ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

Լուսանկարիչների ցուցահանդէսը Ջոտտոյի թանգարանում

dzovinarlok@gmail.com

Ի՞նչ է այսօր կա­­տար­­ւում աշ­­խարհում եւ աշ­­խարհի հա­­մեստ վայր՝ Հա­­յաս­­տա­­­նում։ Եթէ մտնենք հա­­մացանց եւ բա­­ցենք լու­­րե­­­րը, ապա ոչ մի ու­­շագրաւ իրա­­դար­­ձութիւններ, որոնք կ՚ար­­ձա­­­նագ­­րո­­­ւէն պատ­­մութեան էջե­­րում, յատ­­կա­­­պէս եթէ ի նկա­­տի ու­­նե­­­նանք, որ ԶԼՄ-նե­­րի մե­­ծամաս­­նութիւ­­նը վարձկան լի­­նելու պատ­­ճա­­­ռով ամէն կերպ ջա­­նում է գրա­­ւել ըն­­թերցո­­ղին եւ չի զլա­­նում սուտ լու­­րեր տա­­րածե­­լուց։ «Իսկ ինչպէ՞ս տար­­բե­­­րակել սուտ լու­­րը իրա­­կանից»,- հարցնում է ինձ մէ­­կը, ով ամէն տպագ­­րած նիւ­­թի հան­­դէպ այնպի­­սի հա­­ւատք ու­­նի, կար­­ծես դա աւե­­տարան է։ Օրի­­նակ, ժա­­մանակ առ ժա­­մանակ տա­­րած­­ւում է Ալեն Տե­­լոնի մա­­հուան բօ­­թը եւ վեր­­նագրի մէջ շեշ­­տը դրւում է նրա կնա­­մոլ լի­­նելու վրայ, եւ հենց դա է կաս­­կա­­­ծի տակ դնում լրա­­տուու­­թեան իս­­կութիւ­­նը։ Մար­­դիկ չեն ստու­­գում լու­­րը, չեն դի­­մում, օրի­­նակ, Վի­­քիպե­­տիային, որ­­տեղ ան­­ձի մա­­հուան թո­­ւակա­­նը ան­­մի­­­ջապէս ար­­ձա­­­նագրւում է։ Միամ­­տութեան վրայ է հեն­­ւում կեղծ լրա­­տուու­­թիւնը, որի նպա­­տակն է ամէն գնով ըն­­թերցո­­ղի ու­­շադրու­­թիւնը գրա­­ւել, եւ երբ զգու­­շացնում ես, որ սա սուտ լուր է, միամիտ ըն­­թերցողն առար­­կում է. «Չեմ կար­­ծում, որ մա­­հը այն թե­­ման է, որը կա­­րելի է շա­­հար­­կել»։ Հե­­տաքրքիր է, ին­­չո՞ւ չի կա­­րելի, եթէ գործ ու­­նենք չա­­րագործնե­­րի հետ։ Նախ­­կին հա­­մակար­­գը մեր­­ժե­­­ցինք, բայց ար­­դեօ՞ք այն ինքնի­­րեն մեր­­ժեց։ Ո՛չ, այն դիր­­քա­­­ւորո­­ւեց եւ ան­­ցաւ յար­­ձակման։ Հան­­րութիւ­­նը օրե­­րով զբա­­ղուած էր ինչ-որ մի ցու­­ցա­­­կով, որ­­տեղ մշա­­կոյ­­թի գոր­­ծիչնե­­րը իբր ստո­­րագ­­րել էին երկրորդ նա­­խագահ Քո­­չարեանին ազատ ար­­ձա­­­կելու պա­­հան­­ջը։ Քննարկւում էր, թէ իբր դրանք ի՜նչ մի եր­­գիչներ են, ի՜նչ մի արո­­ւես­­տա­­­գէտ­­ներ են։ Եւ ին­­չո՞ւ են մտա­­ւորա­­կան ասում մշա­­կոյ­­թի գործչին, իսկ բժիշ­­կին կամ ճար­­տա­­­րագէ­­տին՝ ոչ։ Հե­­տաքրքիրն այն է, որ ցու­­ցա­­­կի մէջ ընդգրկել էին Ռու­­սաստա­­նի հա­­յազ­­գի գոր­­ծիչնե­­րին, եւ ոչ ոք չէր մտա­­ծում, այդ ինչպէս, օրի­­նակ, Ստաս Նա­­մինը, Անաս­­թաս Մի­­կոյեանի թո­­ռը, կա­­րող է ստո­­րագ­­րել ինչ-որ մի թղթի տակ, որի բո­­վան­­դա­­­կու­­թիւնը հե­­ռու է իր կեան­­քի իրա­­պատ­­կե­­­րից։ Եւ իրօք, երբ Ստաս Նա­­մինի հետ կապ­­նո­­­ւեցին, բո­­լորը սկսե­­ցին տա­­րածել ար­­դէն նրա ար­­ձա­­­գան­­գը.«Ես շո­­գի մէջ եմ, որե­­ւէ նա­­մակի տակ չեմ ստո­­րագ­­րել, եւ, առ­­հա­­­սարակ, նա­­մակ­­նե­­­րի տակ չեմ սի­­րում ստո­­րագ­­րել, առա­­ւել եւս այդպի­­սի տեքստե­­րի»։

