ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

Որտե՞ղ է թագնուած հայաստանցիների ջերմութիւնը

Մենք իրօք շատ հին ազգ ենք։ Եւ ոչ թէ մի քա­­նի հա­­զար տա­­րուայ, այլ նոյ­­նիսկ մի քա­­նի տաս­­նեակ հա­­զար… Ըստ գիտ­­նա­­­կան Պա­­րիս Հե­­րու­­նու Նոյ­­յան Տա­­պան ասա­­ծը դա Արա­­րատն է իր շրջա­­կայ տա­­րած­­քով, որին ջրհե­­ղեղը չհա­­սաւ։ Հե­­տաքրքիր տե­­սակէտ է, եւ թոյլ է տա­­լիս այ­­լեւս չփնտռել ինչ-որ տա­­պան, քան­­զի դա մեր եր­­կիրն է։ Եւ քա­­նի որ մենք այդքան հին ենք, կար­­ծում եմ այդ պատ­­ճա­­­ռով էլ մի տե­­սակ յոգ­­նած ենք. մեզ դժո­­ւար է ինչ-որ բա­­նով զար­­մացնել, արթնաց­­նել, ոգե­­ւորել։ Օրերս Հիւ­­սի­­­սային Գեր­­մա­­­նիայից կի­­նօգոր­­ծիչներ էին այ­­ցե­­­լել Հա­­յաս­­տան եւ Վրաս­­տան։ Մեծ տար­­բե­­­րու­­թիւն կար հա­­յերի եւ վրա­­ցինե­­րի ըն­­դունե­­լու­­թեան մի­­ջեւ։ Հա­­յերը բա­­ւակա­­նին ան­­տարբեր էին, իսկ վրա­­ցինե­­րը շատ ոգե­­ւորո­­ւած եւ Գեր­­մա­­­նիայի հիւ­­րե­­­րը Վրաս­­տա­­­նում իրենց կար­­ծես Եւ­­րո­­­պայում զգա­­ցին։ Սա­­կայն մի բան կար Հա­­յաս­­տա­­­նում, որը նրանց զար­­մա­­­նալիօրէն դպաւ. դա մեր վան­­քերն էին, ուր մտնե­­լով, նրանք զգա­­ցին դե­­ռեւս ոչ մի ու­­րիշ տեղ չապ­­րած զգաց­­մունք։

Միշտ յի­­շում եմ հե­­տեւեալ դրո­­ւագը քրիս­­տո­­­նէու­­թեան տա­­րած­­ման վե­­րաբե­­րեալ.

-Երբ Թա­­դէոս առա­­քեալին վի­­ճակուեց Հա­­յաս­­տան աշ­­խարհը, նա տրտմեց եւ ասաց. «Այդ եր­­կի­­­րը ցուրտ է եւ մար­­դիկ՝ բիրտ»։ Եւ ասա­­ցին. «Մի ընդդի­­մացիր Սուրբ Հո­­գուն»։ Եւ տո­­ւեցին նրան օծ­­ման իւ­­ղը, որ օրհնել էր Քրիս­­տոս, եւ գե­­ղար­­դը։ Եւ ու­­րիշ ազ­­գեր չու­­նեն այս պար­­ծանքը՝ մեր մե­­ռոնը, որ հա­­նապազ եւ միշտ նոյն շնորհն ու­­նի։ (Վա­­նական Վար­­դա­­­պետ, «Գո­­վեստ հայ ազ­­գի»)

