ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

Պատերազմողը չի վախենար, պատերազմէն

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

...Կռիւ եղաւ՝ կը գնաս,

Մեր փո­­խարէն կը մեռ­­նես։

Ան­­մահ զի­­նուոր կը դառ­­նաս

Երկնքի կեռ յօն­­քի տակ,

Մենք ծա­­ղիկ­­ներ կը բե­­րենք,

Կը փռենք քու ոտ­­քի տակ։

Մենք կ՚ապ­­րենք քու փո­­խարէն,

Առա­­ւօտից մին­­չեւ մութ

Ճառ ու կո­­չով կը սի­­րենք

Հայ­­րե­­­նիք ու ժո­­ղովուրդ...

Հա­­մօ Սա­­հեանն է (1913-1994) գրել այս տո­­ղերը. ամե­­նաճշմա­­րիտ խօս­­քը բա­­նաս­­տեղծինն է։

Գնում են սերմնա­­ցան­­նե­­­րը

Երկրոր­­դը՝ կռո­­ւած տղա­­ների­­նը. Պաւ­­լիկ Մա­­նու­­կեանն, օրի­­նակ, ասում է, որ աշ­­խարհի ամե­­նամեծ նե­­րու­­ժը մերն է, բայց գո­­ցել են դռնե­­րը։ Ուղղա­­կի փար­­վա­­­նայ թի­­թեռ­­նե­­­րի պէս ժո­­ղովուրդը նետ­­ւում է կրա­­կի մէջ, աւե­­լի շատ եր­­բեմն խան­­գա­­­րելով, նե­­րու­­ժը ճիշդ չօգ­­տա­­­գոր­­ծե­­­լով, բայց... դա­­տապար­­տո­­­ւած ենք յաղ­­թե­­­լու։ Ափ­­սո՛ս, որ լա­­ւագոյն սերմնա­­ցան­­նե­­­րից զրկո­­ւելու ենք, տա­­կը մնա­­լու է խա­­ժամու­­ժը…։

Սերմնա­­ցան... այդ նուրբ, բարձրա­­ձայն չակ­­նարկո­­ւող թե­­մայի շուրջ քա­­ղաքա­­գէտ Հայկ Մար­­տի­­­րոսեանը այ­­նո­­­ւամե­­նայ­­նիւ ակ­­նարկեց՝ ասե­­լով, որ ռազ­­մա­­­ճակատ է գնում մեր երի­­տասարդ սե­­րունդը եւ այդ սերնդի յատ­­կա­­­պէս սե­­րուցքը, ուստի պէտք է կի­­րառու­­թեան մէջ ներդնել շատ երկրնե­­րում ըն­­դունո­­ւած մի երե­­ւոյթ, որն է. զի­­նուո­­րակա­­նին ճա­­կատ ուղղար­­կե­­­լուց առաջ վերցնում են սեր­­մի օրի­­նակը եւ պա­­հում են բան­­կում։ Սա­­կայն այս թե­­ման ան­­շուշտ թա­­բու է Հա­­յաս­­տա­­­նում։

