ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

Արտակարգ դէպք Երեւանի Սուրէնեան փողոցի շէնքերից մէկում

dzovinarlok@gmail.com

Իրականում այս դէպ­­քը՝ լի­­նելով ար­­տա­­­կարգ, աւե­­լի շատ ան­­հա­­­ւատա­­լի դէպք էր։ Դէպ­­քը տե­­ղի ու­­նե­­­ցաւ այս օրե­­րին այն շէն­­քում, որ­­տեղ ես բնակ­­ւում եմ. ինը յար­­կա­­­նի շէն­­քի 7–րդ յար­­կում, իսկ աւե­­լի ճիշդ օդում, մեր շէն­­քից դուրս։ Այդ 7–րդ յար­­կի բնա­­կիչ­­նե­­­րի մա­­սին շատ քիչ տե­­ղեկու­­թիւն ու­­նեմ. մեր ժա­­մանակ­­նե­­­րում դրա­­ցինե­­րը շատ քիչ բան գի­­տեն մի­­մեանց մա­­սին։ Միայն ծա­­նօթ էի տան­­տի­­­րու­­հու հետ, որը կար­­ծեմ Աւստրա­­լիայում էր ինչ-որ ժա­­մանակ ապաս­­տա­­­նել եւ յե­­տոյ Հա­­յաս­­տան վե­­րադար­­ձաւ։ Եր­­բեմն այնտե­­ղից դաշ­­նա­­­մու­­րի նո­­ւագ էր լսւում… Հի­­մա իմա­­ցայ, որ դա նրա դուստրն էր նո­­ւագում՝ Քրիս­­տի­­­նան, որը երաժշտա­­նոցի ու­­սա­­­նողու­­հի է։

Եւ ահա Քրիս­­տի­­­նայի հետ Յու­­նո­­­ւարի 10-ին պա­­տահեց տա­­րօրի­­նակ մի դէպք, որն ար­­ձա­­­նագ­­րո­­­ւեց ար­­տա­­­կարգ դէպ­­քե­­­րի շար­­քում։ Հա­­ղոր­­դագրու­­թեան մէջ ասո­­ւեց, որ

«Ժա­­մը 17.10 սահ­­մաննե­­րում ար­­տա­­­կարգ իրա­­վիճակ­­նե­­­րի նա­­խարա­­րու­­թեան Փրկա­­րար ծա­­ռայու­­թեան 9-11 օպե­­րատիվ կա­­ռավար­­ման կեդ­­րոն ահա­­զանգ է ստա­­ցուել, որ Քա­­նաքեռ-Ձէյ­­թուն վար­­չա­­­կան շրջա­­նում՝ Սու­­րէ­­­նեանց փո­­ղոցի բարձրա­­յարկ շէն­­քե­­­րից մէ­­կի 7-րդ յար­­կի բնա­­կիչն ըն­­կել է եւ յայտնո­­ւել է 6-րդ յար­­կի հա­­րեւա­­նի լո­­ւաց­­քի պա­­րանի վրայ։ Ինչպէս յայտնում է ֆո­­տոլ­­րագրող Գա­­գիկ Շամ­­շեանը, օպե­­րատի­­վօրէն ժա­­մանել են ԱԻՆ ՓԾ թիւ 5 հրշէջ-փրկա­­րարա­­կան ջո­­կատը եւ թիւ 8 հրշէջ-փրկա­­րարա­­կան ջո­­կատն ու ավ­­տո­­­սան­­դուղք։ Ժա­­մանել են նաեւ ԱԻՆ ՓԾ ճգնա­­ժամա­­յին կա­­ռավար­­ման ազ­­գա­­­յին կեդ­­րո­­­նի օպե­­րատիվ խումբը՝ խմբի պետ Ար­­թուր Վե­­լեանի գլխա­­ւորու­­թեամբ…» Եւ այլն, եւ այլն։

