ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

Երեք բառի մէջ տեղաւորուած կեանք

dzovinarlok@gmail.com

Այդ երեք բա­­ռերն են. թա­­գաժահր, դի­­մակ, ձեռ­­նոց։ Թա­­գաժահր, դի­­մակ, ձեռ­­նոց։ Ոս­­տի­­­կանա­­կան պա­­րեկա­­յին մե­­քենան շրջում է քա­­ղաքի փո­­ղոց­­նե­­­րով եւ ահա­­զան­­գում է, որ Հա­­յաս­­տա­­­նում հա­­մաճա­­րակ է, պէտք է պահ­­պա­­­նենք հա­­կահա­­մաճա­­րակա­­յին կա­­նոն­­նե­­­րը, կրենք դի­­մակ­­ներ եւ ձեռ­­նոցներ, պահ­­պա­­­նենք սո­­ցիալա­­կան հե­­ռաւո­­րու­­թիւն։ Եւ այդպէս շա­­րու­­նակ՝ բարձրա­­ձայն եւ անընդմէջ։ Այս բա­­ռերից փախ­­չել չի լի­­նում, դրանք հնչում են ամէն տե­­ղից։ Բա­­ռերը փակցւում են խա­­նութնե­­րի եւ տրանսպոր­­տի ապա­­կինե­­րի վրայ։Հե­­ռատե­­սի՞լ. հե­­ռատե­­սիլով անընդմէջ պի­­տի մտիկ անես, թէ որ­­քան է վա­­րակո­­ւած­­նե­­­րի, ապա­­քինո­­ւած­­նե­­­րի եւ մա­­հացած­­նե­­­րի թի­­ւը... Այս ամէ­­նը կա­­տարե­­լապէս հան­­գեցնում է վա­­խի հա­­մաճա­­րակի, որից վա­­րակ­­ւում է բնակ­­չութեան զգա­­լի մա­­սը... Մի շո­­ւեյ­­ցա­­­րացի հո­­գեբան կան­­խա­­­տեսում է հո­­գեբա­­նական շե­­ղումնե­­րի կտրուկ աճ եւ աւե­­լի քան 10 000 յա­­ւելեալ անձնաս­­պա­­­նու­­թիւններ աշ­­խարհով մէկ՝ հա­­մատա­­րած մե­­կու­­սացման եւ ան­­գործու­­թեան ար­­դիւնքում։

