ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

Ինչպէ՞ս պիտի ապացուցենք, որ մենք մենք ենք

Վերջերս՝ 2021-ի Սեպ­­տեմբե­­րին Հա­­յաս­­տա­­­նի Արա­­գածոտ­­նի մար­­զում, Երե­­ւանից 19 քմ հե­­ռաւո­­րու­­թեան վրայ, Աշ­­տա­­­րակ քա­­ղաքի մօ­­տակայ­­քում պե­­ղումնե­­րի ար­­դիւնքում յայտնա­­բերել էին պրոն­­զէ դա­­րի դամ­­բա­­­րանա­­դաշտ (35-33 դա­­րեր Ք. ա.)։

Մինչ այդ 2010-ին Երե­­ւանից 111 քմ հե­­ռաւո­­րու­­թեան վրայ, Վա­­յոց Ձո­­րի Արե­­նի գիւ­­ղում՝ Ար­­փա գե­­տի հով­­տում ըն­­կած քա­­րան­­ձա­­­ւում, որը կոչ­­ւում է «Թռչիւննե­­րի քա­­րան­­ձաւ» կամ Արե­­նի-1 յայտնա­­բերո­­ւել էր աշ­­խարհի ամե­­նահին կօ­­շիկը։ Կօ­­շիկը կամ հո­­ղաթա­­փը 5,5 հա­­զար տա­­րեկան էր։ Այստեղ հնա­­գիտա­­կան պե­­ղումներն իրա­­կանաց­­ւում են 2007-ից եւ ար­­դէն գտել են Ք.ա. 4200-3500 թո­­ւական­­նե­­­րին վե­­րագ­­րած բազ­­մա­­­թիւ գտա­­ծոներ՝ բու­­սա­­­կան մնա­­ցորդներ, ամա­­նեղէն, ծի­­րանի եւ խա­­ղողի կո­­րիզ­­ներ, եղե­­գից պատ­­րաստո­­ւած գոր­­ծո­­­ւածքներ, կա­­նացի գան­­գեր... Հնձան են գտել նաեւ. յա­­տուկ թեք հար­­թութիւ­­նը վկա­­յում էր այն մա­­սին, որ այստեղ խա­­ղող են ճզմել եւ հիւ­­թը հո­­սել էր այնտեղ, ուր հա­­սու­­նա­­­ցել էր հա­­մապա­­տաս­­խան աս­­տի­­­ճանի։ Գի­­նեգոր­­ծութեան հա­­մալի­­րի հիմ­­նա­­­կան բա­­ղադ­­րիչ էր դա։ Ինչպէ՞ս է եղել, որ կա­­շուէ կօ­­շիկը պահ­­պա­­­նուել է հա­­զարա­­մեակ­­ներ, եթէ այն օր­­գա­­­նական նիւ­­թից է, որի կեան­­քը հա­­զիւ 50 տա­­րի է։ Կա­­շուէ կօ­­շիկը լցո­­ւած էր ծղօ­­տով։ Շատ հա­­զուա­­դէպ կա­­րելի է գտնել հա­­զարա­­մեակ­­ներ պահ­­պա­­­նուած օր­­գա­­­նական իրեր։ Գու­­ցէ պահ­­պանման պատ­­ճա­­­ռը քա­­րայ­­րում մշտա­­կան 10-20 ջեր­­մաստի­­ճանն է եւ... թրի­­քի հաստ շեր­­տը։ Հնա­­գէտ Բո­­րիս Գաս­­պա­­­րեանն ասում է, որ այդ կօ­­շիկի եւ մեր ազ­­գագրա­­կան կօ­­շիկի մի­­ջեւ տար­­բե­­­րու­­թիւն չկայ։ Ձե­­ւը միշտ մնա­­ցել է նոյ­­նը։ Կօ­­շիկն այժմ ցու­­ցադրւում է պատ­­մութեան թան­­գա­­­րանում։ Մի ան­­գամ մենք այ­­ցե­­­լեցինք թան­­գա­­­րանը Իրա­­նից եկած հիւր՝ Անդրա­­նիկ Բա­­բախա­­նեանի հետ։ Տես­­նե­­­լով այդ կօ­­շիկը, նա բա­­ցական­­չեց. «Մենք այս տրեխն էինք հագ­­նում Ղա­­րաղա­­նում (հայ­­կա­­­կան գիւղ Իրա­­նում)։ Մէջն էլ ծղօտ էինք լցնում, որ­­պէսզի տաք պա­­հի»։

