Աշխարհն այս տարուանից կտրուկ փոխուեց։ Մեր կառավարութեան անդամների եւ ԱԺ-ի պատգամաւորների գործունէութիւնը ձեռք բերեց վերջապէս իրենց համար հասկանալի ուղղուածութիւնը, որն է. հետեւել, որպէսզի այդ փոփոխութիւնները պատշաճօրէն իրականացուեն։ Փոփոխութիւնները կապուած են մարդկանց՝ երեխաներից սկսած ու տարեցներից վերջացրած, տարրական իրաւունքների ոտնահարմանը։ Ոստիկանները հետեւում են, որ քաղաքացին ոչ մի վայրկեան չփորձի դիմակը իջեցնել։ Ինչո՞ւ։ Որովհետեւ իրենց ասած covid-ից այդքան մարդ չի մահանում, որպէսզի մարդկութիւնը կրճատուի։ Ըստ BBC-ի տուեալների Օգոստոսի 27-ի դրութեամբ 24 միլիոն հիւանդացածներից մահացել է 822, 000 մարդ։ Որքա՞ն տոկոս է դա կազմում 7 միլիարդից։ Ուրեմն դա համավարակ չէ եւ թագաժահրով մոլորակի բնակչութիւնը չի կրճատուի։ Իսկ դիմակը, փակելով շնչուղիները, արեան զեղում կարող է առաջացնել եւ մարդը կմահանայ կաթուածից։ Իմ շրջապատում արդէն 5 հոգի մահացան դրանից։ Ի հարկէ, հեռատեսիլով այդ մասին չեն խօսում, իսկ հեռուստադիտողը հեռուստահաւատացեալ է։ Այդ պատճառով էլ խելացի մարդիկ այս համավարակը անուանում էն տեղեկատուական համավարակ, այսինքն շարունակ լսելով այս հիւանդութեան մասին, մարդիկ վարակւում էն վախի վիրուսով եւ այդ վախը թուլացնում է դիմադրողականութիւնը, այսպիսով մարդը կարող է նոյնիսկ հարբուխին չդիմադրել եւ ունենալ լուրջ առողջական խնդիրներ։ Տարածուած է հետեւեալ ճշմարտութիւնը.
-Ե՞րբ կաւարտուի թագաժահրի համավարակը
-Չգիտեմ, ես քաղաքականութեամբ չեմ զբաղւում։
Հենց սկզբից պարզ էր, որ խնդիրը առողջական չէ։ Որքա՚ն վիրուսներ կան – միլիոնաւոր։ Մենք ապրում ենք մանրէների եւ վիրուսների միջավայրում։ Որովհետեւ ունենք իմունային համակարգ, որն ընդունակ է օտար ամէն ինչ հեռացնել մարդու մարմնից։ Եւ երբ փորձեցին պարտադրել աշխարհի բոլոր երկրներին սկսել պայքարը թագաժահր վիրուսի դէմ, ապա պարզ դարձաւ, որ վիրուսը ընդամէնը պատրուակ էր աշխարհը փոխելու, ինչ-որ մի ընդհանուր կեդրոնի կողմից պարտադրանքի ենթարկուելու եւ նրա պահանջները կատարելու համար։ Երկրները կորցրեցին իրենց ինքնիշխանութիւնը բացառութեամբ մի քանիսի, որոնցից անպայման պէտք է նշել Շուեդիան։ Այդ երկրում բժիշկները դիմեցին ամենաբնական բժշկական միջոցի։ Վիրուսը պիտի տարածուէր, մարդիկ պիտի վարակուէին, եւ այսպիսով ձեւաւորուեց համընդհանուր իմունիթեթ։
21-րդ դարում չկայ մի խնդիր, որի մասին հնարաւոր չլինի գտնել բացատրութիւններ։ Այս թագաժահրի նախագիծը բացէի բաց յայտարարւում է Պիլ Կէյթսի կողմից. Նպատակը՝ հասցնել մարդկանց թիւը ոսկէ միլիարդի։ Անշուշտ դա արուելու է ոչ թէ թագաժահրով, այլ իբր պատուաստումով։ Ինչո՞ւ իբր, որովհետեւ եթէ վիրուսը փոփոխւում է, ապա ինչ պատուաստումի մասին է խօսքը, միակ ելքը դա վարակուելով –վարակուելով ստանալ իմունիզացում։ Եւ այն, որ մեր կառավարութիւնը որդեգրել է մի միջոց, որի կարգախօսքն է «կրիր դիմակ, որպէսզի կրենք», ապա դա խօսում է միայն տեւական ֆիզիկական եւ հոգեբանական ճնշման մասին։ Արդեօք բժիշկներին հարցնո՞ւմ են։ Այս սահմանափակումների օրերին միայն բժիշկը դա Հայկ Մանասեանն էր, ով խօսում ժողովրդի հետ եւ կառավարութեան կողմից պարտադրուուող սահմանափակումները կեղտոտ խաղ էր անուանում։ Վերջապէս առողջապահութեան նախարարը ակնարկեց, որ դիմակից կարող է փրկել միայն պատուաստումը։
Դրան արձագանգեց բժշկական գիտութիւնների դոկտոր, փրոֆէօսոր Պետրոս Անանիկեանը։
