նօթ մար­­­տունե­­­ցու տու­­­նը։ Երեք որ­­­դի ու­­­նէին. աւա­­­գը պա­­­տերազ­­­մում զո­­­հուեց, երկրորդ տղան վի­­­րաւո­­­րուեց, իսկ կրտսեր տղան զի­­­նուո­­­րական ծա­­­ռայու­­­թեան մէջ էր։ Նրանք միայն մի բան էին ու­­­զում. որ Երե­­­ւանում իմա­­­նան, որ այսքա­­­նից յե­­­տոյ էլ ար­­­ցախցին պատ­­­րաստ է նո­­­րից կռո­­­ւել, ար­­­դէն ոչ միայն յա­­­նուն Ազատ ու Ան­­­կախ Ար­­­ցա­­­­­­­խի, այլ յա­­­նուն դրա հա­­­մար թա­­­փած սրբա­­­զան արիւ­­­նի։