Ար­­դեօք կը փո­­խի՞ մեզ
պա­­տերազ­­մը

Կռո­­ւող տղա­­ներից էլ մէ­­կը յի­­շեց­­րեց, որ պա­­տերազ­­մը հի­­ւան­­դութեան նման է եւ ու­­ղարկւում է, որ­­պէսզի հա­­սարա­­կու­­թիւնը աղօ­­թի։ Ար­­դեօք մենք կը փո­­խուե՞նք այսքա­­նից յե­­տոյ, կ՚օգ­­տա­­­գոր­­ծե՞նք մեր գի­­տական նե­­րու­­ժը զէն­­քի ար­­տադրու­­թեան մէջ եւ զի­­նուո­­րական նե­­րու­­ժը՝ պա­­տերազմ վա­­րելու մէջ, կ՚ու­­նե­­­նա՞նք այնքան բնակ­­չութիւն, որ հա­­յու­­թեան մեծ մա­­սը դրսում չլի­­նի, այլ ներ­­սում, եւ մեր օրը չանցնի վի­­ճաբա­­նու­­թիւննե­­րի մէջ, թէ ով է ճիշդ, իսկ ով է սխալ, ով գո­­ղացաւ ու թա­­լանեց եւ ով մնաց մա­­քուր Մա­­սիսի ձիւ­­նի պէս։ Խիստ կաս­­կա­­­ծում եմ։ Տես­­նում եմ Եւ­­րո­­­պայում հա­­յու­­թեան եր­­թե­­­րը, ճա­­նապարհներ փա­­կելը, նրանց ոգե­­ւորու­­թիւնը, հայ­­կա­­­կան դրօ­­շերն ու վան­­կարկումնե­­րը։ Ար­­ցա­­­խը Հա­­յաս­­տան է եւ Յաղ­­թե­­­լու ենք։ Միայն ես չեմ տես­­նում դա, Ատրպէյ­­ճա­­­նը տա­­րինե­­րով ու­­շի- ու­­շով հե­­տեւում է հա­­յաս­­տանցի­­ների ար­­տա­­­գաղ­­թին եւ սփիւռքի մե­­ծաքա­­նակու­­թիւնը յաղ­­թա­­­կան բերկրանք է նրան պատ­­ճա­­­ռում։ Նոյ­­նը տես­­նում է եւ եւ­­րոպացին։ Օրի­­նակ, Վիս­­բա­­­դենում բնա­­կուող նկար­­չուհի Նո­­նա Գաբ­­րիէլեանն ասում է, որ գեր­­մա­­­նացու կար­­ծի­­­քով Հա­­յաս­­տա­­­նը պի­­տի հաշ­­տո­­­ւի այն մտքի հետ, որ 2,5 մի­­լիոն հա­­յերը չեն կա­­րողա­­նայ յաղ­­թել 10 մի­­լիոնա­­նոց Ատրպէյ­­ճա­­­նին եւ 90 մի­­լիոնա­­նոց Թուրքիային։ Գեր­­մա­­­նացի­­ները սոս­­կա­­­լի վախ ու­­նեն պա­­տերազ­­մի հան­­դէպ։ Նրանք կը սպա­­սեն մին­­չեւ որ պարզ կը լի­­նի, ով է յաղ­­թել եւ կ՚օգ­­նեն պար­­տո­­­ւած­­նե­­­րին։

Վախն ու ան­­վա­­­խու­­թիւնը
պա­­տերազ­­մում

Մեծն Սոս Սարգսեանը (1929-2013) կի­­նօգէտ Ռո­­բերթ Մա­­թոսեանի հետ զրոյ­­ցում ասել է հե­­տեւեալը.

