ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

Սա յոռետեսութեան խնդիր չէ

Ամէն ան­գամ, երբ բա­ժակը բարձրաց­նե­լով մաղ­թում են եր­ջանկու­թիւն եւ այլ յի­մարու­թիւններ, գլխիս մէջ միշտ յայտւում է ռուս գրող Ա. Չե­խովի հե­տեւեալ ֆրա­զը.

«Ես ան­յա­գօրէն ու­զում եմ ու­տել, խմել, քնել, զրու­ցել գրա­կանու­թեան մա­սին, այ­սինքն ոչինչ չա­նել եւ միաժա­մանակ հա­մարել իքնզին­քիս կար­գին մարդ»։

Զո­ւար­ճա­նալ չի ստաց­ւում

Ու­րախ մի­ջոցա­ռումնե­րը չեն ու­րա­խաց­նում. մար­դիկ հա­ւաք­ւում են ու­րա­խու­թեան վայր, բայց բա­ւական է, որ մէկն ակ­նարկի Հա­յաս­տա­նի ներ­կա­յիս իրա­վիճա­կի մա­սին, սկսւում են տա­րաձայ­նութիւններ, ան­հանդուրժո­ղակա­նու­թիւն, ամէն կող­մից զգու­շացնում են, որ եկէ՛ք քա­ղաքա­կանու­թիւնից չխօ­սենք, բայց մար­դիկ ան­հանգիստ են, որ հա­րեւան երկրից զի­նուոր­ներ են մտնում Հա­յաս­տա­նի տա­րածք ու դուրս չեն գա­լիս, որ նա­խագահ Ալիեւը հա­մարում է Լեռ­նա­յին Ղա­րաբա­ղի հար­ցը լու­ծո­ւած եւ որ այ­լեւս գո­յու­թիւն չու­նի ԼՂ-ի հա­կամար­տութիւն գա­ղափար եւ մնում է ճշդել սահ­մաննե­րը Հա­յաս­տա­նի հետ եւ կնքել հաշ­տութեան պայ­մա­նագիր։ Նա­խընտրա­կան շրջա­նին «Քա­ղաքա­ցիական պայ­մա­նագիր» կու­սակցու­թեան ան­դամ, ԱԺ-ի փոխ խօս­նակ Լե­նա Նա­զարեանին մի հար­ցազրոյ­ցում հարց ուղղե­ցին, ին­չո՞ւ երբ թշնա­մին մտնում է մեր տա­րածք, նրա վրայ հայ զի­նուո­րը չի կրա­կում, Լե­նա Նա­զարեանը պա­տաս­խա­նեց, որ մենք չենք ու­զում լայ­նա­մասշտաբ պա­տերազմ հրահ­րել, մենք ոզում ենք հար­ցը լու­ծել դի­ւանա­գիտա­կան ճա­նապար­հով։ Այս ան­գամ միւս հար­ցը ուղղե­ցին, ինչպէ՞ս կա­րելի է դի­ւանա­գիտա­կան ճա­նապար­հով լու­ծել, եթէ Ար­տա­քին գոր­ծե­րի նա­խարա­րը հրա­ժարա­կան տո­ւեց... Իր հրա­ժեշ­տի խօս­քում Ար­տա­քին Գոր­ծոց Նա­խարար Արա Այ­վա­զեանը մաս­նա­ւորա­պէս ասաց.

