ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

Յո՞ երթաս, հայութիւն

Ին­չո՞վ է այ­սօր զբա­ղուած Հա­յաս­տա­նը։ Մեր Հա­յաս­տան կո­չուած փոքր գիւ­ղը աւե­լի ու աւե­լի է փոք­րա­նում։ Բա­ժան­ւում է աւե­լի փոքր գիւ­ղե­րի։ Պոէտն ասել էր «Լաւ է այնտեղ, ուր դու նոր ես, ճա­նաչո­ւած չէս…»։ Երա­նի չճա­նաչո­ւած­նե­րին, որով­հե­տեւ այդպի­սի քա­ղաքա­կան գոր­ծիչ չէք գտնի մեր գիւ­ղում։ Ամէն­քը պի­տակա­ւորո­ւած են, ու­նեն մա­կանուններ, ամէն­քի մա­սին կարծրա­տիպ­ներ կան՝ անջնջե­լի։ Երա­նի նրանց, ով­քեր հար­թա­կում չեն եւ չեն տես­նում իրենց հաս­ցէին ուղղո­ւած գռե­հիկ ծաղ­րանկար­ներն ու հայ­հո­յան­քը։ Դի­մանա­լու բան չէ, ան­կեղծ ասած։ Ո՛վ ու­զում է լի­նի։ Որով­հե­տեւ 30 տա­րի ան­կախ Հա­յաս­տա­նում թա­լան է տի­րել, ընտրու­թիւննե­րին կա­շառք է բա­ժանո­ւել եւ այդ կա­շառ­քը վերցնող­ներ են եղել. դեռ աւե­լին, վերցնող­նե­րի կեան­քում այդ կա­շառ­քի պա­հը եղել է միակ լու­սա­ւոր կէ­տը իրենց չար­քաշ կեան­քում։ Նա մտա­ծել է. վերցնեմ՝ չվերցնեմ, միեւ­նոյնն է ին­ձա­նից ոչինչ կա­խուած չէ։ Խա­ղի կա­նոն­ներն են այդպի­սին եղել, որ իշ­խա­նու­թիւնը ձե­ւաւո­րուել է կեղ­ծիքնե­րի եւ ընտրա­կաշառքնե­րի մի­ջոցով։ «Քո­ւէար­կել են» նոյ­նիսկ մա­հացած­նե­րը եւ երկրից բա­ցակա­յող­նե­րը, այդ է պատ­ճա­ռը, որ ընտրող­նե­րի թի­ւը միշտ գե­րազան­ցել է Հա­յաս­տա­նում բնա­կուող մարդկանց թի­ւը։ Մենք այդպէս ապ­րել ենք եր­կար տա­րիներ, եւ հի­մա եթէ ամէն մէ­կին, ով մաս­նակցել է այս հա­մատա­րած գոր­ծընթա­ցին, մէ­կիկ- մէ­կիկ բա­ցայայ­տել եւ մե­ղադ­րանք ներ­կա­յաց­նել…։ Բայց ահա կան կար­ծիքներ, որ ան­հատնե­րին քրէական հե­տապնդման են­թարկե­լով, մենք չենք տա­լիս գնա­հատա­կան այն ռե­ժիմին, որի ժա­մանակ գոր­ծել են այս խա­ղի կա­նոն­նե­րը եւ ազա­տում ենք հա­մակար­գը պա­տաս­խա­նատո­ւու­թիւնից։ Ի՞նչ հա­մակարգ, ի՞նչ ռե­ժիմ, մար­դիկ են եղել մե­ղաւոր,- յան­դի­մանում են միւսնե­րը, չհաս­կա­նալով, որ հա­մակար­գը հենց մար­դիկ են, որոնք փաս­տօ­րէն ոչ թէ ընտրուել են, այլ զաւ­թել են իշ­խա­նու­թիւնը, եւ եթէ ռե­ժիմը դա­տապար­տո­ւի, ապա նրանց վրայ կա­րած սահ­մա­նադ­րութիւնն էլ, նրանց բո­լոր գոր­ծո­ղու­թիւններն էլ չե­ղեալ կը հա­մարո­ւեն։ Մենք չենք ու­նե­նայ, օրի­նակ, այ­լեւս իրենց ապօ­րինի­բար Հին Երե­ւանի շի­նու­թիւննե­րը քան­դող ծրագ­րե­րը, որոնք շա­րու­նակւում են իրա­կանա­ցուել եւ այլն, եւ այլն։ Սա­կայն ար­դեօ՞ք ի զօ­րու է իշ­խող քա­ղաքա­կան ու­ժը, որի անունն է «Իմ քայ­լը», ի զօ­րո՞ւ է այդ ու­ժը քայ­լել այդքան հե­ռու։ Մենք տես­նում ենք, որ ներ­կա­յիս իշ­խա­նու­թիւննե­րը ըն­դունակ են միայն քա­ւութեան նո­խազ­ներ գտնել եւ հրամցնել նրանց արիւն տենչող ամ­բո­խին։

