ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

Կարէն Վարդանեան՝ ո՞վ էր նա

Սամուէլ Կա­րապե­տեան, հի­մա էլ Կա­րէն Վար­դա­նեան… մեր այս տա­րուայ կո­րուստները։ Պատ­մա- մշա­կու­թա­յին ժա­ռան­գութիւ­նը քար առ քար ու­սումնա­սիրող, եզա­կի պատ­մա­բան, յու­շարձա­նագէտ, բա­նահա­ւաք Սա­մուէլ Կա­րապե­տեանը կնքեց իր մահ­կա­նացուն Փետ­րո­ւարի 27-ին (1961-2020)։ Եւ ահա Յու­լի­սի 9-ին ու­նե­ցանք երկրորդ վիթ­խա­րի կո­րուստը ի դէմս Կա­րէն Վար­դա­նեանի (1963-2020)։ Շա­տերը՝ տես­նե­լով, թէ ի՛նչ սոս­կա­լի ցաւ զգա­ցին Վար­դա­նեանին ճա­նաչող­նե­րը, որոնք ցա­ւակ­ցում էին ո՛չ միայն հա­րազատ­նե­րին, այլ առա­ջին հեր­թին ինքզին­քին, զար­մա­ցած հարցնում էին ո՞վ էր նա…։

Սա­կայն հաս­կա­նում էին, որ վիշ­տը, ինչպէս նաեւ Սա­մուէլ Կա­րապե­տեանի պա­րագա­յում, հա­մազ­գա­յին է։ Լու­րե­րի մէջ տե­ղադ­րո­ւեց Բարձր տեխ­նո­լոգիանե­րի ար­դիւնա­բերու­թեան նա­խարար Յա­կոբ Ար­շա­կեանի վշտակ­ցութեան խօս­քը, նո­ւիրուած Առա­ջատար տեխ­նո­լոգիանե­րի ձեռ­նարկու­թիւննե­րի միու­թեան գոր­ծա­դիր տնօ­րէն Կա­րէն Վար­դա­նեանին.

«Մեր սրտե­րում Կա­րէնը կը մնայ որ­պէս պայ­քա­րող, ազատ եւ լու­սա­ւոր մարդ։ Պա­րոն Վար­դա­նեանն անգնա­հատե­լի մեծ աւանդ թո­ղեց տեխ­նո­լոգիական ոլոր­տում. ԱՏՁՄ, Տի­ժիթեք էքսպօ, Ար­մաթ լա­պորա­տորիաներ, Տի­ճիթեք բիզ­նես ֆո­րում, ՏՏ հա­մաշ­խարհա­յին կոնգրես եւ տաս­նեակ այլ նա­խագ­ծեր ու տեխ­նո­լոգիական ոլոր­տի զար­գացման ռազ­մա­վարա­կան ծրագ­րեր ամ­բողջա­կան չէին լի­նի առանց իր ներդրած հսկա­յական ջան­քե­րի»։

Սա­կայն նա ու­նէր «Սա Հա­յաս­տան է եւ վերջ» իր հե­ղիանա­կային հա­ղոր­դումը ձայ­նասփիւ­ռով, որին բա­ժանոր­դագրւում էին հա­յերը Հա­յաս­տա­նից մին­չեւ ԱՄՆ։

Այ­սօր, երբ հա­յու­թիւնը օր­նի­բուն զբա­ղուած է պա­րապ, ան­բո­վան­դակ հար­ցե­րով, որոնք առա­ջար­կում է յատ­կա­պէս դե­ղին մա­մու­լը՝ կենտրո­նացած մաս­նա­ւորա­պէս ժա­մանա­կավ­րէպ, ու­ժը կորցրած խնդիր­նե­րով, առա­ջար­կում եմ ծա­նօթա­նալ Կա­րէն Վար­դա­նեանի վեր­ջին, մա­հուա­նից մի քա­նի օր առաջ տե­սագ­րո­ւած մե­նախօ­սու­թիւնը զոմ­պի­ների մա­սին, այ­սինքն այն ան­ձանց, ով­քեր ու­նակ չեն առաջ նա­յել եւ ներ­թա­փան­ցել խնդիր­նե­րի ոչ միայն երե­ւացող, այլ խո­րը թագ­նո­ւած շեր­տե­րին.