Այժմ անդրա­­դառ­­նանք 2021-ի Արա­­գածոտ­­նի մար­­զի պե­­ղումնե­­րի ար­­դիւնքում յայտնա­­բերած դամ­­բա­­­րանա­­դաշ­­տի գտա­­ծոնե­­րին։ Իրե­­րի մէջ կա­­յին սա­­փոր­­ներ, ուր հա­­ւաքում էին հա­­րազատ­­նե­­­րի ար­­ցունքնե­­րը։ Դրանց նրբա­­գեղ տե­­սակը մինչ այդ տե­­սել էի թան­­գա­­­րանում։ Հարց. այդքան ար­­ցո՞ւնք։ Այո՛, հնա­­րաւոր է։ Այ­­սօր Հա­­յաս­­տա­­­նի քա­­ղաք­­նե­­­րի եւ գիւ­­ղե­­­րի ամէն թա­­ղամա­­սում բաց­­ւում են կո­­թող­­ներ՝ նո­ւիրո­­ւած երի­­տասարդ տղա­­ների, որոնք իրենց կեան­­քը տո­­ւեցին յա­­նուն Ար­­ցախ հո­­ղի։ Յա­­նուն հայ­­րե­­­նիքի։ Մեր թա­­ղամա­­սը կոչ­­ւում է Մո­­նու­­մենտ։ Մո­­նու­­մենտի մեր հա­­տուա­­ծում բարձրա­­յարկ շէն­­քե­­­րի արան­­քում տա­­րիներ առաջ այ­­գի էր բա­­ցուել. ծա­­ղիկ­­ներ, ծի­­րանի­­ներ, նստա­­րան­­ներ, մէջ­­տե­­­ղում ամ­­ֆի­­­թատ­­րոն էր արո­­ւել, քիչ հե­­ռու՝ խա­­ղահ­­րա­­­պարակ։ Շէն­­քե­­­րի բնա­­կիչ­­նե­­­րը, յատ­­կա­­­պէս տա­­րեց­­նե­­­րը եւ մա­­նուկնե­­րը պար­­տա­­­դիր զբօս­­նում էին ծա­­ռերի հո­վին։ Բայց ահա ու­­նե­­­ցանք պա­­տերազմ ու ան­­մա­­­հացած հե­­րոս­­ներ։ Ին­­պէ՞ս պի­­տի ծնող­­նե­­­րի հո­­գին հաշ­­տո­­­ւէր զա­­ւակ­­նե­­­րի կորստի հետ։ 4 զի­­նուոր­­ներ պա­­տերազ­­մից տուն չվե­­րադար­­ձան։ Եւ ահա մո­­նու­­մենտցի­­ները օր ու գի­­շեր ամ­­ֆի­­­թատ­­րո­­­նի կլոր հար­­թա­­­կում սկսե­­ցին յու­­շա­­­կոթո­­ղի տե­­ղադ­­րումը։ Եռաբ­­լուր սրբա­­վայ­­րից հող բե­­րեցին։ Բաց­­ման արա­­րողու­­թեանը թա­­ղի բնա­­կիչ­­նե­­­րը այնքան ար­­տա­­­սուե­­ցին, որ իրօք կա­­րելի էր լցնել ար­­տա­­­սունքի անօթ­­նե­­­րը։ Միայն ան­­մա­­­հացած Սա­­մուէլ Խա­­չատ­­րեանի մօր աչ­­քերն էին չոր։ Նա իր խօս­­քում ասաց, որ պէտք է յու­­շագրքե­­րով եւ յու­­շա­­­քարե­­րով ապ­­րեցնել մեր հե­­րոս­­նե­­­րի յի­­շատա­­կը։ Նա ցա­­ւը մի կողմ էր դրել եւ ան­­սահման հպարտ էր ու բա­­ւարա­­րուած, որ այժմ կայ այս սրբա­­վայ­­րը։ Գի­­շեր­­նե­­­րը այն լու­­սա­­­ւորո­­ւած էր, իսկ առա­­ւօտ­­նե­­­րը առ­­ջե­­­ւում թարմ ծա­­ղիկ­­ներ էին դրւում։ Յու­­շա­­­կոթո­­ղը մեծ ձգո­­ղական ուժ ու­­նէր եւ իմաս­­տա­­­ւորեց այ­­գին, դարձնե­­լով սո­­վորա­­կան այ­­գուց կա­­րեւոր մի­­ջավայր։ Սուրբ մի­­ջավայր։ Շա­­տերը դա զգա­­ցին, սա­­կայն մեր մէջ կան ան­­հայրե­­նիք, անզգայ մար­­դիկ, որոնք բո­­ղոքում են, որ ամէն տեղ տես­­նում են զո­­հուած­­նե­­­րի նկար­­նե­­­րը, որոնք յի­­շեց­­նում են իրենց պա­­տերազ­­մի մա­­սին։ Այդ պա­­տերազ­­մը նրանց շրջան­­ցեց։ Նրանք նա­­հատակ­­նե­­­րին զո­­հուած­­ներ են ասում։ Նրանք այսօր էլ չեն տես­­նում, որ օր օրի մեր հայ­­րե­­­նիքը կրճատ­­ւում է։ Նրանք հե­­ռատե­­սիլով միայն առա­­ջին ալիքն են դի­­տում եւ չգի­­տեն կամ չեն ու­­զում գիտ­­նալ, որ ամէն Աստծոյ օր մենք սար ենք կորցնում, ճա­­նապարհ, գիւղ, անկլաւ­­ներ, որ մենք հետ ենք քաշ­­ւում, իսկ թշնա­­մին առաջ է գա­­լիս եւ դիր­­քա­­­ւոր­­ւում մեր ինքնիշ­­խան տա­­րած­­քում, որ կրա­­կում է խա­­ղաղ բնա­­կիչ­­նե­­­րի վրայ, արօ­­տավայ­­րե­­­րը հրկի­­զում, մեր իսկ ճա­­նապարհնե­­րով անցնե­­լիս հա­­յերից պա­­հան­­ջում է հարկ մու­­ծել Սիւ­­նի­­­քում... Եւ այդ պե­­ղումնե­­րը, որոնք վկա­­յում են հա­­յերի ներ­­կա­­­յու­­թեան մա­­սին հա­­զար­­մեակ­­ներ առաջ, կա­­րող են մի գե­­ղեցիկ օր յայտնո­­ւել թշնա­­մու ձեռ­­քին, ինչպէս դա եղաւ Ար­­ցա­­­խում եւ մենք ստի­­պուած լի­­նենք ապա­­ցու­­ցել, որ մենք մենք ենք։

Կար­­ծեմ Տե­­տէ Քոր­­քութ էր ասել, որ մի՛ մշա­­կէք այն հո­­ղը, որը չէք պաշտպա­­նելու...։