ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ
Ամէն քաղաքակիրթ մարդ պիտի ծանօթանայ հայերի ցեղասպանութեանը։ Յատկապէս գրողը, բանաստեղծը։ Հրաշալի ռուս բանաստեղ Սերկէյ Գորոդեցկին (1884-1967) 1916-ին պիտի մեկնէր Կովկասեան ռազմաճակատ որպէս ռազմական լրագրող։ Այդ քայլին նա գնաց՝ շփուելով մեծն Թումանեանի հետ, ով յորդորեց նրան. «Դուք բանաստեղծ եք, իսկ պոէզիան դա կեանքի ճանաչողութիւնն է։ Հակառակ դէպքում նա հարկաւոր չէ։ Դուք կը տեսնէք սարսափելի կեանք, ժողովրդի կեանքը մահուան եզրին։ Գրէք այդ մասին, ինչ կը տեսնէք, եւ դա կը լինի պոէզիա»։ Հայ փախստականների ճամբարը տեսնելով՝ Գորոդեցկին գրեց. «Սիրտս արդէն կոշտացել էր... պատերազմի տպաւորութիւններից, բայց երբ լեռնային արեւը լուսաւորեց փախստականներին, ես չկարողացայ ինձ զսպել եւ արցունքները յորդեցին աչքերիցս։ Ես յանկարծ հասկացայ, թէ ինչ է նշանակում ժողովրդական աղէտ։ Այն վայրկեանը յաւերժ մտերմացրեց ինձ Հայաստանի հետ»։ Ռուս գրող Ատրէյ Պիտովը (1937-2018) խոստովանել էր. «Մինչեւ հիմա ամաչում եմ, որ իմացայ եղեռնի մասին 30 տարեկանում»։ Իսկ «Հայաստանի դասերը։ Ուղեգրութիւն»։ Գրքում Պիտովը գրեց.
«Այնպիսի տպաւորութիւն է, որ Հայաստանում չկայ պատմութեան սկիզբ – նա միշտ եղել է։ Եւ իր յաւերժական գոյատեւման ընթացքում օծել է ամէն քարն ու ամէն քայլը։ Երեւի չկայ այնպիսի գիւղ, որը չլինէր հնում մայրաքաղաք, չկայ բլուր, որի շուրջ չընթանար վճռական մարտ, չկայ քար, որի վրայ արիւն չի հեղել եւ չկայ մարդ, որն անտարբեր լինի այս ամէնի նկատմամբ»։
Հպարտ եմ, ունենալով իմ հրամանարութեան տակ հայ կամաւորներ, որոնք փայլուն կերպով կռուեցին եւ մեծ բաժին յաղթանակը իրենցն է։ 1918 թիւ. Հոկտեմբերի 19-ին. անգլիացի կեներալ Էդմունդ Ալբենին Երուսաղէմ քաղաքը գրաւելու առիթով։
Ալեքսանդր Մալկեվիչ, լրագրող, քաղաքագէտ.
Եթէ Ալիեւը համարում է, որ Լեռնային Ղարաբաղի տարածքը Ատրպէյճանի անբաժան մասն է եւ հարուածում է բնակչութեանը միջազգային համաձայնագրով արգելուած զինատեսակով, ապա դա ոչ այլ է, քան ցեղասպանութիւն, իր քաղաքացիների կանխամտածուած ոչնչացում։
Ռազմական փորձագէտ Միխայիլ Խոդարյոնոկ՝ «Ատրպէյճանական բանակը 5 օրուայ ընթացքում չի կարողացել լուծել նոյնիսկ առաջին օրուայ համար իր առջեւ դրուած խնդիրը» («Ռոսիա-1» հեռուստաալիքի «60 րոպէ» հաղորդում)
«Պետք է ուղիղ ասել, որ Ատրպէյճանը ծրագրել, նախապատրաստել եւ յարձակողական գործողութիւն է սկսել։ Հինգ օրը շա՞տ է, թէ՞ քիչ։ Վեց օրում Իսրայէլը լիովին ջախջախել է իրեն մի անգամ գերազանցող արաբական դաշինքին, 3 օրում Կարմիր բանակը գրաւել է Քյոնիգսբերգը։ Ինձ թւում է, որ 5 օրուայ ընթացքում Ատրպէյճանի զինուած ուժերն անգամ օրուայ խնդիրները չեն կարողացել լուծել։ Իլհամ Ալիեւն արդէն բաց է թողել «աստեղային ժամը», քանի որ նշանակալի արդիւնքներ չկան, չեն կարողացել վերցնել ո՛չ Ֆիզուլին, ո՛չ Մարտակերտը, ոչ մի խնդիր չեն կարողացել լուծել»,- նշել է Խոդարյոնոկը։