Այս ցու­­ցա­­­կին զու­­գա­­­հեռ բա­­ցուեց նախ­­կին յան­­ցա­­­գործ հա­­մակար­­գի եւս մի երե­­սակ։ Այն կա­­պուած է 101 նո­­րածին­­նե­­­րի առք ու վա­­ճառ­­քի հետ։ Օրո­­ւայ հե­­րոսը դար­­ձաւ բժշկա­­կան գի­­տու­­թիւննե­­րի դոկ­­տոր, փրո­­ֆեսոր, ման­­կա­­­բարձ Ռազ­­միկ Աբ­­րա­­­համեանը։ Ճիշդ կը լի­­նի ասել հա­­կահե­­րոս, որով­­հե­­­տեւ նրա ղե­­կավա­­րած պե­­րինա­­տոլո­­գիայի ման­­կա­­­բար­­ձութեան եւ գի­­նեկո­­լոգիայի ինստի­­տու­­տում կա­­տար­­ւում էին ապօ­­րինի որ­­դեգրումներ։ Ինչպէ՞ս էր դա ար­­ւում։ Ծնող­­նե­­­րին յայտնում էին, որ նո­­րածի­­նը մա­­հացել է, բայց դիակը չէին ցոյց տա­­լիս։ Խեղճ ծնող­­նե­­­րը ոչ ոքուց ստոյգ տե­­ղեկու­­թիւն չէին կա­­րող ստա­­նալ, իսկ տնօ­­րէնը եր­­բեք տե­­ղում չէր լի­­նում։ Նա ան­­հա­­­սանե­­լի էր։ Ինչպէս գի­­տենք, դա­­տական հա­­մակարգն էլ ծա­­ռայում էր յան­­ցա­­­գործ իշ­­խա­­­նու­­թեանը։ Այժմ բո­­լորի բե­­րանը բա­­ցուեց, եւ ու­­սա­­­նող­­նե­­­րը պատ­­մե­­­ցին, թէ Ռազ­­միկ Աբ­­րա­­­համեանը բժշկա­­կան հա­­մալ­­սա­­­րանում քննու­­թիւննե­­րի ժա­­մանակ առանց կա­­շառ­­քի թո­­ւան­­շան չէր դնում, իսկ կա­­շառ­­քը «վերցնում էր բա­­ցայայտ, առանց ձե­­ւակա­­նու­­թիւննե­­րի, առանց քա­­շուե­­լու»։ Այս գոր­­ծի բա­­ցայայտման, աւե­­լի ճիշտ բարձրա­­ձայնման հա­­մար հան­­րա­­­յին խորհրդի նա­­խագահ Ստյո­­պա Սա­­ֆարեանը ող­­ջունում է աշ­­խա­­­տան­­քի եւ սո­­ցիալա­­կան հար­­ցե­­­րի նա­­խարար Զա­­րա Բա­­թոյեանին.«Կեց­­ցես, Զա­­րա Բա­­թոյեան, որ այս ամէ­­նի հե­­տեւից գնա­­ցիր, դու տա­­րուայ լա­­ւագոյն նա­­խարարն ես ինձ հա­­մար՝ թէ­­կուզ միայն այս գոր­­ծի հա­­մար…»։