-Գի­­տե՞ս, Ռո­­բերթ, մի սոս­­կա­­­լի երե­­ւոյթ կայ այս աշ­­խարհքում։ Չգի­­տեմ ին­­չից գա­­լիս, դա հի­­ւան­­դութիո՞ւն է, ինչ է, ո՞նց է ծնւում մար­­դու մէջ. անու­­նը վախ է, սոս­­կա­­­լի մի բան, մար­­դուն տակ­­նուվրայ անող մի բան։ Գի­­տե՞ս, 1915 թո­­ւակա­­նը հայ ժո­­ղովրդի մէջ բուն դրած վա­­խից նաեւ սկսո­­ւեց։ Թուրքե­­րը կա­­րողա­­ցան մեր աչ­­քի պե­­ծը կոտ­­րել։ Սկզբում մեր մէջ վախ նե­­րար­­կե­­­ցին, յե­­տոյ սկսե­­ցին սրի քա­­շել։ Գեր­­մա­­­նացի նշա­­նաւոր արե­­ւելա­­գէտ, Հայ­­կա­­­կան հար­­ցի գի­­տակ Յով­­հաննէս Լեփ­­սուսն ասում է, որ եթէ մի երեք Մու­­սա լեռ լի­­ներ, գործն այլ ըն­­թացք կ՚ու­­նե­­­նար։ Բայց որով­­հե­­­տեւ հա­­մատա­­րած վախ էր մտել մեր ժո­­ղովրդի մէջ՝ մե­­ծից փոքր, ու­­ժե­­­ղից թոյլ վա­­խուո­­րած էին, էդ վա­­խը ամ­­բողջ ազ­­գը կո­­լոլեց, վա­­խը փա­­թաթո­­ւեց վզին, եւ մի­­լիոնա­­ւոր մար­­դիկ մո­­լորո­­ւեցին ու մոր­­թո­­­ւեցին։ Հարցնում ես՝ ի՞նչը կը ցան­­կա­­­նայի, որ չկրկնո­­ւէր։ Ես կ՚ու­­զեմ, որ հայ ազ­­գը այ­­լեւս այդ վա­­խի զգա­­ցողու­­թիւնը չու­­նե­­­նայ։ Երբ ինձ հարցնում են՝ մեր հոգ­­սը, գոր­­ծը էսօր ո՞րն է, ասում եմ՝ արիու­­թիւն ու խի­­զախու­­թիւն սեր­­մա­­­նելը, հե­­րոսու­­թիւն եւ հա­­մար­­ձա­­­կու­­թիւն նե­­րար­­կե­­­լը։ Պէտք չէ մտա­­ծել, որ թուրքե­­րը մե­­զանից շատ են։ Մենք եր­­բեք չպի­­տի վա­­խենանք եւ պի­­տի իրենց նման նա­­խայար­­ձակ լի­­նենք, ամէն տեղ, ամէն րո­­պէ։ Հզօր Ամե­­րիկան չկա­­րողա­­ցաւ յաղ­­թել փոք­­րիկ Վիետ­­նա­­­մին, Աֆ­­ղանստա­­նին, իսկ փոք­­րիկ Ֆին­­լանտիան չպար­­տո­­­ւեց հզօր Ռու­­սաստա­­նից։ Այնպէս որ մեծ ու փոքր գո­­յու­­թիւն չու­­նի։ Դա յա­­րաբե­­րական հաս­­կա­­­ցու­­թիւն է։ Ադո­­մի մի­­ջուկն էլ է փոքր։ Մենք պէտք է վայ­­րի կա­­տուի նման ճանկռտե­­լով թշնա­­մու աչ­­քը հա­­նենք, քո­­ռաց­­նենք, որ ասեն սրանց հետ գործ չու­­նենք, հե­­ռու մնանք...։ Սա է պաշտպա­­նու­­թեան լա­­ւագոյն ձե­­ւը։

Օրերս զրու­­ցում էի Պար­­գեւ Բա­­դոյեանի հետ, որը Տիգ­­րան Մեծ գնդի կա­­մաւո­­րական ջո­­կատում էր կռւում Հոկ­­տեմբե­­րի 3-20-ը եւ կրկին պի­­տի մեկ­­նէր ռազ­­մա­­­ճակատ։ 76 տա­­րեկան էր, բայց ասում էր, որ ինքն է ամե­­նաերի­­տասար­­դը։ Առա­­ջին ար­­ցա­­­խեան պա­­տերազ­­մում մաս­­նակցել էր եր­­կու որ­­դի­­­ների հետ՝ Մի­­սաք եւ Աւե­­տիկ։ Երեքն էլ վե­­րադար­­ձան, սա­­կայն Պար­­գե­­­ւի կնոջ սիր­­տը տագ­­նա­­­պալի սպա­­սումնե­­րի պատ­­ճա­­­ռով չդի­­մացաւ... Պա­­տերազ­­մը եր­­բեք աւար­­տո­­­ւած չհա­­մարե­­լով, Բա­­դոյեանը միշտ դիր­­քեր էր բարձրա­­նում, որ­­պէսզի լի­­նի նո­­րակո­­չիկ­­նե­­­րի կող­­քին։ Մենք նրա հետ հան­­դի­­­պեցինք Յաղ­­թա­­­նակ” այ­­գում եւ զրու­­ցե­­­ցինք դիր­­քա­­­յին պա­­տերազ­­մի առանձնա­­յատ­­կութիւննե­­րի մա­­սին, ֆի­­զիկա­­կան դժո­­ւարու­­թիւննե­­րի, նաեւ հո­­գեւոր, երբ աչ­­քիդ առաջ երի­­տասարդներ են զոհ­­ւում... Ինձ հե­­տաքրքրում էր վա­­խը, եւ գի­­տէ՞ք, թէ ինչ ասեց ինձ 76 տա­­րեկան կա­­մաւո­­րը.

-Ես հի­­մա այստեղ նստած եմ վա­­խենում, որով­­հե­­­տեւ այնտեղ պի­­տի գտնուեմ։ Ես պի­­տի մեր պա­­պերի ու զո­­հուած երա­­խանե­­րի արեան պարտքը տամ։