«Ես շատ դժո­ւարու­թեամբ եմ այս որո­շումն ըն­դունել, բայց երբ ստանձնել եմ այս պաշ­տօ­նը, ինձ հա­մար եղել է մի չա­փանիշ. այս նա­խարա­րու­թիւնը, որ ծնունդն է ան­կա­խու­թեան, պէտք է ան­շե­ղօրէն պաշտպա­նի մեր ինքնիշ­խա­նու­թիւնը, մեր ան­կա­խու­թիւնը, մեր պե­տական, ազ­գա­յին շա­հերը։ Յու­սով եմ, որ ձեզ ամօ­թով չեմ թո­ղել, եւ իմ հրա­ժարա­կանի որո­շու­մը պայ­մա­նաւո­րուած էր հէնց այդ պատ­ճա­ռով, որ­պէսզի եր­բե­ւիցէ որե­ւէ կաս­կած չլի­նի, որ այս նա­խարա­րու­թիւնը կա­րող է ինչ-որ քայլ անել կամ հա­մաձայ­նութիւն տալ ինչ-որ գա­ղափար­նե­րի, նա­խաձեռ­նութիւննե­րի, որոնք մեր պե­տակա­նու­թեան, մեր ազ­գա­յին եւ պե­տական շա­հի դէմ են եղել»։ Ան­մի­ջապէս Արա Այ­վա­զեանի հրա­ժարա­կանից յե­տոյ իր հեր­թին հրա­ժարա­կան­ներ ներ­կա­յաց­րին նաեւ նա­խարա­րի տե­ղակալ­նե­րը եւ վեց դես­պաններ՝ ԱՄՆ-ում, Ֆրան­սիայում, ՌԴ-ում, ԵՄ-ում, Գեր­մա­նիայում եւ Ավստրիայում։

Մեր տղա­ները որ­պէս
ռազ­մա­գերի­ներ

15 գե­րինե­րի վե­րադարձրե­ցին Պա­քուից եւ դա ան­սահման ու­րա­խու­թիւն էր, բայց միւս կող­մից 14 գե­րինե­րի նկատ­մամբ Ատրպէյ­ճա­նում ներ­կա­յաց­րել են հե­տեւեալ մե­ղադ­րանք իբր «Հա­յաս­տա­նի մի խումբ քա­ղաքա­ցիներ ապօ­րինի զէնք-զի­նամ­թերք են ձեռք բե­րել, ստեղ­ծել օրէն­քով չնա­խատե­սուած զի­նուած կազ­մա­ւորումներ, որոնց ան­դամնե­րը 2020թ. Նո­յեմ­բե­րի 26-27-ը խախ­տել են Ատրպէյ­ճա­նի պե­տական սահ­մա­նը եւ մար­տա­կան դիր­քեր գրա­ւել Մար­տունիի շրջա­նի Հադ­րութ գիւ­ղի հիւ­սի­սարեւմտեան մա­սում գտնո­ւող ան­տա­ռային գօ­տում, ապա մին­չեւ 2020թ. Դեկ­տեմբե­րի 13-ը կա­տարել զի­նուած յար­ձա­կումներ երկրում տե­ղակա­յուած ձեռ­նարկու­թիւննե­րի եւ հաս­տա­տու­թիւննե­րի, ինչպէս նաեւ ֆի­զիկա­կան ան­ձանց վրա»։ Նրանց սպառ­նում է 14-20 տա­րուայ կամ ցմահ ազա­տազրկում, իսկ Լի­բանա­նի եւ Հա­յաս­տա­նի քա­ղաքա­ցի Վի­գեն Էօլչե­քեանին Պա­քուի դա­տարա­նը 20 տա­րուայ ազա­տազրկման դա­տապար­տեց, մե­ղադ­րե­լով նրան վարձկա­նու­թեան, ահա­բեկ­չութեան եւ սահ­մա­նը ապօ­րինի հա­տելու մէջ...

Ըստ իրա­ւապաշտպան, ՄԻԵԴ-ում (Մար­դու Իրա­ւունքնե­րի Եւ­րո­պական Դա­տարան) հայ ռազ­մա­գերի­ների շա­հերի ներ­կա­յացու­ցիչ Սի­րանոյշ Սա­հակեանի այս պա­հին շուրջ 185 գե­րիներ կան։ Ատրպէյ­ճա­նը պաշ­տօ­նապէս նշում է 60 գե­րինե­րի թի­ւը։ 25 գե­րիներ նոյ­նա­կանա­ցուած են, բայց չեն ըն­դունւում Ատրպէյ­ճա­նի կող­մից, սա­կայն նրանք տե­սանիւ­թե­րում հաս­տա­տուած են։ 70 գեր­նե­րի նոյ­նա­կանա­ցու­մը հնա­րաւոր չէ անել։ Ու­նենք նաեւ անուղղա­կի ապա­ցոյցնե­րով գե­րիներ, երբ ան­ձը գե­րեվա­րուե­լուց առաջ յայտնել է, թէ որ­տեղ է գտնւում... Ցա­ւօք բազ­մա­թիւ գե­րիներ սպա­նուել են, այդ է պատ­ճա­ռը, որ պաշ­տօ­նապէս թի­ւը կեղծւում է։

