ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

Դո՛ւրս եկէք դիմատետրէն եւ վայելէ՛ք իսկական բերկրանք

Ահա եւ հե­­­ռանում է ամա­­­ռը՝ 2020-ի ամա­­­ռը։ Կպցրե­­­ցին մեր ամա­­­ռը ինքնա­­­մեկու­­­սա­­­­­­­ցուած գար­­­նան՝ Ու­­­հան քա­­­ղաքին։ Այս տա­­­րուայ կեր­­­պա­­­­­­­րը՝ մին­­­չեւ աչ­­­քե­­­­­­­րը դի­­­մակ քա­­­շած տա­­­րեց մարդն է.

- Ին­­­չո՞ւ էք կրում դի­­­մակ։

- Վի­­­րու­­­սից եմ վա­­­խենում։

- Կագ­­­նած էք միայ­­­նակ ծա­­­ռի տակ եւ վա­­­խենում էք վի­­­րու­­­սի՞ց։ Հա­­­նէ՛ք այդ դի­­­մակը եւ ազատ շնչէ՛ք։

- Իսկ եթէ ոս­­­տի­­­­­­­կանը տես­­­նի...

Այսպի­­­սի երկկող­­­մա­­­­­­­նի վախ։

Առա­­­ւօտեան նստած եմ ըն­­­դարձակ պատշգամ­­­բում, որից բաց­­­ւում է Վա­­­նաձո­­­րի հա­­­մայ­­­նա­­­­­­­պատ­­­կե­­­­­­­րը։ Քա­­­ղաքը գտնւում է Փամ­­­բա­­­­­­­կի եւ Բա­­­զու­­­մի լեռ­­­նաշղթա­­­ների մի­­­ջեւ ըն­­­կած նեղ եւ եր­­­կա­­­­­­­րաւուն գո­­­գաւո­­­րու­­­թիւնում։ Քա­­­ղաքն իր ողջ եր­­­կայնքով աչ­­­քիս առաջ է։ Հնա­­­րաւոր չէ ո՛չ մի երկվայրկեան աչ­­­քը կտրել տե­­­սարա­­­նից եւ ես զմայ­­­լուած հե­­­տեւում եմ արե­­­ւի քայլքին լան­­­ջե­­­­­­­րի վրա­­­յով։ Երեք տատ­­­րակներ են երե­­­ւում երկնքում։ Ի՞նչ է պէտք, որ­­­պէսզի թռչիւ­­­նը թռչի։ Թե­­­ւե՞րը պի­­­տի բա­­­ցի, ո՛չ, նա պէտք է հպարտ դառ­­­նայ։ Ահա քեզ բարձրա­­­գոյն իմաս­­­տութիւն։ Հպար­­­տութիւ­­­նը դա ոգին է։ Թռիչ­­­քը իրա­­­կանաց­­­նում է ոգին։ Ոգին է թե­­­ւեր տա­­­լիս։ Եթէ դու առա­­­ւօտեան արթնա­­­նալիս զգաց­­­մունքնե­­­րի ան­­­ճի­­­­­­­գու­­­թեան մէջ ես, ապա դա նշա­­­նակում է, որ ապ­­­րում ես մարմնով։ Սա­­­կայն եթէ լու­­­սա­­­­­­­բացին ի վի­­­ճակի ես մտիկ անել ավ­­­տո­­­­­­­մեքե­­­նանե­­­րի շար­­­ժը, այս ու այն կողմ ուղղո­­­ւած էներ­­­գե­­­­­­­տիկ հո­­­սանքնե­­­րը, լեռ­­­նե­­­­­­­րի պա­­­րը արե­­­ւի շուրջպա­­­րի ներ­­­քոյ, ապա դու օժ­­­տո­­­­­­­ւած ես ոգով։ Երկնքում լեռ­­­նե­­­­­­­րի ֆո­­­նին երեք տատ­­­րակ են սա­­­ւառ­­­նում, աւե­­­լի ճիշդ լեռ­­­նա­­­­­­­պար են բռնել՝ մէ­­­կը սեւ է, եր­­­կուսը՝ ճեր­­­մակ։ Սե­­­ւը պէտք է ճեր­­­մա­­­­­­­կը տես­­­նե­­­­­­­լու հա­­­մար։ Փոր­­­ձիր բա­­­ցատ­­­րել բնու­­­թեան մտայ­­­ղա­­­­­­­ցու­­­մը։ Մեզ դա տո­­­ւած չէ։ Մեր հոգ­­­սը դա մարդկա­­­յին ցեղն է։ Եւ այստեղ է, որ շնոր­­­հիւ Պիլ Կէյթսի մարդկա­­­յին բազ­­­մա­­­­­­­զանու­­­թիւնը այս ժա­­­մանա­­­կաշրջա­­­նին բա­­­ժանուեց եր­­­կու են­­­թա­­­­­­­տեսակ­­­նե­­­­­­­րի. մտա­­­ծող­­­նե­­­­­­­րի եւ... ինչպէ՞ս անո­­­ւանել այդ երկրորդ տե­­­սակին։ Ես այն կո­­­չում եմ վա­­­խեցած­­­ներ։ Վա­­­խենում են վա­­­րակից, որը շա­­­րու­­­նակ գո­­­վազդւում է հե­­­ռատե­­­սիլով։ Օրի­­­նակ, մի ճա­­­նաչո­­­ւած հա­­­սարա­­­կական գործչի հետ հար­­­ցազրոյց են անում։ Անու­­­նը չեմ նշում, կա­­­րեւո­­­րը նրա ասածն է. «Ես լսե­­­ցի բա­­­զում հա­­­կասա­­­կան կար­­­ծիքներ եւ չկա­­­րողա­­­ցայ կողմնո­­­րոշո­­­ւել»։ Եւ ի՞նչ.երե­­­ւակա­­­յէք, որ մար­­­դը կանգնած է խաչ­­­մե­­­­­­­րու­­­կում եւ չի կա­­­րող ընտրել իր առ­­­ջեւ բա­­­ցուած ճա­­­նապարհնե­­­րից մէ­­­կը։ Այ­­­սինքն ինքնու­­­րոյն կողմնո­­­րոշո­­­ւելու կա­­­րողու­­­թիւն չու­­­նի։ Այս պա­­­րագա­­­յում օգ­­­նութեան է գա­­­լիս հե­­­ռատե­­­սիլը։ Ինչ ասում է՝ հա­­­ւատում են։ Իրա­­­կանում հե­­­ռատե­­­սիլը որ­­­պէս քա­­­րոզ­­­չա­­­­­­­կան զէնք ծա­­­ռայում է պաշ­­­տօ­­­­­­­նական սու­­­տին։ Քա­­­րոզ­­­չութեան մի­­­ջոց­­­նե­­­­­­­րից մէ­­­կը կոչ­­­ւում է Ոչ­­­խա­­­­­­­րի ազ­­­դե­­­­­­­ցու­­­թիւն. այս մե­­­թոտը մի­­­տուած է հա­­­մոզել հե­­­ռուստա­­­դիտո­­­ղին ըն­­­դունել մի կեղծ գա­­­ղափար։ Ինչպէ՞ս է հա­­­մոզում։ Նշում է, որ հա­­­սարա­­­կու­­­թեան լայն զան­­­գո­­­­­­­ւածը ար­­­դէն ըն­­­դունել է այն։ Ոչ­­­խա­­­­­­­րի ազ­­­դե­­­­­­­ցու­­­թեան տակ գտնո­­­ւող­­­նե­­­­­­­րը միշտ ասում են «Ամ­­­բողջ աշ­­­խարհում մար­­­դիկ մեռ­­­նում են այդ հի­­­ւան­­­դութիւ­­­նից»” կամ «Ամ­­­բողջ աշ­­­խարհը դի­­­մակ է կրում, տու­­­գանք է մու­­­ծում, սո­­­ցիալա­­­կան հե­­­ռաւորու­­­թիւն է պա­­­հում»։