Այո, դա ճիշդ է. հա­­յաս­­տանցի­­ները բիրտ են։ Դէմ­­քերնին ժպիտ չկայ։ Վրաս­­տա­­­նից եկած հա­­յերը, օրի­­նակ, եր­­բեք չէին հաշտւում հա­­յաս­­տանցի­­ների կոպ­­տութեանը… Իսկ ու­­րիշ ազ­­գեր ոչ մի կերպ չէին ըն­­տե­­­լանում եւ յար­­մարւում հա­­յաս­­տանցի­­ներին, եւ դա է պատ­­ճա­­­ռը, որ մեր եր­­կի­­­րը աշ­­խարհի ամե­­նամիատարրն է, բազ­­մազգ չէ։ Փակ է միւս ազ­­գե­­­րի հա­­մար։ Վեր­­ջերս կար­­դա­­­ցի մի չի­­նացու տպա­­ւորու­­թիւննե­­րը. նա ասում է, որ ի տար­­բե­­­րու­­թիւն Ռու­­սաստա­­նի եւ Ղրղզստա­­նի, այստեղ չի­­նացի­­ները չեն մնում, եւ բա­­ցատ­­րում է դա նրա­­նով, որ թէեւ Ղրղզստա­­նում յա­­ճախ կռւում էր, բայց զգում էր ինչ-որ ջեր­­մութիւն, բայց Հա­­յաս­­տա­­­նում չնա­­յած ոչ ոք նրան չի վի­­րաւո­­րում, չի դպում, այ­­նո­­­ւամե­­նայ­­նիւ պաղ վե­­րաբեր­­մունք է զգում օտար­­նե­­­րի հան­­դէպ։ Ճիշդ է, հայ ժո­­ղովուրդը շատ աւե­­լի քա­­ղաքա­­կիրթ է ի տար­­բե­­­րու­­թիւն միւս յետ սո­­վետա­­կան երկրնե­­րի, բայց հա­­յերը չա­­փազանց դժո­­ւար են գնում շփման։ Այսպի­­սով չի­­նացին իրեն աւե­­լի լաւ է զգում Ռու­­սաստա­­նում եւ Ղրղզստա­­նում, որով­­հե­­­տեւ այնտեղ բազ­­մազգու­­թիւն կայ… Նման կար­­ծի­­­քի էր չի­­նացին Հա­­յաս­­տա­­­նի մա­­սին։

Որ­­տե՞ղ է հա­­պա թագ­­նո­­­ւած հա­­յաս­­տանցի­­ների ջեր­­մութիւ­­նը։ Հա­­յաս­­տանցու տա­­ղան­­դի մէջ։ Տա­­ղան­­դի դրսե­­ւոր­­ման։

