ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

Հայաստան-Ատրպէյճան՝ հարեւան-թշնամիներ

Լարուածու­թիւն։ Բա­խում։ Բայց իրա­կանում չմա­րող պա­տերազմ, որի սկիզ­բը դրո­ւեց 1988-ին… Դուրս եկանք Ազա­տու­թեան հրա­պարակ եւ գո­ռացինք «Միացում»։ Ստա­ցանք ի պա­տաս­խան Սումգաիթի եւ Ատրպէյ­ճա­նի միւս քա­ղաք­նե­րում եւ վայ­րե­րում հայ­կա­կան ջար­դեր, Սպի­տակի երկրա­շարժ, 1991-1994 թեժ պա­տերազմ, որն աւար­տո­ւեց թղթի վրայ զի­նադա­դարով, իսկ իրա­կան կեան­քում շա­րու­նա­կուեց սահ­մա­նում կանգնած զի­նուո­րի հա­մար. Եռաբ­լուրը վկայ։

Այս ան­գամ թե­ժացու­մը տե­ղի ու­նե­ցաւ Յու­լի­սի 12-ին Տա­ւու­շի մար­զի ուղղութեամբ Ատրպէյ­ճան- Տա­ւուշ սահ­մա­նի ամ­բողջ եր­կայնքով։ Զի­նուոր­նե­րը դա անո­ւանում են ոչ թէ պա­տերազմ, այլ ՝ զիուո­րական գոր­ծո­ղու­թիւններ։ Ի հար­կէ, ինչպէս տե­սաւ ամ­բողջ աշ­խարհը, մեր ԶՈՒ-ը (Զի­նուած Ու­ժեր) ար­ժա­նի պա­տաս­խան տո­ւեցին յար­ձա­կուող­նե­րին, եւ աշ­խարհաս­փիւռ հա­յու­թիւնը յաղ­թա­նակ տօ­նեց, սա­կայն պի­տի նշեմ, որ դա օրո­ւայ յաղ­թա­նակ էր, որով­հե­տեւ Տա­ւու­շը եր­բեք չի տե­սել խա­ղաղու­թիւն։ Այդ մա­սին գի­տեն յատ­կա­պէս զբօ­սաշրջու­թեան պա­տաս­խա­նատու­նե­րը. եւ­րո­պական եր­կիրնե­րի ար­տա­քին գոր­ծե­րի նա­խարա­րու­թեան կայ­քե­րում, օրի­նակ, յա­տուկ զգու­շացնում են Հա­յաս­տան մեկ­նող զբօ­սաշրջիկ­նե­րին Տա­ւու­շի մար­զի Նո­յեմ­բե­րեանի ճա­նապար­հի վտան­գի մա­սին, որով­հե­տեւ միշտ կա­րելի է կրա­կոցի տակ ընկնել։ Յի­շեցի 2012-ին Կի­նոյի Տա­նը ռե­ժիսոր Ար­մէն Խա­չատ­րեանի ցու­ցադրած «Իմ սահ­մա­նը» վա­ւերագ­րա­կան ֆիլ­մը։ Այդ ֆիլ­մը դի­տելուց յե­տոյ հնա­րաւոր չէր վե­րադառ­նալ առօ­րեայ կեան­քին, որով­հե­տեւ անար­դա­րու­թիւնը խեղ­դում էր խիղճդ, ու­զում էիր մի բան ձեռ­նարկել՝ փրկե­լու հա­մար Տա­ւու­շի գիւ­ղե­րում ապ­րող մարդկանց, որոնք մշտա­կան գտնւում են թշնա­մու նշա­նառու­թեան տակ եւ հա­զարա­ւոր հեկ­տար վա­րելի հո­ղեր ռիս­կա­յին գօ­տում են այդ դրախ­տա­վայ­րում։

Առա­ջին հար­ցը, որ բո­վան­դակ աշ­խարհին յու­զում է - դա ո՞վ սկսեց եւ ի՞նչն էր պատ­ճա­ռը կամ պատ­րո­ւակը, որով­հե­տեւ պատ­ճա­ռը միշտ նոյնն է. դո՛ւրս եկէք մեր տա­րածքնե­րից, հա­յե՛ր։ Ի դէպ ըստ նա­խագահ Ալիե­ւի այդ տա­րածքնե­րի մէջ մտնում է նաեւ Երե­ւանը…։

Այժմ մի պահ աչք նե­տենք ատրպէյ­ճա­նական ման­կա­պար­տեզնե­րին.