Դի­­­մատետ­­­րում ծա­­­նօթա­­­ցել էի մի վա­­­նաձոր­­­ցի կնոջ՝ Սվետ­­­լա­­­­­­­նայ Էլիզ­­­բա­­­­­­­րեանի հետ։ Երբ եկայ Վա­­­նաձոր, պի­­­տի հան­­­դի­­­­­­­պէինք, եւ ես մտա­­­ծում էի, որ եթէ դի­­­մակով լի­­­նի, ապա չեմ կա­­­րողա­­­նայ իր հետ մեր­­­ձե­­­­­­­նալ։ Մենք հե­­­ռուից տե­­­սանք միամեանց եւ մեր սրտե­­­րում այնպի­­­սի բերկրանք բա­­­բախեց, որ երբ մօ­­­տիկա­­­ցանք, ապա մենք հա­­­մոզո­­­ւած էինք, որ մեր ըն­­­կե­­­­­­­րու­­­թիւնը առ­­­նո­­­­­­­ւազն 100 տա­­­րեկան է։ Ըն­­­կե­­­­­­­րու­­­թիւն, երբ կա­­­նայք մի­­­մեանց հան­­­դէպ ոչ թէ ըն­­­կե­­­­­­­րու­­­հի­­­­­­­ներ են, այլ ըն­­­կեր։ Եւ քիչ անց մենք վա­­­յելե­­­ցինք այն հա­­­ճոյ­­­քը, որի անունն է խո­­­րաթայ, muhabbet, իսկ հին յու­­­նա­­­­­­­րէնով՝ անու­­­շա­­­­­­­ւուն բերկրանք...