Երբ Յու­նի­սի 16-ին մե­ծահա­րուստ Գա­գիկ Ծա­ռու­կեանին Ազ­գա­յին ժո­ղովում զրկե­ցին պատ­գա­մաւո­րական ան­ձեռնմխե­լիու­թիւնից, ապա ամ­բո­խը շատ բա­ւարա­րուած իրեն զգաց։ Գլխա­ւոր դա­տախազ Ար­թուր Դաւ­թեանը ինչ-որ թուղթ ներ­կա­յաց­րեց, որը վկա­յում էր 1917-ի խորհրդա­րանա­կան ընտրու­թիւննե­րում կա­շառք բա­ժանե­լու դէպ­քի մա­սին։ Սկսո­ւեց իր տան, կնոջ զար­դե­ղէնի, նրա բիզ­նեսնե­րի զննու­մը։ Հան­րայնա­ցուե­ցին նրա 1976-ին կա­տարած բռնա­բարու­թեան դա­տավ­ճիռնե­րը։ Ախ ի՛նչ հա­ճոյ­քով ամ­բո­խը սկսեց ըմ­բոշխնել ման­րա­մաս­նե­րը… Կա՚նգ առէք, մի՛ վե­րածէք մարդկանց ամ­բո­խի, խրա­խու­սե­լով նրանց կեն­դա­նական բնազդնե­րը։ Վե՛ր կանգնէք նման ստոր մի­ջոց­նե­րից, որով­հե­տեւ նրանք, ով­քեր շա­հար­կե­լով այս նիւ­թը՝ սկսե­ցին պա­խարա­կել նրանց, ում հա­մար Ծա­ռու­կեանը ամե­նեւին էլ գող եւ թա­լան­չի չէր, այլ մի կտոր հաց մեկ­նող, ոչնչով աւե­լի լա­ւը չէին Ծա­ռու­կեանից։ Նրա արարքնե­րը հան­րայնա­ցան, որով­հե­տեւ նա մտաւ քա­ղաքա­կանու­թիւն, ու­նե­ցաւ կու­սակցու­թիւն եւ դար­ձաւ խո­ցելի, ինչպէս իւ­րա­քան­չիւր այլ քա­ղաքա­կան գոր­ծիչ։ Սա­կայն եկէք ձեռ­քը դնենք սրտին եւ խոս­տո­վանենք. մի՞թէ որե­ւէ մէ­կը մե­զանից չու­նի այնպի­սի դրո­ւագ, այնպի­սի պահ իր կեան­քում, որի մա­սին ամօ­թով է յի­շում եւ եթէ այն հան­րայնա­ցուի, ապա մենք գե­տինը կը մտնենք խայ­տա­ռակու­թիւնից…։

Յու­նի­սի 20-ին դա­տարա­նը որո­շեց մեր­ժել կա­լանա­ւոր­ման միջ­նորդու­թիւնը, ի նկա­տի առ­նե­լով գոր­ծի քա­ղաքա­կան բնոյ­թը։ Ծա­ռու­կեանի փաս­տա­բան Երեմ Սարգսեանը նշեց, որ ԱԱԾ-ը (Ազ­գա­յին Անվտան­գութեան Ծա­ռայու­թիւն)-ը առ­հա­սարակ իրա­ւունք չու­նէր այս գոր­ծը քննել, որով­հե­տեւ օրէն­քով իրենք իրա­ւասու չեն նման դէպ­քեր քննե­լու եւ ու­րեմն այս գոր­ծի ամէն փաս­տա­թուղթ դառ­նում է անօ­րինա­կան, ան­թոյլատ­րե­լի։

Ահա թէ ինչպէս է մեկ­նա­բանում Ծա­ռու­կեանի դէպ­քը քա­ղաքա­գէտ Անդրէաս Ղու­կա­սեանը.