- Ո՞նց է կոչ­ւում մեր հայ­րե­նիքը։

- Ատրպէյ­ճան։

- Իսկ դուք գի­տէ՞ք ով­քեր են Ատրպէյ­ճա­նի թշնա­մինե­րը։

- Հա­յերը…

- Հա­յերը... ին­չո՞ւ են նրանք մեր թշնա­մինե­րը։

- Նրանք մեր մարդկանց են սպա­նում…

- Ճիշդ է, եւ ի՞նչ են նրանք մե­զանից վերցրել…

Այդ հար­ցի պա­տաս­խա­նը լսենք ար­դէն Ռու­սաստա­նում Ատրպէյ­ճա­նի դես­պան Փո­լաթ Պիւլպիւլօղ­լուց, ով «Մոս­կո­ւայի ար­ձա­գանգ» ռա­տիոկա­յանին գան­գա­տում էր.

- Դէ չի կա­րող 10 մի­լիոնա­նոց ժո­ղովուրդը 30 տա­րի սպա­սել, մին­չեւ որ 2,5 մի­լիոնա­նոց եր­կի­րը հա­նի իր զօր­քե­րը մեր տա­րած­քից։ Ժո­ղովուրդը դա պա­հան­ջում է մեզ­նից. քա­ղաքա­կան գոր­ծիչնե­րից, իշ­խա­նու­թիւնից։ Գի­տէ՞ք, որ ես այս եր­կու օրե­րում ար­դէն ութ յայտ ստա­ցայ Ռու­սաստա­նի քա­ղաքա­ցի հան­դի­սացող ատրպէյ­ճանցի­ներից, որոնք պատ­րաստ են մեկ­նել ռազ­մա­ճակատ։ Իսկ Պաք­ւում հան­րա­հաւաք եղաւ, որ­տեղ 150 հո­գի պա­հան­ջե­ցին զէնք տալ իրենց եւ ու­ղարկել կռո­ւի։

8 հո­գի՝ գու­մա­րած 150 հո­գի, այ­սինքն Պաք­ւում մի քա­նի հա­զարա­նոց ցոյ­ցից յե­տոյ ըն­դա­մէնը 150 հո­գի ցան­կա­ցան զի­նուո­րագ­րո­ւել, որոն­ցից 60-ը Թո­վու­զից էին, այ­սինքն Տա­ւուշ-Թո­վուզ հայ-ատրպէյ­ճա­նական հա­տուա­ծից, որ­տեղ բա­խում եղաւ։ Այս կա­մաւոր­նե­րի թի­ւը նոյնպէս վկա­յում է այն մա­սին, որ մենք գործ ու­նենք ման­կա­պար­տէ­զի հետ։ Մեր բախ­տը չբե­րեց մեր թշնա­մի-հա­կառա­կորդնե­րի հետ. նման են երե­խանե­րի, որոնք մեծ թի­ւով թան­կարժէք զէնք են ձեռք բե­րել եւ խա­ղալի­քի պէս օգ­տա­գոր­ծում են։ Ափ­սոս, որ կո­րուստներ են ու­նե­նում. իրենց կող­մից հրահ­րած մար­տե­րում զո­հուե­ցին բարձրաս­տի­ճան զի­նուո­րական­ներ՝ կե­ներալ-մա­յոր Փո­լաթ Հա­շիմո­վը, գնդա­պետ Իլ­գար Միր­զոեւը, եր­կու մա­յոր, եր­կու են­թասպայ եւ մէկ զի­նուոր... Եւ հա­զար ափ­սոս, որ նրանց ման­կա­կան խա­ղից նաեւ մենք ենք զո­հեր ու­նե­նում. մա­յոր Գա­րուշ Համ­բարձու­մեան, կա­պիտան Սոս Էլ­բա­կեանի, ժամ­կէ­տային զին­ծա­ռայող­ներ՝ կրտսեր սեր­ժանտներ Սմբատ Գաբ­րիէլեան եւ Գրի­շա Մա­թեւո­սեան... Հա­զար ափ­սոս եւ հա­զար փառք մեր տղա­ներին։ Բա­ցի այդ 5 վի­րաւորուած հայ զի­նուոր­նե­րի վի­ճակը ծանր է, իսկ մէ­կինը՝ ծայ­րա­յեղ ծանր։

