ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

Երեւանեան քաղաքակրթութիւն

Երե­ւանի 2803-րդ տա­­րեդարձն էր Հոկ­­տեմ­բե­­­­րի 8-ին, թէ­­­պէտ պատ­­­մա­­­­­­­բան­­­նե­­­­­­­րը ճշդում են, որ 6000 տա­­­րեկան է քա­­­ղաքը։ Ին­­­չե­­­­­­­ւէ՝ տօն է։ Ես ծնո­­­ւել եմ Երե­­­ւանում, 3-րդ Մաս թա­­­ղամա­­­սում։ Այստեղ 3 կի­­­նօթատ­­­րոններ կա­­­յին։ Դա­­­սերից փախ­­­չում էինք կի­­­նօթատ­­­րոն։ Յա­­­ճախ հնդկա­­­կան ֆիլ­­­մեր էին ցու­­­ցադրում, այդ պատ­­­ճա­­­­­­­ռով 3-րդ Մա­­­սի բնա­­­կիչ­­­նե­­­­­­­րի վրայ քա­­­ղաքում ծի­­­ծաղում էին, բայց ես չէի փո­­­խի իմ թա­­­ղամա­­­սը Փա­­­րիզի կամ Նիւ-Եոր­­­քի հետ։ Տա­­­րիներ առաջ գրել էի այս ման­­­րա­­­­­­­պատու­­­մը.

Հե­­­ռաւոր սի­­­րու­­­հին

Դուք սի­­­րում էք ձեր տիկ­­­նո­­­­­­­ջը, այնպէս չէ՞։ Երբ յոգ­­­նած եւ անօ­­­թի մութ երե­­­կոնե­­­րը վե­­­րադառ­­­նում էք տուն, նա ան­­­համբեր դի­­­մաւո­­­րում է ձեզ՝ տաք ճա­­­շը սե­­­ղանի վրայ դրած։ Նա ժպտուն եւ հո­­­գատար է եւ դուք եր­­­բե՛ք չէք փո­­­խի նրան ո՛չ մի ու­­­րիշ կնոջ հետ։ Սա­­­կայն հե­­­ռու հե­­­ռու­­­նե­­­­­­­րում, այնտեղ, ուր հա­­­յեաց­­­քը միշտ դպում է հրաշք սա­­­րին, որն իր հպարտ տես­­­քով հա­­­ւատք եւ ոյժ է ներշնչում, այստեղ թաք­­­նո­­­­­­­ւած է ձեր սի­­­րու­­­հին։ Դուք պատ­­­րաստ էք նրա ոտ­­­քի տա­­­կի հո­­­ղը համ­­­բուրել, դուք տրւում էք նրան խե­­­լակո­­­րոյս, ար­­­ցունքնե­­­րը սրտում խոս­­­տա­­­­­­­նում էք կարճ ժա­­­մանա­­­կում վե­­­րադառ­­­նալ եւ աւե­­­լի եր­­­կար յանձնել ձեզ անձնո­­­ւէր սի­­­րոյն, սա­­­կայն անցնում են տա­­­րիներ եւ դուք յա­­­ճախում էք սի­­­րու­­­հուն միայն ձեր վար­­­դա­­­­­­­գոյն անուրջնե­­­րում, հա­­­ւատա­­­րիմ մնա­­­լով ձեր օրի­­­նաւոր կնո­­­ջը։ Կնոջ անունն է Լոն­­­տոն, Փա­­­րիզ եւ Նիւ Եորք, Լոս Ան­­­ճէ­­­­­­­լըս, Իս­­­թանպուլ եւ Պէյ­­­րութ, իսկ սի­­­րու­­­հին միակն է՝ Երե­­­ւան։

Այժմ անցնէք Երե­­­ւանեան քա­­­ղաքակրթու­­­թեան։ Կայ այս անո­­­ւամբ աշ­­­խա­­­­­­­տու­­­թիւն, որի նա­­­խաբա­­­նում գրո­­­ւած է.

