ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

Պոլսեցի Նուպար Տելենը Ուրուկուայում

dzovinarlok@gmail.com

Երանի՜ աշխարհի բո­­լոր երկրնե­­րի դռնե­­րը բաց լի­­նէին եւ մար­­դիկ ապ­­րէին երկրագնդի վրայ, այլ ոչ թէ ինչ-որ մի կէ­­տում։ Երա­­նի՜ վե­­րանար փախստա­­կան, ներ­­գաղթեալ եւ քո­­չուոր հաս­­կա­­­ցու­­թիւնը, որը տա­­րած­­ւում է միայն այն ժո­­ղովուրդնե­­րի վրայ, որոնք բնակ­­ւում են փա­­կը հա­­մակար­­գում եւ այն վե­­րած­­ւում է կեթ­­թո­­­յի (արե­­ւելեան հա­­յերէ­­նով գրւում է գետ­­տո)։

Գա­­լիս է մի պահ, երբ դու կա­­րիք ես զգում ծա­­նօթա­­նալ տար­­բեր ապ­­րե­­­լաձե­­ւերի հետ, տես­­նել քո աչ­­քե­­­րով եւ մտքե­­րով տար­­բեր տե­­սար­­ժան վայ­­րեր՝ ի դէպ ես կար­­ծում եմ, որ ոչ տե­­սար­­ժան վայր բնու­­թեան մէջ գո­­յու­­թիւն չու­­նի, սա­­կայն տե­­սար­­ժան ասում ենք մարդկա­­յին նո­­ւաճումնե­­րի մա­­սին… Ին­­չե­­­ւէ դա իրա­­կան է երկրագնդի վրայ բնա­­կուող որոշ մարդկանց հա­­մար եւ անի­­րական է միւսնե­­րի հա­­մար։ Կան ազատ երկրներ եւ ազատ մար­­դիկ եւ կան անա­­զատ երկրներ եւ կրկին ազատ մար­­դիկ, որոնք ելք են փնտռում ազա­­տուել անա­­զատ պայ­­մաննե­­րից։ Մեզ հե­­տաքրքրում են մաս­­նա­­­ւորա­­պէս հա­­յերը, այնպէս չէ Մեզ վի­­ճակո­­ւած է ոչ թէ մեկ­­նել, այլ ար­­տա­­­գաղ­­թել։ Որ­­պէսզի մեր աշ­­խա­­­տասի­­րու­­թիւնը առա­­ջադի­­մու­­թիւն ապա­­հովո­­ւի կեան­­քում։ Երկրագնդի վրայ կայ եր­­կու եր­­կիր, որ­­տեղ հա­­յը իր հո­­ղի վրայ է. մէ­­կը Թուրքիան է, որ­­տեղ սա­­կայն հա­­յը հոգ­­նում է իր ինքնու­­թեան բա­­ցայայտման վտան­­գից, եւ Հա­­յաս­­տա­­­նի Հան­­րա­­­պետու­­թիւնը, որ­­տեղ հա­­յը յոգ­­նում է երկրի կա­­յաց­­ման սպա­­սումնե­­րից...

Այ­­սօ­­­րուայ իմ հե­­րոսը Նու­­պար Տե­­լենն է ։ 38 տա­­րի ապ­­րե­­­լով Ու­­րուկո­­ւայում, նա շա­­րու­­նա­­­կում է մնալ ան­­բուժե­­լի պոլ­­սե­­­ցի, ինչպէս աշ­­խարհի բո­­լոր պոլ­­սե­­­ցինե­­րը.

-Ծնած եմ Իս­­թանպուլ 1949-ի Հոկ­­տեմբե­­րի 29-ին, Փան­­կալտը թա­­ղէն եմ։ Մխի­­թարեան լի­­սէ կար­­դա­­­ցած եմ։ 1981-ից ի վեր Մոն­­թե­­­վիտէօ կը բնա­­կիմ։ Պոլ­­սոյ մէջ աշ­­խա­­­տած եմ օթօ­­պիւ­­սի նո­­րոգիչ։ 1981-ի Նո­­յեմ­­բե­­­րին եկայ Մոն­­թե­­­վիտէօ, իսկ 1982-ի ապ­­րի­­­լից գոր­­ծի ան­­ցայ։ Գի­­շերո­­ւայ 10-ից մին­­չեւ առա­­ւօտո­­ւայ 6-ը հինգ օթօ­­պիւսնե­­րի քոնթրոլն էի անում։ Նո­­րոգու­­թիւնը քա­­ղաքա­­պետա­­րանին չի պատ­­կա­­­նում, յա­­տուկ սեք­­տէօրին կը պատ­­կա­­­նի։