Սա պաշ­­տօ­­­նական հա­­ղոր­­դագրու­­թիւն է եւ կանգ չի առ­­նում առեղ­­ծո­­­ւած­­նե­­­րի վրայ, իսկ փրկա­­րար­­նե­­­րը շտա­­պում են միւս ար­­տա­­­կարգ դէպ­­քե­­­րի մէջ յայտնուած քա­­ղաքա­­ցինե­­րին օգ­­նութիւն ցու­ցա­­­բերել։ Ժո­­ղովուրդն էլ մի հո­­գոց է հա­­նում «Փառք քեզ, Տէր Աս­­տո­­­ւած», որ դէպ­­քը ու­­նե­­­ցաւ եր­­ջա­­­նիկ աւարտ։ Եւ միայն նոյն շէն­­քի եւ փո­­ղոցի բնա­­կիչ­­նե­­­րի հա­­մար, որոնք 30-60 րո­­պէ հե­­տեւում էին այս դէպ­­քի ըն­­թացքին եւ ամէն երկվայրկեան սպա­­սում էին, որ աղ­­ջի­­­կը կա­­րող է վայր ընկնել, այս դէպ­­քը մեծ հո­­գեկան հետք թո­­ղեց, որով­­հե­­­տեւ մեզ ոչ միայն աւար­­տը հե­­տաքրքրեց, այլ դէպ­­քի սկիզ­­բը։ Ո՞նց եղաւ, որ աղ­­ջի­­­կը պա­­տու­­հա­­­նից դուրս ըն­­կաւ եւ յայտնո­­ւեց կէս­­մեթրա­­նոց եր­­կա­­­թի կտո­­րի վրայ։

Մի փոք­­րիկ ճշդում անեմ. փո­­ղոցի անու­­նը Սու­­րէ­­­նեանց չի, այլ Սու­­րէ­­­նեան։ Սու­­րէ­­­նեանց փո­­ղոցը գտնւում է Երե­­ւանի Կեդ­­րոն վար­­չա­­­կան շրջա­­նում, իսկ մեր փո­­ղոցը կոչ­­ւում է Նա­­զատէթ Սու­­րէ­­­նեանի փո­­ղոց եւ գտնւում է մո­­նու­­մենտ կո­­չուող տա­­րած­­քում։ Ին­­չե­­­ւէ…

Այսպի­­սով Յու­­նո­­­ւարի 10-ն էր… Ցե­­րեկ էր։ Հարսս ինչ-որ մի դխկոց լսեց պա­­տու­­հա­­­նի հե­­տեւում, իսկ տղաս նա­­յեց ներ­­քեւ եւ մարդ տե­­սաւ՝ կանգնած 6–րդ յար­­կի եր­­կա­­­թի կտո­­րի վրայ, որն ամ­­րացնում են լո­­ւաց­­քի պա­­րան­­նե­­­րի հա­­մար։ Աղջկայ ձեռ­­քե­­­րը պա­­տին էին հե­­նուած։ Տղաս մտա­­ծեց, որ ինքնաս­­պան է ու­­զում լի­­նել։ 19-20 տա­­րեկան Քրիատի­­նան էր, որը յայտնո­­ւել էր այդ եր­­կա­­­թէ կտո­­րի վրայ, ին­­չը բա­­ցար­­ձակ ան­­հա­­­ւանա­­կան էր, որով­­հե­­­տեւ եթէ մարդ 7-րդ յար­­կից վայր ընկնի, ապա գլխի­­վայր կ՚ընկնի, այլ ոչ թէ ոտ­­քե­­­րով կը յայտնո­­ւի 6-րդ յար­­կի եր­­կա­­­թէ կտո­­րի վրայ։ Ի դէպ հի­­մա որ ներ­­քեւ եմ նա­­յում մեր 9-րդ յար­­կից, ապա ո՛չ 7- րդ յար­­կում, ո՛չ էլ 6-րդ յար­­կում ո՛չ մի պա­­րան­­ներ չեմ տես­­նում, նոյ­­նիսկ պո­­կուած, այ­­սինքն այդ յար­­կե­­­րի բնա­­կիչ­­նե­­­րը հա­­զուա­­դէպ էին այստեղ լի­­նում։ Բռնո­­ւելու տեղ չկար, հա­­ւասա­­րակշռու­­թիւն պա­­հելը անհնար էր։ Բայց յե­­տոյ կա­­տարո­­ւեց աւե­­լի ան­­հա­­­ւանա­­կան բան. նա նստեց այդ եր­­կա­­­թի վրայ, կար­­ծես հեծ­­նեց եւ մնաց այդ դիր­­քում գրե­­թէ մէկ ժամ…