Խօս­ւում է այն մա­սին, որ մեր հա­րեւան եր­կի­րը տի­րանում է Հա­յաս­տա­նի ջրի պա­շար­նե­րին։ Իրա­նահայ լե­զուա­բան Էդիկ Մեհ­րա­բեանը զգու­շացնում է, որ մենք Աֆ­րի­կայի բնա­կիչ­նե­րի նման կա­րօտ կը մնանք մի բա­ժակ ջրին։ Ար­մա­ւիրի մար­զում գիւ­ղե­րը յայ­տո­ւել են առանց որոգ­ման ջրի եւ գիւ­ղա­ցինե­րը պա­հան­ջում են պար­զա­բանել ջրազրկման պա­ճառ­նե­րը...

Մի լաւ բան ասա՛

Հե­ռախօ­սը զան­գեց ու զան­գո­ղը սկսեց բո­ղոքել, որ իր ձեռ­նարկնե­րի հա­մար հո­վանա­ւոր չի կա­րող գտնել։ Ես նրան ասա­ցի, որ եթէ նա­խագի­ծը քոնն է, ու­րեմն դու էլ հո­վանա­ւորի ինքդ քեզ, յե­տոյ բո­ղոքեց, որ մշա­կոյ­թի ոլոր­տի պաշ­տօ­նեան չի հաս­կա­նում, որ Էրնստ Նեիզ­վեստնի (նեիզ­վեստնի ռու­սե­րէնով նշա­նակում է ան­յայտ) դա անուն-ազ­գա­նուն է... վեր­ջում էլ խնդրեց, որ մի լաւ բան ասեմ։ Աչ­քիս առաջ եկաւ տե­սարա­նը, որ ես հե­ռատե­սիլով դի­տեցի. Հա­նոյ քա­ղաքն էր, Վի­ւեթ­նա­մի մայ­րա­քաղա­քը։ Հա­նոյ­ցի­ները արթնա­նում են շատ կա­նուխ՝ առա­ւօտո­ւայ 5-ին եւ հա­ւաք­ւում են քա­ղաքա­յին այ­գի­ներում։ Կանգնում են իրար հե­տեւից եւ ամէն մէ­կը իր առ­ջե­ւի մար­դու մէջ­քին է թխթխկաց­նում։ Մար­զանք են անում, պա­րում են... այնքան միաս­նա­կան են եւ բա­րեացա­կամ մի­մեանց հան­դէպ։ Բայց ան­մի­ջապէս անդրա­դառ­ձայ հա­յաս­տա­նեան իրա­կանու­թեանը։ Կա՞յ ար­դեօք որե­ւէ մի ու­րիշ եր­կիր, որ­տեղ կան­գա­ռում տրանսպոր­տա­յին մի­ջոց­նե­րը փո­խանակ իրար հե­տեւից կան­գա­ռում կանգնեն, աւե­լի ուշ եկա­ծը կանգնում է աւե­լի շուտ եկա­ծի առ­ջե­ւը եւ սպա­սել տա­լիս նրան։ Եր­թե­ւեկող­նե­րը աւե­լորդ ժա­մանակ են կորցնում սպա­սելուց, մին­չեւ որ առ­ջե­ւի տրանսպոր­տը շար­ժո­ւի։ Կար­ծում էի, որ գո­նէ յե­ղափո­խու­թիւնից յե­տոյ այդ ան­կա­նոնու­թիւնը կը շտկո­ւի։ Բայց աւա՜ղ…։