ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

Մայիսի 9-ի յաղթանակի տօնը Ռուսաստանում

dzovinarlok@gmail.com

Մարդկու­­թեան 6000 տա­­րուայ պատ­­մութեան ըն­­թացքում 15,000 պա­­տերազմներ են տե­­ղի ու­­նե­­­ցել, եւ եթէ պար­­զենք, թէ որ­­քա՞ն ժա­­մանակ է մարդկու­­թիւնը ապ­­րել խա­­ղաղու­­թեան մէջ, ապա դա կազ­­մում է ըն­­դա­­­մէնը 300 տա­­րի։ Մի ամե­­րիկեան տիեզե­­րագ­­նաց ասել է, որ ամէն մէ­­կը իրեն­­ցից ու­­ղե­­­ւոր­­ւում է տիեզերք որ­­պէս իր երկրի հայ­­րե­­­նասէր եւ վե­­րադառ­­նում է որ­­պէս Եր­­կիր մո­­լորա­­կի հայ­­րե­­­նասէր։ Դառ­­նում է երկրա­­սէր։

Մեր սո­­վետա­­կան գի­­տակ­­ցութեան մէջ չկար երկրորդ աշ­­խարհա­­մարտ հաս­­կա­­­ցու­­թիւնը, որը սկսո­­ւեց 1939-ի Սեպ­­տեմբե­­րի 1-ին, երբ Սո­­վետ Միու­­թիւնն ու Գեր­­մա­­­նիան 28 օրում զաւ­­թե­­­ցին Լե­­հաս­­տա­­­նը եւ կի­­սեցին իրար մէջ։ Մենք գի­­տէինք միայն այն, ինչ կա­­տար­­ւում էր մեզ հետ, ուստի մենք ասում էինք հայ­­րե­­­նական մեծ պա­­տերազմ, որը սկսուեց 1941-ի Յու­­նի­­­սի 22-ին։ Եր­­կա­­­թէ վա­­րագոյ­­րից ան­­դին մեզ ոչ մի իրա­­դար­­ձութիւն հա­­սու չէր։

1941-ի Մա­­յիսի 7-ին Գեր­­մա­­­նիայի կա­­ռավա­­րու­­թեան վար­­չա­­­պետ քոմս ֆոն Քրո­­զիգը դի­­մեց գեր­­մա­­­նական ազ­­գին հե­­տեւեալ խօս­­քով. «Մենք չպէտք է յու­­սա­­­հատո­­ւինք եւ տրո­­ւենք ճա­­կատագ­­րի բութ հնա­­զան­­դութեանը։ Մենք պի­­տի գտնենք այն ու­­ղին, որը մեզ դուրս կը հա­­նի մթից եւ կտա­­նի դէ­­պի ապա­­գայ։ Թող մեզ հա­­մար որ­­պէս երեք ու­­ղե­­­ցոյց աստղեր ծա­­ռայէն միաբա­­նու­­թիւնը, իրա­­ւունքն ու ազա­­տու­­թիւնը։ Եւ այդ ժամ ատե­­լու­­թեան մթնո­­լոր­­տը, որն այժմ շրջա­­պատում է Գեր­­մա­­­նիային ողջ աշ­­խարհում, իր տե­­ղը կզի­­ջի ժո­­ղովուրդնե­­րի հա­­մերաշ­­խութեան եւ կրկին մեզ ազա­­տու­­թեան ազ­­դակ կտա, առանց որի ոչ մի ազգ չի կա­­րող ապ­­րել պատ­­շաճ եւ ար­­ժա­­­նավա­­յել»։

Մեծ Բրի­­տանիան նշում է Խա­­ղաղ ով­­կիանո­­սի Յաղ­­թա­­­նակի Օրը (Victory in the Paci…c Day) կամ Victory over Japan Day Օգոս­­տո­­­սի 14 –ին, իսկ ԱՄՆ-ը՝ սեպ­­տեմբե­­րի 2-ին։ Ճա­­պոնիայում Օգոս­­տո­­­սի 15-ը դա պա­­տերազ­­մի վեր­­ջա­­­ւորու­­թեան յի­­շողու­­թեան Օր է։ Այդ օրը սգում են զո­­հերի մա­­հը եւ աղօ­­թում խա­­ղաղու­­թեան հա­­մար։