Սար­­սա­­­փելին այն չէ, որ ծնող­­նե­­­րին զրկել են երե­­խանե­­րից, միտ­­քը՝ աւե­­լի խո­­րանա­­լով այս գոր­­ծի մէջ, գա­­լիս խրւում է Իտա­­լիա բա­­ռին, որով­­հե­­­տեւ եթէ երե­­խանե­­րը վա­­ճառ­­ւում էին Իտա­­լիա, ու­­րեմն հա­­ւանա­­կան է, որ վա­­ճառ­­ւում էին ոչ թէ երե­­խանե­­րը, այլ նրանց օր­­կաննե­­րը… Ար­­դեօք այս ան­­գամ հան­­րութիւ­­նը ակա­­նատես կը լի­­նի՞ հեր­­թա­­­կան ահա­­սար­­սուռ պատ­­մութեան կծի­­կի քանդմա­­նը։

Սա­­կայն ինչպէս տես­­նում էք, իմ գրու­­թեան վեր­­նա­­­գիրը վե­­րաբեր­­ւում է ժա­­մանա­­կակից լու­­սանկա­­րիչ­­նե­­­րի ցու­­ցա­­­հան­­դէ­­­սին։ Այո, ամէն տե­­սակի սար­­սա­­­փից փրկում է արո­­ւես­­տը։ Այս ան­­գամ լու­­սանկար­­չութեան բարձրա­­գոյն արո­­ւես­­տը, որը մեր պատ­­մութեան, մեր կեան­­քի օրա­­գիրն է։ Նա­­յելով լու­­սանկար­­նե­­­րին՝ կա­­րող ենք տես­­նել մեր ժա­­մանա­­կի դէմ­­քը։ Լու­­սանկա­­րիչ –արո­­ւես­­տա­­­գէտ­­նե­­­րի հա­­յեաց­­քով դի­­տուած դէմ­­քե­­­րի եւ պատ­­կերնե­­րի մի­­ջոցով։ Ցու­­ցա­­­հան­­դէ­­­սը բա­­ցուեց դեկ­­տեմբե­­րի 21-ին Գէորգ Գրի­­գորեանի (Ջոտ­­տօ) թան­­գա­­­րանում։ Այն նո­­ւիրո­­ւած էր ակա­­նաւոր լու­­սանկա­­րիչ Անդրա­­նիկ Քո­­չարի 100-ամեակին, եւ բա­­ցու­­մը կա­­տարեց նրա որ­­դին, նոյնպէս լու­­սանկա­­րիչ Վա­­հան Քո­­չարը։ Բայց դրա­­նով չի սահ­­մա­­­նափա­­կուե­­լու Անդրա­­նիկ Քո­­չարի 100-ամեակի ոգե­­կոչու­­մը։ Դեկ­­տեմբե­­րի 24-ին այն կը նշո­­ւի ար­­դէն Անդրա­­նիկ Քո­­չարի անու­­նը կրող լու­­սանկար­­չութեան թան­­գա­­­րանում, որը բա­­ցուել էր այս տա­­րի ամ­­ռա­­­նը Անդրա­­նիկ Քո­­չարի ըն­­տա­­­նիքի ջա­­նասի­­րու­­թեան ար­­դիւնքում...