dzovinarlok@gmail.com
Երկիր մոլորակի մոլորուած բնակչութիւնը հլու-հնազանդ ենթարկուեց մի գերագոյն հրամանի, որն էր. մնալ տանը, դուրս չգալ, դիմանալ մինչեւ սահմանափակումների աւարտը։ Եւ դատարկուեցին փողոցները, քաղաքները, երկրները… Սակայն մտածելու կարողութիւնը դեռեւս չի արգելափակուել եւ տանը նստածները հետաքրքրւում են, թէ ի՞նչ է սպասում մարդկանց տնային կալանքից յետոյ։ Արդեօք սրանով կաւարտուի՞ թագաժահրի ոդիսականը։ Այս հարցի պատասխանը գտնելու համար ես սկսեցի քննել մի հիւանդութեան պատմութիւն, որը 100 տարի առաջ խլեց 100 միլիոն մարդու կեանք, իսկ դա կազմում էր մոլորակի բնակչութեան 5%-ը, հետեւաբար 100 տարի առաջ 2 միլիառ էինք։ Հիւանդութիւնը կոչուեց իսպանական կրիփ, եւ հիմա պարզ կը լինի, թէ ինչո՞ւ ինձ հետաքրքրեց այդ կրիփը։ Յաճախ ապագան կարելի է գտնել հէնց անցեալում։ Առաջին աշխարհամարտը 1914-1918թթ. խլեց 17 միլիոն մարդու կեանք, սակայն պատերազմին յաջորդող իսպանական կրիփ կոչուած համավարակը խլեց 100 միլիոն կեանք։ Եթէ մտնէք Վիքիպետիա եւ կարդաք տարբեր լեզուներով իսպանական Կրիփի մասին տեղադրած նիւթը, ապա ամէն ինչ կիմանաք բացի… հիւանդութեան ծագման մասին։ Ահա քաղուածք Վիքիպեդիայից.
«Իսպանական կրիփ», «Իսպանկան» 1918 թուականի կրիփի «փանտեմիա» (Ֆր. La Grippe Espagnole или իսպ. La Pesadilla), Մարդկութեան պատմութեան մէջ ամենամասշտաբային «կրիփի փանտեմիան» էր, ինչպէս վարակուածների քանակով, այնպէս էլ մահացութիւնների թուով։
1918-1919 թուականներին (18 ամիս) տարիներին իսպանական կրիփով վարակուել է 500 միլիոն մարդ կամ բնակչութեան 29,5% -ը, ներառելով՝ հեռաւոր խաղաղ ովկիանոսեան կղզիները եւ Արկտիկան։ Իսպական Կրիփից մահացել է՝ 50-100 միլիոն մարդ, որը կազմում էր աշխարհի բնակչութեան 5%։ Այսպիսով, վարակակիրների շրջանում մահացութեան մակարդակը կազմել է 10-20%։ Համաճարակն սկսուեց Առաջին Համաշխարհային Պատերազմի վերջին ամիսներին եւ արագօրէն անցել մահացաների թուով պատերազմի ՝ զոհերի թուից։ Համարւում է, որ համաճարակը զարգացմանը եւ տարածմանը նպաստել է պատերազմին ոչ սանիտարական պայմանները, վատ սնունդը, մարդաշատ ռազմական ճամբարները եւ փախստականների ճամբարները»։
Սակայն այստեղ ոչինչ չի ասւում մի ուրիշ հիւանդութեան մասին, որը տարածուած էր պատերազմային պայմաններում, այսինքն որովայնային թիֆի մասին։ Ահա այս հիւանդութեան դէմ պայքարելու պատրուակով մարդկանց սկսեցին պատուաստել ողջ աշխարհում։ Եւ իսպանական կրիփ կոչուածը սկսուեց տարածուել զանգուածային պատուաստումից յետոյ։ Իսպանական Կրիփից զերծ մնացին միայն մի քանի երկիր, այդ թուում Յունաստանը։ Ինչո՞ւ, որովհետեւ նրանք հրաժարուեցին պատուաստումից։ Իսկ ինչո՞ւ կրիփը կոչուեց իսպանական, իսպանացիները այդ անուանումը համարում են թիւրիմացութիւն։ Ինչեւէ, այս ամէնը հետաքրքրական է այնքանով, որ թագաժահրի պատրուակով հնարաւոր է մարդկանց պարտադրեն պատուաստման եւ այսպիսով կրճատէն աշխարհի 7,7 միլիառ հասնող բնակչութեան թիւը, ինչպէս դա տեղի ունեցաւ իսպանական կրիփի դէպքում։ Գուցէ ոմանք ծիծաղեն այս վարկածի վրայ, բայց կը գտնուի՞ արդեօք որեւէ մէկը, ում երկու ամիս առաջ յայտնէին, որ Երկիր մոլորակը փակի տակ է առնուելու եւ նա դրան հաւատար։ Ո՛չ, նա լիաթոք կծիծաղեր։