ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

16-րդ «Ոսկէ Ծիրան»ի աստղ Յան Նովիցկին

dzovinarlok@gmail.com

Թէեւ մեր կինօփառատօնը ռե­ժի­սո­­րա­կան է, այ­­սինքն ռե­­ժիսոր­­ներն են հան­­դէս գա­­լիս որ­­պէս աստղեր, այ­­նո­­­ւամե­­նայ­­նիւ մի աստղ փայ­­լա­­­տակեց 16-րդ «Ոս­­կէ Ծի­­րանին». դա Լեհ դե­­րասան Յան Նո­­վից­­կին էր (Jan Nowicki)։ Սկզբից ես տե­­սայ նրան դահ­­լի­­­ճում՝ հե­­ռուից, եւ չճա­­նաչե­­ցի, այ­­նուհե­­տեւ դի­­տեցի ֆիլ­­մը, որ­­տեղ նա խա­­ղում էր գլխա­­ւոր դե­­րը, իսկ հե­­տեւեալ օրը ես տե­­սայ նրան հան­­դիպման ժա­­մանակ, երբ նա մե­­նախօ­­սում էր հա­­ւաքո­­ւած­­նե­­­րի առ­­ջեւ։ Յան Նո­­վից­­կու կա­­պակ­­ցութեամբ պի­­տի եր­­կու նիւթ շօ­­շափեմ. 1. Ծե­­րու­­թեան նիւ­­թը, 2. Գո­­ղու­­թեան։ Այժմ բա­­ցատ­­րեմ։

Տա­­րեց մար­­դը են­­թարկւում է սոս­­կա­­­լի խտրա­­կանու­­թեան։ Մար­­դուն վե­­րաբեր­­ւում են որ­­պէս ծե­­րու­­նու, եւ նա տե­­սակ մը ամօթ է զգում, որ ար­­դէն երի­­տասարդ չէ։ Օրի­­նակ, Շառլ Ազ­­նա­­­ւու­­րին ասում էին «Ինչ լաւ պա­­պիկ է», 80-ը բո­­լորած Ալեն Դե­­լոնին եւ Ժան-Փոլ Պել­­մոնտո­­յին ծե­­րուկներ են ասում, բայց…երի­­տասարդ թէ տա­­րեց՝ Շառ­­լը Ազ­­նա­­­ւուր էր, Ալե­­նը Դե­­լոն էր, իսկ 80-ին մօ­­տեցած Յան Նո­­վից­­կին մեր վա­­ղեմի կուռքն էր։ Հա­­յաս­­տա­­­նում երի­­տասարդնե­­րը շատ դա­­ժան են եւ անո­­ղորմ. նրանք պատ­­կա­­­ռելի տա­­րիքի մարդկանց ասում են «տա­­տիկ» եւ «պա­­պիկ»։ Կար­­ծում եմ տա­­տիկ եւ պա­­պիկ մար­­դուն կա­­րող է ասել միայն նրանց թոռ­­նի­­­կը, իսկ մնա­­ցածի հա­­մար նրանք մնում են տի­­կին եւ պա­­րոն։