Ռու­­սաստա­­նի Դաշ­­նութիւ­­նը ար­­դէն 74 տա­­րի նշում է Մա­­յիսի 9-ի յաղ­­թա­­­նակի տօ­­նը։ Ո՞վ եւ ո՞նց յաղ­­թեց այդ պա­­տերազ­­մում, եւ ո՞վ դէռ ողջ է պա­­տերազ­­մի մաս­­նա­­­կից­­նե­­­րից։ Եթէ որե­­ւէ մէ­­կը ողջ է, ու­­րեմն 90-նն անց պի­­տի լի­­նի եւ Փու­­տինն ասում է, որ հէնց նրանց հա­­մար ենք շքերթ կազ­­մա­­­կեր­­պում Կար­­միր հրա­­պարա­­կում։ Հա­­յաս­­տա­­­նում պա­­տերազ­­մի մաս­­նա­­­կից­­նե­­­րի թի­­ւը կազ­­մում է 363, որոն­­ցից 6-ի տա­­րիքը 100-ից անց է։

Նախ­­կի­­­նում գլխա­­ւոր կար­­միր տօ­­ներն էին Նո­­յեմ­­բե­­­րի 7-ն ու Մա­­յիսի 1-ը, երբ շքերթնե­­րին բա­­նուոր դա­­սակար­­գը տա­­նում էր ձեռ­­քերնին Մարքսի, Լե­­նինի (Ստա­­լինի), կո­­մու­­նիստա­­կան կու­­սակցու­­թեան կենտրո­­նական կո­­միտէի ղե­­կավար­­նե­­­րի լու­­սանկար­­նե­­­րը, իսկ հի­­մա…Հի­­մա մնաց միայն մա­­յիսի 9-ը, որի ժա­­մանակ տե­­ղի է ու­­նե­­­նում ռու­­սա­­­կան զէնք- զի­­նամ­­թերքի ցու­­ցադրու­­թիւնը, ին­­չին յա­­ջոր­­դում է այսպէս կո­­չուած «Ան­­մահ գունդի» քայ­­լերթը, այ­­սինքն բո­­լոր զո­­հուած­­նե­­­րի ժա­­ռանգնե­­րը տա­­նում են ձեռ­­քերնին իրենց հա­­րազատ­­նե­­­րի լու­­սանկար­­նե­­­րը։ Իսկ դրանց թի­­ւը…ան­­թիւ է. ամէն զո­­հուած թշնա­­մու դի­­մաց չորս սո­­վետա­­կան զի­­նուոր էր զո­­հուել։ Եւ նոր­­մալ մար­­դը հարց է տա­­լիս, թէ ինչպէ՞ս դա կա­­րելի է տօ­­նել։ Դեռ աւե­­լին։ Մի կար­­գա­­­խօս է առա­­ջացել «Կա­­րող ենք կրկնել»։ Եւ նոր­­մալ մար­­դը յու­­սա­­­հատ­­ւում է այնպէս, ինչպէս դա չա­­րեց գեր­­մա­­­նացին 1945-ին, երբ պար­­տո­­­ւել էր ողջ աշ­­խարհին։ Ի՞նչ կա­­րող ենք կրկնել։ Ող­­բերգու­­թի՞ւնը։ Մա­­հե՞րը։ Պա­­տերա՞զմը։ Այդ ահ­­ռե­­­լի ող­­բերգու­­թիւնը վե­­րածո­­ւել է…զո­­ւար­­ճանքի. մի ռուս քա­­հանայ Գէոր­­գի Միտ­­րո­­­ֆանո­­վը սար­­սա­­­փահար նշում է սրբապղծու­­թեան մա­­սին, երբ փոր­­ձում են ի յի­­շատակ պա­­տերազ­­մի իրա­­կանաց­­նել «պա­­շարուած» 150 գրամ հա­­ցի համ­­տե­­­սու­­թիւնը (1941-ին Լե­­նինգրա­­դը պա­­շարո­­ւել էր գեր­­մա­­­նացի­­ների կող­­մից եւ 872 օր լե­­նինգրադ­­ցի­­­ները սո­­վի էին մատ­­նո­­­ւած) կամ դպրո­­ցական­­նե­­­րին առա­­ջադ­­րում են իբր նա­­մակ գրել ռազ­­մա­­­ճակա­­տում գտնո­­ւող հո­­րը։ Եւ Միտ­­րո­­­ֆանո­­վը եզ­­րա­­­կաց­­նում է, որ այդ ամէ­­նը վկա­­յում է բա­­րոյա­­կան զգաց­­մունքի անկման մա­­սին։ Յի­­շողու­­թիւնը խա­­ղի է վե­­րածո­­ւել։ Մինչդեռ ինչպէս ասում է ռուս գրող Աֆա­­նասիեւը, որը դա­­ժան պա­­տերազ­­մի մաս­­նա­­­կից էր, «Յաղ­­թա­­­նակի օրը պէտք է ծնկի գալ Ռու­­սաստա­­նի մէջ­­տե­­­ղում եւ նե­­րողու­­թիւն խնդրել ապաշ­­նորհ յաղ­­թա­­­նակի հա­­մար, որի ըն­­թացքում մենք թշնա­­մինե­­րին ծած­­կե­­­ցինք դիակ­­նե­­­րով եւ խոր­­տա­­­կեցինք ռու­­սա­­­կան արեան մէջ»։