Ու­­րուկո­­ւայ, Ու­­րուկո­­ւայ, ի՞նչ է ներ­­կա­­­յաց­­նում իրե­­նից այս լա­­տին ամե­­րիկեան եր­­կի­­­րը։ Հա­­րաւում եւ արե­­ւել­­քում Ատ­­լանտեան ով­­կիանոսն է, արեւ­­մուտքում սահ­­մա­­­նակից է Արեն­­տի­­­նային, հիւ­­սի­­­սում՝ Պրա­­զիլիան է, եր­­կու հա­­րեւան­­ներն էլ աւե­­լի ու­­ժեղ են եղել եւ ճնշել են մեր Ու­­րուկո­­ւային, մին­­չեւ որ 1825-ին եր­­կի­­­րը վերջ դրեց ճնշմա­­նը եւ հռչա­­կեց իր ան­­կա­­­խու­­թիւնը։ Լե­­զուն իս­­պա­­­ներէնն է, քա­­նի որ իս­­պա­­­նացի­­ներ են ներ­­խուժել այս տա­­րածք 16-րդ դա­­րում...

Ի հար­­կէ, այ­­սօր հնա­­րաւոր է իւ­­րա­­­քան­­չիւր երկրի մա­­սին հա­­ւաքել սպա­­ռիչ տե­­ղեկու­­թիւններ։ Եւ իս­­կոյն գի­­տակ դառ­­նալ։ Ես պար­­զե­­­ցի, որ Ու­­րուկո­­ւայը գրե­­թէ չու­­նի սե­­փական ար­­դիւնա­­բերու­­թիւն եւ ամէն ինչ ներկրւում է խե­­լագար գնե­­րով, ինչպէս օրի­­նակ օթօ­­ներն ու բեն­­զի­­­նը։

Ամե­­նահե­­տաքրքի­­րը, կա­­պուած Ու­­րուկո­­ւայի հետ, դա նա­­խագահ Խո­­սէ Մու­­խի­­­կան է, որը երկրի 40-րդ նա­­խագահն էր 2010-2015թթ.(Jose, Alberto Mujica Cordano)։ Պատ­­մութեան մէջ կը մնայ նրա վե­­րաբեր­­մունքը մարդկա­­յին ար­­ժէքնե­­րի հան­­դէպ. ահա նրա մտքե­­րից մի քա­­նիսը.

1.Մարդկա­­յին բնու­­թիւնը զար­­մա­­­նալի է։ Վեր­­ջի վեր­­ջոյ մենք աւե­­լի շատ ենք իմա­­նում շնոր­­հիւ զրկանքնե­­րի, քան առա­­տու­­թեան...

2. Աղ­­քատնե­­րը նրանք են, ում անհրա­­ժեշտ է չա­­փազանց շատ բան, որով­­հե­­­տեւ նրանք, ում հար­­կա­­­ւոր է շատ, եր­­բեք չեն բա­­ւարար­­ւում...

3. Ինձ անո­­ւանում են «աղ­­քատ նա­­խագահ», բայց ես չեմ զգում ինձ աղ­­քատ. աղ­­քատնե­­րը նրանք են, ով­­քեր աշ­­խա­­­տում են, որ­­պէսզի թան­­կարժէք կեան­­քով ապ­­րեն եւ որոնք միշտ ու­­զում են աւե­­լի շատ ու շատ...

Նա­­խագահ Մու­­խի­­­կան կա­­րեւո­­րու­­թիւն չէր տա­­լիս իր նա­­խագա­­հու­­թեանը եւ չէր ու­­զում տար­­բե­­­րուել միւսնե­­րից։

