ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

Պարտութեան ցաւն ու դառնութիւնը

«Ստուերները խեղդւում են շոգից,

Բարդիները մրսում են...

Մեր տանը- մեռածներն են, հոգիս,

Ապրողները դրսում են»։

Համօ Սահեան 1914-1993

Զոհերի թի­ւը Լեռ­նա­յին Ղա­րաբա­ղում գե­րազան­ցեց 4000-ը, վի­րաւոր­ների՝ 8000, փախստա­կան­նե­րի՝ տաս­նեակ հա­զար­ներ։ Սա Փու­թի­նի յայ­տա­րարու­թիւնն է, իսկ հայ­կա­կան պաշ­տօ­նական տո­ւեալ­նե­րի հա­մաձայն մենք կորցրել ենք 2000-ի չափ զի­նուոր։ Նո­յեմ­բե­րի 9-ին երեք երկրնե­րի ղե­կավար­նե­րը ստո­րագ­րե­ցին հրա­դադա­րի յայ­տա­րարու­թիւնը։ Փու­թի­նը եւ Ալիեւը հրա­պարա­կայ­նօ­րէն, իսկ Փա­շինեանը չցան­կա­ցաւ երե­ւալ էք­րա­նին։ Նո­վօ-Օգար­յո­վօ Մերձմոս­կո­վեան շրջա­նում Փու­թի­նը հա­մատեղ յայ­տա­րարու­թիւնը ստո­րագ­րե­լուց առաջ ասաց հե­տեւեալը. «Ես հա­մոզո­ւած եմ, որ այս որո­շու­մը ոչ միայն վերջ կը դնի եր­կա­րամեայ հա­կամար­տութեանը Հա­յաս­տա­նի եւ Ատրպէյ­ճա­նի մի­ջեւ, ոչ միայն վերջ կը դնի արիւ­նա­յեղու­թեանը այդ հո­ղում, այլ նաեւ կը ստեղ­ծի վե­րահսկո­ղու­թեան վստա­հելի մե­խանիզմնե­րը այն պայ­մա­նաւո­րուա­ծու­թիւննե­րի հան­դէպ, որոնք մենք ֆիք­սե­ցինք այ­սօր մեր յայ­տա­րարու­թեան մէջ»։ Ստո­րագ­րե­լուց յե­տոյ նա մի եր­կու խօսք էլ պի­տի ասէր եւ երբ նրան խոր­հուրդ տո­ւեցին մի ան­գամ էլ աչ­քի անցկաց­նել յայ­տա­րարու­թիւնը, Փու­թի­նը պա­տաս­խա­նեց. «Ին­չո՞ւ կար­դամ, սա ես եմ գրել»։

Յայ­տա­րարու­թիւնը, որ ստո­րագ­րել են Հա­յաս­տա­նի Հան­րա­պետու­թեան վար­չա­պետ Նի­կոլ Փա­շինեանի, Ատրպէյ­ճա­նի նա­խագահ Իլ­համ Ալիեւի եւ ՌԴ նա­խագահ Վլա­տիմիր Փու­թի­նը, բաղ­կա­ցած է 9-ը կէ­տից։ Ահա 1, 2, 3 եւ 6-րդ կէ­տերը...

- Յայ­տա­րարում ենք ամ­բողջա­կան հրա­դադ­րի եւ բո­լոր տե­սակի ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թիւննե­րի աւար­տի մա­սին՝ 2020 թո­ւակա­նի Նո­յեմ­բե­րի 10-ից ՝ Մոս­կո­ւայի ժա­մանա­կով 00։00-ից, կող­մե­րը կանգնում են իրենց զբա­ղեց­րած տա­րածքնե­րի վրայ։

- Աղ­դա­մի շրջանն ու տա­րածքները, որոնք Հա­յաս­տանն է պա­հում, վե­րադարձւում են Ատրպէյ­ճա­նին՝ Նո­յեմ­բե­րի 20-ին։

- Լեռ­նա­յին Ղա­րաբա­ղի շփման գծում՝ Լա­չինի մի­ջանցքի ուղղու­թեամբ տե­ղակայ­ւում են ՌԴ խա­ղաղա­պահ ու­ժեր՝ 1960 զի­նուո­րական, 380 միաւոր ավ­տո­մեքե­նայով եւ յա­տուկ սար­քա­ւումնե­րով։