-Այ­սօր Գա­գիկ Ծա­ռու­կեանին նշա­նակել են այդ ամէ­նի պա­տաս­խա­նատուն, այ­սինքն հա­մակար­գո­ւած իշ­խա­նու­թեան իւ­րա­ցու­մի. 2008-ին իշ­խա­նու­թիւնը իւ­րացրեց Սերժ Սարգսեանը, բայց դրա հա­մար նստե­լու է Ռո­պերտ Քո­չարեանը, պե­տու­թիւնը թա­լանում էր Սերժ Սարգսեանը, բայց դրա հա­մար նստե­լու է Գա­գիկ Խա­չատ­րեանը, Սերժ Սարգսեանը ընտրա­կաշառքներ բա­ժանեց եւ իւ­րացրեց իշ­խա­նու­թիւնը 2012-ին, 2013-ին, 2017-ին… բայց դրա հա­մար նստե­լու է Գա­գիկ Ծա­ռու­կեանը։

-Իսկ Սերժ Սարգսեանի հեր­թը չի՞ հաս­նե­լու։

-Քա­նի Նի­կոլ Փա­շինեանը ղե­կավա­րում է Հա­յաս­տա­նի Հան­րա­պետու­թեան կա­ռավա­րու­թիւնը, նման բան ես քիչ հա­ւանա­կան եմ հա­մարում։

Ահա այսպի­սի մեկ­նա­բանու­թիւն։ Մեծ խոս­տումներ է տո­ւել մեր ար­դար կեր­պով ընտրո­ւած վար­չա­պետը, սա­կայն մար­դիկ դե­ռեւս շօ­շափե­լի բան չեն տե­սել, իսկ գար­նա­նը վրայ է հա­սել թա­գաժահ­րը եւ վար­չա­պետը ան­ձամբ դի­մակ­ներ է բա­ժանում մարդկանց փո­ղոց­նե­րում եւ բա­կերում, ուր տա­րեց­նե­րը դուրս են գա­լիս մա­քուր օդ շնչե­լու։ Վար­չա­պետը չի հարցնում իր քա­ղաքա­ցինե­րին, թէ ինչպէ՞ս են նրանք գո­յատե­ւում այս սահ­մա­նափա­կումնե­րի պայ­մաննե­րում։ Ի՞նչ են ու­տում նա­խաճա­շին եւ ճա­շին։ Ինչպէս ասում էին Հին Հռո­մում, եթէ ու­զում ես իշ­խա­նու­թիւնը պինդ պա­հել ձեռ­քում, ապա պի­տի ապա­հովես ժո­ղովրդի հացն ու զո­ւար­ճանքը, ժա­մանա­կակից լե­զուով ասած՝ շոուն։ Ժո­ղովրդին եր­բեմն բա­ժին է հաս­նում շոուն, որը սա­կայն խիստ հիաս­թա­փեց­նում է, որով­հե­տեւ թա­լան­չի­ները երկրից փախ­նում են, իսկ բռնո­ւած­նե­րը ազատ են ար­ձակւում։ Իսկ հա՞ցը։ Կար­ծես ինչ-որ տու­փեր ու­տե­լիք­նե­րով բա­ժանե­ցին կո­չումներ ու­նե­ցող արո­ւես­տա­գէտ­նե­րին…։ Բայց հե­տաքրքիր է, որ այս երեք ամ­սում Ծա­ռու­կեանի ԲՀԿ կու­սակցու­թեան Երի­տասարդնե­րի Միու­թեան ան­դամներն էին՝ Աշոտ Անդրէասեանի գլխա­ւորու­թեամբ օր ու գի­շեր օգ­նութիւն բա­ժանում Հա­յաս­տա­նի տար­բեր մար­զե­րում բնա­կուող անա­պահով ըն­տա­նիք­նե­րին։ 200, 000 ըն­տա­նիք օգ­նութիւն ստա­ցան Ծա­ռու­կեանի բա­րեգոր­ծա­կան հիմ­նադրա­մից։ Նրանք ապ­րում են անա­սելի չքա­ւոր պայ­մաննե­րում. տու­նը դժուար է տուն անո­ւանել, դո՞ւռ՝ չկայ նոյ­նիսկ դուռ, ի՞նչ ասենք հա­մակարգչի կամ հա­մացան­ցի մա­սին։ Կեան­քի տար­րա­կան պայ­մաննե­րից զրկուած ըն­տա­նիք­նե­րին յան­կարծ մի ամ­սո­ւայ ու­տե­լիք է երկնքից իջ­նում։ Ինչպէ՞ս կա­րելի է ու­րա­նալ…։ «Նոր» հի­ւան­դա­նոցին «Գ.Ծա­ռու­կեան» հիմ­նադրա­մը 35 մի­լիոն դրամ է փո­խան­ցել, 10 մի­լիոն՝ բու­ժաշխա­տող­նե­րին…։

Եր­բեք չէի կար­ծում, որ հան­դէս կու գամ որ­պէս Ծա­ռու­կեանի պաշտպան, բայց որ տես­նում եմ ին­չո՞վ է ազ­գը զբա­ղուած, ի՞նչն է նրան ու­րա­խաց­նում, ակա­մայ պաշտպանութեան եմ ուզում առնել զուարճանքի, այսինքն հալածանքի ենթարկուած անձին։ Մի՛ դատէք, խնդրում եմ։