Մեր հարեւանները զինւում են, օդանաւակայան բացում Ֆիզուլիում (հայկական անունը Վարանդա), Իրանը սահմանին զօրքեր է կուտակում, Իրանի համար մեծագոյն սպառնաիք է ներկայացնում Սիւնիքի միջանցքի վերահսկողութեան կորուստը Հայաստանի կողմից։ Աշխարհաքաղաքական տեկտոնիկ փոփոխութիւններ են կատարւում, որից Հայաստանը կարող է կամ շահեկան դուրս գալ, կամ վերանալ որպէս երկիր, իսկ Հայաստանում իշխում է խօսքը։ Միայն խօսքը։ Օր ու գիշեր հանրութիւնը մտիկ է անում այս կամ այն վերլուծութիւնները, բացայայտումները, թէպէտ մտիկ է անում այն փոքրաթիւ տոկոսը, որը վարժութիւն ունի եւ կարօտ է ճշմարիտ վերլուծութեան, իսկ միւսները պատկերներ են նայում, օրինակ, այսօր մի կին ինձ բողոքեց, որ դիմատետրը բացելուն պէս տեսաւ, թէ ինչպէս են Ռոպերտ Քոչարեանն ու Հէյտար Ալիեւը բանակցում եւ երկուսն էլ ծիծաղում են (վաղուցուայ լուսանկար)։ Սա մտածուած տեխնոլոգիայ է. մարդիկ նայում են ու կարծում, թէ այս երկու ղեկավարները համախոհներ էին, մտերիմներ էին։ Իսկ վարչապետը Ազգային Ժողովի ամբիոնից հարց-պատասխանի ժամանակ ընդդիմութեան կոնկրետ հարցին հողերի յանձման վերաբերեալ, հունից դուրս եկաւ եւ ճվճուած. «98 թ.-ից ձեր կուսակցութիւնը բանակցելիս ա եղել հայրենիքի 70 %-ը յանձնելու մասին. հերիք եղաւ, բոլ եղաւ, հա՞»։ Ահա եւ շարքային մարդուն խեղաթիւրելու միջոց։ Սակայն բանակցել ամենեւին էլ չի նշանակում հայրենիքը յանձնել, բանակցութիւնները դիւանագիտական տիրոյթում են, բայց հայկական երկու պետութիւնները զէրոյացրած անձը սլակները կրկին ուղղում է նախկինների վրայ։ Ազգային Ժողովի ամբիոնից վարչապետը յայտարարում է, որ դա ինքն է հրաման տուել յետ քաշուել Սիւնիքում։ Որպէսզի պատերազմ չի լինի։ 2020-ի յայտարարագրից, որտեղ գրաւոր նշուած է, որ կողմերը պիտի կանգնեն այնտեղ, որտեղ գտնւում են, մեր հայկական տարածքները հետզհետէ դառնում են ատրպէյճանական... արդէն բանաւոր ըմբռնման արդիւնքում։ Եւ այս վերջին իր յայտարարութիւնը հետ քաշման հրամանի մասին, որը նա տուել է՝ առանց ԱԱԾ-ի (Ազգային Անվտանգութեան ծառայութիւն), ՊՆ-ի (Պաշտպանութեան նախարարութիւն) եւ ԳՇ-ի (Զինուած ուժերի գլխաւոր շտապի) մասնակցութեան, ոչ այլ է, քան տուեալ անձի վերջնական անկման խոստովանութիւն, եւ եթէ մեր երկրում գործեր դատական համակարգ, արդարադատութիւն, ապա այս խոստովանութեանը անմիջապէս կը հետեւէր պետական դաւաճանութեան մէջ մեղադրանքը։ Նախ Ճշդենք, որ հրամանները Ալիեւն է տալիս, իսկ Հայաստանի վարչապետը նրա կատարածուն է, բայց խնդիրը դրա մէջ չէ։ Նա շատ լաւ գիտակցում է, որ նրա օրերը հաշուած են, նա մօտենում է ֆինալին, եւ հողերը տալով, նա ապահովում է ընդամէնը իր մի քանի օրը։ Նոյեմբերի 1-ից նա պարտադրում է դիմակ կրել բաց տարածքում։ Թագաժահրը