Այդ եր­­կա­­­թը նախ­­կին բնա­­կիչ Սեդ­­րակն էր արել՝ շատ պինդ էր. կի­­նը պատ­­մեց, որ նոյ­­նիսկ զար­­մա­­­նում էր, թէ ին­­չո՞ւ է այդքան ամուր սար­­քում, նա էլ թէ «Ես գի­­տեմ, ինչ եմ անում»։

Եր­­կու բան զար­­մացրեց մեզ. ընկնե­­լուց աղ­­ջի­­­կը ո՛չ մի ձայն չհա­­նեց, չբա­­ցական­­չեց, որը բնա­­կան կը լի­­նէր, երբ մարդ յան­­կարծա­­կի վայր է ընկնում։ Բա­­ցի այդ ո՛չ մի վախ, բարձրու­­թեան վախ չէր զգում։ Նա գլու­­խը դէս ու դէն էր անում եւ խօ­­սում ներ­­քե­­­ւում կանգնած մարդկանց հետ, ասե­­լով, որ տա­­տիկին զան­­գէն ու կան­­չէն, որ ձեռ­­քե­­­րը յոգ­­նել են ու թու­­լա­­­նում են… Վեր­­ջա­­­պէս ներ­­քե­­­ւից ոս­­տի­­­կանը նրան զգու­­շացրեց, որ ներ­­քեւ չնա­­յի եւ գլու­­խը չշար­­ժի։ Եւ ահա պա­­րանով ամ­­րա­­­ցուած՝ 8-րդ յար­­կից նրա մօտ իջաւ ՀՓՋ-ի աւագ հրշէջ Գէորգ Թո­­րոսեանը։ Նա էլ էր յուզմունքից դո­­ղում, որով­­հե­­­տեւ եթէ յան­­կարծա­­կի իջ­­նե­­­լուց դիպ­­չէր աղջկան, ապա աղ­­ջի­­­կը վայր կ՚ընկնէր։ Գէոր­­գը ձախ կող­­մից հա­­ւասա­­րուեց Քրիս­­տի­­­նային եւ օգ­­նեց նրան տե­­ղափո­­խուել շար­­ժա­­­սան­­դուղք։

Եւ ոչ ոք, ասե­­լով «յայտնո­­ւեց եր­­կա­­­թէ ձո­­ղի վրայ»՝ չկա­­րողա­­ցաւ ինքզին­­քը բա­­ցատ­­րել, թէ ինչպէս աղ­­ջի­­­կը ընկնե­­լուց չըն­­կաւ, այլ կանգնեց ոտ­­քե­­­րով այդ եր­­կա­­­թէ ձո­­ղի վրայ։ Իսկ եթէ մարդկա­­յին տրա­­մաբա­­նու­­թեամբ դա բա­­ցատ­­րել հնա­­րաւոր չէ, ու­­րեմն այս ան­­գամ մի­­ջամ­­տել էին ան­­տե­­­սանե­­լի գերբնա­­կան ու­­ժե­­­րը։ Հրեշ­­տակնե­­րը։ Ով չի հա­­ւատում, թող ին­­քը փոր­­ձի պատ­­կե­­­րաց­­նել, ինչպէս կա­­րելի է պա­­տու­­հա­­­նից դուրս ընկնել եւ… չընկնել։