Ան­­թիւ լե­­հական եւ հունգա­­րական ֆիլ­­մե­­­րում է նկա­­րահա­­նուել Նո­­վից­­կին, դառ­­նա­­­լով Լե­­հաս­­տա­­­նի եւ Հունգա­­րիայի շար­­ժանկա­­րի դէմ­­քը, ինչպէս իտա­­լական կի­­նօն ու­­նե­­­ցաւ Մար­­չե­­­լո Մաստրո­­յեանիին, իսկ սո­­վետա­­կան (ռու­­սա­­­կան) կի­­նօն՝ Օլեգ Յան­­կովսկուն։ Եր­­բեմնի երի­­տասարդ եւ գե­­ղեցիկ ար­­տիստնե­­րը տա­­րինե­­րի ըն­­թացքում չեն կորցնում իրենց հմայ­­քը, նրանք դառ­­նում են ան­­փո­­­խարի­­նելի գան­­ձեր, որոնց մի­­ջոցով հնա­­րաւոր է մարմնա­­ւորել տա­­րիքն առած ար­­ժէ­­­քաւոր մարդկանց կեր­­պարնե­­րը, սա­­կայն Նո­­վից­­կին գան­­գա­­­տում էր, որ իրեն ցոյց տո­­ւած սցե­­նար­­նե­­­րում ամե­­նատա­­րեց մար­­դը 60 տա­­րեկան է, ու­­րեմն նա չկայ այնտեղ, մինչդեռ Նո­­վից­­կու մօտ այն տպա­­ւորու­­թիւնն է, թէ ողջ աշ­­խարհը իր պէս 80 տա­­րեկան է։ Եթէ նախ­­կի­­­նում չէր ու­­զում ամուսնա­­նալ, կար­­ծե­­­լով, թէ «Եր­­կուսը միասին դա ամ­­բոխ է», ապա 5 տա­­րի առաջ նա ամուսնա­­ցաւ եւ եր­­ջա­­­նիկ է։

Այժմ անդրա­­դառ­­նամ երկրորդ նիւ­­թին, որն է գո­­ղու­­թիւնը։ Բազ­­մա­­­թիւ ֆիլ­­մե­­­րից, որ­­տեղ խա­­ղացել էր Նո­­վից­­կին, մեզ ծա­­նօթ էր միայն «Սի­­րոյ անա­­թոմիան»։ Երբ ցու­­ցադրե­­ցին 1973 թո­­ւակա­­նի «Կլեպ­­սիդրա առող­­ջա­­­րանը» (ռե­­ժիսոր Վոյ­­չեխ Հաս) դա ար­­տա­­­սովոր մի ֆիլմ էր, որն արո­­ւած էր հա­­զուա­­դէպ կի­­նօ լե­­զուով, այ­­սինքն պէտք չէր հաս­­կա­­­նալ այդ ֆիլ­­մը, պէտք չէր լսել, թէ ինչ են ասում ֆիլ­­մում, բա­­ւական էր միայն նա­­յել այն եւ ըմ­­բոշխնել ար­­տա­­­սովոր կի­­նօ լե­­զուն։ Ին­­քը Նո­­վից­­կին խոս­­տո­­­վանեց, որ նկա­­րահա­­նուել է 250 ֆիլ­­մե­­­րում, բայց եթէ նկա­­րահա­­նուէր գէթ «Կլեպ­­սիդրա առող­­ջա­­­րան» ֆիլ­­մում, ապա կը հա­­մարէր իր կեան­­քը յա­­ջողած։ Ֆիլ­­մի վրայ 5 տա­­րի են աշ­­խա­­­տել։ Ֆիլ­­մը տե­­սել են ողջ աշ­­խարհում, բայց մենք մեր Սո­­վետա­­կան Միու­­թիւնում այն չէինք տե­­սել, իսկ դա հա­­մաշ­­խարհա­­յին կի­­նոյի գո­­հար­­նե­­­րից էր։ Ու­­րեմն ինչպէ՞ս բնու­­թագրենք այն, որ մեզ­­նից թաքցրել էին այդ կի­­նօն։ Ես դա հա­­մարում եմ գո­­ղու­­թիւն։ Դեռ աւե­­լին։ Երբ Նո­­վից­­կին պատ­­մեց 2004-ին նկա­­րահա­­նուած «Չթա­­ղուած մար­­դը» հունգա­­րական ֆիլ­­մի մա­­սին (ռե­­ժիսոր Մար­­տա Մե­­սարոշ), որ­­տեղ նա խա­­ղացել էր հունգա­­րական վար­­չա­­­պետ Իմ­­րէ Նա­­դի մա­­սին եւ երբ ես իմա­­ցայ, թէ ի՚նչ էր տե­­ղի ու­­նե­­­ցել Հունգա­­րիայում 1956 –ին, ես ինձ կրկնա­­կի կո­­ղոպ­­տո­­­ւած զգա­­ցի։ Ու­­րեմն Սո­­վետա­­կան Միու­­թիւնից դուրս աշ­­խարհի մասշտա­­բով իրա­­դար­­ձութիւններ էին տե­­ղի ու­­նե­­­նում, իսկ մենք տե­­ղեակ չէինք։ Մե­­զանից գո­­ղացել էին տե­­ղեկու­­թիւնը ոգու ազա­­տու­­թեան մա­­սին։ Մարդկանց մա­­սին, որոնք այնքան ազատ էին, որ ըն­­դունակ էին կեան­­քով վճա­­րել ազա­­տու­­թեան հա­­մար, ինչն անհնար էր պատ­­կե­­­րաց­­նել մեր երկրում, այ­­սինքն ամե­­նաթօ­­թալի­­տառ երկրում, որը եր­­բե­­­ւէ եղել է մարդկու­­թեան պատ­­մութեան մէջ։