«Արսէն Թորոսեանը յայտարարեց, որ մարդիկ դիմակ են կրում, որովհետեւ չի բացառւում, որ 2-րդ, 3-րդ անգամ վարակուեն, որովհետեւ հակամարմիններ չեն առաջանում, իսկ հիմա խօսում է պատուաստանիւթի մասին. սա ահաւոր անգրագիտութիւն է, բոլոր մասնագէտները սա հասկանում են։ Ինչ վերաբերում է պատուաստանիւթին, ապա դրա ստեղծման համար առնուազն տարի է պէտք, բացի այդ, նորմալ պատուաստանիւթերը պէտք է մի քանի տարի էլ փորձարկուէն։ Երբ վարչապետն էլ է խօսում պատուաստանիւթի մասին, ապա նրա միակ մեղքն այն է, որ նա ունի այսպիսի առողջապահութեան նախարար։ Կամ ի՞նչ է նշանակում, երբ նախարարն ասում է, որ Հայաստանը կարող ենք տրամադրել դեղերի փորձագիտութեան համար, որ նպաստենք այդ դեղերի հաստատմանը։ Կը ներէ՛ք, ինչ իրաւունք ունի մարդ, որն իրեն հայ է համարում, 3 միլիոնանոց ազգի վրայ փորձեր կատարելու. դա ի՞նչ ասելու բան էր, չնայած՝ այս վերջերս տուեալներ դուրս եկան, որ պարզւում է, որ ՀՀ-ում 99 դեղ կայ, որը փորձարկումների մէջ է, իսկ ես լինելով 40 տարուայ բժիշկ, չեմ լսել, որ մէկին ասեն, որ այս դեղը փորձարկում են»։
Մարդիկ հլու-հնազանդ կրում են դիմակ եւ տուգանք են մուծում, երբ նրանց ոստիկանները բռնում են բաց տարածքում, ամայի փողոցում կամ այգում զբօսնելիս, սակայն դիմակ կրողը խոստովանում է, որ պատուաստումից կը հրաժարուի։ Իսկ եթէ պատուաստումը պարտադրուի՞։ Եթէ առանց պատուաստումի մարդկանց զրկեն սոցիալական ծառայութիւններից, աշխատավարձից, թոշակից։
Սեպտեմբերի 15-ից սկսւում են դասերը դպրոցներում եւ կրթութեան նախարարութիւնը մշակել է ուսումնական գործունէութեան ուղեցոյց։ Կարդում ենք այդ ուղեցոյցի կէտերը.
1. Դասարաններում սովորողների առաւելագոյն թոյլատրելի թիւը 20 է։
2. Մինչեւ դասերի սկիզբը բոլոր դռները, պատուհանները, սեղանները, աթոռները, գրատախտակները, սանհանգոյցները ախտահանւում են։ Եթէ ուսումնական գործընթացը հերթափոխով է, ապա հերթափոխների միջեւ սահմանուած ընդմիջումը պէտք է բաւարար լինի ախտահանումն իրականացնելու համար։ Մակերեսներն ախտահանւում են 70-90% սպիրտով կամ քլորի հիմքով.տարածքի դռները, դռների բռնակները, սեղանները, սարքերը, համակարգիչները, ստեղնաշարը, մկնիկը, սանհանգոյցը…
3. Դպրոցում սովորողները պարտադիր կրում են դիմակներ՝ դրանք 4 ժամը մէկ փոխելով։
4. Դասամիջոցներին սովորողները չեն լքում դասասենեակը։
5. Սովորողների միջեւ անհրաժեշտ է պահպանել սոցիալական հեռաւորութիւն, բացառելով սերտ շփումները։
6. Գրատախտակի մօտ կանչելն արգելւում է։
աշխատանքն արգելւում է։
7. Գրաւորների համար արգելւում է տետրեր օգտագործել։ Թերթիկների վրայ պիտի գրեն։ Աւարտից յետոյ թերթիկները հաւաքւում են արկղի մէջ։ Ստուգումն իրականացւում է 1 օր յետոյ։ Իսկ ստուգուած աշխատանքները արգելւում է վերադարձնել սովորողին։ Կարող են տրամադրել լուսապատճէնները։
8.Դպրոցներում պիւֆետների եւ ճաշարանների աշխատանքը արգելւում է։
Անհնար է շարունակել կարդալ... Ստացւում է,որ այսուհետ դպրոցը վերածուելու է հակահամաճարակային կանոնների հիմնարկ, որտեղ պէտք է սովորել եւ կիրառել միայն այդ կանոնները։ Գիտելիքնե՞ր ձեռք բերել, շփուե՞լ հասակակիցների հետ։ Ո՛չ։ Արգիլուա՛ծ է։ Միայն կանոններ պահպանել։ Որպէսզի չվարակուեն։ Որպէսզի չմեռնեն։ Առանց ապրելու հեռանկարի։ Դպրոցականին, աշակերտին ուղեցոյցում անուանում են սովորող։ Վա՛յ սովորողին։ Նրանից խլելու են մանկութիւնն ու պատանեկութիւնը որպէս կեանքի ամենաերանելի շրջան։ Որպէս դպրոցական հրաշալիք…։