նրա փրկութիւնն է։ Թագաժահրի պատրուակով նա ուղարկում է ժողովրդին ամիսը երկու-երեք անգամ թեստաւորումների կամ պատուաստումների բազմամարդ հերթերի։ Մարդիկ՝ մի քանի ղուրուշի կարօտ, մտնում են այս անամօթ խաղի մէջ, սակայն դիմակի պարտադրանքը բաց տարածքներում կրկին նսեմացման եւ հոգեմաշութեան գործողութիւն է իր ակնյայտ անիմաստութեամբ։ Ակամայ միտս գալիս է Սովետական ժամանակաշրջանին Սիպերիայի ճամբարներում կիրառուող պատիժը, որը կայանում էր անիմաստութեան մէջ, օրինակ, կալանաւորին ստիպում էին բռով ջուր տեղափոխել մի սառցանցքից միւսը։ Հրաման արձակող վարչապետը ինքն էլ նշեց բաց տարածքում դիմակ կրելու անիմաստութեան մասին, բայց բացատրեց, որ պարտադրում է դա ոստիկանութեան աշխատանքը դիւրացնելու համար։ Հասկացա՞ք։ Ես չհասկացայ։ Անցեալ տարի նա արեց նոյնը։ Պատերազմը թակում էր մեր դուռը, իսկ երկիրը զբաղուած էր դիմակ չկրողի որսով եւ նրան ասֆալտի վրայ փռելով։ Հպարտ քաղաքացին դարձել էր տուգանքի զոհ։ Այժմ կրկին թշնամին կուտակում է զօրքեր սահմանին եւ ընդհանրապէս թքում մեր սահմանների վրայ, իսկ մենք զբաղուած ենք մանրախնդրութեամբ։ Բոլորը սարսափի մէջ են քովիդի վարակի թուերից, մինչդեռ քովիդը կը յաղթահարուի, երբ դադարեն խօսել այդ մասին, յատկապէս հեռատեսիլով։ Եթէ չի լինի քովիդի լրահոս, չի լինի նաեւ վիրուս եւ չի լինի վախ եւ մահուածութիւն։ Իմիջայլոց երբ քորոնաբլեֆի հեղինակներին հացրեցին, թէ ինչպէ՞ս էք տարածելու վարակը, նրանք պատասխանեցին «Լրատուութեամբ»։ Ազգային Ժողովի ամբիոնից իշխող կուսակցութեան պատգամաւոր Արսէն Թորոսեանը յայտնեց. «Հա, աթեիստ եմ, հարցեր կա՞ն»... Եւ այս համատարած ստի, նուաստացման, անաստուածութեան մթնոլորտում բոլորովին անսպասելի հնչեց Պոլսոյ Հայոց Պատրիաք Տ. Սահակ Բ. Մաշալեանի ազդարարը, կոչը ի պաշտպանութիւն Երկիր մոլորակի համայն մարդկութեան ապրելու իրաւունքի համար։ Լոյս ծագեց խաւարի մէջ։ Ճշմարտութեան ձայն լսուեց լռութեան մէջ։ Ապրելու ուժ ծագեց համատարած անելանելիութեան մէջ.
-Մարդիկ ընդունեցին պարտադիր պատուաստումը։ Ուրեմն կ՚ընդունեն նաեւ չիպաւորումը՝ ձեռքի կամ ճակատի վրայ, որի միջոցով կը դառնան վերահսկելի։ Ուրեմն ի՞նչ պէտք է անել։ Այս հարցով եկեղեցւոյ պետերը պէտք է խօսեն, որ չեն խօսում, բայց եկեղեցւոյ հաւատացեալները յատակին խօսում են, որովհետեւ մարգարէութիւնը այնքան բացայայտ է, Աստծոյ խօսքը այնքան յստակ է, որ խօսւում է այդ մասին։ Մեր հաւատքի անբաժանելի մասն է Քրիստոսի վերադարձը, ուրեմն եկեղեցիի վարդապետութիւնը յստակ կերպով այս նիւթերով քրիստոնեայ համայնքները պիտի լուսաբանի, պէտք է քրիստոնեայ առաջնորդները քով քովի գան եւ այս հարցի շուրջ խօսեն։ Տակաւին կանուխ է։ Մի քանի տարի յետոյ այս կարողութիւնը պիտի չունենաք...։