Ապ­­րի­­­լի 12-ն էր։ Պի­­տի հան­­դի­­­պէի Վա­­նաձո­­րի Կո­­միտա­­սի անո­­ւան արո­­ւես­­տի դպրո­­ցի տնօ­­րէն Վար­­դան Դոլ­­մա­­­ջեանի հետ։ Հան­­դիպման վայ­­րը ընտրե­­ցինք Չայ­­կովսկու անո­­ւան դպրո­­ցը, քան­­զի այստեղ ժա­­մը 12-ին պի­­տի կա­­տարուէր հա­­մերգ-արա­­րողու­­թիւն, որի ժա­­մանակ Հա­­յաս­­տա­­­նի տար­­բեր մար­­զե­­­րից եկած շնոր­­հա­­­լի աշա­­կերտնե­­րին պի­­տի յանձնէին նո­­ւագա­­րան­­ներ։ Այո՛, այսպի­­սի մի մշա­­կու­­թա­­­յին ծրա­­գիր էր իրա­­կանաց­­նում Հա­­յաս­­տան հա­­մահայ­­կա­­­կան հիմ­­նադրա­­մը։ Վա­­ղուց չէի տե­­սել այդ երաժշտա­­կան դպրո­­ցը։ Ու­­շադրու­­թիւն դարձրե­­ցի, որ այն ար­­տա­­­կարգ նո­­րոգո­­ւած էր։ Մուտքի աջ պա­­տին կար­­դա­­­ցի, որ Չայ­­կովսկու անո­­ւան երաժշտա­­կան դպրո­­ցը վե­­րակա­­ռու­­ցո­­­ւել է ԱՄՆ Արե­­ւելեան Շրջա­­նի Տե­­ղական Յանձնախմբի ֆի­­նան­­սա­­­ւոր­­մամբ 2016-ին։ Ու­­րա­­­խու­­թեամբ լե­­ցուե­­ցի։ Բարձրա­­ցայ դահ­­լիճ։ Դահ­­լի­­­ճը լեփ-լե­­ցուն էր։ Երե­­ւի 200-ից աւե­­լի աշա­­կերտներ եւ ու­­սուցիչ­­ներ էին հա­­ւաքո­­ւել, բայց հա­­մերգ-արա­­րողու­­թիւնը յա­­պաղում էր։ Սպա­­սում էին մշա­­կոյ­­թի նա­­խարա­­րու­­թեան պաշ­­տօ­­­նակա­­տարին…Այդ առի­­թով ես կրկին յի­­շեցի չի­­նացու տպա­­ւորու­­թիւննե­­րից ամե­­նաթան­­կարժէ­­քը, քան­­զի կեան­­քում ամե­­նաթանկ բա­­նը դա ժա­­մանակն է. «Հա­­յաս­­տա­­­նում կեան­­քի ռիթ­­մը շատ աւե­­լի դան­­դաղ է, քան Չի­­նաս­­տա­­­նում, մար­­դիկ կա­­րող են սպա­­սել մի­­մեանց, ու­­շա­­­ցու­­մը նրանց հա­­մար խնդիր չէ, մինչդեռ Չի­­նաս­­տա­­­նում նոյ­­նիսկ մէկ վայրկեան (րո­­պէ) ու­­շա­­­ցու­­մը դա ճգնա­­ժամա­­յին է»։ Ար­­դեօ՞ք նա­­խարա­­րու­­թեան աշ­­խա­­­տակի­­ցը գի­­տակ­­ցում է, թէ ինչ ճգնա­­ժամ կ՚ու­­նե­­­նայ երաժշտու­­թիւնը, երբ ինչ-որ մի երա­­ժիշտ ու­­շացնի հնչիւ­­նը գէթ մէկ տաս­­նե­­­րորդ վայրկեան։ Ին­­չե­­­ւէ, մենք հա­­յերս սպա­­սել գի­­տենք եւ երբ արո­­ւես­­տի հիաս­­քանչ պա­­հը գա­­լիս է, ապա նո­­ւագում ենք այնպի­­սի սրտի կա­­րօտով, որ ջեր­­մութիւ­­նը փա­­րատում է ցուրտ երկրի պա­­ղու­­թիւնը եւ դա­­րերի ըն­­թացքում կոշ­­տա­­­ցած սրտի կոպ­­տութիւ­­նը։ Այդ օրը 17 անուն 93 երաժշտա­­կան նո­­ւագա­­րան­­ներ տրա­­մադ­­րե­­­ցին 55 դպրոց­­նե­­­րում սո­­վորող 81 շնոր­­հա­­­լի աշա­­կերտնե­­րին եւ 10 ու­­սումնա­­կան հաս­­տա­­­տու­­թիւննե­­րին։ Նո­­ւագա­­րան­­նե­­­րից նշեմ քա­­ման­­չա, ուդ, մեծ բամ­­բիռ, ջու­­թակ, թաւ­­ջութակ, շո­­ւի, հո­­բոյ, ֆլեյ­­տա, զուռնա, շե­­փոր, քա­­նոն)։ Հա­­մեր­­գից յե­­տոյ Վար­­դան Դոլ­­մա­­­ջեանը դուրս եկաւ Չայ­­կովսկու դպրո­­ցից վեց նո­­ւագա­­րան­­նե­­­րով՝ 2 քա­­նոն, 2 թաւ­­ջութակ, 1 թառ եւ 1 ջու­­թակ։ Դէմ­­քի վրայ գրո­­ւած էր եր­­ջանկու­­թիւն։ Այդ վեց գոր­­ծիքնե­­րը նա տա­­նում էր ոչ միայն իր ղե­­կավա­­րած դպրո­­ցի հա­­մար. Վա­­նաձո­­րում կայ 3 երաժշտա­­կան եւ 2 արո­­ւես­­տի դպրոց։

-Տո­­ւէք օգ­­նեմ,-ասա­­ցի։

-Ո՛չ, ծանր չեն։

Վար­­դան Դոլ­­մա­­­ջեանի հա­­մար այդ ծանր գոր­­ծիքնե­­րը իրօք որ թե­­թեւ էին։ Ինչպէ՞ս կա­­րող է երա­­ժիշ­­տը զգալ նո­ւագա­­րանի ծանրութիւնը։