ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

Ամանորեայ օրագրից Ո՞նց ես, Ձմեռ Պապ

dzovinarlok@gmail.com

Դեկտեմ­­բեր 31.

Ժա­­­­մը 17.40 է։ Նա­­­­յում եմ Արա­­­­րատին, որով­­­­հե­­­­­­­­­­­­­­­տեւ այս ժա­­­­մին արե­­­­ւը սկսում է մայր մտնել եւ ներ­­­­կել լե­­­­ռը վար­­­­դա­­­­­­­­­­­­­­­գոյ­­­­նով...Տաք Դեկ­­­­տեմբեր է, ինչպէ՞ս ենք յաղ­­­­թա­­­­­­­­­­­­­­­հարե­­­­լու Նոր Տա­­­­րուայ որկրա­­­­մոլե­­­­ռանդ կե­­­­րակուրնե­­­­րը։ Մեզ պաղ եղա­­­­նակ է պէտք, մենք Քա­­­­լիֆոր­­­­նիայում չենք, ոչ էլ՝ Ար­­­­ժանթի­­­­նում, առանց ձիւ­­­­նի մենք չենք գո­­­­յատե­­­­ւի... Սո­­­­վորա­­­­բար Նոր Տա­­­­րուայ շե­­­­մին սիր­­­­տը սի­­­­րահա­­­­րուա­­­­ծու­­­­թեան է պատ­­­­րաստ. եթէ չկայ նման ցան­­­­կութիւն, ու­­­­րեմն վերջն է եկել։ Աւե­­­­լի լաւ է դի­­­­տել արե­­­­ւի վեր­­­­ջին ող­­­­ջոյնը մայր մտնե­­­­լուց առաջ, որն իր ան­­­­հե­­­­­­­­­­­­­­­տանա­­­­լուն պէս թող­­­­նում է մեզ բա­­­­ւարա­­­­րու­­­­թեան հիաց­­­­մունքի մէջ՝ բնու­­­­թեան տե­­­­սած այս պատ­­­­կե­­­­­­­­­­­­­­­րի առի­­­­թով։ Շու­­­­տով կը բարձրաց­­­­նենք մեր շամ­­­­պայնով լի բա­­­­ժակ­­­­նե­­­­­­­­­­­­­­­րը եւ կը շնոր­­­­հա­­­­­­­­­­­­­­­ւորենք Նոր Տա­­­­րին։ Միակ իմ մաղ­­­­թանքն է, որ­­­­պէսզի խու­­­­սա­­­­­­­­­­­­­­­փենք ծե­­­­ծուած նա­­­­խադա­­­­սու­­­­թիւննե­­­­րից, որով­­­­հե­­­­­­­­­­­­­­­տեւ Նոր, նոյ­­­­նիսկ Նո­­­­րագոյն Տա­­­­րի է եւ հար­­­­կա­­­­­­­­­­­­­­­ւոր է նո­­­­րովի խմբագ­­­­րել մեր մտքե­­­­րը։ Սա է իմ մե­­­­ծագոյն ցան­­­­կութիւ­­­­նը Ամա­­­­նորին։

Ժա­­­­մը 12-ն է։ Եր­­­­բեք, եր­­­­բեք այսքան ու­­­­րախ չէր եղել, ինչպէս այս ան­­­­գամ։ Հրա­­­­վառու­­­­թիւնը վե­­­­րածո­­­­ւել էր հա­­­­մատա­­­­րած ցնծու­­­­թեան։ Այն ամե­­­­նու­­­­րէք էր։ Հրճւում էին եր­­­­կինքը, շէն­­­­քե­­­­­­­­­­­­­­­րը, շէն­­­­քի տա­­­­նիք­­­­նե­­­­­­­­­­­­­­­րը։ Հրճւում էր գի­­­­շերը։ Սրտե­­­­րը։ Քիչ անց մեր տուն կու գայ Ձմեռ Պա­­­­պին։ Կրկին հրա­­­­վառ­­­­ւում է եւ ցրիւ է գա­­­­լիս գոյնզգոյն ու­­­­րա­­­­­­­­­­­­­­­խու­­­­թիւնը։

1 Յու­­­­նո­­­­­­­­­­­­­­­ւար.