«Ինձ թւում է, որ նոյնիսկ նրանց զինամթերքն է սպառւում. եւս 2-3 օր եւ այս պատերազմը կը թուլանայ։ Պատերազմել պէտք է արագ, յաջողութեան պէտք է արագ հասնել։ Թէ չկարողացաք ձեր առջեւ դրուած այս խնդիրներն առաջին երկու օրում լուծել, ուրեմն նոյնիսկ երկու շաբաթուայ մէջ չէք լուծի, եւ արդիւնքում թոյլ փոխ հրաձգութիւնները կը մնանայ»,- յաւելել է ռազմական փորձագէտը։
«Հասկանալու համար, թէ ինչու Ատրպէյճանի մօտ մարտական գործողութիւններ իրականացնելն այնքան էլ յաջող չի ստացւում, անհրաժեշտ է հայեացք գցել 1990-ականներին՝ տեսնելու, թէ ինչու նրանք այդ ժամանակ գրեթէ ամէն բան կորցրին։ Ատրպէյճանի բնակչութեան շրջանում զինուորական ծառայութիւնը երբեւէ ժողովրդականութիւն չի վայելել։ Խորհրդային, այնուհետեւ ռուսական բանակում 30 տարուայ ծառայութեանս ընթացքում ես գէթ մէկ ատրպէյճանցի օդաչու չեմ տեսել։ Գուցէ ընկերներս աւելի յաջողակ են եղել, համենայնդէպս, իմ հարցրածներից որեւը մէկը նոյնպէս չի տեսել։ Ժամանակին, երբ Ատրպէյճանում տեղակայուած էր 4-րդ համազօրային բանակը, այնտեղ պարբերաբար զօրահաւաքային վարժութիւններ էին իրականացւում, պահեստազօրից Ատրպէյճանի քաղաքացիների էին կանչում, փորձում էին գումարտակներ եւ մօթօհրաձգային ստորաբաժանումներ հաւաքել, սակայն այդ ամէնը շատ վատ էր ստացւում։ Ինչո՞ւ։ Քանի որ ում կանչում էին, պարզւում էր՝ անցեալում կա՛մ խոհարար է եղել, կա՛մ հաց կտրող, կա՛մ հնոցապան կա՛մ էլ ռազմական շինարարական ջոկատի զինուոր»։
Արտակ Զէյլանեան. Ի տարբերութիւն առաջին պատերազմի այս պատերազմը տեխնոլոգիական է. դրոներ, անօդաչու սարքեր... նաեւ պատերազմ է գնում վիրտուալ տարածքում.
Նիկոլ Փաշինեանի BBC World News-ին տուած հարցազրոյցից մի հատուած։
«Եւ Արցախը, այո՛, Հայաստան է, հայերի երկիր է, որովհետեւ միշտ այնտեղ բնակչութեան 80 եւ աւելի տոկոսը եղել են հայեր։ Եւ այսօր էլ այդպէս է։ Եւ ի՞նչ փրոպլեմ կայ սրա հետ։ Ատրպէյճանն ուզում է, որ այնտեղ հայեր չապրեն։ Դրա համար էլ այսօր ահաբեկիչների աջակցութեամբ յարձակուել է Լեռնային Ղարաբաղի վրայ։ Եւ ի՞նչ է առաջարկւում, որ Լեռնային Ղարաբաղի հայերն ասելու են՝ քանի որ դուք ահաբեկիչներ էք, ուրեմն մենք հրաժարվո՞ւմ ենք մեր արմատներից։ Չի կարող լինել նման բան»։
ՌԴ Պետդումայի պատգամաւոր Կոնստանտին Զատուլին.
-Կարծում եմ՝ աշխարհի քարտեզում շուտով կը յայտնուի նոր ճանաչուած պետութիւն՝ Արցախի Հանրապետութիւն անուամբ։ Արցախի միջազգային ճանաչումը այլընտրանք չունի։ Արցախը անկախացել է 1991թ.-ին եւ ժամանակն է արդէն, որ ճանաչուի նրա անկախութիւնը։ Անկախութեան ճանաչումը այլեւս կը բացառի ատրպէյճանական ագրեսիան, կ՚ապահովի Արցախի անվտանգութիւնը։ ՌԴ-ն որպէս Հայաստանի դաշնակից՝ պէտք է լինի Արցախի անկախութեան առաջին ճանաչողներից մէկը։