Ասում ենք, որ ունենք առաջին արցախեան պատերազմ, ապրիլեան քառօրեայ պատերազմ, տաւուշեան... Իրականում սա 30 տարի կեանքեր խլող պատերազմ է, որովհետեւ նրանք 30 տարի շարունակ զինւում եւ զինւում են, իսկ այս լայնամասշտաբ յարձակումը ծրագրաւորուած էր նոյնիսկ մի քանի տարիների ընթացքում։
Բլից-կրիգը չստացուեց
Այդ մասին շատ հետաքրքրակնան մեկնաբանութիւն է տալիս աստղագէտ Վազգէն Գէորգեանը. նրա կարծիքով թշնամին պատահական չի ընրել Սեպտեմբերի 27-ը, երբ լուսինը պէտք է աճէր՝ լիալուսին դառնալու համար եւ 5 օրուայ ընթացքում պիտի միանար Մարս մոլորակին, այսինքն ատրպէյճանական կողմը Թուրքիայի հետ հանդերձ իրենց ձեռնարկած բլից-կրիգը (կայծակնային պատերազմ) դրանով էին հաշուարկել, որովհետեւ լուսնապաշտներ են։ Այն ինչ կատարւում է երկրագնդի վրայ, սկզբից կատարւում է տիեզերքում, եւ Վազգէն Գէորգեանը կանխատեսում է, որ պատերազմը կը հանգուցալուծուի Նոյեմբերի 1-ին, բացատրելով, որ այդ օրը պայքարին կը միանայ Սիրիուս աստղը, այսինքն ներկայումս քաղաքակրթական պայքարի մէջ ենք եւ եթէ անգամ ցանկանանք, միեւնոյնն է, չենք պարտուելու, քանի որ մեզանից իւրաքանչիւրս այս պահին օժտուած ենք Հայկեան տիեզերական հզօր ուժով։
Այսպիսով մէկ հարուածով, մէկ յարձակումով, մէկ բլից-կրիգով թշնամին իր նպատակին հասած պիտի լինէր, բայց եկաւ անակընկալի, եւ այդ անակընկալը հայ զինուորն էր՝ զէնքը ձեռքին։Ալիեւին շատ է զարմացնում, որ գոյութիւն ունի նաեւ Հայկական զինուժ, նա հարցնում է։ Որտեղի՞ց հայերին զէնք”։ Ըստ Ալիեւի եթէ չկայ նաւթ, չկան նավթատոլարներ, ապա որտեղի՞ց մեզ զէնք։
Մենք արդէն վարժուել ենք, որ ատրպէյճանայ-արցախեան սահմանին յարաբերական անդորր է արտայայտութիւնը փոխուեց յարաբերական լարուածութեամբ։ Խաղաղութիւնը, որ մենք ունէինք 30 տարի, նոյնպէս յարաբերական էր։ Ուստի մեր կեանքն ու ուրախութիւնը նոյնպէս յարաբերական էր։ Միայն կորուստները յարաբերական չէին։ Ո՛չ։ Ամէն ընկած զինուորից մեզ հասնում է նրա չապրած, կիսատ մնացած կեանքը... որպէս նուէր։ Ի՞նչ էք անելու այդ նուէրները։
Ինչո՞ւ չեն հաւաքում դիերը
Երեկ, Հոկտեմբերի 18-ին Ատրպէյճանն ու Հայաստանը իբր պայմանաւորուեցին մարդասիրական հրադադարի մասին, որպէսզի Կարմիր խաչի միջոցով զոհուածներին եւ վիրաւորներին հնարաւոր լինէր հաւաքել մարտի դաշտից։ Յիշում եմ ի՚նչ ժպիտ նայեց ինձ վրայ հայելու մէջ Հոկտեմբերի 18-ի ժամը 00.-ին։ Եւ այդ զինադադարը սակայն տեւաց ուղիղ 4 րոպէ։ Խեղճ ատրպէյճանցի մայրեր...
Ահա թէ ինչ է գրում այդ առիթով քաղաքական գործիչ Սուրէն Սահակեանը.
Պատկերացնո՞ւմ էք մի բանակ, որն իր զոհերի դիակները քաղաքական նպատակներով չի վերցնում թշնամուց։ Ո՞նց ա կռուելու էդ բանակի զինուորը, եթէ գիտի՝ զոհվելու դէպքում ինքը դանդաղ փթելու ա տափաստաններում։ Իսկ ի՞նչ քաղաքական նպատակայարմարութիւն կայ սեփական զօրքի դիակները չվերցնելու մէջ։ Խուճապ, իհարկէ։ Դրանք այնքան են, որ հանրութիւնը կարող է կանգնեցնել պատերազմը կամ յընթացս փոխել գերագոյն հրամանատարին։ Ալիեւը լաւ գիտի իր ժողովրդին։ Դա նոյն ժողովուրդն է, որը առաջին արկերի պայթիւնների հետ մշտապէս փախել է հնարաւորինս հեռու։ Դա տեղի է ունեցել տասնամեակներ շարունակ։ Դա է նաեւ պատճառը, որ էն գլխից պատերազմական պլանի մէջ շրջահայեացորէն մտցրել են նաեւ սոցիալական ցանցերի հասանելիութիւնը սահմանափակելու ակտը։ Հնարաւո՞ր է արդեօք այդ փաստերը երկար ժամանակ գաղտնի պահե”լ։
Իմաստը ո՞րն է
Բացի այդ տեսակի զարմանալի երեւոյթից, բոլորն անխտիր նշում են միւս զարմանալի երեւոյթի մասին. ոչ ոք չի հասկանում Ատրպէյճանի նախաձեռնած յարձակման իմաստը։ Այո՛, իմաստը արդարացի կը լինէր միայն բլից-կրիգի դէպքում, իսկ այսքան թափաց եւ թափուող արիւնի իմաստը այլեւս չի կարող արդարացնել ոչ մի ադիւնք։ Ահա թէ ինչ է գրում ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրեանը. “Թշնամու կողմից մենք բախուել ենք մի անգրագէտ գործողութեան, որը չունի ո՚չ հաշուարկ, ո՚չ որոշում, ո՚չ կոնկրետ նպատակ։ Մեր ոչ բարով թշնամին արդէն կորցրել է այնքան կենդանի ուժ եւ ռազմական տեխնիկա, որ եթէ դրա արդիւնքում ինքը նոյնիսկ ամբողջ Արցախին տիրէր, միեւնոյնն է դա չէր արդարացնելու իր գործողութիւնները”։
Իսկ սա ՌԴ ԶՈՒ գնդապետ, ռազմական փորձագէտ Ալեքսէյ Լեոնկովի դիտարկումը. «Հիմա Ալիեւը հողին է փորձում հաւասարեցնել Արցախի քաղաքներն ու բնակավայրերը, ոչնչացնել բնակիչներին։ Պատասխանատու կերպով յայտարարում եմ՝ սխալ մարդկանց վրայ էք յարձակուել։ Հայերը երբեք չեն յանձնուելու, կռուելու են մինչեւ վերջ, բոլորիդ դաս է լինելու. Հայերը յանձնուող ազգ չեն»։