ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

Մտորումներ հայաստանցիների զբաղուածութեան շուրջ

dzovinarlok@gmail.com

Նորի՞ց expo այցելե­­ցիր, հարցնում են ինձ։

Ամէն օր առեւ­­տուր ենք անում, սու­­պերմար­­կետ ենք գնում, ին­­չո՞ւ ու­­րեմն ժա­­մանակ առ ժա­­մանակ առեւ­­տուր չա­­նենք ցու­­ցա­­­հան­­դէս-վա­­ճառքնե­­րում, որ­­տեղ նախ­­քան առ­­նե­­­լը նաեւ կա­­րելի է համ­­տե­­­սել եւ ծա­­նօթա­­նալ նոր հայ­­կա­­­կան ար­­տադրան­­քին։ Առեւտրա­­կան ցան­­ցում կամ ռես­­տո­­­րան­­նե­­­րում հա­­զիւ թէ գտնէք իս­­կա­­­կան, չկեղ­­ծո­­­ւած օղի­­ներ, բայց expo-նե­­րում կեղ­­ծիք չեն ցու­­ցադրում։

Մի երի­­տասարդ զոյգ՝ Էդիտ եւ Էդուարդ առա­­ջադ­­րում էին իրենց օղի­­ները՝ ծի­­րանի եւ սե­­խի, անու­­նը դրել էին ayanvodka. A – այ­­սինքն Armenia, իսկ yan հա­­յի ազ­­գա­­­նու­­նի վեր­­ջա­­­ւորու­­թիւնն է։ Նրանք ան­­պայման կը յա­­ջողեն։ Ես շատ եմ կա­­րեւո­­րում ան­­հա­­­տական բիզ­­նե­­­սը, քան­­զի դա իրա­­գոր­­ծում է տե­­ղացի­­ների այն առողջ մա­­սը, ով ո՛չ ար­­տա­­­գաղ­­թի մա­­սին է մտա­­ծում, ո՛չ էլ սպա­­սում կամ պա­­հան­­ջում, որ­­պէսզի իշ­­խա­­­նու­­թիւննե­­րը նրան աշ­­խա­­­տատեղ ստեղ­­ծէն, ին­­չի մա­­սին խօ­­սեցի նա­­խորդ թի­­ւի մէջ։

Յի­­շում եմ՝ պա­­տանե­­կու­­թեանս տա­­րինե­­րին լուր տա­­րածո­­ւեց, որ Հա­­յաս­­տա­­­նում ար­­տադրե­­լու են ծա­­մօն եւ շու­­տով մենք, հա­­յերս, ու­­նե­­­ցանք մեր հայ­­կա­­­կան ծա­­մօնը։ Ծա­­մօնը դա մի բան էր, որն ու­­նէր ամե­­րիկա­­ցին եւ ու­­րեմն մենք ծա­­մօնի առու­­մով հա­­ւասա­­րուե­­ցինք ԱՄՆ-ին։ Սա­­կայն յի­­շում եմ նաեւ մեր սա­­րի ծա­­մօնը, մաս­­տա­­­կը, որը պատ­­րաստւում էր սինձ բոյ­­սից։ Սին­­ձը իր մէջ պա­­րու­­նա­­­կում էր կաթ­­նանման հիւթ, որը չո­­րանա­­լով դառ­­նում էր խեժ։ Դառն էր, բայց մենք հա­­ճոյ­­քով ծա­­մում էինք։ Ո՞ւր կո­­րան մեր ման­­կութեան ծա­­մօն­­նե­­­րը...

Այս ցու­­ցա­­­հան­­դէ­­­սում ինձ հե­­տաքրքրեց հայ­­կա­­­կան շո­­քոլա­­դի ար­­տադրու­­թիւնը՝ ձե­­ռագործ եղա­­նակով.

«ՄԱՊ­­ԼԱՆՏ» ըն­­կե­­­րու­­թիւնը առա­­ջինն է Հա­­յաս­­տա­­­նում իրա­­կանաց­­նում շո­­քոլա­­տի ար­­տադրու­­թիւն bean-to-bar սկզբունքով՝ ար­­հեստա­­գոր­­ծա­­­կան եղա­­նակով, ին­­չը են­­թադրում է ար­­տադրու­­թեան ամ­­բողջա­­կան գոր­­ծընթաց՝ քա­­քաօ- ունդե­­րից մին­­չեւ սա­­լիկ­­ներ,- այս կերպ էին ար­­տադրող­­նե­­­րը իրենց ներ­­կա­­­յաց­­նում։ Շատ սուղ էին շո­­քոլա­­տէ սա­­լիկ­­նե­­­րը, ար­­ժէ­­­քը մի քա­­նի ան­­գամ աւե­­լին էր սո­­վորա­­կան ներ­­կո­­­ւած սա­­լիկ­­նե­­­րից, որով­­հե­­­տեւ քի­­միական նիւ­­թե­­­րից զերծ էին, սա­­կայն նոյ­­նիսկ 5 գ շո­­քոլա­­տի ազ­­դե­­­ցու­­թիւնը հզօր էր։

Աշ­­խարհում ի՜նչ-ի՜նչ իրա­­դար­­ձութիւններ են կա­­տար­­ւում, ինչ-ինչ խնդիր­­ներ կան, իսկ ես կանգ եմ առ­­նում տե­­ղական ար­­տադրու­­թեան շո­­քոլա­­դէ սա­­լիկի եւ խմիչ­­քի վրայ, որով­­հե­­­տեւ ինձ մտա­­հոգում է հա­­յաս­­տանցի­­ների զբա­­ղուա­­ծու­­թիւնը։ Հա­­յաս­­տա­­­նում տղա­­մարդկանց հա­­մար ի՞նչ աշ­­խա­­­տատե­­ղեր կան, որ­­պէսզի տղա­­մար­­դը հայ­­րա­­­նալով ըն­­տա­­­նիք պա­­հի, գի­­տէ՞ք. թաք­­սու վա­­րորդ, մա­­տու­­ցող, հան­­դի­­­սավար եւ հան­­դէսնե­­րի լու­­սանկա­­րիչ, տի­­զայ­­ներ, պատ­­գա­­­մաւոր... Հա­­յաս­­տա­­­նի թիւ մէկ խնդիր է դար­­ձել նաեւ սե­­ռով պայ­­մա­­­նաւո­­րուած յղիու­­թեան ար­­հեստա­­կան ընդհա­­տու­­մը. չեն ու­­զում աղ­­ջիկ ծնո­­ւի, ար­­դիւնքում տղա­­ների թի­­ւը գե­­րազան­­ցում է աղ­­ջիկնե­­րի թո­­ւին... Եւ ահա գա­­լիս է այն պա­­հը, երբ մի աղջկայ ձեռ­­քը եր­­կու երի­­տասարդ է ու­­զում։ Որո՞ւն պի­­տի նա­­խապա­­տուու­­թիւն տայ աղ­­ջի­­­կը. առա­­ջինը Հա­­յաս­­տա­­­նի գիւ­­ղե­­­րից մէ­­կում տուն է կա­­ռու­­ցում՝ իր պար­­տէ­­­զով հան­­դերձ, իսկ միւ­­սը տներ ու­­նի Հա­­յաս­­տա­­­նից դուրս։ Ի՞նչ որո­­շում պի­­տի տա աղ­­ջի­­­կը, որ­­պէսզի կեան­­քով մէկ չսխալի...