1956-ի Հոկ­­տեմբե­­րի 23-ին, Ստա­­լինի (1878-1953) մա­­հից երեք տա­­րի անց, Պու­­տա­­­պեշ­­տում 200 000-ոց հան­­րա­­­հաւաք տե­­ղի ու­­նե­­­ցաւ, Ստա­­լինի ար­­ձա­­­նը հա­­նեցին եւ ժո­­ղովուրդը ապստամ­­բեց խորհրդա­­յին ռե­­ժիմի դէմ՝ պա­­հան­­ջե­­­լով, որ­­պէսզի խորհրդա­­յին զօր­­քե­­­րը դուրս բե­­րուեն Հունգա­­րիայից։ Կա­­ռավա­­րու­­թիւնը վար­­չա­­­պետ Իմ­­րէ Նա­­դի գլխա­­ւորու­­թեամբ կանգնեց ապստամբնե­­րի կող­­մը։ Թւում էր, թէ ժո­­ղովրդա­­վարու­­թիւնը կա­­րող էր յաղ­­թել. ընտրու­­թիւննե­­րը կը դառ­­նան ազատ, այլ ոչ թէ ձե­­ւական, միակու­­սակցու­­թիւնը կվե­­րանայ եւ այլն եւ այլն, բայց…սո­­վետա­­կան զրա­­համե­­քենա­­ները մտան Հունգա­­րիայի մայ­­րա­­­քաղաք։ Յե­­ղափո­­խու­­թիւնը տա­­պալո­­ւեց։ Հա­­զար­­նե­­­րով մար­­դիկ ոչնչա­­ցուե­­ցին։ Գաղտնի դա­­տարան­­նե­­­րում մա­­հապատ­­ժի վճիռ­­ներ կա­­յացո­­ւեցին։ 62 տա­­րեկան վար­­չա­­­պետ Իմ­­րէ Նա­­դը նոյնպէս ճա­­նաչուեց պե­­տական դա­­ւաճան եւ կա­­խաղան հա­­նուեց։ Միայն 1989-ին ար­­դա­­­րու­­թիւնը վե­­րականգնո­­ւեց եւ յե­­ղափո­­խու­­թեան մար­­տիկնե­­րը ու­­նե­­­ցան իրենց գե­­րեզ­­մաննե­­րը…

Հունգա­­րական ռե­­ժիսոր Մար­­թա Մե­­սարո­­շի «Չթա­­ղուած մար­­դը» ֆիլ­­մը ինձ ցնցեց։ Խօսք չեմ գտնում, որ­­պէսզի նկա­­րագ­­րեմ Յան Նո­­վից­­կուն վար­­չա­­­պետի դե­­րում, որով­­հե­­­տեւ բա­­ռերն ան­­զօր են դառ­­նում՝ պէտք է պար­­զա­­­պէս դի­­տել այդ ֆիլ­­մը։

Այսպի­­սով 15 տա­­րի առաջ նկա­­րահա­­նուած ֆիլ­­մը վե­­րադարձրեց մե­­զանից գո­­ղացո­­ւած փաս­­տը, կա­­տարուած 63 տա­­րի առաջ…