«...Շատ գրքեր են գրո­­­ւած Հա­­­յաս­­­տա­­­­­­­նի պատ­­­մութեան մա­­­սին։ Այն կա­­­պակցւում է յա­­­ճախ հնու­­­թեան հետ, ժո­­­ղովրդի խորն ար­­­մատնե­­­րի հետ։ Նրա պատ­­­մութիւ­­­նը շա­­­րու­­­նակւում է այ­­­սօր, այն էլ շատ բուռն կեր­­­պով։ Մենք, հե­­­ղինակ­­­ներս, ուշխորհրդա­­­յին ժա­­­մանա­­­կաշրջա­­­նը հա­­­մարում ենք ամե­­­նավառ եւ ամե­­­նու­­­րա­­­­­­­խը ամ­­­բողջ հա­­­յոց պատ­­­մութեան մէջ, որում բա­­­ցուել էր նոր էջ՝ ծնո­­­ւել էր այն, ին­­­չը այ­­­սօր կա­­­րելի է անո­­­ւանել հա­­­յերի Երե­­­ւանեան քա­­­ղաքակրթու­­­թիւն։ Այն չու­­­նի նա­­­խադէպ պատ­­­մութեան մէջ ու զար­­­մա­­­­­­­նալիօրէն իւ­­­րա­­­­­­­յատուկ է եւ անկրկնե­­­լի։ Հին հա­­­յոց պատ­­­մութեան մէջ կան մի քա­­­նի էջեր, բայց նմա­­­նը՝ եր­­­բեք չի եղել։ Այ­­­սօ­­­­­­­րուայ Երե­­­ւանը գո­­­յացաւ յան­­­կարծա­­­կի, տա­­­րերա­­­յին կեր­­­պով, եւ բե­­­րեց իր հետ նոր աւան­­­դոյթ, նոր աշ­­­խարհա­­­հայեացք։ Դա նոր դա­­­րաշրջան էր հա­­­յոց պատ­­­մութեան մէջ։ Երե­­­ւանեան քա­­­ղաքակրթու­­­թիւնը գո­­­յացաւ հրդե­­­հավայ­­­րում։ Հիմ­­­քում՝ հա­­­յերի ցե­­­ղաս­­­պա­­­­­­­նու­­­թիւնն էր։ Այն ծնո­­­ւեց որ­­­պէս ապ­­­րե­­­­­­­լու ան­­­սահման ցան­­­կութեան մարմնա­­­ւորում եւ նե­­­րառեց իր մէջ մարդկանց ձգտու­­­մը դէ­­­պի լոյս, ու­­­րա­­­­­­­խու­­­թիւն,ազա­­­տու­­­թիւն։ Այն հան­­­դէս եկաւ որ­­­պէս յաղ­­­թա­­­­­­­նակ մա­­­հուան հան­­­դէպ։ Դա ար­­­դիւնք էր հա­­­րիւր հա­­­զարա­­­ւոր մարդկանց ստեղ­­­ծա­­­­­­­գործ ու­­­ժի դրսե­­­ւորում, որոնք ստեղ­­­ծե­­­­­­­ցին շատ-շատ աւե­­­լի, քան նրան­­­ցից ու­­­զում էին անողոքա­­­բար խլել։ Ներ­­­կա­­­­­­­յիս Երե­­­ւանը չու­­­նի իր նա­­­խադէ­­­պը հա­­­յոց պատ­­­մութեան մէջ։ Տար­­­բեր դա­­­րերում գո­­­յու­­­թիւն ու­­­նէին մի քա­­­նի մեծ հայ­­­կա­­­­­­­կան քա­­­ղաք­­­ներ, ինչպի­­­սին էին Դվի­­­նը, Անին, Կար­­­սը... սա­­­կայն դրանք կեդ­­­րոններ էին, բնա­­­կեցո­­­ւած հա­­­յերով, այլ ոչ թէ հա­­­յերի կեան­­­քի գլխա­­­ւոր կեդ­­­րո­­­­­­­նակէտ։ Ոչ մի կեդ­­­րո­­­­­­­նաձիգ ու­­­ժեր չէին հա­­­ւաքում այդտեղ ողջ աշ­­­խարհի հա­­­յերին։ Յե­­­տոյ հա­­­յերը կորցրին իրենց հո­­­ղերը եւ սկսե­­­ցին ապ­­­րել օտար քա­­­ղաք­­­նե­­­­­­­րում, աշ­­­խարհի մայ­­­րա­­­­­­­քաղաք­­­նե­­­­­­­րում։ Ցու­­­ցա­­­­­­­բերե­­­լով ան­­­սահման կեն­­­սունա­­­կու­­­թիւն, գրե­­­թէ չխառ­­­նո­­­­­­­ւելով տեղ­­­ւոյն բնակ­­­չութեան հետ, նրանք բա­­­ւակա­­­նի բնա­­­յատուկ ներգրւում էին օտար քա­­­ղաքի կեան­­­քի մէջ։ Նրանք վար­­­ժո­­­­­­­ւեցին օտար մայ­­­րա­­­­­­­քաղաք­­­նե­­­­­­­րին՝ չու­­­նե­­­­­­­նալով իրենց մայ­­­րա­­­­­­­քաղա­­­քը։ Հայ­­­կա­­­­­­­կան ստեղ­­­ծա­­­­­­­գործ ու­­­ժե­­­­­­­րի ճա­­­նաչո­­­ւած կեդ­­­րոննե­­­րից էին Կոնստանդնու­­­պո­­­­­­­լիսը եւ Թիֆ­­­լի­­­­­­­սը, որ­­­տեղ կեդ­­­րո­­­­­­­նացած էր առեւտրա-ար­­­դիւնա­­­բերա­­­կան դրա­­­մագ­­­լուխը։ Այստեղ էր գտնւում նաեւ մտա­­­ւորա­­­կանու­­­թեան մեծ մա­­­սը։ Խո­­­շոր հայ­­­կա­­­­­­­կան հա­­­մայնքներ կա­­­յին Մոս­­­կո­­­­­­­ւայում, Աստրա­­­խանում, Փե­­­տեր­­­բուրգում, Ղրի­­­մում, Փա­­­րիզում, Ժնե­­­ւում, Վիենա­­­յում, Քաիրե­­­յում...»(գրքի հե­­­ղինակ­­­ներն են Սվետ­­­լա­­­­­­­նայ Լու­­­րիէ եւ Ար­­­մէն Դաւ­­­թեան)