- Այդպի­սի հաս­կա­ցողու­թիւն կայ՝ ֆունքցիոնալ անգրա­գիտու­թիւն, այ­սինքն մար­դը գու­ցէ եւ դպրոց է գնա­ցել, ինստի­տուտն աւար­տել, բայց ու­նակ չէ ֆաս­տե­րը հա­մադ­րել, վեր­լուծա­կան, քննա­դատա­կան հար­ցեր ուղղել ինքնի­րեն։ Նա աւե­լի շատ շարժւում է իր էկո­յով, իր վա­խերով…։ Ինքն իր մա­սին շատ բարձր կար­ծիք ու­նի։ Ամե­նակա­րեւո­րը, որ այդ պատ­ճառնե­րով նա որե­ւէ կա­ռոյ­ցի ան­դամ չէ։ Եթէ մենք նա­յենք Գեր­մա­նիային, ապա մենք կը տես­նենք, որ այնտեղ բնա­կու­թեան 60 %-ը շա­բաթա­կան 5 ժամ ծախ­սում է իր շա­հերը պաշտպա­նելու հա­մար։ Տար­բեր շա­հեր. նա կա­րող է լի­նել կա­տու­նե­րի սի­րահար, լեռ­նա­մետա­լուրգիայի կամ ժուրնա­լիստնե­րի ասո­ցիացիայի ան­դամ։ Եւ դա թոյլ է տա­լիս, որ­պէսզի մար­դիկ հա­ւաքո­ւեն, իրար աչ­քե­րին նա­յելով քննար­կեն, իրար հետ գործ անէն, այսպի­սով աւե­լի քիչ կ՚են­թարկո­ւեն զոմ­պիաց­ման, որով­հե­տեւ ոչ մի ժո­ղովրդին այնպէս չեն զոմ­պիաց­նում, ինչպէս գեր­մա­նացի ժո­ղովրդին, քան­զի այնտեղ ամէն օր հե­ռատե­սիլով ցու­ցադրում են ֆիլ­մեր, որ­տեղ գեր­մա­նացի­ները յի­մար են, իսկ հա­կաֆա­շիստնե­րը խե­լացի ու լաւ…։ Եւ ան­գամ այդ պայ­մաննե­րում գեր­մա­նացի­ները դի­մանում են. դա ինստի­տու­ցիոնալ լի­նելու հե­տեւանք է. արհմիու­թիւններ, մաս­նա­գիտա­կան ասո­ցիացիաներ, հա­մատի­րու­թիւններ, ակումբներ, գիւ­ղատնտե­սական քո­փերա­տիֆ­ներ, որ­տեղ անընդհատ քննար­կում են ար­դիական խնդիր­նե­րը, եւ խնդիր­նե­րը լու­ծե­լով անընդհատ առընչւում են իրա­կանու­թեան հետ, ուստի իրա­կանու­թեան մա­սին որո­շակի պատ­կե­րացումներ են ու­նե­նում, էլ չեմ ասում, որ նո­ւագում են դա­սական գոր­ծի­քի վրայ, կար­դում են Շի­լեր…։ Չնա­յած առ­կայ է նաեւ ահա­ւոր զոմ­պիու­թիւն մին­չեւ 25 տա­րեկան երի­տասար­դութեան մէջ. այդտեղ իր դերն են խա­ղում սե­րիալ­նե­րը, ու­ղե­ղի լո­ւացումնե­րը, ար­ժէքնե­րը, այ­սինքն փո­ղը ներ­կա­յաց­ւում է որ­պէս միակ ար­ժէք, գո­վազդնե­րում նրան ասում են, որ դու ար­ժա­նի ես այս շրթներ­կին, այ­սինքն Աստծոյ կող­մից հսկա­յական ստեղ­ծա­գոր­ծութիւն ներ­կա­յացո­ւող մար­դուն հա­ւասա­րեց­նում են շրթներ­կի հետ։ Զոմ­պին երբ ցաւ է ապ­րում, ապա միայն գո­ռում է, նա վեր­լուծու­թիւն չի անում, ասենք, եթէ ոտ­քին քյար­փինջ է ընկնում, նա չի պար­զում, թէ որ­տե­ղից է այն ընկնում, եւ երբ յա­ջորդ քյլար­փինջն է ընկնում, նո­րից է գո­ռում ու նո­րից, այ­սինքն նա այդ ցա­ւով է առաջ­նորդւում, այդ պատ­ճա­ռով երբ Սեր­ժը ցա­ւեց­նում էր այս ժո­ղովրդին, զոմ­պի­ները միայն գո­ռում էին, նրանք ոչ մի կազ­մա­կերպչա­կան գոր­ծո­ղու­թիւն չէին ձեռ­նարկում, եւ յան­կարծ եկաւ մէ­կը, ով առանց ջան­քի Սեր­ժին հե­ռաց­րեց եւ ին­քը դար­ձաւ զոմ­պի­ների ար­քայ։ Զոմ­պի­ները ագ­րե­սիֆ են նոր­մալ մտա­ծող­նե­րի նկատ­մամբ, ըն­դորրում նշա­նակու­թիւն չու­նի նրանց կրթա­կան մա­կար­դա­կը, ես գի­տեմ զոմ­պի­ներ, որոնք թեկ­նա­ծուա­կան աս­տի­ճան ու­նեն, բարձր կար­գի ծրագ­րա­ւորող­ներ են, այ­սինքն ֆունքցիոնալ անգրա­գիտու­թիւնը դա զոմ­պի­ների հիմ­նա­կան յատ­կա­նիշն է, այ­սինքն վեր­լուծա­կան մտա­ծողու­թեան բա­ցակա­յու­թիւնը, աշ­խարհի նկատ­մամբ խո­րանա­լու, վեր­լուծե­լու, հաս­կա­նալու, թէ ին­չը ին­չի հետ է կա­պուած, կար­դալ դրա մա­սին, հաս­կա­նալ, թէ աշ­խարհում ինչ ու­ժեր կան... Օրի­նակ, զոմ­բին կա­րող է Հար­րի Փո­թերը կար­դայ, բայց չհաս­կնայ, այդ վի­պաշա­րի մէ­ջի խորհրդա­նիշ­նե­րը։

Բազ­մա­թիւ գնա­հատա­կան­նե­րի մէ­ջից առանձնաց­նում եմ բա­նաս­տեղծ Վրեժ Սա­րու­խա­նեանի բնո­րոշու­մը. «Կա­րէն Վար­դա­նեանը ցան­կա­նում էր հա­յի միտքն ու հան­ճա­րը ծա­ռայեց­նել հա­յու­թեանը»։