Առա­­ւօտեան անցնում եմ մեր բա­­կի պար­­տէ­­­զով, որ­­տեղ ծի­­րանի ծա­­ռեր են տնկած եւ խա­­տու­­տիկներ խո­­տերի մէջ թագ­­նո­­­ւած, որոնց արան­­քում թե­­թեռ­­նիկներն են ան­­հոգ թռչում։ Մեր հա­­րեւան բժշկու­­հին նստած է նստա­­րանին։ Նա միայ­­նակ է։ Դէմ­­քին՝ դի­­մակ է, ձեռ­­քե­­­րին՝ ձեռ­­նոցներ։ Խօ­­սում է հե­­ռախօ­­սով. «Նստած եմ պար­­տէ­­­զում եւ մա­­քուր օդ եմ շնչում»։ Չեմ հա­­ւատում, որ բժշկու­­հին չգի­­տի այն, ին­­չի մա­­սին ահա­­զան­­գում են աշ­­խարհի բո­­լոր ան­­կախ բժիշկնե­­րը. «Բաց տա­­րած­­քում կրել դի­­մակ եւ ձեռ­­նոցներ ծայ­­րա­­­յեղ յի­­մարու­­թիւն է», «Դի­­մակա-ձեռ­­նո­­­ցային ռե­­ժիմը բազ­­մա­­­թիւ մաշ­­կա­­­յին եւ այլ հի­­ւան­­դութիւննե­­րի պատ­­ճառ կա­­րող է հան­­դի­­­սանայ»։ …Դի­­մակ եւ ձեռ­­նոցներ չկրե­­լու դէպ­­քում Հա­­յաս­­տա­­­նում տու­­գանք է սահ­­մա­­­նուել, ուստի շա­­տերը դրանք կրում են միայն տու­­գանքից խու­­սա­­­փելու հա­­մար։ Փաստն այն է, որ 3 ժամ յե­­տոյ դի­­մակն ու ձեռ­­նոցնե­­րը այ­­լեւս չեն ծա­­ռայում իրենց նպա­­տակին եւ ընդհա­­կառա­­կը, վնա­­սում են, բայց մար­­դիկ չեն փո­­խում դի­­մակն ու ձեռ­­նոցնե­­րը եւ ստաց­­ւում է, որ կրում են ձե­­ւի հա­­մար։ Բժիշկ Հայկ Մա­­նասեանը շա­­րու­­նակ իր ելոյթնե­­րում օրի­­նակ է բե­­րում Շո­­ւետիայի տար­­բե­­­րակը, որը չդի­­մեց մե­­կու­­սա­­­ցու­­մի եւ զգու­­շացնում է, որ պէտք չէ վա­­խենալ վա­­րակո­­ւելուց, դա ան­­խուսա­­փելի է եւ միայն այդ կեր­­պով մենք կը հաս­­նենք իմու­­նի­­­զաց­­ման։ Որ­­քան շատ վա­­րակո­­ւեն եւ ապա­­քինո­­ւեն, այնքան շուտ կը նո­­ւազի վա­­րակը։ Ահա վա­­րակը հա­­սավ նաեւ վար­­չա­­­պետ Նի­­կոլ Փա­­շինեանին եւ իր ըն­­տա­­­նիքին։ Հա­­մոզո­­ւած եմ, որ եթէ ողջ բնակ­­չութիւ­­նը թես­­տա­­­ւորո­­ւեր, ապա մե­­ծամաս­­նութիւ­­նը երե­­ւի անախ­­տա­­­նիշ թա­­գաժահր է ու­­նե­­­ցել եւ ապա­­քինո­­ւել։ Ըստ պրո­­ֆեսոր, բժշկա­­կան գի­­տու­­թիւննե­­րի դոկ­­տոր, վի­­րաբոյժ Պետ­­րոս Անա­­նիկեանի, թա­­գաժահ­­րը գրի­­պի տե­­սակ է, ինչպէս խո­­զի գրիպն էր 2011-ին։ Խո­­զի գրի­­պի ժա­­մանակ Հա­­յաս­­տա­­­նում եղաւ 1000 մահ, բայց ոչ մի աղ­­մուկ չէր բարձրա­­ցուել եւ խո­­զի գրի­­պը չէր գրան­­ցո­­­ւել որ­­պէս մա­­հուան պատ­­ճառ, իսկ հի­­մա մար­­դը մա­­հանում է ու­­ղեկցող հի­­ւան­­դութիւննե­­րից, ասում են թա­­գաժահ­­րից է մա­­հացել, բայց ինչպէ՞ս կա­­րելի է ախ­­տո­­­րոշել պատ­­ճա­­­ռը, եթէ մա­­հացա­­ծի մար­­մի­­­նը չեն հեր­­ձում։ Իսկ այն հար­­ցին, թէ մտա­­հոգիչ չէ՞ ար­­դեօք, որ մենք ու­­նենք ար­­դէն 200 մահ թա­­գաժահ­­րից, Անա­­նիկեանը պա­­տաս­­խա­­­նեց, որ պէտք է վեր­­լուծել, թէ որ­­քան մահ մենք ու­­նէինք ան­­ցեալ տա­­րի, որով­­հե­­­տեւ առող­­ջա­­­պահու­­թեան նա­­խարարն ասել էր, թէ մենք ան­­ցեալ տա­­րի ու­­նե­­­ցել ենք մի­­ջին օրե­­կան 70 մահ, իսկ հի­­մա օրե­­կան 69-ը։