Որ­­­պէս երե­­­ւան­­­ցի պի­­­տի խոս­­­տո­­­­­­­վանեմ, որ այստեղ նկա­­­րագ­­­րած Երե­­ւանը այ­­լեւս գո­­յու­­թիւն չու­­նի, եւ դրա պատ­­ճառնե­­րը կա­­րօտ են առան­­ձին վեր­­լուծու­­թեան։ Սա­­կայն պի­­տի նաեւ խոս­­տո­­­վանենք, որ ամէն մէկն ու­­նի իր Երե­­ւանը։ Իմ Երե­­ւանը սո­­վետա­­կան էր։ Մեզ փրկում էր արո­­ւես­­տը։ Այ­­սօր անցնե­­լիս Մաշ­­տո­­­ցի պո­­ղոտա­­յով, որի մի հա­­տուա­­ծում սո­­վետա­­կան շրջա­­նին բա­­ցուել էր ժա­­մանա­­կակից արո­­ւես­­տի թան­­գա­­­րան, որ­­տեղ ցու­­ցադրւում էին մեր կող­­քին ապ­­րող տա­­ղան­­դա­­­ւոր արո­­ւես­­տա­­­գէտ­­նե­­­րի ստեղ­­ծա­­­գոր­­ծա­­­կան նմոյշնե­­րը, որոնք հե­­ռու էին սո­­վետա­­կան գա­­ղափա­­րախօ­­սու­­թիւնից, այ­­սինքն սո­­ցիալա­­կան ռեալիզ­­մից, ես տխուր նա­­յեցի առեւտրի կէ­­տերին, որոնք շա­­րուած էին այդ թան­­գա­­­րանի փո­­խարէն։ Թան­­գա­­­րանը պատսպա­­րուել էր այդ կէ­­տերի հա­­կառակ կող­­մում, ուր ոչ ոք չէր մտնում, որով­­հե­­­տեւ պար­­զա­­­պէս չգի­­տէր, որ բա­­ցի առու­­ծա­­­խից եւ փոր կշտաց­­նե­­­լուց կան նաեւ մնա­­յուն ար­­ժեքներ, առանց որի մենք ապ­­րել չէինք կա­­րող։ Եւ այ­­սօր էլ, այս հա­­մատա­­րած ար­­ժեքնե­­րի անկման ֆո­­նին մեզ փրկում է բարձրա­­կարգ արո­­ւես­­տը։ Նաեւ գիր­­քը։