Գի­­­­շերո­­­­ւայ 1-ն է։ Սպա­­­­սում ենք Ձմեռ Պա­­­­պին։ Հա­­­­յաս­­­­տա­­­­­­­­­­­­­­­նում շատ ըն­­­­տա­­­­­­­­­­­­­­­նիք­­­­ներ Ձմեռ Պա­­­­պին են հրա­­­­ւիրում տուն, եթէ ու­­­­նեն տա­­­­նը փոք­­­­րիկներ։ Մեր թոռ­­­­նուհին 1 տա­­­­րեկան 8 ամ­­­­սե­­­­­­­­­­­­­­­կան է։ Շատ է սի­­­­րում գրքեր թեր­­­­թել եւ նկա­­­­րել. մա­­­­տիտին ասում է նկա­­­­րիչ, որով­­­­հե­­­­­­­­­­­­­­­տեւ եթէ գրի­­­­չով գրում են, ու­­­­րեմն նկա­­­­րիչով նկա­­­­րում են...Ին­­­­չե­­­­­­­­­­­­­­­ւէ, ի հար­­­­կէ, նա գի­­­­տեր Ձմեռ Պա­­­­պի մա­­­­սին, բայց երբ այդ հե­­­­քիաթա­­­­յին պեր­­­­սո­­­­­­­­­­­­­­­նաժը, որին նա տե­­­­սել էր գրքե­­­­րում եւ թա­­­­տերա­­­­կան բե­­­­մում, եկաւ մեր տուն, ինչ-որ մի կա­­­­րեւոր բան խախ­­­­տո­­­­­­­­­­­­­­­ւեց երե­­­­ւի, եւ մեր թոռ­­­­նուհին լա­­­­ցեց ու լա­­­­ցում էր այնքան, մին­­­­չեւ Ձմեռ Պա­­­­պը չհե­­­­ռացաւ։ Հէնց որ նա հե­­­­ռացաւ, մեր թոռ­­­­նուհին ու­­­­րախ դի­­­­մեց մեզ եւ ասաց.

- Ձմեռ Պա­­­­պը նե­­­­ղացաւ, լա­­­­ցեց ու գնաց...

Եւ յե­­­­տոյ վերցրեց հե­­­­ռախօ­­­­սը ու հարցրեց.

-Ո՞ նց ես, Ձմեռ Պապ։

Ահա այսպէս։ Յե­­­­տոյ ես հե­­­­տաքրքրուեցի միւսնե­­­­րից, ով­­­­քեր Ձմեռ Պապ էին հրա­­­­ւիրել, եւ նրա­­­­նից շա­­­­տերը խոս­­­­տո­­­­­­­­­­­­­­­վանե­­­­ցին, որ իրենց զա­­­­ւակ­­­­ներն ու թոռ­­­­նե­­­­­­­­­­­­­­­րը նոյնպէս վա­­­­խով ըն­­­­դունե­­­­ցին Ձմեռ Պա­­­­պի յայտնու­­­­թիւնը իրենց տա­­­­նը։ Այս ամէ­­­­նը պատ­­­­մում եմ, որ­­­­պէսզի ու­­­­շադրու­­­­թիւն դարձնենք մի երե­­­­ւոյ­­­­թի վրայ, որը կոչ­­­­ւում է հե­­­­ռաւո­­­­րու­­­­թիւն։ Ես այն կար­­­­ծի­­­­­­­­­­­­­­­քին եմ, որ երա­­­­խանե­­­­րին փոք­­­­րուց, 1,5 տա­­­­րիքից պէտք է թատ­­­­րոն տա­­­­նել, եւ ոչ միայն ման­­­­կա­­­­­­­­­­­­­­­կան, այլ նաեւ մե­­­­ծերի թատ­­­­րոն։ Նրանք բե­­­­մի վրայ պի­­­­տի տես­­­­նեն ամ­­­­փոփ կեան­­­­քը, պի­­­­տի տես­­­­նեն եւ յա­­­­րաբե­­­­րուեն թա­­­­տերա­­­­կան լե­­­­զուով մշա­­­­կուած աշ­­­­խարհի հետ, որ­­­­տեղ այլ կերպ է դիտ­­­­ւում այն, ինչ կա­­­­տար­­­­ւում է առօ­­­­րեայում, եւ մի՛ մտա­­­­ծէք, որ երա­­­­խան չի հաս­­­­կա­­­­­­­­­­­­­­­նայ՝ նրանց տե­­­­սածը մեր հաս­­­­կա­­­­­­­­­­­­­­­նալիք բա­­­­նը չէ… Սա­­­­կայն թատ­­­­րո­­­­­­­­­­­­­­­նը պի­­­­տի մնայ թատ­­­­րոն, իսկ կեան­­­­քը՝ կեանք։ Նրանց մի­­­­ջեւ կայ սրբա­­­­զան տա­­­­րածու­­­­թիւն, ինչպէս կայ տա­­­­րածու­­­­թիւն նաեւ յա­­­­րաբե­­­­րու­­­­թիւննե­­­­րի մէջ՝ սի­­­­րոյ, ըն­­­­կե­­­­­­­­­­­­­­­րու­­­­թեան, մտեր­­­­մութեան… Շատ մի՛ մօ­­­­տեցէք։ Ինչպէս ասում են, թո­­­­ղէ՛ք տա­­­­րածու­­­­թիւն Սուրբ Հո­­գու հա­­մար։