Ական­­ջիս հա­­սաւ, որ շու­­տով թա­­գաժահ­­րից աւե­­լի սար­­սա­­­փելի մի վի­­րուս է տա­­րածո­­ւելու, որը մարդկանց կու­­րացնե­­լու է եւ խեն­­թացնե­­լու։ Սկսե­­ցի որո­­նել տե­­ղեկատ­­ւութիւններ այդ մա­­սին եւ շատ հե­­տաքրքրա­­կան բա­­ներ գտայ. օրի­­նակ, կեն­­սա­­­լապո­­րատո­­րիանե­­րում աշ­­խա­­­տում են մի վի­­րու­­սի ստեղծման վրայ, որը ըն­­դունակ կը լի­­նի ապա­­քինել բնա­­ծին կու­­րութիւ­­նը։ Յե­­տոյ գտայ շատ կա­­րեւոր մի ֆիլմ, որը խոր­­հել է տա­­լիս մեր եւ բո­­լոր ժա­­մանակ­­նե­­­րի մա­­սին, մա­­նաւանդ եթէ ի նկա­­տի ու­­նե­­­նանք, որ արո­­ւես­­տա­­­գէտը միշտ ժա­­մանա­­կից առաջ է անցնում։ Յի­­շենք այդ առի­­թով Պի­­տեր Բրեյ­­գել Աւագ (հո­­լան­­տե­­­րէն Pieter Bruegel de Oude, 1526- 1569) նկար­­չի «Կոյ­­րը առաջ­­նորդում է կոյ­­րին» հան­­րա­­­ճանաչ գոր­­ծը։ Ի հար­­կէ, կա­­րելի է իր ժա­­մանա­­կի իրա­­կանու­­թեան ծի­­րի մէջ վեր­­ծա­­­նել նկա­­րի իմաս­­տը. թէ իբր կոյ­­րե­­­րը խորհրդան­­շում են սրբա­­պիղծ քա­­հանա­­ներին, որոնք ար­­հա­­­մար­­հում են Քրիս­­տո­­­սի ուսմունքը։ Սա­­կայն ան­­կախ 16-րդ դա­­րի կրօ­­նական իրո­­ղու­­թիւննե­­րի, կայ աւե­­տարա­­նական առակ, ըստ որի«Թո­­ղէք նրանց, նրանք կոյ­­րեր են։ Եթէ կոյ­­րը կոյ­­րին առաջ­­նորդի, եր­­կուսն էլ փո­­սը կ՚ընկնեն»։ Կոյր ասե­­լով արուես­­տը ուղղա­­կի իմաս­­տով հան­­դէս չի գա­­լիս։ Արո­­ւես­­տի լե­­զուն անուղղա­­կին է, այ­­սինքն մար­­դիկ, հա­­սարա­­կու­­թիւնը կա­­րիք ու­­նի այնպի­­սի առաջ­­նորդի, որը գի­­տի ճա­­նապար­­հը եւ ըն­­դունակ է հա­­նել մարդկանց փո­­սից։ Խօս­­քը մտա­­ւոր կու­­րութեան մա­­սին է։ Կան մար­­դիկ, որոնք կու­­րօ­­­րէն հա­­ւատում են երկրի առաջ­­նորդնե­­րին։ Սա­­կայն կայ նաեւ մի զան­­գո­­­ւած, ով կաս­­կա­­­ծի տակ է դնում պաշ­­տօ­­­նական ճշմար­­տութիւ­­նը, հաս­­կա­­­նալով, որ ճշմար­­տութիւ­­նը հա­­մեղ պաղ­­պա­­­ղակ չէ, որ ղե­­կավա­­րու­­թիւնը պի­­տի հրամցնի իր ժո­­ղովրդին։ Ցան­­կա­­­ցողը պար­­տա­­­ւոր է ին­­քը որո­­նել այն, պե­­ղել եւ վեր­­ծա­­­նել տե­­սանե­­լի եւ ան­­տե­­­սանե­­լի դաշ­­տից…։

Իմ որո­­նումնե­­րի ար­­դիւնքում ես գտայ մի ռե­­ժիսո­­րի, որի անու­­նը Ֆեր­­նանդու Մէյ­­րելլիշ է Fernando Meirelles, նա պրա­­զիլիացի, ծնո­­ւել է 1955-ին Սան Պաու­­լու քա­­ղաքում։ 2008-ին Մէյ­­րելլի­­շը նկա­­րահա­­նեց «Կու­­րութիւն» (անգլե­­րէն Blindness) ֆիլ­­մը։ Եւ այս ֆիլմն էր, որ ինձ հե­­տաքրքրեց նոր վի­­րու­­սի տե­­սակէ­­տից, այ­­սինքն ֆիլ­­մը պատ­­մում էր մի հի­­ւան­­դութեան հա­­մաճա­­րակի մա­­սին, որն առա­­ջաց­­նում էր կու­­րութիւն։ Ի՞նչ կը լի­­նի մարդկու­­թեան հետ, եթէ մար­­դիկ սկսեն կու­­րա­­­նալ ֆի­­զիկա­­կան իմաս­­տով։ Ան­­շուշտ, նրանք կը կորցնեն իրենց մարդկա­­յին դի­­մագի­­ծը եւ հնա­­րաւո­­րու­­թիւն չեն ու­­նե­­­նայ նոյ­­նիսկ տես­­նել ի՚նչ աս­­տի­­­ճանի կա­­րող է իջ­­նել մարդ արա­­րածը։ Իսկ այժմ մենք կա­­րող ենք ար­­ձա­­­նագ­­րել միայն մտա­­ւոր կու­­րութիւ­­նը, տգի­­տու­­թիւնը եւ անկրթու­­թիւնը, որը ցա­­ւօք չա­­փազանց տե­­սանե­­լի դար­­ձաւ մեր հա­­մացան­­ցա­­­յին պայ­­մաննե­­րում։ Գա­­լով մեր օրո­­ւայ նիւ­­թին, ապա որ­­քան էլ տե­­ղեկատ­­ւութիւն չքա­­ղենք, մենք կոյր ենք թա­­գաժահ­­րի հար­­ցում։ Սա­­կայն պա­­հան­­ջում ենք, որ առաջ­­նորդը մեզ ու­­ղեկցի։ Բայց առաջ­­նորդներն էլ են կոյր։ Ահա այսպի­­սի կու­­րութիւն ենք ապ­­րում ողջ աշ­­խարհի մասշտա­­բով։