Սա­­կայն վե­­րադառ­­նանք Նու­­պար Տե­­լենին։

Նա եկել էր Պոլ­­սից Մոն­­թե­­­վիտէօ եւ զան­­կա­­­նում էր ամէն գնով ոտ­­քի կանգնել, հաս­­տա­­­տուել նոր երկրում։ Երբ աւարտւում էր իր գի­­շերա­­յին աշ­­խա­­­տան­­քը, նա չէր պառ­­կում քնե­­լու, որով­­հե­­­տեւ դա շատ նպաս­­տա­­­ւոր ժամ էր առեւտրի հա­­մար, եւ մինչ միւսնե­­րը տար­­ւում էին անուշ քնով, Նու­­պա­­­րը մե­­ծաքա­­նակ շու­­կա­­­ներից ձեռք էր բե­­րում ապ­­րանք եւ մին­­չեւ ցո­­րեկ զբաղ­­ւում էր վա­­ճառ­­քով։ Եւ դա դեռ բա­­ւական չէր։ Նու­­պար Տե­­լենը տա­­նիք­­նե­­­րի վրայ էր գործ անում՝ փլաս­­տի­­­կի գործ, ինչպէս նա բա­­ցատ­­րեց ինձ։ Այսպի­­սով երեք հիմ­­նա­­­կան գոր­­ծե­­­րով էր զբաղ­­ւում պոլ­­սե­­­ցին, որոնց շնոր­­հիւ 2 տա­­րի վերջ տուն առաւ։ Սա­­կայն եթէ այդ երեք գոր­­ծե­­­րը ապ­­րեցնում էին իր ըն­­տա­­­նիքը, ապա ու­­նի նաեւ եր­­կու գործ, որոնք բա­­ւարա­­րում են իր հո­­գու հե­­տաքրքրու­­թիւննե­­րը. Նու­­պա­­­րին հե­­տաքրքրում են զա­­նազան լե­­զու­­նե­­­րու ալ­­ֆա­­­բետ­­նե­­­րի հնչիւննե­­րը, բա­­ցի այդ ու­­սումնա­­սիրած է թրքա­­գիտու­­թիւնը։ Ան­­շուշտ պատ­­մեց նաեւ հա­­յու­­թեան մա­­սին, որի քա­­նակը 20 000 է կազ­­մում։ Նշեց, որ ներ­­գաղթեալ­­նե­­­րի հա­­մար ար­­տաքսո­­ւելու վախ չկայ. մէկ տա­­րի, կամ տաս տա­­րի ան­­գործ լի­­նես, ոչ ոք քեզ չի վռնդի երկրից։ Զի­­նուո­­րու­­թիւնն էլ պար­­տա­­­դիր չէ։ Ան­­շուշտ պատ­­մեց նաեւ Ներ­­սէ­­­սեան դպրո­­ցի եւ Ալեք Մա­­նու­­կեան վար­­ժա­­­րանի մա­­սին... եր­­կու ռա­­տիօկա­­յան­­նե­­­րի. Մոն­­թե­­­վիտէոյում սփիւռքի առա­­ջին ռա­­տիօկա­­յանն էր հե­­ռար­­ձա­­­կուել 1935-ին։ Ռա­­տիօ «Կո­­միտաս» եր­­կուշաբ­­թի-ուրբաթ երե­­կոյեան ժա­­մերին է։ 11 տա­­րի ի վէր հե­­ռար­­ձակւում է նաեւ ռա­­տիօ «Արաք­­սը», որի հիմ­­նա­­­դիրն է Տիէկօ Քա­­րամա­­նու­­կեանը։ «Ակօս»ում ար­­դէն գրո­­ւել էր հա­­յերի մա­­սին, որոնք ներ­­գաղթել էին Ու­­րուկո­­ւայ, այ­­սինքն մա­­րաշ­­ցի­­­ների եւ հայ­­րե­­­նակ­­ցա­­­կան միու­­թեան՝ Ար­­մե­­­նիօ Մա­­րաշ... Հա­­յերից կայ սե­­նաթէօր՝ Լի­­լիան Քե­­չիչեան, ով 15 տա­­րի է զբօ­­սաշրջու­­թեան սե­­նաթէօր է։ Ու­­րուկո­­ւայում լսւում է իտա­­լերէն, փոր­­թուկա­­լերէն եւ անգլե­­րէն խօս­­քը։ Ամառ-ձմեռ մի­­լիոն­­նե­­­րով զբօ­­սաշրջիկ­­ներ են գա­­լիս Բրա­­զիլիայից...

Նու­­պար Տե­­լենը պատ­­մում էր Ու­­րուկո­­ւայի մա­­սին եւ իր պատ­­մութեամբ կեր­­տում էր իր իսկ կեր­­պա­­­րը, որի մա­­սին ասում են նե­­րամ­­բողջա­­կան։ Կա­­տարեալ։ Մար­­զո­­­ւած մար­­մին ու­­նէր, ասաց, որ օրե­­կան 10 քմ կը քա­­լէ եւ իրեն ասում են Մա­­րաթոն։ Առա­­ջին ան­­գամ Հա­­յաս­­տանն այ­­ցե­­­լել էր մար­­զա­­­կան առի­­թով։ Եւ ահա երկրորդ ան­­գամ եկաւ Հա­­յաս­­տան, իսկ հան­­դի­­­պեցինք մենք Վա­­նաձո­­րում եւ մեզ հիւ­­րընկա­­լեց Վա­­նաձո­­րի Կո­­միտա­­սի անո­­ւան արո­­ւես­­տի դպրո­­ցի տնօ­­րէն Վար­­դան Դոլ­­մա­­­ջեանը։