Իսկ ահա թէ ինչ է գրել ռուս դե­­րասան Գէոր­­գի Բուրկո­­վը իր օրագ­­րի մէջ բրեժ­­նե­­­վեան ժա­­մանակ, երբ այդ մտքե­­րի հա­­մար նրան կա­­րող էին ու­­ղարկել ստի­­պողա­­կան հո­­գեկան բուժման.

«Մեծ հայ­­րե­­­նական պա­­տերազ­­մի յաղ­­թա­­­նակը վերջնա­­կանա­­պէս քայ­­քա­­­յեց ռուսնե­­րին։ Եւ թոյլ տո­­ւեց բոլ­­շե­­­ւիկ­­նե­­­րին յա­­րատե­­ւել։ Որով­­հե­­­տեւ Յաղ­­թա­­­նակը իրա­­ւունք տո­­ւեց մտա­­ծել, որ իրենց ու­­ղին ճիշդ է. ճամ­­բարներ, սոց­­ռեալիզմ, ապաշ­­նորհու­­թիւն։ Մենք ընտրե­­ցինք մեր հա­­րազատ ստրկու­­թիւնը, հոյս ու­­նե­­­նալով, որ հա­­մայ­­նա­­­վար­­նե­­­րի սիր­­տը կը փափ­­կի։ Ապուշներ։ Մենք դա­­տապար­­տե­­­ցինք մեզ աւե­­լի մեծ յի­­մարու­­թեան եւ նո­­ւաս­­տացման։ Խնդի­­րը նրա­­նում է, որ պա­­տերազ­­մը առիթ չի տա­­լիս հե­­րոսու­­թեան հա­­մար ո՛չ այս, ո՛չ էլ այն կող­­մից։ Պա­­տերազ­­մը դա կեղտ ու սպա­­նու­­թիւն է գի­­տակ­­ցութեան ստո­­րին յա­­տակին։ Հե­­րոսու­­թիւնը ստեղ­­ծում են գա­­ղափա­­րական տա­­կանքնե­­րը։ Եր­­կու ֆա­­շիզմնե­­րի մի­­ջեւ կա­­տարել ընտրու­­թիւն՝ աւե­­լի տան­­ջա­­­լի բան ի՞նչ կա­­րող է լի­­նել։ Բայց չեմ կա­­րող ասել, թէ ընտրու­­թիւնը ճիշդ էր։ Ստրու­­կը ըն­­դունակ չէ ընտրու­­թեան»։

Ինչ կա­­սէր այ­­սօր Բուրկո­­վը, երբ տես­­նէր ինչպի­­սի՚ խրախ­­ճանք են սար­­քել յաղ­­թա­­­նակից, մի տե­­սակ հե­­րոս­­նե­­­րի մրցոյթ, յի­­շողու­­թեան պղծում։ Իսկ որոշ ռու­­սա­­­կան քա­­ղաք­­նե­­­րում նոյ­­նիսկ Ստա­­լինի կի­­սանդրին են դրել։ Մարդկու­­թեան բո­­լոր ժա­­մանակ­­նե­­­րի թիւ մէկ մար­­դասպա­­նի կի­­սանդրին։ Նա ի հարկէ չէր զարմանայ։