16 Յու­լի­սին նա­խագահ Ալիեւը ազա­տեց պաշ­տօ­նից Ար­տա­քին Գոր­ծե­րի նա­խարար Էլ­տար Մա­մեդեարո­վին։ Նա­խագա­հը դժգո­հեց, որ ամ­բողջ գի­շեր ար­թուն էր եւ չէր կա­րող գտնել Մա­մեդեարո­վին, երբ սկսուեց բա­խու­մը։ Ալիեւը յայ­տա­րարեց, որ ատրպէյ­ճա­նական «դի­ւանա­գիտու­թիւնը պի­տի լի­նի յար­ձա­կողա­կան, այլ ոչ փա­սիֆ եւ պաշտպա­նողա­կան»։ Նոր նա­խարար նշա­նակո­ւեց Ճէյ­խուն Պայ­րա­մովը, ով մինչ այդ կրթու­թեան նա­խարար էր։

Իս­կա­կան ման­կա­պար­տէզ էր, երբ Ատրպէյ­ճա­նի պաշտպա­նու­թեան նա­խարա­րու­թիւնից սպառ­նա­ցին, որ կա­րող են հրթի­ռային հա­րուած հասց­նել Մե­ծամո­րի ատո­մակա­յանին.

«Հայ­կա­կան կող­մը չպէտք է մո­ռանայ, որ ատրպէյ­ճա­նական բա­նակի սպա­ռազի­նու­թեան մէջ առ­կայ ամե­նաժա­մանա­կակից հրթի­ռային հա­մակար­գե­րը թոյլ են տա­լիս բարձր ճշգրտու­թեամբ հա­րուա­ծել Մե­ծամո­րի ԱԷԿ-ին, ին­չը Հա­յաս­տա­նի հա­մար մեծ աղէ­տի կը հան­գեցնի”(Ադրբե­ջանի ՊՆ մամ­լոյ ծա­ռայու­թեան ղե­կավար Վա­գիֆ Դար­գեախ­լի)։

Ան­շուշտ, ատո­մակա­յանի վրայ հա­րուա­ծը վնաս կը հասցնի առա­ջին հեր­թին Թուրքիային եւ Ատրպէյ­ճա­նին, բայց ման­կա­պար­տէ­զում դա չեն սո­վորեց­նում, իսկ հա­յատեացու­թիւնը ատե­լու­թիւն է սեր­մա­նում, որի ար­դիւնքն էլ վախն է։

Վա­խից եւ ատե­լու­թիւնից Մոս­կո­ւայի շու­կա­յում ազե­րինե­րը սկսե­ցին ծի­րան­նե­րը ճզմել ոտ­քե­րով եւ այդ տգե­ղագոյն արար­քից ծնո­ւեց գե­ղեցիկ մի ծի­րանա­պատում, որը պատ­մեց աշ­խարհին հայ­կա­կան մրգի մա­սին։ Մոս­կո­ւայի հայ հա­մայնքը միահա­մուռ կեր­պով գնեց այդ ծի­րանը իր կա­րիք­նե­րի հա­մար, դեռ աւե­լին՝ բա­ժանեց ման­կատնե­րին եւ ծե­րերին, նաեւ տար­բեր բա­րեգոր­ծա­կան հիմ­նարկնե­րին…։

Բա­խումներ տե­ղի ու­նե­ցան աշ­խարհի ամէն կողմ, ուր ար­տա­գաղ­թել են հա­յերն ու ազե­րինե­րը։ Իսկ դա գրե­թէ ամե­նուր է։ Այսպի­սի «ման­կապատանեկան» պատերազմ...։