6. Հա­յաս­տա­նի Հան­րա­պետու­թիւնը Քել­բա­ջարի շրջա­նը կը վե­րադարձնի Ատրպէյ­ճա­նի Հան­րա­պետու­թեանը մին­չեւ 2020 թ. Նո­յեմ­բե­րի 15-ը, իսկ Լա­չինի շրջա­նը մին­չեւ 2020 թ. Դեկ­տեմբե­րի 1-ը ՝թող­նե­լով Լա­չինի մի­ջանցքը (5 քմ լայ­նութեամբ), ին­չը կա­պահո­վի Լեռ­նա­յին Ղա­րաբա­ղի կա­պը Հա­յաս­տա­նի հետ։ Կող­մե­րի հա­մաձայ­նութեամբ, առա­ջիկայ երեք տա­րինե­րին կը որո­շուի Լա­չինի մի­ջանցքի եր­կայնքով եր­թե­ւեկի նոր եր­թուղու կա­ռուցման նա­խագի­ծը, որն ապա­հուում է կա­պը Ստե­փանա­կեր­տի եւ Հա­յաս­տա­նի մի­ջեւ, յե­տագա­յում այդ խա­ղաղ ճա­նապար­հը պաշտպա­նելու հա­մար ռու­սա­կան խա­ղաղա­պահ զօ­րախմբի վե­րաբաշխմամբ։ Ատրպէյ­ճա­նի Հան­րա­պետու­թիւնը երաշ­խա­ւորում է եր­կու ուղղու­թիւննե­րով քա­ղաքա­ցինե­րի, տրանսպոր­տա­յին մի­ջոց­նե­րի եւ ապ­րանքնե­րի Լա­չինի մի­ջանցքի եր­թե­ւեկու­թեան անվտան­գութիւ­նը։

Քել­բա­ջարի, հա­յերէն Քար­վա­ճառի, յանձնու­մը յե­տաձ­գո­ւեց մին­չեւ Նո­յեմ­բե­րի 25-ը։

Մեր հա­զարա­մեակ­նե­րի պատ­մութեան ըն­թացքում շատ ան­գամ ենք եւ հող կորցրել, եւ կեան­քեր, սա­կայն եր­բեք չենք զգա­ցել ար­ժա­նապա­տուու­թեան կորստի հա­մը։ Դա­ռը ան­հա­մու­թիւնը։ Պի­տի նշեմ, որ ռուս վեր­լուծա­բան­նե­րը նոյնպէս խօ­սում էին ար­ժա­նապա­տուու­թեան արա­տաւոր­ման մա­սին։ Նախ ռուս մտա­ւորա­կան­նե­րը ամա­չում էին, որ Ռու­սաստա­նը պա­տերազ­մին չօգ­նեց իր դաշ­նակցին, չփրկեց իրէն ԱԹՍ-նե­րից, որով­հե­տեւ ու­զում էր այսպի­սով պատ­ժել վար­չա­պետին, որն ընտրո­ւեց առանց Մոս­կո­ւայի հա­մաձայ­նութեան։ Իսկ երբ Նո­յեմ­բե­րի 9-ին Հա­յաս­տա­նի տա­րած­քում խո­ցուեց ռու­սա­կան Մի- 24 ուղղա­թիռը Ատրպէյ­ճա­նի կող­մից, Փու­թի­նը ար­ձա­գան­գեց, որ դա ող­բերգա­կան մի­ջադէպ էր եւ որ Ատրպէյ­ճա­նը խոս­տա­ցել է քննել եւ քրէական գործ յա­րու­ցել այդ առ­թիւ։ Այնքան հան­գիստ ասեց, առանց որե­ւէ պա­տուախնդրու­թեան նշա­նի։ Ճիշդ այնպէս, երբ Սի­րիայում Թուրքիայի կող­մից խո­ցուեց ռու­սա­կան ինքնա­թիռ Սու-24-ը (24 Նո­յեմ­բեր 2015) եւ երբ Թուրքիայում Ռու­սաստա­նի դես­պա­նը սպա­նուեց (19 Դեկ­տեմբեր 2016)։

Նո­յեմ­բե­րի 14-ին Երե­ւանում եղաւ մո­մավա­ռու­թիւն եւ... հրա­ժեշտ Քար­վա­ճառում գտնո­ւող միջ­նա­դարեան վա­նական հա­մալիր Դա­դիվան­քին։ Երի­տասարդ կեան­քեր կորցրե­ցինք եւ հո­ղեր կորցրե­ցինք։ Եւ այդ ամէ­նի տե­ղը գրա­ւեց մար­դու կա­րողու­թիւննե­րից վեր ան­տա­նելի մի ցաւ։ Եւ հէնց այդ ցա­ւից պի­տի ծնո­ւի այն ու­ժը, որը կը ստի­պի մեզ փո­խուել ու փո­խել մեր վե­րաբեր­մունքը այն մի կտոր հո­ղի հան­դէպ, որը մենք մի կտոր հա­ցի հա­մար լքում էինք եւ հա­սանք այս վի­ճակի։ Պի­տի ապ­րենք։ Ու­ժե­ղանանք, մի կողմ թող­նե­լով ատե­լու­թիւնը եւ այս ան­գամ ճիշդ ընտրու­թիւն կատարէք։